Logo
Print this page

Ի­ՄԸ ԵՎ ՈՒ­ՐԻ­ՇԻ­ՆԸ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Մի բան ա­սեմ. ինձ միա­միտ, ա­վե­լի ճիշտ՝ աշ­խար­հից ան­տե­ղյակ մար­դու տեղ չդ­նեք։ Դա է­լի ո­չինչ, չա­սեք, որ ժա­մա­նա­կից բա­վա­կա­նին ետ եմ մնա­ցել և ի վի­ճա­կի չեմ տե­ղա­վոր­վել, այս­պես ա­սած, ժա­մա­նա­կա­կից մտա­ծո­ղու­թյան տա­րածք­նե­րում, ինչ­պես ա­սում են՝ հե­տամ­նա­ցի մեկն եմ։ Ո՜չ հագ ու կապս է ու­րի­շին հի­շեց­նում, ո՜չ խոսքս է տա­նում ինչ-որ մե­կի դու­ռը, ո՜չ շի­նածս է հե­ռու մի տեղ շի­նա­ծի նման, ո՜չ նս­տել-վեր­կե­նալս է մե­կից գո­ղա­ցած, ո՜չ էլ լե­զուս է դեմ առ­նում ու խո­նարհ­վում օ­տար բա­ռե­րի ու ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի լա­բի­րին­թո­սում... Էս եմ... Ինչ­պես ե­ղել եմ, այն­պես էլ մնա­ցել եմ... թե­պետ, չթաքց­նեմ, շա­տե­րի հա­մար դա այն­քան էլ հա­ճե­լի չէ, ան­հաս­կա­նա­լի էլ է, սո­վո­րա­կան տրա­մա­բա­նու­թյու­նից հե­ռու։ Վեր­ջա­պես՝ հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք­ներ, եվ­րո­պա­կան չա­փա­նիշ­ներ, հա­մաշ­խար­հա­յին պա­հանջ­ներ գո­յու­թյուն ու­նե՞ն, չէ՞... նման բա­ներ... մեկն էլ կա­րող է ինքն ի­րեն ի­րա­վունք վե­րա­պա­հել հի­շեց­նել՝ բո­լորն էլ մեկ են... 

Փոր­ձեց հի­շեց­նել, կա­սեմ՝ լավ է ա­սա­ցիր... այդ­քան ի­մաս­տուն խոսք չեմ լսել եր­բեք... ուղ­ղա­կի մար­գա­րե...
Բայց, դե, ես էս եմ... Այդ Եվ­րո­պա ա­սածն էլ, հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյունն էլ՝ իր ար­ժեք­նե­րով, չա­փա­նիշ­ներն ու պա­հանջ­ներն էլ ես եմ։ Ցավն այն է միայն, որ ես դրանց բո­լո­րին լա՛վ էլ հաս­կա­նում եմ, դրան­ցից ոչ մե­կը ինձ՝ չէ։ Հաս­կա­նալն է­լի, ո­չինչ, տե­սո­ղու­թյան խն­դիր էլ կա։ Փոխ­վեմ էլ, տար­բե­րու­թյուն չի լի­նե­լու։ Կար­ծում եմ` այս ա­մե­նը հաշ­վի առ­նե­լով, ի­հար­կե, ա­վե­լորդ է ա­սել, որ այդ նույն Եվ­րո­պա­յում ապ­րող­նե­րից ոչ մեկն ինձ նման­վե­լու ցան­կու­թյուն, բնա­կա­նա­բար, չու­նի, ե­թե ա­սեն էլ, որ ես սխալ եմ մտա­ծում, չեմ հա­վա­տա։ Ո­րով­հետև նման բան չի կա­րող լի­նել, ա­վե­լի ան­կեղծ բան ա­սեմ, ո­րով­հետև նրանց հա­մար ես ե­ղած, չե­ղած, նույն հե­քիաթն է, նույն հո­րին­ված­քը, ե­թե կու­զեք` նույն սու­տը...
Իսկ ես, այդ­քանն ի­մա­նա­լով հան­դերձ, ինձ ա­մեն կերպ գցում եմ այն­տեղ, ա­նընդ­հատ և ա­մե­նուր հի­շեց­նում եմ, որ ինձ մո­ռա­նալ չի կա­րե­լի, որ ես նույն­պես եվ­րո­պա­ցի եմ, որ ինձ­նից էլ սո­վո­րե­լու ա­նա­սե­լի շատ բան կա, որ ա­ռանց ինձ ուղ­ղա­կի հնա­րա­վոր չէ... Եվ որ­պես­զի ինձ հա­վա­տա­ցող լի­նի, հա­ճախ փո­խում եմ հա­գու­կապս, կեն­ցաղս, քայլքս, խոսքս, ար­ժե­քա­յին հա­մա­կարգս, ինչ ու­նեմ-չու­նեմ` հան­գիստ տա­նում, դնում եմ այդ եվ­րո­պա­կան մտա­ծո­ղու­թյան տրա­մադ­րու­թյան, որ ա­վե­լի ճիշտ կլի­նի ա­սել՝ հրա­մա­նա­տա­րու­թյան տակ...
