[ARM]     [RUS]     [ENG]

ԾՈՒՌ ՆՍ­ՏԵ­ԼՈՒ, ՇԻ­ՏԱԿ ԽՈ­ՍԵ­ԼՈՒ ԱՐ­ՎԵՍ­ՏԸ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Այ­սօր ա­ռա­ջար­կում եմ հենց այդ­պես էլ վար­վենք։ Չա­սեք` մեկ է, ինչ էլ ա­նենք, ինչ­պես էլ նս­տենք, ինչ­քան էլ մեզ տրա­մադ­րենք, է­լի, ինչ­պես հա­ճախ, ձևա­կան, մի տե­սակ սար­քո­վի բան է ստաց­վե­լու։ Հե­տո էլ՝ ի՞նչ տար­բե­րու­թյուն, ա­սածդ ճ՞իշտ է, թե՝ սխալ, ան­կեղ­ծու­թյունդ բռ­նե՞լ է, թե նո­րից խոսքդ տա­նե­լու ես գցես քա­ղա­քի չերևա­ցող տնե­րից մե­կի կտու­րը։ Էն գլ­խից ա­սեմ, որ նման մո­տե­ցում­նե­րը ինձ հա­մար բա­ցար­ձա­կա­պես ըն­դու­նե­լի չեն, ա­վե­լին, դա նույ­նիսկ վի­րա­վո­րա­կան էլ է՝ ե­թե կու­զեք։ Ինչ­քան մտա­ծում եմ՝ ե­թե բան ու­նես ա­սե­լու, պի­տի ա­սես-պրծ­նես էդ ցա­վից, խղ­ճիդ պպ­զած էդ ծան­րու­թյու­նից, էդ հի­մա­րու­թյու­նից։ Բա ո՞նց։ Այն­պես որ՝ նս­տե­լու ձևը բա­ցար­ձա­կա­պես կապ չու­նի։ Կա­րող ես չնս­տել էլ, ա­սե­լիքդ էլ կանգ­նած ա­սես ու գնաս։ Մար­դիկ կան, օ­րի­նակ, կանգ­նած ա­վե­լի լավ են մտա­ծում, ու­զում եմ ա­սել՝ աշ­խարհն ա­վե­լի պարզ են տես­նում։ Չեն էլ թաքց­նում, ա­սում են՝ նս­տած ո­չինչ չի երևում, նս­տած քնե­լու ցան­կու­թյուն էլ ես ու­նե­նում։ 

Դպ­րո­ցի ե­րես չտե­սած մի տա­րի­քով հարևան ու­նեի, էն մարդ­կան­ցից, ում հարց­նում ես՝ ե՞րբ ես ծն­վել, ա­սում են` ի՞նչ ի­մա­նամ, քե մա­տաղ, կռիվ տա­րի էր, համ էլ` փիս ցուրտ... Եվ իմ էդ կռիվ տա­րում, ցուրտ օ­րը ծն­ված հարևա­նը, գի­տե՞ք ինչ էր ա­սում, ա­սում էր՝ մեր բո­լոր դժ­բախ­տու­թյուն­նե­րը, մեր բո­լոր ծուռ գոր­ծե­րը, նույ­նիսկ այ­գու ծա­ռե­րի չո­րա­նալն ու կար­կու­տը մեր չա­փից դուրս ինք­նա­հա­վան լի­նե­լուց է։ Մենք, ա­սում էր, մեզ ան­նե­րե­լի, ան­հաս­կա­նա­լի շատ ենք գո­վեր­գում։ Եվ երբ էդ գո­վեր­գու­թյու­նը պրծ­նի, կսկ­սենք նոր­մալ, մար­դա­վա­րի ապ­րել...
