comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱ­ՅԸ ԵՎ ՀԱ­ՅԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՅԸ ԵՎ ՀԱ­ՅԸ

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

Երբ գրող, սա­սուն­ցի Իս­րա­յե­լյան Վրե­ժը և գիտ­նա­կան Ներ­սի­սյան Ալֆ­րե­դը՝ Ա­ֆոն, ե­կան Ար­ցախ, 1986 թվա­կանն էր, և մենք ի­րար չէինք ճա­նա­չում։ Հան­դի­պե­ցինք ու…էլ չկա­րո­ղա­ցանք բա­ժան­վել։ Պարզ­վեց, որ Սա­սու­նը ա­մենևին էլ հե­ռու չէ, որ Սա­սու­նը Ար­ցա­խին կպած է, ա­վե­լին՝ Սա­սուն տա­նող ճա­նա­պար­հը հենց Ար­ցա­խով էլ անց­նում է, ու­զում եմ ա­սել, Սա­սուն, Մուշ, Վան, Ղարս գնա­ցող­նե­րը մինչև չհաս­նեն Ար­ցախ, Էրգ­րի ճա­նա­պար­հը չեն գտ­նի։ 92-ին, խրա­մա­տում, իմ ըն­կեր, մշե­ցի Ման­վելն էր նույն բա­նը ա­սում, Ան­դոն էլ…Մու­րա­դը…Ռո­մի­կը…Ար­տա­շը…Եվ ես չէի կաս­կա­ծում, որ տղեր­քը ե­կել են էր­գիր գնա­լու…
Եվ երբ մի քա­նի գյուղ ու բնա­կա­վայր ա­զա­տագ­րած Ա­ֆոն գնաց ու մեծ տուն շի­նեց հա­րա­զատ Լեռ­նա­րոտ գյու­ղում, ծե­րու­նա­զարդ հայ­րը լա­ցա­կու­մած ա­սաց.
-Լաո, դու սպա­նե­ցիր Գլե­գու­զան վե­րա­դառ­նա­լու իմ վեր­ջին հույ­սը…
Ի՞նչ ա­ներ Ա­ֆոն, չշի­նե՞ր այդ տու­նը։ Գու­ցե ճիշ­տը հա՞յրն էր։ Ի՛նչ ի­մա­նաս։ Չնա­յած ե­թե ու­զում եք իմ կար­ծիքն ի­մա­նալ, եր­կուսն էլ ի­մաս­տուն էին, եր­կուսն էլ տա­ռա­պյալ, եր­կուսն էլ վե­րա­դառ­նա­լու պատ­րաստ…
Վա­հեն Ֆրան­սիա­յից ե­կավ։ Իր ա­սե­լով` մի քա­նի օ­րով։ Ե­կավ ու չէր կա­րո­ղա­նում գնալ։ Օ­րե­րը մթ­նում, անց էին կե­նում, Վա­հեն չէր վե­րա­դառ­նում։ Ա­սում էր, ե­թե չգա­յի Ար­ցախ, Հա­յաս­տա­նը չէի ճա­նա­չի։ Իսկ Զե­փյու­ռը փոք­րիկ­նե­րի վերց­րած Ար­գեն­տի­նա­յից հա­սավ Շու­շի, ե­կավ, մտավ Ղա­զան­չե­ցոց ս. Ա­մե­նափր­կիչ ե­կե­ղե­ցի ու մտմ­տաց՝ զա­վակ­նե­րիս բե­րել եմ մկր­տե­լու… է­լի մի քա­նի օ­րով էր ե­կել, բայց…
Զա­քար Քե­շի­շյանն էլ էր այդ­պես։ 92-ին էր։ Ե­կավ ու…տղա ես Զա­քա­րին հարց­րու՝ ին­չու՞ ես ե­կել։ Ա­ռա­ջի­նը՝ չէր հա­մար­ձակ­վի, երկ­րորդն էլ՝ ի­մաստ չու­նի։ Ու­զում եմ ա­սել, մինչև հի­մա գա­լիս է։ Ու­շա­ցավ, նե­րող չի լի­նի։ Ա­մուս­նա­ցավ ու կնոջ՝ Կա­մի­լա­յի հետ է գա­լիս, հե­տո էլ ծն­վեց Վա­հագն զա­վա­կը, և գա­լը դար­ձավ ըն­տա­նյոք հան­դերձ։
