comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻ ԾԱ­ՌԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻ ԾԱ­ՌԸ

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

Ես սի­րում եմ մե­նա­կու­թյու­նը։ Եվ սա ա­մենևին էլ ռո­ման­տիկ վի­ճակ չէ, ոչ էլ՝ գո­նե պոե­զիա։ Սա փա­խուստ էլ չէ։ Ուղ­ղա­կի հրա­շա­լի է, երբ ոչ մե­կը չի կանգ­նում իմ ու իմ միջև, չի մի­ջամ­տում մեր զրույ­ցին, չի փոր­ձում հաշ­տեց­նել մեզ, դա­սեր տալ, խառն­վել մեր ներ­քին գոր­ծե­րին։ Ճիշտ է, ո­րոշ ժա­մա­նակ անց ինքս ինձ­նից ձանձ­րա­ցած, հիաս­թափ­ված ու հոգ­նած վե­րա­դառ­նում եմ բո­լո­րի կող­մից ըն­դու­նե­լի իմ նախ­կին կեն­ցա­ղա­վա­րու­թյա­նը, բայց այն­տեղ էլ հաս­տատ­վել չեմ կա­րո­ղա­նում։ Եվ հաս­կա­նում եմ, որ իմ կռիվն ինձ հետ է, որ ոչ մե­կը մե­ղա­վոր չէ իմ ան­տար­բե­րու­թյան, իմ դժ­գո­հու­թյան, իմ ծու­լու­թյան ու ան­զո­րու­թյան մեջ։ Ես ուղ­ղա­կի չեմ կա­րո­ղա­նում ինքս ինձ հա­մո­զել, որ ա­մենևին էլ վատ չէ բո­լո­րից տար­բեր­վե­լը, ու­րիշ­նե­րի նման չմ­տա­ծե­լը, սե­փա­կան գա­ղա­փար­նե­րով ո­ղող սկզ­բունք­նե­րին վս­տա­հելն ու հետևե­լը, որ ես էլ կա­րող եմ ինչ-որ բան փո­խել մի­լիո­նա­վոր մարդ­կան­ցով բնա­կեց­ված, ըն­դար­ձակ, հա­ճախ ոչ հա­ճե­լի ու հաս­կա­նա­լի այս տա­րածք­նե­րը, ո­րը աշ­խարհ է կոչ­վում կամ` Եր­կիր մո­լո­րակ։ Ի վի­ճա­կի չեմ հաս­կա­նալ նաև, թե ին­չու են մեզ խա­բել՝ ա­նընդ­հատ կրկ­նե­լով, որ պատ­մու­թյան շար­ժիչ ու­ժը ժո­ղո­վուրդն է։ Ծի­ծա­ղե­լի է։ Ա­սեմ, որ եր­բեք էլ չեմ հա­վա­տա­ցել ու ինձ չի ոգևո­րել այդ մո­նու­մեն­տալ սու­տը։ Եվ ինչ­քան փոր­ձել եմ շո­շա­փել այդ ՙշար­ժի­չը՚, այն այն­քան դար­ձել է վե­րա­ցա­կան, հո­րի­նո­վի, շի­նած, այն­քա՛ն հե­ռու... ա­նի­րա­կան էլ...