Ե­թե ու­զում եք ի­մա­նալ՝ ես էդ մար­դու ա­սա­ծի հետ հա­րյուր տո­կո­սով հա­մա­ձայն եմ։ Ճիշ­տը միշտ էլ մնում է ճիշտ։ Ճիշ­տը ժխ­տել հնա­րա­վոր չէ, գո­նե մինչև հի­մա դա ոչ մե­կին չի հա­ջող­վել, ու­զում եմ ա­սել՝ ան­տե­սել, տե­ղը մի ու­րիշ բան դնել։ Ողջ օ­րը՝ մենք, հա՛ մենք, մենք` այս­պես, մենք՝ այն­պես, մեզ նմա­նը գո­յու­թյուն չու­նի այս պա­ռա­վող արևի տակ... ա­ռանց մեզ աշ­խար­հը գո­յու­թյուն ու­նե­նալ չի կա­րող, այդ մենք ենք, որ դրան չենք թող­նում գլոր-գլոր գնա ընկ­նի ծո­վը... ա­ռա­ջի­նը մենք էինք, որ Աստ­ծուն բե­րինք, բնա­կեց­րինք երկ­րի ե­րե­սին... մենք էինք, որ... ինչ ու­զում ես, կա­րող ես ա­ռանց մտա­ծե­լու ու մտա­հոգ­վե­լու շա­րադ­րել՝ բռ­նում է, հարց չկա, սու­տը շուն-շա­նոր­դի է, ախ­մա­խի մե­կը, վա­ղուց, շատ-շա՛տ վա­ղուց մեզ­նից հրա­ժար­ված...
Չէ, ես մեր ան­ցյա­լի բա­զում զար­մա­նահ­րաշ երևույթ­նե­րը ժխ­տե­լու ոչ մտադ­րու­թյուն ու­նեմ, ոչ էլ ի վի­ճա­կի եմ։ Ինչ­պես ա­սում են՝ սա չէ խն­դի­րը։ Լավ, են­թադ­րենք, ամ­բողջ օ­րը, հե­տո՝ նո­րից, է­լի ու է­լի, օ­րե­րով, ա­միս­նե­րով, տա­րի­նե­րով փա­ռա­բա­նե­ցինք մեր մղած, չգի­տես ին­չու, միշտ էլ ան­հա­վա­սար հե­րո­սա­մար­տե­րը, մեր հա­զա­րա­մյակ­նե­րով ստեծ­ված մշա­կույ­թը, քա­ղա­քակր­թու­թյա­նը շնոր­հած մեր մտ­քի մե­կը մե­կից գե­ղե­ցիկ ու զար­մա­նա­լի թռիչք­նե­րը, մեր կեն­ցա­ղը, մեր մո­նու­մեն­տալ խա­ղա­ղա­սի­րու­թյու­նը... հե­տո՞... ի՞նչ է փոխ­վե­լու դրա­նից։ Տես­նու՞մ ենք, չէ՞, որ մինչև հի­մա ո­չինչ էլ չի փոխ­վել։ Ընդ­հա­կա­ռա­կը, մենք այդ­պես փա­ռա­բա­նե­լով կորց­րել ենք, թու­լա­ցել, զրկ­վել ու­նե­ցա­ծից, մենք այդ­պես հրա­ժար­վել ենք ներ­կա­յից, թռ­չե­լու, ու­ժեղ­նե­րի կող­քին կանգ­նե­լու ցան­կու­թյուն-կա­րո­ղու­թյու­նից։ Չեր­կմ­տեմ ա­սել՝ մենք մնա­ցել ենք մեր պար­տու­թյուն­նե­րի, կո­րուստ­նե­րի, հու­սա­հա­տու­թյան ժա­մա­նակ­նե­րում։ Բո­լո­րը մեզ­նից ա­ռաջ են ըն­կել, մեր հետևից ե­կող­նե­րը, դա­րե­րով հետ մնա­ցած­նե­րը ե­կել-ան­ցել են մեզ... Գի­տե՞ք ին­չու։ Ա­սեմ. ո­րով­հետև այդ­պես էլ ու­րիշ Տիգ­րան Մեծ չու­նե­ցանք, ո­րով­հետև մեր ու­նե­ցած-չու­նե­ցա­ծը այդ միակն էր, այդ ե­զա­կին... Ըն­դա­մե­նը մե­կը... ով հայ­րե­նի­քի սահ­ման­նե­րը ո­րո­նեց հե­ռու­նե­րում, հա­ճախ՝ հայ­րե­նի­քից դուրս, հայ­րե­նի­քից հե­ռու... և, պատ­կե­րաց­նու՞մ եք, չէր կա­րող չգտ­նել...
