Արխիվ

<Հունվար 2012>
ԵրԵրՉոՀիՈրՇբԿի
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     

Վիճակագրական տվյալներ

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterԱյսօր658
mod_vvisit_counterԵրեկ549
mod_vvisit_counterՇաբաթվա ընթացքում4196
mod_vvisit_counterԱնցյալ շաբաթ3874
mod_vvisit_counterԱմսվա ընթացքում17568
mod_vvisit_counterԱնցյալ ամիս17623
mod_vvisit_counterԲոլոր օրերը167375

Լուրեր
ՏՈԳՈՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՈՎ Տպել E-mail
18.01.2012 16:25

Սարգիս Աբրահամյանի հիշատակին


20-րդ դարի կեսերին Ղարաբաղի ականավոր հասարակական գործիչների համաստեղության մեջ փայլատակում են երկու հզոր անուններª Սարգիս Աբրահամյան և Բագրատ Ուլուբաբյան: Նրանք երկուսն էլ կանգնած էին Ղարաբաղյան շարժման ակունքներում: Բագրատ Ուլուբաբյանի վաստակը կայանում է նրանում, որ նա փաստորեն մշակել է Ղարաբաղյան շարժման գաղափարախոսությունը: Սարգիս Աբրահամյանը եղել է երկրամասի մտավորականության ճանաչված առաջնորդը և  նրա հոգևոր ու մտավոր արժեքների օրենսդիրը: Սարգիս Աբրահամյանի գործունեությունը հատկապես արգասաբեր էր հայ լուսավորչական դաշտում: Նա մեծ հայրենասեր էր, նրա գրքերով ղարաբաղյան երիտասարդության ոչ մեկ սերունդ է դաստիարակվել:


20-րդ դարի կեսերին Ղարաբաղի ականավոր հասարակական գործիչների համաստեղության մեջ փայլատակում են երկու հզոր անուններª Սարգիս Աբրահամյան և Բագրատ Ուլուբաբյան: Նրանք երկուսն էլ կանգնած էին Ղարաբաղյան շարժման ակունքներում: Բագրատ Ուլուբաբյանի վաստակը կայանում է նրանում, որ նա փաստորեն մշակել է Ղարաբաղյան շարժման գաղափարախոսությունը: Սարգիս Աբրահամյանը եղել է երկրամասի մտավորականության ճանաչված առաջնորդը և  նրա հոգևոր ու մտավոր արժեքների օրենսդիրը: Սարգիս Աբրահամյանի գործունեությունը հատկապես արգասաբեր էր հայ լուսավորչական դաշտում: Նա մեծ հայրենասեր էր, նրա գրքերով ղարաբաղյան երիտասարդության ոչ մեկ սերունդ է դաստիարակվել:

 
ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ՈՉ ՄԻԱՅՆ ԴԻՄԱԳՐԱՎԵԼՈՒ, ԱՅԼԵՎ ՉԵԶՈՔԱՑՆԵԼՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ Տպել E-mail
18.01.2012 16:21

Անկախության երրորդ տասնամյակը թևակոխած

Արցախի համար դա հրատապ է դառնում

 

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն անցած քաղաքական տարին պաշտոնապես չի ամփոփել` ի տարբերություն նախորդ շրջանների: Հանձնաժողովի նախագահ Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ  խոսքերով ` թեև 2011 թվականն արտաքին քաղաքական իմաստով բավական հախուռն սկսվեց, և միջազգային կառույցների, որոշ փորձագիտական-վերլուծաբանական շրջանակների սպասելիքներն էլ մեծ էին, այդուհանդերձ, տարվա երկրորդ կեսին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների`Կազանի հանդիպումից հետո ակնհայտ էր, որ որևէ էական զարգացում չի սպասվում: Որևէ սկզբունքային առաջընթաց կամ հետընթաց չի ուրվագծվում նույնիսկ 2012 թվականին:

 

 

Ամեն ինչ պարզ կլինի 2012¬ի տարեվերջին կամ թերևս 2013թ. Ադրբեջանում և Հայաստանում սպասվող նախագահական ընտրափուլերի ավարտից հետո: Միջազգային քաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխության պարագայում կարող են կտրուկ քայլեր ձեռնարկվել և ընդունվել անսպասելի որոշումներ: ՙԵթե հաշվի առնենք, որ այսօր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը շատ ավելի սուր է, քան եղել է նախկինում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Իրանի, այսպես կոչված, միջուկային ծրագրի շուրջ միջազգային քննարկումները թևակոխում են սկզբունքային որոշումներ կայացնելու փուլ, ապա չպետք է բացառել այնպիսի հեռանկար, որ տարածաշրջանում  իրադարձությունների սրումն իր ազդեցությունն է թողնելու  Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման վրա, ինչպես նաև հանգեցնելու է ԼՂ հիմնախնդրի նկատմամբ միջազգային վերաբերմունքի փոփոխության: Սակայն այսօր այն կայուն իրավիճակն է, երբ առկա իրողությունները փոփոխության ենթարկելու նպատակադրվածություն միջազգային ուժային կենտրոնները դեռևս չեն ցուցաբերում: Ավելի իրատեսական է գնահատվում տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանումը՚. այս համոզմունքն է հայտնում հանձնաժողովի նախագահը:

 
Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ ԿՅԱՆՔԻ ՉԻ ԿՈՉՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՄԵՂՔՈՎ Տպել E-mail
18.01.2012 16:20

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն  ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմը մինչ օրս կյանքի չի կոչվել, քանզի ՙադրբեջանական կողմը խանգարում է դրա իրականացմանը՚: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, երեկ կայացած ասուլիսում նախարարն ասել է, որ ՙադրբեջանական կողմից հնչում են հայտարարություններ, թե իբր այդպիսի առաջարկներ չեն արվել եւ նման պայմանավորվածություն ընդհանրապես չի եղել՚:

 
ԼՂՀ ԱԳՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ Տպել E-mail
18.01.2012 16:19

Դեկտեմբերի 22-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում ընդունվել է կազմակերպության ընդհանուր  բյուջեն: Դրա հետ մեկտեղ քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  (ԳՆԱՆ) գրասենյակի ֆինանսավորման  ավելացման հարցապնդումը` պայմանավորված նրանով, որ ԳՆԱՆ գրասենյակի հնարավորություններն անհրաժեշտ է ամրապնդել, որպեսզի աջակցություն ցուցաբերվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հնարավոր միջադեպերի հետաքննության անցկացմանը, այդ թվում` ի կատարումն 1995 թ. փետրվարի 6-ի պայմանավորվածությունների, որոնք ստորագրել են հակամարտության երեք կողմերը (ԼՂՀ, Ադրբեջան և Հայաստան) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

 
ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՅԻՍ Տպել E-mail
18.01.2012 16:05

Եթե հետադարձ հայացք ենք ձգում հայ ժողովրդի պատմության էջերին, ապա Մայիս ամիսը մեր ժողովրդի գոյատևման ողջ ընթացքում առանձնանում է որպես մի լուսավոր էջ` Հաղթանակների ամիս...Ավարայր, Սարդարապատ, Անկախություն, Մեծ Հայրենական և, վերջապես, 1992-ի մայիսի 9-ը` հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրում: Մայիսի 9-ը մեր տոնացույցում նշվում է նաև որպես ԼՂՀ պաշտպանության բանակի օր: Բանակ, որ կամավորական փոքր ջոկատներից կարճ ժամանակաընթացքում վերածվեց կանոնավոր, հզոր և ուժեղ կառույցի, պատրաստ` լուծելու ցանկացած բարդ ռազմավարական խնդիր:

 
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Տպել E-mail
18.01.2012 16:01

Հարցազրույց ԱՄՆ Պետքարտուղարության և Պենտագոնի նախկին աշխատակից, իսկ ներկայումս ՙԱՄՆ արտաքին քաղաքականության խորհուրդ՚ ռազմավարական կենտրոնի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող և անկախ փորձագետ Ուեյն ՄԵՐԻԻ հետ` ՙ20 րոպե Գևորգ Մելիքյանի հետ՚ վերլուծական հեղինակային հաղորդման շրջանակում:

-Երկար տարիներ է, ինչ  աշխատում եք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի շուրջ և այժմ այցելում եք մի տարածաշրջան, որի մասին այդքան լսել, կարդացել և գրել եք, սակայն միայն հիմա հնարավորություն ունեցաք այցելելու: Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները և ինչպիսի՞ն է  իրավիճակն այնտեղ:

- Կարծում եմ, դրությունը Ղարաբաղում մնում է շատ փխրուն և վտանգավոր:
- Ձեր հոդվածներից մեկում Դուք նշում եք, որ բաց պատերազմի վտանգը շատ իրատեսական է, և որ Ադրբեջանը շատ հիասթափված է բազմակողմանի ու անվերջ միջնորդական գործընթացներով և բացահայտ խոսում է ռազմական տարբերակի մասին: Ավելին, Ադրբեջանի ռազմական բյուջեն օրեցօր աճում է: Արդյո՞ք այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Ղարաբաղի դեմ` փորձելով հարցը լուծել ուժի միջոցով, ինչպես գրեթե նույնը փորձեց անել 80-ականների վերջերին:

 
2012-ԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ Տպել E-mail
18.01.2012 15:51