Բայց ազ­նիվ չէր լի­նի, ե­թե չա­սեմ, որ դա ինձ չի բա­վա­րա­րում, և ես մի կող­մից էլ ձգ­վում եմ դե­պի ա­մե­րի­կա­ներ, օ­րե՛նք, ա­զա­տու­թյո՛ւն, աշ­խար­հըն­կալ­ման նոր դրսևո­րում­ներ... ինչ­քան ու­զում ես նմա­նա­կիր, յու­րաց­րու, սո­վո­րիր, դարձ­րու քո­նը, հաշ­վիր պա­պե­րիդ ստեղ­ծած-թո­ղածն է... պա­պե­րիդ կտա­կա­ծը...
Ո՞վ ու­նի իմ հնա­րա­վո­րու­թյու­նը, ինձ ուղ­ղա­կի նա­խան­ձել կա­րե­լի է, մի ոտքս` հին աշ­խար­հի կենտ­րո­նում, մյու­սը՝ հա­մե­մա­տա­բար նոր... ու­զում եմ ա­սել, է­լի աշ­խար­հի կենտ­րո­նում...
Եվ այն­պե՛ս ենք մե­ծա­րում այդ ու­րիշ­նե­րի ստեղ­ծա­ծը, այդ ու­րիշ­նե­րի կա­ռու­ցա­ծը, ձայ­նի այն­պի­սի ելևէջ­նե­րով ենք մա­տու­ցում այն­տեղ մեր տե­սածն ու լսա­ծը, որ նա­խան­ձից կա­րե­լի է նույ­նիսկ մեռ­նել։ Մի ան­գամ ես այդ­պի­սի մի պատ­մո­ղի միամ­տա­բար հարց­րել եմ, ինձ ե­րե­խա­յի տեղ եմ դրել ու հարց­րել՝ կնե­րեք, իսկ այդ երկ­րում գո­նե մուկ կա՞։ Եվ ա­սեմ ինչ է պա­տաս­խա­նել, ի­հար­կե, ծի­ծա­ղե­լով.
-Կա, բայց փող­կա­պով ու կոս­տյու­մով, փայ­լեց­րած կո­շիկ­նե­րով... հա­տուկ պա­հած... կա­տու­ներն էլ են այդ­պես, շներն էլ... Եվ կողք կող­քի էլ խա­ղաղ ապ­րում են...
Չգի­տեմ` պատ­ճա­ռը դա է, թե՝ չէ, խոսքն, ի­հար­կե, փող­կա­պա­վոր մկ­նե­րի մա­սին չէ, ոչ էլ՝ փայ­լեց­րած կո­շիկ­նե­րով շնե­րի, բայց մեր այն­քան սի­րե­լի մայ­րա­քա­ղա­քի փո­ղոց­նե­րը հպար­տո­րեն զար­դա­րող խա­նութ­նե­րի, գե­ղեց­կու­թյան սրահ­նե­րի ու տար­բեր տա­ղա­վար­նե­րի ճա­կա­տին բազ­մած օ­տա­րա­ծին ա­նուն­նե­րը մեզ ա­մեն օր հա­ճույ­քով տե­ղա­փո­խում են Փա­րիզ, այն­տե­ղից տա­նում-հասց­նում Հռոմ, Հռո­մից էլ՝ Լոն­դոն, հե­տո՝ որ­տեղ պա­տա­հի... Բազ­մա­զա­նու­թյունն ա­պա­հով­ված է, ձանձ­րա­նա­լու ժա­մա­նակ չկա... Հե­տաքր­քիրն այն է, որ այդ ցու­ցա­նակ­նե­րը հա­ճախ խա­նութ­նե­րից մեծ են... Եվ ա­մենևին էլ զար­մա­նա­լի չէ, քա­ղա­քակր­թու­թյան հարց է վեր­ջա­պես, որ եվ­րո­պա­կան այդ զար­մա­նահ­րաշ եր­կր­նե­րը ա­նար­գել գնում, հաս­նում են մեր ա­մե­նա­հե­ռա­վոր գյու­ղերն ու մի ափ բնա­կա­վայ­րե­րը և բարձ­րաց­նում գյու­ղա­մի­ջում նս­տած ծե­րու­նի­նե­րի տրա­մադ­րու­թյու­նը։ Այս­տեղ, ինչ­պես ա­սում են, վատ բան չկա։ Կա­րո­ղա­նո՞ւմ եք պատ­կե­րաց­նել, գյու­ղա­կան փոք­րիկ, ան­տաշ քա­րով շի­նած, եր­կա­թե հաստ ճա­ղե­րով պա­տած մի թիզ պա­տու­հա­նով խա­նութ ու դրա նեղ ճա­կա­տին՝ Ռո­բեր­տո։ Ներ­սում՝ ծա­մոն, փու­չիկ, շա­քա­րա­վազ, եր­շիկ...