Ըն­դու­նում եմ, մի Տիգ­րան Մեծ էլ Մաշ­տոցն էր, մեկն էլ՝ Խո­րե­նա­ցին... նրանք էլ մեր խոս­քի, մեր լեզ­վի, մեր պատ­մու­թյան սահ­ման­ներն ըն­դար­ձա­կե­ցին, այն­քան, որ մինչև հի­մա կա­րո­ղա­նում ենք ապ­րել...

Հե­տո՞... այդ­քա­նի կեսն էլ չու­նե­ցող­նե­րը մեզ­նից ա­ռաջ են, ո­րով­հետև, է­լի իմ դպ­րո­ցի ե­րես չտե­սած հարևա­նիս ա­սե­լով՝ մեզ խա­բել են սու­տի ժո­ղովր­դա­վա­րու­թյամբ, սու­տի ա­զա­տու­թյամբ, սու­տի խա­ղա­ղա­սի­րու­թյամբ, ո­րով­հետև ա­նընդ­հատ հրա­ժար­վել ենք ինք­ներս մեզ­նից, և ա­ռանց դա­դա­րի ու կան­գա­ռի, մեր անձ­նա­կա­նի հետևից գնա­ցել-հա­սել ենք օ­տար ու ան­ծա­նոթ ա­փեր՝ ցույց տա­լով հե­ռա­վար սի­րո ու նվի­րու­մի դա­սա­կան օ­րի­նակ­ներ։ Ո­րով­հետև մենք չենք հա­մար­ձակ­վել տի­րել, նվա­ճել, նույ­նիսկ՝ սպա­նել մեզ վրա ե­կո­ղին, մեր եր­կի­րը քան­դո­ղին, ո­րով­հետև վա­խե­ցել ենք նվա­ճել։ Իս­կա­պես, ու­րա­խա­լի՝ ո­չինչ։
Հի­մա էլ մեր ու­նե­ցած ե­րեք մի­լիո­նից յու­րա­քան­չյուրն ա­մե­նահ­մուտ քա­ղա­քա­կան գոր­ծիչն է, ա­մե­նա­խի­զախ զո­րահ­րա­մա­նա­տա­րը, միակ, ե­զա­կի ղե­կա­վա­րը, չգ­նա­հատ­ված ա­ռաջ­նոր­դը... Եվ այդ մե­կի կար­ծի­քով՝ ոչ մե­կը, ի­րե­նից բա­ցի, ի վի­ճա­կի չէ ժո­ղովր­դին տա­նել իր հետևից, ա­մեն օր երկ­րին սպառ­նա­ցող դժ­վա­րու­թյուն­նե­րի, ցա­վի ու չար­չա­րան­քի ա­ռաջն առ­նել, զո­րաց­նել միտ­քը, հս­տա­կեց­նել մեր տե­ղը, ա­պա­ցու­ցել մեր ա­ռա­վե­լու­թյու­նը...
Մեր կեն­ցա­ղից էլ խո­սենք։ Ինձ, օ­րի­նակ, միշտ էլ մտա­հո­գել-զար­մաց­րել է ինչ-որ մե­կի հու­ղար­կա­վո­րու­թյա­նը հինգ հա­րյուր, հա­զար հո­գով մաս­նակ­ցե­լը, մե­քե­նա­նե­րի ծայ­րը չերևա­ցող քա­րա­վան­նե­րը՝ գե­րեզ­մա­նո­ցի նեղ­լիկ տա­րածք­նե­րում, հան­գու­ցյա­լի հա­րա­զատ­նե­րին ցա­վակ­ցող­նե­րի ան­վեր­ջա­նա­լի շար­քե­րը, տղա­մարդ հան­գու­ցյա­լի կող­քին կա­նանց, կար­ծես պար­տա­դիր, ներ­կա­յու­թյու­նը... նրանց աշ­խույժ մաս­նակ­ցու­թյու­նը ան­մի­ջա­պես հու­ղար­կա­վո­րու­թյա­նը... Չեմ մտա­ծում, որ սա քա­ղա­քակր­թու­թյան բա­ցա­ռիկ է­ջե­րից է...