Մեր թերթի ամանորյա համարում ամփոփվեցին 2011թ.  մշակույթի ոլորտում  տեղի ունեցած իրադարձությունները, նշվեցին հաջոցություններն ու բացթողումները: Ինչո՞վ աչքի կընկնի 2012-ը: Կշարունակվե՞ն, արդյոք, նախորդ տարվա հաջողված ծրագրերը, և ի՞նչ նոր մտահղացումներ կիրականացվեն նոր տարում: 2012-ի անելիքները մեկնաբանում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե ԱՂԱԲԱԼՅԱՆԸ:


- Ի՞նչը կիսատ մնաց 2011-ին և ինչո՞ւ:
- Ոչ թե կիսատ մնաց, այլ առայժմ չի ստացվել£ Կոնկրետ՝ թատրոնի գործունեությունը բարելավելու ուղղությամբ, թեկուզ և ահագին աշխատանք է կատարվել: Մասնավորապես, Շուշիում բացել ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստի բաժնի  կուրսը: Ուրախալի է, որ արդեն բազմաթիվ դրական արձագանքներ ենք լսում այդ կուրսի ուսանողների մասին: ԼՂՀ կրթության և գիտության նախարարության հետ  ունենք պայմանավորվածություն  2012թ.  սեպտեմբերին Շուշիի հումանիտար քոլեջում դերասանական արվեստի բաժին բացելու մասին, ինչը հնարավորություն կտա ուսման այդ՝ իրար հաջորդող օղակներն  ապահովել նաև մեզ մոտ: Նախորդ բոլոր փորձերը` դերասաններ, ընդհանրապես, թատերական մասնագետներ պատրաստել դրսում (ասենք, Երևանում), արդյունք չտվեցին  այն առումով, որ ուսանողները չէին վերադառնում: Մենք էլ չենք կարող նրանց պարտադրել վերադառնալ,  քանի որ չունենք պայմաններ£ Բնականաբար, այսօր թատրոնը գրավիչ չէ նրանց համար: Բայց, կարծում եմ, մեր կողմից ձեռնարկված բոլոր քայլերը  կբերեն մի այնպիսի իրավիճակի, երբ կունենանք և° նոր ստեղծագործական կազմ, և° լավ պայմաններ, ինչը գրավիչ հանգամանք կհանդիսանա դրսից մասնագետներ ներգրավելու համար:

 
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՃԱՐԸ Տպել E-mail
18.01.2012 15:39

Խորհրդային  տնտեսագիտությանը  շատ քիչ անուններ  են հայտնի, ովքեր խոշոր  տնտեսագետ-գիտնականներ լինելով`  պրոպագանդել են  տնտեսագիտության  հեղափոխական նվաճումները` հանուն կապիտալ ներդրումների  արդարացման  և  հասարակության  նյութական  ու հոգևոր  պահանջմունքների  բավարարման:
Նման գիտնականներից  է մեր հայրենակից, ակադեմիկոս  Տիգրան  Խաչատուրովը, որի կազմակերպչական մտքի հետ  հաշվի էին  նստում ոչ միայն կոմունիստական  լագերի երկրներում, այլև  աշխարհում  առհասարակ:


Լինելով սոցիալիստական  տնտեսագիտական  մտքի  առաջնորդներից մեկը, ակադեմիկոս  Խաչատուրովը  դրել է  տնտեսամաթեմատիկական  գիտության ու  կիբեռնետիկայի  հիմքերը ԽՍՀՄ-ում և  գիտնականների  մի ստվար  խմբով  պաշտպանել այդ հիմքերի  հաստատումն  ու ընդլայնումը:
Տնտեսագիտության նոր ճյուղի` տնտեսամաթեմատիկական մոդելավորման ասպարեզում, մանավանդ  խորհրդային  լճացման  քաղաքականության  ու տնտեսության  արգելակումների պայմաններում  նա  կարողացել է հասնել ինքնահաստատման:

 
ՙԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ՚ Տպել E-mail
18.01.2012 15:34

Այսօրվանից արդեն 2011-ը պատմության սեփականությունն է:  Որքանո՞վ էր հագեցած երկրի մշակութային կյանքը, ինչո՞վ էր այն առանձնահատուկ, ի՞նչ նախագիծ չհաջողվեց ավարտին հասցնել,  ինչպիսի՞ խնդիրներ է դնում գերատեսչությունն իր առջև 2012 թվականին: Այս և այլ հարցերին պատասխանում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե ԱՂԱԲԱԼՅԱՆԸ:

 

 