Ես։ Ա­ռա­ջին ան­գամ Երևա­նը տե­սա տաս­նե­րորդն ա­վար­տե­լուց հե­տո։ Հե­քիաթ էր, գու­նա­վոր, մի տե­սակ ինձ­նից դուրս, ինձ­նից, կար­ծես, նույ­նիսկ հե­ռու։ Ան­ծա­նոթ էին փո­ղոց­նե­րը, հրա­պա­րակ­նե­րը, մար­դիկ, բայց` ամ­բող­ջու­թյամբ ի­մը, մտե­րիմ, հա­րա­զատ։ Եվ այն­քա՛ն մեծ էր քա­ղա­քը, այն­քա՛ն մո­լո­րեց­նող, այն­քա՛ն ա­նի­րա­կան…ո՞վ էի ես, ի՞նչ կապ ու­նեի այդ լայն-լայն մայ­թե­րով քայ­լող­նե­րի, կան­գառ­նե­րում կանգ­նած­նե­րի հետ։
Տա­րօ­րի­նակ բան է, աշ­խար­հում 78 տա­րի ապ­րած պապս եր­բեք չի ե­ղել այդ քա­ղա­քում, այն տե­սել է միայն նկար­նե­րում, մեկ-մեկ էլ` հե­ռուս­տաէկ­րա­նին, բայց, չգի­տես ին­չու, հա­ճախ էր տա­տիս պատ­մում այն օ­րե­րին մեզ հա­մար դեռևս հե­ռու՜, ա­ռեղծ­վա­ծա­յին քա­ղա­քի մա­սին.
-Ա­նա­հիտ, գու­դում­չըս է՛, հինչ քա­ղա­քա մեր Երևա­նը…
Եվ այն­քա~ն հպար­տու­թյուն կար պա­պիս խոս­քում, այն­քա~ն ար­ժա­նա­պատ­վու­թյուն ու բերկ­րանք, որ ես ա­մենևին էլ չէի կաս­կա­ծում, որ նա ա­մե­նա­քի­չը մի հա­զար ան­գամ ե­ղել է գույ­նզ­գույն ու պոե­տիկ այդ քա­ղա­քում, և ինքն էլ է այն­տեղ պատ շա­րել, փո­ղոց ու ու հրա­պա­րակ կա­ռու­ցել։ Պարզ երևում էր, որ պա­պիս Հա­յաս­տա­նը հենց Երևա­նից էլ սկիզբ էր առ­նում, որ պա­պիս Հա­յաս­տա­նի մեջ Սա­սունն էլ է, Մուշն էլ, Վա­նը, Էրզ­րու­մը, իմ ըն­կեր Ա­ֆո­յի Գլե­գու­զանն ու Վրե­ժի Շուշ­նա­մեր­կը …Ինչ կար սո­վետ­նե­րի գծած սահ­մա­նից այն կողմ…
Բաղ­րա­մյան­ցի-մշե­ցի Ման­վե­լի Հա­յաս­տանն էլ էր նույ­նը, Պետ­րոս Ղևոն­դյա­նինն էլ, թա­լին­ցի Անդ­րա­նի­կինն էլ, Ա­ֆո­յինն էլ, Վրե­ժի­նը, Մու­րա­դի­նը… նաև` ի­մը… և հենց այդ Հա­յաս­տանն է մեր ի­րա­վուն­քը, մեր ա­զա­տու­թյու­նը, մեր ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը… Մաս­նա­տե­ցիր այդ Հա­յաս­տա­նը, ո­չինչ չես ու­նե­նա, ո­րով­հետև իմ ու քո Հա­յաս­տան չի լի­նում, հին ու նոր Հա­յաս­տան չի լի­նում, լի­նում է Մե­կը և Մե­րը։

Հայրս էլ քա­ռա­սուն տա­րե­կա­նում տե­սավ Երևա­նը։ Եր­կու օր մնաց այն­տեղ, բայց մի քա­նի տա­րի շա­րու­նակ պատ­մում էր։ Ա­մե­նա­հե­տաքր­քի­րը, սա­կայն, վե­րա­դառ­նա­լուց ան­մի­ջա­պես հե­տո ա­սածն էր մորս.