Մեր՝ կա­ղա­պա­րի վե­րած­ված ա­վան­դույթ­նե­րը, հնա­հոտ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ա­զա­տու­թյան և ժո­ղովր­դա­վա­րու­թյան ոչ ճիշտ ըն­կա­լում­նե­րը, օ­տա­րա­մո­լու­թյունն ու ե­սա­կենտ­րոն լի­նե­լը մեզ հե­ռաց­նում են մեզ­նից էլ, աշ­խարհ կոչ­վա­ծից էլ։ Մենք այդ­պես ինք­նա­մե­կու­սա­նում ենք, թե­պետ, մեկ-մեկ թվում է, կորց­րել ենք ինք­նու­րույն ապ­րե­լու փոր­ձա­ռու­թյու­նը, մեր տու­նը մե­նակ կա­ռու­ցե­լու կա­րո­ղու­թյունն ու հնա­րա­վո­րու­թյու­նը։ Տե­սեք, հա­մա­րյա բո­լորս վաս­տա­կա­վոր ենք, շքան­շա­նա­կիր ու մե­դա­լա­կիր, ու­զում եմ ա­սել՝ բար­ձունք­նե­րի հա­սած, բայց կար­կուտն ա­մեն տա­րի ա­վե­րում է մեր այ­գի­ներն ու դաշ­տե­րը, աշ­խար­հին ներ­կա­յաց­նե­լու մշա­կույթ ու ար­վեստ չու­նենք, հի­վան­դու­թյուն­ներն ա­մե­նա­շա­տը մեր դռ­ներն են թա­կում, մաս­նա­գետ­նե­րի պա­կա­սից շն­չա­հեղձ ենք լի­նում։ Ինք­նա­թիռ չենք ար­տադ­րում, մե­քե­նա չենք ար­տադ­րում, զենք չենք ար­տադ­րում, ան­գամ մեր ներք­նա­շորն ու վեր­նա­շա­պիկն ենք բե­րում մեր թշ­նա­մի երկ­րից։ Է­լի եմ հարց­նում՝ մի՞­թե տխուր չէ...
Հա, ու­րի­շի երկ­րում ու­րի­շի օ­րեն­քի ա­ռաջ մե­զա­նից խո­նար­հը չկա, իսկ մեր երկ­րում օ­րեն­քը խեղ­դող, սպա­նող շղ­թա է, ա­զա­տու­թյուն ոտ­նա­հա­րող, ա­նի­մաստ ու ա­նըն­դու­նե­լի... Ու­րի­շի երկ­րում չի կա­րե­լի ա­մե­նուր ծխել, բարձ­րա­ձայն խո­սել, հայ­հո­յել, մեր­ձա­վո­րին վի­րա­վո­րել, փո­ղո­ցում, կնե­րեք՝ թքել... Մեզ մոտ ա­մե նինչ կա­րե­լի է, ինչ մտ­քիդ դնես՝ կա­րող ես ա­նել։ Պատ­ժա­մի­ջո­ցը ա­զա­տու­թյան ժխ­տում է, մար­դու ի­րա­վունք­նե­րի կո­պիտ ոտ­նա­հա­րում...
Մի բան էլ էր ըն­դգ­ծում դպ­րո­ցի ե­րես չտե­սած իմ այդ հարևա­նը։ Ա­սում էր՝ մարդ ա­րա­րա­ծը պի­տի կա­րո­ղա­նա իր թե­րու­թյուն­նե­րի, իր սխալ­նե­րի, իր մեղ­քե­րի հետ գո­նե մեկ-մեկ հաշ­վի նս­տել, չկա­րո­ղա­ցավ կամ ուղ­ղա­կի ցան­կու­թյուն չու­նե­ցավ՝ հաշ­վիր գո­յու­թյուն չու­նի, մար­դը պր­ծել է...
Հի­մա ես ո՞նց չա­սեմ, չա­սե՞մ՝ ե­րա­նի՛ քեզ, Հա­րու­թյուն քե­ռի...