[ARM]     [RUS]     [ENG]

Ա­ՌԱՋ ԵՎ ՀԵ­ՏՈ

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

 Չէ, ա­ռանձ­նա­կի բան չկա, ուղ­ղա­կի մի քիչ մտա­հոգ եմ։ Կար­ծում եմ` դուք նույն­պես։ Չեմ թաքց­նում, մեկ-մեկ հարց­նում եմ ինքս ինձ՝ այս ի՞նչ է կա­տար­վում մեզ հետ։ Հարց­նում եմ ու ոչ թե չեմ կա­րո­ղա­նում, այլ չեմ հա­մար­ձակ­վում պա­տաս­խա­նել։ Ի՞նչ ա­սեմ։ Ա­սեմ ա­մեն ինչ հրա­շա­լի՞ է, ա­սեմ ի­րար հան­դեպ եր­բեք այս­քան հո­գա­տար չե՞նք ե­ղել, այս­քան միաս­նա­կան, այս­քան ամ­բողջ։ Վա­խե­նում եմ ծի­ծա­ղեք, ինձ էլ հա­մա­րեք միա­միտ ու երկ­նա­յին տա­րածք­նե­րում ապ­րող մե­կը։ 

Ա­սեմ, որ քիչ բան չեմ տե­սել այս արևի տակ, քիչ մարդ­կանց հետ չեմ հաց կի­սել, վի­ճել, ճա­նա­պարհ ան­ցել։ Ե­ղել է հու­սա­հատ պա­հեր եմ ու­նե­ցել, գայ­թել եմ, չեմ տե­սել այն, ինչ պի­տի տես­նեի կամ տե­սել եմ այն, ինչ չպի­տի տես­նեի, մե­կի հա­մար ե­ղել եմ, մյու­սի հա­մար՝ ոչ։ Միշտ չէ, որ ա­սածս ըն­դուն­վել է, որ ճա­նա­չել եմ, որ ինձ հաս­կա­ցել են կամ ես եմ հաս­կա­ցել։ Պա­տա­հել է` չեմ կա­րո­ղա­ցել վա­յե­լել մեր­ձա­վո­րիս նե­րե­լու աստ­վա­ծա­յին ե­րա­նու­թյա­նը… Քար­կոծ­վել եմ, բայց կա­րո­ղա­ցել եմ չքար­կո­ծել…Հայ մարդ եմ, հպար­տու­թյունս` տե­ղը, ո­գիս՝ տե­ղը, պատ­մու­թյունս՝ տե­ղը, թե­րու­թյուն­ներս՝ տե­ղը… Քա­ղա­քա­կա­նու­թյան տա­րածք­նե­րից ու կու­սակ­ցու­թյուն­նե­րից էլ, ինչ­քան հնա­րա­վոր է, դուրս։ Իմ երկ­րում էլ ան­ծա­նոթ մե­կը չկա։ Ա­մե­նա­փոք­րիկ շե­նե­րում ան­գամ տար­բեր տա­րի­նե­րի հյու­րըն­կալ­վել եմ և է­լի ե­րա­նի եմ տվել ինձ…Եվ չեմ զար­մա­ցել, երբ ոչ մե­կից ու ոչ մի բա­նից չեն դժ­գո­հել, երբ մե­ղադ­րել են...միայն ինք­ներն ի­րենց… Ե­թե, օ­րի­նա­կի հա­մար, մե­կին ա­սեի, որ այս ե­րե­սուն տար­վա ըն­թաց­քում բան չենք ա­րել, հաս­տատ, գժի տեղ կդ­նեին։ Ես դրա­նում մի գրամ ան­գամ կաս­կած չու­նեմ։ Դժ­գոհ են միայն մի բա­նից. լավ չենք ա­րել, որ կոլ­խոզ ենք քան­դել, որ ցաք ու ցրիվ ենք ա­րել կո­լեկ­տիվ ու­նեց­ված­քը…Լավ չենք ա­րել, ո­րով­հետև, ա­սում են, ե­թե սո­վե­տի ժա­մա­նակ­նե­րում մի քա­նի լավ բան կար, մե­կը, հաս­տատ, էդ կոլ­խոզն էր…Ես, ի­հար­կե, չեմ կա­րո­ղա­նում չհա­մա­ձայ­նել, գի­տեմ, ինչ էլ ա­սեմ, չեն ըն­դու­նե­լու։ Բայց մի ան­գամ նման փորձ ա­րել եմ, ա­սել են կոլ­խո­զի ժա­մա­նակ բո­լորն էլ ապ­րում էին, գյուղն էլ տեր ու­ներ…Եվ ես թե­ման հա­մա­րել եմ փակ­ված։