-Տիկին Աղաբալյան, ի՞նչ գնահատական կտաք անցած տարում արված աշխատանքին: Որքանո՞վ է հաջողվել լիարժեք իրականացնել նախարարության մշակած քաղաքականությունը:
- Ինձ համար, որպես նախարարի, անցած տարին փորձառության ևս մեկ տարի էր, նաև` ոլորտը ճիշտ հասկանալու, ուսումնասիրելու, խնդիրները վեր հանելու ու համակարգելու իմաստով: Պիտի ուրախությամբ նշեմ, որ այն քայլերը, որոնք արվել են այս վերջին երեք տարիներին, ճիշտ ընթացք ունեն: Այլ բան է, թե ինչպիսի տեմպերով: Իհարկե, միշտ էլ ձգտում կա, որ ավելի արագ ու ավելի լավ լինեն այդ փոփոխությունները: Բայց միշտ չէ, որ դա պայմանավորված է լինում կոնկրետ նախարարության գործունեությամբ: Պետք է հաշվի առնել նաև ներկա իրավիճակը, առկա պայմանները:

 
ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՎª ՀԱՄՈԶՎՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՃԻՇՏ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ ԵՆՔ Ոչ տարեմուտյան հարցադրումներ ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Տպել E-mail
18.01.2012 15:28

-Պարոն նախարար, կրթության համակարգի գերակա ոլորտ հանդիսացող հանրակրթությունը բովանդակում է բարեփոխումների մեծ փաթեթ, որն արդեն իրականացման վեցամյա ճանապարհ է անցել: Այսօր կարո՞ղ ենք  խոսել որոշակի արդյունքների մասին:
- Այո, կրթության համակարգում բարեփոխումների ամենամեծ փաթեթը վերաբերում  է հանրակրթությանը: Սակայն այսօր խոսել արդյունքների մասին, մեղմ ասած,  անհեթեթություն կլիներ, որովհետև 12-ամյա կրթություն ստացող աշակերտը դեռ սովորում է վեցերորդ դասարանում: Մենք կարող ենք որոշակի արձանագրումներ անել 1-6-րդ դասարաններում սովորողների մասով` նշելով երևան հանված սխալներն ու թերությունները, ինչպես նաև ընդգծելով կանխարգելիչ միջոցառումները: Բայց ճիշտ կլիներ այսօր կրկին խոսել բարեփոխումների մասին, որովհետև մեր հանրությունը կարծես դրանց իմաստը ճիշտ չի հասկացել: 12-ամյա կրթության անցումը դասարանների ինքնանպատակ ավելացում չէ. այստեղ տեղի է ունեցել կրթության բովանդակային փոփոխություն: Առաջին հերթին` նոր ծրագրեր, կրթական չափորոշիչներ, դասագրքեր, գնահատման  համակարգ,  ինչը ենթադրում է նոր մեթոդաբանություն և ուսումնական նոր գործընթաց: Դրա  նպատակն է կրթությունը արդիականացնել ու համապատասխանեցնել ժամանակի պահանջներին: ՀՀ-ն Բոլոնիայի հռչակագիրն ստորագրելով` որդեգրել է այդ քաղաքականությունը: Մենք էլ, Հայաստանի հետ նույն կրթական դաշտում գտնվելով, պարտավոր էինք դա ընդունել:

 
2011-Ը ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԻ ԷՐ Տպել E-mail
18.01.2012 15:25

Հարցազրույց ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ, հ/ծ առաջին դասի պետական խորհրդական Արտակ ԲԱԼԱՅԱՆԻ հետ


-Պարոն Բալայան, ինչպիսի՞ն էր 2011 թվականը հարկային պետական ծառայության համար: Ի՞նչ ցուցանիշներով եք դիմավորում 2012-ը:
- Կարծում եմ` մեզ դեռ ժամանակ է անհրաժեշտ 2011-ի արդյունքներն ամփոփելու, դրանց ամբողջական և օբյեկտիվ գնահատական տալու համար:  Իսկ, ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ անցնող տարին հարկային համակարգի համար ձեռքբերումների տարի էր: Մեզ հաջողվեց տարին ավարտել պետբյուջեի հարկային եկամուտների գերակատարված ցուցանիշներով: Ըստ նախնական տվյալներիª պլանային առաջադրանքները կգերակատարվեն 2, նախորդ տարվա մակարդակը կգերազանցվի 10 տոկոսով: 2011-ը շրջադարձային եղավ հարկ վճարողների սպասարկման և հանրային իրազեկման աշխատանքների մասով. առաջին անգամ հաստատվեց և կյանքի կոչվեց հանրային իրազեկման ծրագիր, որը ոչ միայն ամբողջացրեց այս ուղղությամբ տարվա անելիքները, այլև հիմք հանդիսացավ հետագա աշխատանքների կատարելագործման համար: Այսօր հարկ վճարողները սպասարկվում են անհամեմատ ավելի հարմարավետ պայմաններում, հաշվետվությունները հանձնելիս հազվադեպ են առաջանում հերթեր, կուտակումներ:

 
<< Առաջին < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 Հաջորդ > Վերջին >>

Որոնում