Չեմ ու­զում հարց­նել՝ կա՞ մե­կը, ով հա­վա­տում է դրան, ով այդ հո­րին­ված­քի հա­մար պատ­րաստ է ա­նի­մաստ խի­զա­խու­մի, կա­խա­ղան հան­վե­լու, խա­րույկ նետ­վե­լու... Ի­հար­կե, բո­լոր ժա­մա­նակ­նե­րում, բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րի մեջ էլ գտն­վում են այս­պի­սի­նե­րը, ա­ռանց նույ­նիսկ ի­րար ճա­նա­չե­լու ու ա­ռանց գա­ղա­փա­րի, քնած, թե` ար­թուն, հպար­տո­րեն կանգ­նում են ի­րար կող­քի ու վան­կար­կում ի­րենց նոր տի­րոջ ա­նու­նը։ Եվ սա նո­րու­թյուն չէ, սա կար­գին, դա­րե­րի ըն­թաց­քում մշակ­ված ըն­թացք է, ա­նընդ­մեջ կրկն­վող, բայց հա­ճույ­քով մա­տուց­վող, հա­ճախ, իբրև նո­րու­թյուն ու ժա­մա­նա­կա­կից մտա­ծո­ղու­թյան ար­դյունք կամ ար­տա­հայ­տու­թյուն։ Եվ յու­րա­քան­չյուր ան­հատ, հա­մայ­նա­կան մտա­ծո­ղու­թյու­նից դուրս ապ­րող մե­կը ի­րա­վունք ու­նի  գո­նե ինքն  ի­րեն  եր­բեմն հարց­նել՝ ո՞վ է  ժո­ղո­վուր­դը և որ­տե՞ղ է բնակ­վում։ Կար­ծում եմ, ով էլ փոր­ձի պա­տաս­խա­նել, չի ստաց­վե­լու, հա­վա­տա­ցող չի լի­նե­լու, ո­րով­հետև  մենք վա­ղուց ենք զրկ­վել այդ հար­ցին պա­տաս­խա­նե­լու ի­րա­վուն­քից, ու­զում եմ ա­սել, մենք այդ հար­ցի  պա­տաս­խա­նը թո­ղել ենք ինչ-որ  տեղ ու մո­ռա­ցել։ Եվ հենց դա էլ  հրա­շա­լի  պայ­ման­ներ է ստեղ­ծում յու­րա­քան­չյու­րին խո­սե­լու այդ վե­րա­ցա­կան երևույ­թից, ու­զում եմ ա­սել՝ ժո­ղովր­դի  ա­նու­նից։ Ա­նըն­կա­լե­լի բան է, մի  քա­նի հո­գի ի­րար կող­քի ժո­ղո­վուրդ են, ի­րա­րից նույ­նիսկ մի քա­նի քայլ հե­ռու՝ ոչ ժո­ղո­վուրդ։ Պարզ­վում է, որ այդ ժո­ղովր­դի փո­խա­րեն մե­կը միշտ մտա­ծում է, ո­րո­շում­ներ կա­յաց­նում, գա­ղա­փար­ներ մո­գո­նում, այ­սինքն՝ այդ ժո­ղովր­դին զր­կում մտա­ծե­լու, ինք­նու­րույն քայլ ա­նե­լու, նույ­նիսկ խո­սե­լու ի­րա­վուն­քից ու հնա­րա­վո­րու­թյու­նից։ Ու­զում եմ ա­սել, ե­թե ես դառ­նում եմ ժո­ղո­վուրդ, պար­տա­վոր եմ իմ մտա­ծա­ծը, իմ սկզ­բունք­նե­րը, իմ գա­ղա­փար­նե­րը, իմ տես­լա­կան­նե­րը դնել հե­ռու մի տեղ, ու­զում եմ ա­սել` մա­տա­ղել հա­մայ­նա­կան մտա­ծու­մին ու ա­սել այն, ինչ բո­լո­րը, ա­նել այն, ինչ մնա­ցա­ծը, քայ­լել այն­պես, ինչ­պես այդ անտ­րա­մա­բա­նա­կան զանգ­վա­ծը։

Մի բան ա­սեմ, ու­զես-չու­զես պի­տի ըն­դու­նես։ Դա իմ պատ­կե­րաց­րած, իմ ի­մա­ցած ժո­ղովր­դի հետ ոչ մի կապ չու­նի։ Ժո­ղո­վուր­դը հե­ռա­վոր մի գյու­ղում օր ու գի­շեր տք­նող, իմ տե­սած, իմ ճա­նա­չած Հա­րու­թյունն էր։ Ոչ մե­կը նրա նման չէր դա­տում։ Ա­սում էր` եր­կիրն ինձ­նից չօգտ­վեց, թու­լա­նա­լու է, եր­կի­րը իմ տե­ղը չի­մա­ցավ, ժա­մա­նա­կից շուտ է ծե­րա­նա­լու... Եվ ոչ մե­կը չէր կա­րող նրան այլ բան հա­մո­զել, ստի­պել հրա­ժար­վել այդ մտ­քե­րից։ Դա հնա­րա­վոր բան չէր, մե­նակ էլ էր այդ­պես, հա­զա­րի մեջ էլ։ Իր ըն­կեր Հա­մո­յի կող­քին էլ, վե­րից ե­կա­ծի կող­քին էլ։ Բա՛ ոնց։

-Մարդն ինքն ի­րե­նից հրա­ժար­վեց, հաշ­վիր օ­րը ցե­րե­կով, աշ­խար­հի աչ­քի ա­ռաջ ինք­նաս­պա­նու­թյուն գոր­ծեց,- ու սա էլ Հա­րու­թի ըն­կեր Հա­մոն էր։
Ա­սեմ, որ Հա­մոն էլ էր ժո­ղո­վուրդ։ Կապ չու­նի` մե­նակ, թե մի քա­նի­սի կող­քին։

Մեկն էլ կար, գի­տե՞ք ինչ էր ա­սում։ Ա­սում էր մար­դիկ հս­կա­յա­կան երգ­չախմ­բի նման են, ա­նընդ­հատ նա­յում են ի­րենց խմ­բա­վա­րի ձեռ­քե­րին։ Խո­սե­լու ի­րա­վունքն էլ, մտա­ծե­լու ի­րա­վունքն էլ այդ ձեռ­քե­րի մեջ է... Այդ ձեռ­քե­րից դուրս ո­չինչ գո­յու­թյուն չու­նի, այդ ձեռ­քե­րից այն կողմ դա­տար­կու­թյուն է, սուտ, կոր­ծա­նում էլ...