Հի­մա հարց­նում եմ՝ էս­քան բան տե­սած մար­դը ի­րա­վունք չու­նի՞ մտա­հոգ­վե­լու…հատ­կա­պես այս օ­րե­րին, երբ միան­գա­մից այս­քան մարդ ու­զում է դառ­նալ ՆԱ­ԽԱ­ԳԱՀ, երկ­րի ղե­կա­վար, ա­ռաջ­նորդ։ Ո՞վ կմ­տա­ծեր։ Մի տե­սակ չես կա­րո­ղա­նում և չես էլ ու­զում հա­վա­տալ։ Ես, օ­րի­նա­կի հա­մար եմ ա­սում, չգի­տեի, որ եր­կիր ղե­կա­վա­րելն այդ­քան ան­հոգ բան է, այդ­քան հեշտ, այդ­քան, ո՞նց ա­սեմ, գայ­թակ­ղիչ…Ու­զում եմ ա­սել, ե­թե եր­կու թեկ­նա­ծու ու­նե­նա­յինք կամ ե­րե­քը, լավ՝ չոր­սը, այս­պես խո­սելն ու զար­մա­նա­լը, կար­ծում եմ, տա­րօ­րի­նակ կլի­ներ։ Վեր­ջա­պես՝ բո­լոր եր­կր­նե­րում էլ այդ­պես է, կապ չու­նի` մեծ, թե` փոքր։ Չգի­տեմ, ինձ թվում է` բո­լո­րի հա­մար վի­րա­վո­րա­կան բան կա այս ա­մե­նի մեջ, ար­հա­մար­հան­քի նման մի բան։
…Ես, ու­նե­նա­լով ա­ռա­ջա­դեմ գա­ղա­փար­ներ, ան­բա­սիր վարք, կա­ռա­վար­ման մեծ ու­նա­կու­թյուն­ներ, չեմ կա­րող ան­տար­բեր նա­յել երկ­րում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, հան­դես գալ դի­տոր­դի դե­րում, դրա հա­մար էլ ո­րո­շել եմ ա­ռա­ջադր­վել…

Չէ, իս­կա­պես, ինչ-որ բան խախտ­վել է, դուրս ե­կել մեր ի­մա­ցա­կա­նի տա­րածք­նե­րից։ Է­լի բան չու­նեմ ա­սե­լու, ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը ո­չինչ չի ար­գե­լում, բայց, ախր, այդ­պես էլ շատ տխուր է, շատ ան­հաս­կա­նա­լի, հա­մո­րես­կի ո­րո­շա­կի տար­րեր պա­րու­նա­կող մի մո­տե­ցում։ Լավ։ Հի­մա ար­դեն ո­չինչ չենք կա­րող փո­խել և ի­մաստ էլ չու­նի։ Մար­դը ո­րո­շել է Եր­կիր ղե­կա­վա­րել, թող ղե­կա­վա­րի։ Ժո­ղովր­դա­վա­րու­թյունն ա­մեն ինչ էլ թույ­լատ­րում է։ Մենք ա­մեն ին­չի պի­տի պատ­րաստ լի­նենք։ Ա­նակն­կալ­նե­րը բա­ցառ­վում են։ Մե­զա­նից յու­րաքն­չյուրն ու­նի իր թեկ­նա­ծուն, իր ծրա­գի­րը, եր­կի­րը զո­րաց­նե­լու իր տես­լա­կա­նը…ու­զում եմ ա­սել` այս­պես, որ խո­րը մտա­ծում ես, մե­կը մյու­սին չի խան­գա­րում, մե­կը մյու­սին չի ժխ­տում։ Չնա­յած մարդ­կանց պահ­ված­քը մեկ-մեկ այլ բան է հու­շում, ո­րը, բնա­կա­նա­բար, չի կա­րող չան­հան­գս­տաց­նել ընտ­րո­ղին, չի կա­րող չհիաս­թա­փեց­նել, նույ­նիսկ ստի­պել փո­խել նա­խօ­րոք կա­յաց­րած ո­րո­շու­մը…