-Ռազ­միկ, գյու­դում­չըս, է՛, հինչ քա­ղա­քա մեր Երևա­նը…
Պա­պիս նման ա­սաց, նույն բա­ռե­րով։ Հպար­տու­թյունն էլ էր նույ­նը, բերկ­րանքն էլ։ Ես, ի­հար­կե, չէի հաս­կա­նում, որ հայրս վեր­ջա­պես գտել էր Հա­յաս­տա­նը, որ հորս Հա­յաս­տա­նը մե­ծա­ցել-մե­ծա­ցե՛լ, դար­ձել էր ծո­վեր ու­նե­ցող Հա­յաս­տան, բայց տես­նում էի, որ փոխ­վել էր նույ­նիսկ հորս քայլ­ված­քը։ Ու­զում եմ ա­սել, հայրս մինչև Երևան գնալն ու­րիշ էր, Երևա­նից հե­տո՝ լրիվ ու­րիշ, մինչև Երևան գնալն ու­նե­ցած Հա­յաս­տա­նը պռատ էր, ան­շո­շա­փե­լի, մի տե­սակ՝ ան­հաս­կա­նա­լի։
Իսկ դր­սե­րում ծն­ված, աշ­խար­հի մի քա­նի երկ­րում ապ­րած Ա­րա­բյան Վի­գենն էլ իր ամ­բող­ջա­կան Հա­յաս­տա­նը չէր գտ­նի, ե­թե չգար Ար­ցախ, ե­կավ կանգ­նեց Ծար գյու­ղի կի­սա­վեր ե­կե­ղե­ցու ա­ռաջ ու զար­մա­ցած ա­սաց.
-Ի՞նչ է այս երկ­րի ա­նու­նը, ե­թե Հա­յաս­տան չէ…
Եվ Վի­գենն ինձ հա­մար դր­սե­րից ե­կած չէր, սփյուռ­քա­հայ չէր, Վի­գենն ինձ հա­մար հայ էր, ում բախտ է վի­ճակ­վել գտ­նել կորց­րա­ծը, շո­շա­փել լսա­ծը, տես­նել չերևա­ցո­ղը… Եվ Վի­գե­նը մնաց Հա­յաս­տա­նում, Վի­գե­նը չվե­րա­դար­ձավ իր ապ­րած եր­կր­ներ։ Իսկ երբ մի ան­գամ, հենց այն­պես, հարց­րի` չի՞ կա­րո­տում եր­կի­րը, որ­տեղ մի ժա­մա­նակ ապ­րել է, պա­տաս­խա­նեց.
-Կա­րո­տեմ ին­չի՞ն…
Պետք լի­նի` օ­րը հա­զար ան­գամ եմ ա­սե­լու.