Եվ ծի­ծա­ղե­լին այն է, որ ժա­մա­նա­կի տրա­մա­բա­նու­թյամբ ո՜չ Հա­րութն է ժո­ղո­վուրդ, ո՜չ Հա­մոն, ո՜չ էլ այդ մե­կը... Երևի հայրս էլ չէր ժո­ղո­վուրդ, ո­րով­հետև ա­մե­նուր, ա­ռանց եր­կար¬բա­րակ մտա­ծե­լու, ան­գամ ան­ծա­նոթ շր­ջա­պա­տում, գիտ­նա­կան, փող­կա­պա­վոր մարդ­կանց մոտ մա­տու­ցում էր իր կար­ծի­քը։ Ինչ խոսք, հայրս միշտ չէր ճիշտ, բայց ինքն էր, ու­րի­շից ո­չինչ չէր կրում իր մեջ։ Ու­շունցն էլ էր տար­բեր։ Մի ան­գամ հենց այդ­պես էլ ար­տա­հայտ­վեց.

-Ե­թե ու­րի­շից մի միտք, մի խոսք, մի կար­ծիք պա­հեմ իմ մեջ, կմեռ­նեմ... Ու­րի­շի ա­սա­ծով ապ­րել չի լի­նի... Կապ չու­նի այդ ա­սո­ղը ինձ­նից խե­լոք է, թե՝ չէ։ Ա­ռա­քե­լը ծնել է Մար­տի­րո­սին, Մար­տի­րո­սը ծնել է Ա­շո­տին, Ա­շոտն էլ՝ ինձ... Դե՝ ես էլ, գի­տես...

Ինչ ա­սեմ, ես էլ այ­սօր մի քիչ Ա­ռա­քել եմ, մի քիչ՝ Մար­տի­րոս, մի քիչ էլ՝ Ա­շոտ և Ալ­բերտ... մի քա­նի բառ էլ՝ ես։ Եվ երբ ու­րի­շից մի բառ, մի սո­վո­րա­կան, ան­գամ գե­ղե­ցիկ ար­տա­հայ­տու­թյուն, չգի­տեմ որ­տե­ղից, գա­լիս, փոր­ձում է բնա­կու­թյուն հաս­տա­տել իմ մեջ, ինքս ինձ պա­տե­րազմ եմ հայ­տա­րա­րում, ինքս ինձ­նից հոգ­նում եմ, դառ­նում եմ ձանձ­րա­լի, ման­կուր­տի նման մի բան, ես ինձ չեմ ճա­նա­չում... Կար­ծես տա­րօ­րի­նակ է, բայց վա­խե­նում եմ դառ­նալ ՙժո­ղո­վուրդ՚:

Հի­շո՞ւմ եք, չէ՞, 88-ին ին­չե՛ր էինք ա­նում: Ո­րով­հետև բո­լորս ա­ռան­ձին-ա­ռան­ձին էլ էինք ժո­ղո­վուրդ, միա­սին էլ: Իսկ մտա­ծե՞լ եք` ին­չո՞ւ էր այդ­պես, փոր­ձե՞լ եք բա­ցա­հայ­տել ե­զա­կի ա­ռեղծ­վա­ծը: Ա­սեմ: Ո­րով­հետև ու­րի­շը չէր ա­սում ինչ ա­նել, ո­րով­հետև ու­րի­շի ձեռ­քե­րում չէր ապ­րե­լու, մտա­ծե­լու, գոր­ծե­լու իմ ի­րա­վունքն ու ցան­կու­թյու­նը: Եվ յու­րա­քան­չյու­րի ներ­սում էլ ա­նընդ­հատ պտ­ղա­վոր­վում էր երկ­րա­շեն գա­ղա­փա­րը: Ե­թե ինչ-որ մե­կին հա­ջող­վեր այդ գա­ղա­փա­րից զր­կել մեզ, մենք կդառ­նա­յինք ամ­բոխ, այ­սինքն` ա­վե­րող ու պարտ­վող… Ու­զում եմ ա­սել` կկորց­նեինք ա­մեն ինչ:

Հարևան ու­նեի: Բան­վոր մարդ էր: Եր­բեք չէր փոր­ձում զար­մաց­նել մտ­քի փայ­լա­տա­կում­նե­րով ու պայ­ծա­ռա­տե­սու­թյամբ: Չէր թաքց­նում, որ 6 տա­րում հա­զիվ է ա­վար­տել եր­րորդ դա­սա­րա­նը և դար­ձել գրա­ճա­նաչ: Բայց սի­րում էր կրկ­նել, որ ո՜չ կու­րու­թյու­նից է վա­խե­նում, ո՜չ շար­ժու­նա­կու­թյու­նը կորց­նե­լուց, ո՜չ ծե­րու­թյան մա­տու­ցած հա­զար ու մի ա­նակն­կա­լից, և ե­թե մի բա­նից վա­խե­նում է, դա միայն ու միայն բա­նա­կա­նու­թյան կո­րուստն է:

-Պատ­կե­րաց­նու՞մ եք, միտքս չեն­թարկ­վի ինձ, և ես ա­նընդ­հատ կրկ­նեմ ու­րիշ­նե­րի ա­սա­ծը, ա­սենք` Պո­ղո­սին ու­շունց տան, ես էլ նույ­նը ա­սեմ... դա այն դեպ­քում, երբ ես այդ նույն Պո­ղո­սի հետ ճա­նա­պարհ եմ ան­ցել, կար­գին հարևա­նու­թյուն եմ ա­րել, հա­զար ան­գամ սե­ղան եմ նս­տել... Եվ կյան­քում եր­բեք ոչ մե­կին, նույ­նիսկ թշ­նա­մուս ու­շունց չեմ տվել… Բայց հնա­րա­վոր է, չէ՞, նման բան: Ի­հար­կե, հնա­րա­վոր է, դրա հա­մար էլ վա­խե­նում եմ: Դու էլ պի­տի վա­խե­նաս, բո­լորն էլ պի­տի վա­խե­նան: Ես, օ­րի­նակ, չգի­տեմ, մինչև հի­մա չգի­տեմ, ժո­ղո­վո՞ւր­դը խա­չեց Հի­սու­սին, թե՞ ամ­բո­խը, թե­պետ հա­մոզ­ված եմ, որ ժո­ղո­վուր­դը եր­բեք չի խա­չի իր Փրկ­չին... Բայց, մարդ եմ, չէ՞, մտա­ծում եմ....

Վեր­ջերս մի բա­նաս­տեղծ մարդ, չգի­տեմ Փա­րի­զից էր, Լոն­դո­նից, Մադ­րի­դից, թե Երևա­նից, ուղ­ղա­կի ա­սաց, որ կորց­րել է ժո­ղովր­դին ու չի կա­րո­ղա­նում գտ­նել:
Ա­սում են` ան­ցած դա­րի հի­սու­նա­կան­նե­րին բա­վա­կա­նին հո­ղա­տա­րածք, կով ու ոչ­խար ու­նե­ցող իմ Ա­ռա­քել պապն էլ էր մեկ-մեկ կորց­նում ժո­ղովր­դին, Ա­մա­րա­սի հով­տում հա­րյու­րա­վոր թթե­նի­ներ տն­կած Մար­տի­րոսն էլ, կոլ­տն­տե­սու­թյուն շի­նող իմ կո­մու­նիստ Ա­շոտ պապն էլ... պատ­շա­րու­թյունն ար­վես­տի հասց­րած հայրս էլ...

…Ես…

Կրկ­նեմ հարևա­նիս. ե­թե Հի­սու­սին խա­չո­ղը, Հիտ­լե­րին աստ­վա­ծաց­նո­ղը, Ցա­րա­կան Ռու­սաս­տա­նում 17-ին քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ ա­նո­ղը կոչ­վում է ժո­ղո­վուրդ, ես, հաս­տատ, ժո­ղո­վուրդ չեմ... Ես այդ զանգ­ված­նե­րի հետ բա­ցար­ձա­կա­պես ոչ մի կապ չու­նեմ... Հե­տո էլ` շար­ժիչ ուժ… Գու­ցե կա­ցի՞ն, հս­կա­յա­կան մո՞ւրճ, ա­տո­մա­յին ռո՞ւմբ` ի­րա­կան շար­ժի­չի ձեռ­քին…
Ժո­ղո­վուր­դը 88-ին էր, 92-ին, 2016-ի ապ­րի­լին: Ես այն­տեղ եմ: Ինձ ոչ մե­կը չի կա­րող հա­լա­ծել այդ տա­րածք­նե­րից, ես այդ տա­րածք­նե­րի բնա­կիչն եմ... Է­լի գնամ, հաս­նեմ պա­պիս: Ա­սում էր` ծա­ռը չլի­նի, անձրևներն ու քա­մի­նե­րը կհե­ղե­ղեն հո­ղը, կա­մա­յաց­նեն դաշ­տերն ու հո­վիտ­նե­րը, հի­շո­ղու­թյունն էլ ժո­ղովր­դի ծառն է...