Կարևո­րը մաս-մաս չա­նենք մեր ու­նե­ցա­ծը, չբա­ժա­նենք, ի­րա­րից չհե­ռաց­նենք մարդ­կանց, չվի­րա­վո­րենք, ար­հա­մար­հան­քի մա­սին էլ չեմ խո­սում։ Բո­լո­րը չեն խե­լոք, բո­լո­րը չեն ի վի­ճա­կի ան­ցյալն ու ներ­կան դնել ի­րար կող­քի, տես­նել տա­րի­նե­րի մեր չար­չա­րան­քի ար­դյուն­քը, մեր ընկ­նել-վեր­կե­նա­լը, մեր մե­ծա­հո­գու­թյու­նը, մեր ի­մաս­տուն միամ­տու­թյու­նը։ Մենք չենք կա­րող նման լի­նել ի­րար, նա­յել նույն ուղ­ղու­թյամբ։ Մե­կը ռա­միկ է, մեկ ու­րի­շը` գիտ­նա­կան, եր­րոր­դը՝ զին­վո­րա­կան, մյու­սը՝ դպիր… Եր­կիրն էլ մե­կը, հա­վա­սար բո­լո­րի­նը։ Ա­ռան­ձին-ա­ռան­ձին պա­հելն՝ անհ­նար։ Ինչ էլ լի­նի, է­լի բո­լորս միա­սին պի­տի խի­զա­խենք, բո­լորս միա­սին պի­տի ցր­տե­րի ու ցա­վի ա­ռաջն առ­նենք, բո­լորս միա­սին էլ ապ­րենք։ Մեր թշ­նա­մին սահ­մա­նի մյուս կող­մում է, բո­լո­րիս թշ­նա­մին։ Այս­տեղ, մեր տա­նը մենք թշ­նա­մի փնտ­րե­ցինք, տա­նուլ ենք տա­լու, կորց­նե­լու ենք, մե­զա­նից հե­ռաց­նե­լու ենք նվա­ճա­ծը։
Գյու­ղում ապ­րող ըն­կեր ու­նեի։ Պա­տե­րազ­մի մի ծայ­րից մյուս ծայրն ան­ցած տղա։ Խել­քը՝ տե­ղը, ու­ժը՝ տե­ղը, հե­ղի­նա­կու­թյու­նը՝ մի­լիոն։ Գյու­ղում՝ ոնց որ թա­գա­վոր։ Բայց ինչ ա­րե­ցինք, չհա­մա­ձայն­վեց մաս­նակ­ցել հա­մայն­քի ղե­կա­վա­րի ընտ­րու­թյուն­նե­րին, ա­սաց՝ հնա­րա­վոր բան չէ, ա­սաց, որ չի ու­զում կորց­նել ու­նե­ցած հե­ղի­նա­կու­թյունն ու տե­ղը։ Եվ ես հաս­կա­ցա, որ դժ­վար բան է գյուղ ղե­կա­վա­րե­լը, որ մար­դը չի ու­զում հա­րա­բե­րու­թյուն­ներ փչաց­նել, ու­նե­ցա­ծից հրա­ժար­վել։ Ինչ ա­սեմ, կեց­ցե՛ ին­քը։ Չնա­յած մինչև հի­մա էլ կան մար­դիկ, ով­քեր շա­րու­նա­կում են հա­մո­զել, հոր­դո­րել, նույ­նիսկ՝ պար­տադ­րել…Բան չկա, սո­վո­րել է դի­մա­նալ ու դի­մա­նա­լու է… հա­մոզ­ված է, որ ինքն այդ­պես ա­վե­լի կարևոր է գյու­ղի հա­մար, ա­վե­լի հար­կա­վոր…մի ան­գամ էլ ուղ­ղա­կի ա­սաց.