Է­լի եմ ա­սում՝ ի՞նչ վատ բան կա այս­տեղ... Ե­թե տրա­մադ­րու­թյան հետ խն­դիր­ներ չու­նես, կա­րող ես նաև ծի­ծա­ղել... Չծի­ծա­ղես, կա­սեն, դեմ ես ժո­ղովր­դա­վա­րու­թյանն ու ա­զա­տու­թյա­նը, և քո այդ ա­վան­դա­պահ մտա­ծո­ղու­թյու­նը, քո այդ պահ­պա­նո­ղա­կան հա­յացք­ներն ար­գե­լա­կում են երկ­րի զար­գա­ցումն ու զո­րա­ցու­մը։
Չի լի­նի, չի ստաց­վե­լու, այդ­պես հնա­րա­վոր չէ... Եվ տա­րին ըն­դա­մե­նը մի քա­նի ան­գամ դպ­րո­ցում հայ­տն­ված եր­կու ա­շա­կերտ պա­հան­ջում են դպ­րո­ցի տնօ­րե­նի հրա­ժա­րա­կա­նը... Դրա մեջ էլ վատ բան չկա, ի՞նչ է ե­ղել... ա­մեն մարդ էլ ի­րա­վունք ու­նի կար­ծիք հայտ­նե­լու, վեր­ջա­պես՝ ընտ­րու­թյուն կա­տա­րե­լու... Դա, ե­թե ու­զում եք ի­մա­նալ, ժա­մա­նա­կի պա­հանջն է... նոր մտա­ծո­ղու­թյուն, մեր պա­պե­րի հա­մար ա­նըն­դու­նե­լի, ան­թույ­լատ­րե­լի, կոր­ծա­նա­րար... Միա­միտ-միա­միտ կա­սեին՝ այդ­պես հնա­րա­վոր չէ եր­կիր պա­հել... դա ու­նե­ցա­ծի հերն ա­նի­ծում է...
Հե­տո էլ ան­պայ­ման կա­վե­լաց­նեին՝ դե­մոկ­րա­տիան դե­մոկ­րա­տիա, բայց կարգ ու կա­նո­նից լավ բան չկա... Կա­սեին ու վեր­ջում էլ երևի բե­ղե­րի տակ խո­րա­մանկ ժպ­տա­յին... բա՞...
Վեր­ջին հաշ­վով Եվ­րո­պան Եվ­րո­պա է, Հա­յաս­տանն էլ՝ Հա­յաս­տան... Ու­զում եմ ա­սել, այն­տեղ էլ է լա­վը շատ, մեզ մոտ էլ, վատն էլ է այդ­պես՝ մեզ մոտ էլ, այն­տեղ էլ... Ի­րենք մեր վա­տի տե­ղը չգի­տեն, մենք այն­տե­ղից տոն­նա­նե­րով բե­րում ենք... Հե­տո էլ բա­ժա­նում դպ­րոց­նե­րում, աղ­ջիկ­նե­րին ու տղա­նե­րին, գյու­ղա­ցի­նե­րին ու բան­վոր­նե­րին, կարևորն այն է, որ չենք մո­ռա­նում նաև ման­կա­պար­տեզ­նե­րը...
Կարճ ու կոնկ­րետ ստաց­վում է ա­հա այս­պի­սի թվա­բա­նու­թյուն. նրանք մեր վա­տի տե­ղը չգի­տեն, մենք՝ նրանց լա­վի...