Ես հայ եմ։ Պապս Ա­շոտն է, հորս պա­պը՝ Մար­տի­րո­սը, Ա­շոտ պա­պիս պա­պը՝ Ա­ռա­քե­լը…հե­տո՝ Հա­րու­թյու­նը, հե­տո նո­րից Մար­տի­րո­սը, է­լի Ա­ռա­քե­լը…
Եվ նույն փի­լի­սո­փա­յու­թյու­նը՝ հին ու նոր Հա­յաս­տան չի լի­նում, լի­նում է Մե­կը և Մե­րը, Մե­րը և Մե­կը…
Ես ա­սեմ, դուք մի ըն­դու­նեք, դուք հա­կա­ռա­կը հա­մո­զեք, ես հին Հա­յաս­տան չու­նեմ, իմ Հա­յաս­տա­նը միշտ էլ նոր է, գի­տե՞ք ին­չու, ո­րով­հետև ես ա­մեն օր, ա­նընդ­հատ գտ­նում եմ այդ Հա­յաս­տա­նը, այդ Հա­յաս­տա­նի մի բե­կո­րը, մի ծվե­նը, մի աս­քը… թե­պետ մեկ-մեկ մո­լոր­վում եմ, չեմ հաս­կա­նում` Հա­յաս­տանն ա­վե­լի շատ ան­ցյա­լի՞ս մեջ է, թե` ներ­կա­յիս, ներ­կա­յի՞ս մեջ է, թե` ա­պա­գա­յիս… և չգի­տեմ, որ Հա­յաս­տանն է ա­վե­լի ի­մը…
Մի բան էլ ա­սեմ։ 88-ը վե­րաց­րեց, ջն­ջեց մեր կի­սատ-պռա­տու­թյու­նը։ Հե­տո էլ մաքր­վե­ցինք պա­տե­րազ­մում և ամ­բող­ջա­ցանք խրա­մատ­նե­րում։ Չա­սե՞մ` ե­րա­նի այն օ­րե­րին և ե­րա­նի մեզ, որ այն­քան սի­րում էինք ի­րար, որ վա­յե­լում էինք մեր տե­սա­կի ե­զա­կիու­թյու­նը, մեր գե­նի զո­րու­թյու­նը…որ հան­դի­պել էինք մեր ար­ժա­նա­պատ­վու­թյա­նը… Եվ յու­րա­քան­չյու­րը հա­մոզ­վել էր, որ իր մե­ծու­թյունն իր մեջ ապ­րող Երկ­րի մե­ծու­թյու­նից է…
Ա­վե­լի պարզ՝ ինձ զր­կիր իմ մեջ ապ­րող Հա­յաս­տա­նից, քա­րու­քանդ կլի­նի իմ պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գը, ես ծն­կի կգամ ինձ վրա ե­կո­ղի ա­ռաջ, ես պաշտ­պա­նե­լու բան չեմ ու­նե­նա…
Իսկ ես պա­տաս­խա­նա­տու եմ պա­պիս` եր­բեք չտե­սած, բայց միշտ ու­նե­ցած Երևա­նի հա­մար, Իս­րա­յե­լյան Վրե­ժի ու Ներ­սի­սյան Ալֆ­րե­դի, Վի­գե­նի Երևա­նի հա­մար… Եվ աշ­խար­հի յու­րա­քան­չյուր հայ էլ պա­տաս­խա­նա­տու է եր­բեմ­նի մե­լի­քա­նիստ Ծար գյու­ղի հա­մար, Գան­ձա­կի ու Շու­շիի հա­մար…Մեր ներ­սում ապ­րող ամ­բող­ջա­կան Երկ­րի հա­մար…
Հի­շում եմ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րից ե­կած հայ բա­րե­րար­նե­րից մե­կի խոս­քը.
-Մենք ե­րեկ պի­տի սկ­սեինք մեր գոր­ծը, այ­սօր ար­դեն ուշ է…
Ին­չո՞ւ թաքց­նեմ, տագ­նապ կա մեջս։ Նոր-նոր ճա­նա­պարհ ընկ­նո­ղի նման եմ։ Իմ ու­նե­ցա­ծը թո­ղած, սկ­սել եմ փնտ­րել պա­պիս չտե­սած Երևա­նը, ո­րը, թվում է, ա­մե­նա­գե­ղե­ցիկն է, ա­մե­նա­գու­նա­վորն ու տե­սա­նե­լին բո­լոր Երևան­նե­րի մեջ…