-Ձեզ որ լսեմ, գյու­ղը բա­ժան-բա­ժան կլի­նի…
Եվ, չզար­մա­նաք, մար­դը փր­կեց գյու­ղը։ Տղա­մար­դա­վա­րի, զին­վո­րա­վա­րի պաշտ­պա­նեց։ Կանգ­նեց յու­րա­քան­չյու­րի կող­քին, յու­րա­քան­չյու­րի հետ տք­նեց, ծառ տն­կեց, ջու­րը հասց­րեց գյուղ, հող մշա­կեց, տուն շի­նեց, ա­րա­հե­տը դարձ­րեց ճա­նա­պարհ։ Այն­պես որ այդ­պես էլ է լի­նում, ու­զում եմ ա­սել՝ եր­կիր սի­րող մարդն այդ­պես է ապ­րում։
Հի­մա մեր այս ընտ­րու­թյուն­ներն են։ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տասն­չորս քա­ղա­քա­ցի, մի քա­նի­սին, ընդ­հան­րա­պես, չեմ ճա­նա­չում, մտա­ծում է, որ կա­րող է ղե­կա­վա­րել Եր­կիր, որ միայն ու միայն նա­խա­գա­հի պաշ­տոնն է հնա­րա­վո­րու­թյուն տա­լիս օգ­նել մեր­ձա­վո­րին, շե­նաց­նել եր­կի­րը, վե­րաց­նել աղ­քա­տու­թյունն ու ա­նար­դա­րու­թյու­նը, ա­վե­լի ու ա­վե­լի զո­րաց­նել բա­նա­կը, աշ­խար­հին էլ ստի­պել, ճա­նա­չել Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը։ Իս­կա­պես վատ չէ, ես կա­սեի, նա­խան­ձե­լի էլ է, թե­պետ, մի տե­սակ, մեղքս ինչ թաքց­նեմ, մինչև վերջ չեմ կա­րո­ղա­նում հա­վա­տալ։ Խոսքն, ի­հար­կե, բո­լո­րի մա­սին չէ։ Բայց մեկ է, երբ 156 հա­զա­րա­նոց եր­կիրդ ու 14 թեկ­նա­ծուին, նաև՝ պատ­գա­մա­վո­րու­թյան 361 թեկ­նա­ծուին բե­րում դնում ես ի­րար կող­քի, ինչ­քան էլ քեզ չար­չա­րում ես, լուրջ պատ­կեր չես կա­րո­ղա­նում ստա­նալ, աբ­ստ­րակտ ինչ-որ բան է ստաց­վում, հաս­կա­նա­լի երևի միայն բարձր ին­տե­լեկտ ու­նե­ցող­նե­րին։ Ես այդ շար­քում, բնա­կա­նա­բար, չկամ և եր­բեք էլ չեմ լի­նե­լու։ Մարդ ուղ­ղա­կի ու­զում է բա­ցա­կան­չել՝ կեց­ցե՛ ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը… Դա է­լի ո­չինչ, ինձ ա­վե­լի շատ այդ տասն­չորս թեկ­նա­ծու­նե­րից յու­րա­քան­չյու­րին շր­ջա­պա­տող իմ հայ­րե­նա­կից­նե­րի վի­ճակն է մտա­հո­գում, այդ տասն­չորս մեծ ու փոքր մա­սի բա­ժան­ված հա­սա­րա­կու­թյու­նը։ Կնե­րեք, բայց չեմ կար­ծում, որ այս ա­մե­նի մեջ հա­սուն դա­տո­ղու­թյուն կա։ Ու՞մ կող­քին կանգ­նեմ, որ մյուս­նե­րը չմե­ղադ­րեն…վեր­ջա­պես, մե­կին պի­տի ընտ­րե՞մ, չէ՞, իսկ մյուս տաս­նե­րե­քը՞…նրանց