Եվ պատ­ճե­նում ենք՝ փն­թի, ան­գի­տակ, ինք­նա­մո­ռաց։
Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, ա­զա­տու­թյունն էլ ենք պատ­ճե­նում, սերն էլ, ծի­ծաղն էլ... ինք­ներս մեզ­նից հա­ճույ­քով հրա­ժար­վում ենք, պարզ­վում է` մենք մեզ ա­մենևին էլ պետք չենք, մենք ուղ­ղա­կի ան­հու­սա­լիո­րեն ետ ենք մնա­ցել և այդ ժա­մա­նակ կոչ­վա­ծին հաս­նե­լու ոչ մի հնա­րա­վո­րու­թյուն չու­նենք... մնա­ցել ենք խո­րը, մա­ռախ­լա­պատ, ու մամ­ռա­պատ ան­ցյա­լում, և մեր հա­յացք­նե­րը չեն հա­մա­պա­տաս­խա­նում այ­սօր­վա եր­կիր մո­լո­րա­կի հա­յացք­նե­րին... Մենք զա­ռա­մյալ ծե­րու­նի ենք..., և ա­մե­նուր տհաճ է մեր ներ­կա­յու­թյու­նը, ա­վե­լի տե­ղին կլի­նի ա­սել՝ մենք լրիվ ա­վե­լորդ ենք...
Եվ ե­թե ու­զում ենք այդ նույն ու­րի­շին հաս­կա­նա­լի լի­նել, պի­տի ա­ռանց ա­մա­չե­լու, ե­թե, ի­հար­կե, ինչ-որ բա­նից դժ­գոհ ենք, պառ­կենք փո­ղո­ցում, տպա­վո­րու­թյունն էլ ա­վե­լի ազ­դե­ցիկ կլի­նի, ե­թե պառ­կենք ա­ռանց շո­րե­րի։ Մեզ ժա­մա­նա­կա­կից ե­րանգ­ներ կհա­ղոր­դի նաև ա­մե­նուր ընդ­դի­մա­դիր կեց­վածք ըն­դու­նե­լը, ա­մեն տե­սա­կի ու ձևի, սկզ­բուն­քի ու բո­վան­դա­կու­թյան իշ­խա­նու­թյան հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջե­լը, օր ու գի­շեր ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նից խո­սե­լը և այն որ­պես հե­ղի­նա­կա­յին գյուտ ու ի­րա­վունք մաս­սա­նե­րին մա­տու­ցե­լը...
Չէին խան­գա­րի նաև ինք­նահր­կի­զու­մի ո­րո­շա­կի փոր­ձե­րը... մի­ջազ­գա­յին ա­տյան­նե­րում սե­փա­կան երկ­րից դժ­գո­հե­լը, եվ­րո­դա­տա­րան­նե­րի դռ­նե­րի ա­ռաջ նս­տա­ցույց ա­նելն ու հա­ցա­դուլ հայ­տա­րա­րե­լը...
Այլ տար­բե­րակ, ինչ­քան ես գի­տեմ, չկա... ե­թե կա էլ, մե­րը չէ... Հա, քիչ էր մնում մո­ռա­նա­յի, ես այն­քան եմ տար­վել պատ­ճե­նե­լու, ա­մեն ինչ կրկ­նօ­րի­նա­կե­լու գոր­ծով, որ ար­դեն ի­րա­րից չեմ տար­բե­րում բնօ­րի­նակն ու պատ­ճե­նը... և, ա­մե­նա­սար­սա­փե­լին. հա­ճախ մարդ­կանց նվի­րում եմ հենց բնօ­րի­նա­կը, իս­կա­կա­նը, ա­րար­վա­ծը՝ պա­հե­լով կեղ­ծը, սու­տը, նմա­նա­կը...
Ինչ է լի­նե­լու հե­տո, չգի­տեմ, ի վի­ճա­կի չեմ և, ճիշտն ա­սած, չեմ էլ ու­զում գու­շա­կել։ Միայն մի բան հաս­տատ գի­տեմ, ա­սեմ ինչ, չեք էլ կա­րող պատ­կե­րաց­նել, մեկ-մեկ ցան­կու­թյուն եմ ու­նե­նում վե­րա­դառ­նալ ինքս ինձ, ա­վե­լի ճիշտ կլի­ներ ա­սել, վե­րա­դառ­նալ այն­տեղ, որ­տեղ ինձ թո­ղել եմ, որ­տե­ղից սկիզբ է ա­ռել այս շի­լաշ­փո­թը, այս` չգի­տեմ ին­չը... թե­պետ չգի­տեմ էլ այս­քան բա­ցա­կա­յու­թյու­նից հե­տո ինչ­պես են ինձ այն­տեղ ըն­դու­նե­լու... և ինչ են մոր­թե­լու մո­լո­րյալ որ­դու այդ ա­նակն­կալ վե­րա­դար­ձի պատ­վին...

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.