ի՞նչ ա­նեմ, որ փրկ­վեմ ա­նեծ­քից, ու­շուն­ցից, չդառ­նամ դա­վա­ճան, ան­հայ­րե­նա­սեր, ե­սա­կենտ­րոն, կար­ճա­միտ ու չգի­տեմ էլ ինչ…Մի՞­թե տխուր չէ, մի՞­թե մենք սրան էինք ար­ժան…Չեմ կար­ծում։ Սա փոր­ձու­թյուն է, դի­մա­կա­հան­դես է, խաղ…որ­տեղ հաղ­թող ու պարտ­վող չկա, ա­վե­լի ազ­նիվ կլի­ներ ա­սել` բո­լորն էլ տա­նուլ տվող են, հաղ­թե­լը բա­ցառ­ված է…
Եվ ա­մե­նաա­նըն­դու­նե­լին՝ հա­կա­քա­րոզ­չու­թյու­նը, ի­րար վի­րա­վո­րե­լը, մե­ղադ­րե­լը, հնի ու նո­րի հաս­կա­ցու­թյու­նը, ան­ցյա­լի ամ­բող­ջա­կան ժխ­տու­մը, չերևա­ցող, ան­շո­շա­փե­լի նո­րի գո­վեր­գու­թյու­նը… այդ ա­մե­նը՝ հենց մի քա­նի մա­սի բա­ժան­վա­ծի մի­ջո­ցով։ Հե­տո ի՞նչ եք ա­նե­լու, ո՞ւմ եք մե­ղադ­րե­լու՜։ Էս մեր եր­կի­րը, էս էլ՝ մենք` մեր հոգ­սե­րով ու չար­չա­րան­քով, մեր պա­տե­րազ­մա­հոտ սահ­ման­նե­րով ու ցա­վով, մեր ա­րա­ծով։ Մեկ-մեկ ի­րար կող­քի, մեկ-մեկ էլ՝ բա­ժան։ Հա­ճախ ո­չինչ չտես­նող, նաև ա­վե­լորդ գո­վեր­գող։
Չա­սեմ ում եմ ընտ­րե­լու ես, ազ­նիվ չէր լի­նի։ Թաքց­նե­լու բան չու­նեմ, ընտ­րե­լու եմ նրան, ով ժո­ղովր­դի ա­նու­նից չի խո­սում, ով հա­կա­քա­րո­զու­թյամբ չի զբաղ­վում, ով ինքն ի­րեն ան­ցյա­լից չի ա­ռանձ­նաց­նում, ով մյուս թեկ­նա­ծու­նե­րին չի մե­ղադ­րում ու վի­րա­վո­րում, ով գոր­ծում է միայն ու միայն ա­նանձ­նա­կա­նի տա­րածք­նե­րում, ում ծրագ­րե­րը հա­մո­զիչ են ու ի­րա­գոր­ծե­լի, ով սե­րունդ­նե­րի հա­վա­քա­կա­նու­թյան մեջ է տես­նում ա­ռաջմ­ղիչ գա­ղա­փա­րը, ով ի վի­ճա­կի է լի­նե­լու պա­հել ու պաշտ­պա­նել ժա­ռան­գա­ծը…ով ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո լի­նե­լու է բո­լո­րի նա­խա­գա­հը…մի բան, ո­րը, ցա­վոք, բո­լո­րին չէ տր­ված…

ՎԵՐ­ՋԱ­ԲԱ­ՆԻ ՓՈ­ԽԱ­ՐԵՆ. Ե­րա­նի ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո հա­մոզ­վենք, որ չկան հաղ­թող­ներ ու պարտ­վող­ներ և բո­լորս միա­սին շնոր­հա­վո­րենք ըն­տր­ված ա­ռաջ­նոր­դին…ու­զում եմ ա­սել, ե­թե, իս­կա­պես, ի­մաստ­նա­ցել ենք այս­քան ցա­վից ու չար­չա­րան­քից, այդ­պես էլ պի­տի ա­նենք… բո­լոր մյուս տար­բե­րակ­ներն այլ բան հու­շե­լու ի­րա­վունք ու­նեն…