comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ http://www.artsakhtert.com Sun, 21 Jul 2019 15:38:05 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԲԵՅ­ՐՈՒԹ՝ ՔԱ­ՂԱՔ-ԽՃԱՆ­ԿԱՐ ԿԱՄ` ԳՈՒՅ­ՆԵ­ՐԻ ԵՎ ՍԵՎ ՈՒ ՍՊԻ­ՏԱ­ԿԻ ՓԻ­ԼԻ­ՍՈ­ՓԱ­ՅՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/27127-2019-07-15-17-26-25 http://www.artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/27127-2019-07-15-17-26-25 ԲԵՅ­ՐՈՒԹ՝ ՔԱ­ՂԱՔ-ԽՃԱՆ­ԿԱՐ ԿԱՄ` ԳՈՒՅ­ՆԵ­ՐԻ ԵՎ ՍԵՎ ՈՒ ՍՊԻ­ՏԱ­ԿԻ ՓԻ­ԼԻ­ՍՈ­ՓԱ­ՅՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Տաս­նե­րեք տա­րի ա­ռաջ ծո­վափ­նյա փոք­րիկ, բա­ցօ­թյա սր­ճա­րա­նում խմ­բա­վար Զա­քար Քե­շի­շյա­նի հետ ա­րա­բա­կան սուրճ էինք վա­յե­լում և խո­սում ծո­վից, Բեյ­րու­թի տաք գույ­նե­րից ու հա­յի ճա­կա­տագ­րից....

Տաս­նե­րեք տա­րի անց նո­րից նույն սր­ճա­րա­նում ենք։ Եվ այս­տեղ ո­չինչ չի փոխ­վել, նույն հա­մա­րյա ան­գույն սե­ղան­ներն ու ա­թոռ­ներն են, նույն թի­թե­ղյա ու չգի­տես ին­չից շի­նած տա­ղա­վա­րը, որ­տեղ հա­զիվ է տե­ղա­վոր­վում սր­ճա­րա­նի` ար­դեն մի քիչ ծե­րա­ցած տե­րը...


Բնա­կա­նա­բար, նույնն է նաև ծո­վը... Լավն է այդ Բեյ­րութ քա­ղա­քը, ա­ռա­ջին հա­յաց­քից՝ մի տե­սակ խճճ­ված, ան­հաս­կա­նա­լի, նույ­նիսկ փն­թի...մեկ՝ ա­նա­սե­լի գու­նա­վոր, մեկ՝ հա­մա­րյա գորշ... Մար­դիկ էլ են այդ­պես՝ տար­բեր գույ­նի ու հա­վատ­քի, հա­զար շո­րի մեջ և ա­ռանց, ու­րախ ու տխուր, մե­նակ ու ըն­կեր­նե­րով։ Շա՛տ նեղ­լիկ փո­ղոց­նե­րը, թվում է` ան­կա­րող են տե­ղա­վո­րել մարդ­կանց ու մե­քե­նա­նե­րը։ Տե­ղը չի հե­րի­քում, քա­ղա­քը չի կա­րո­ղա­նում լիա­թոք շն­չել, մի քիչ էլ, և քա­ղա­քը շն­չա­հեղձ կլի­նի։ Այդ ա­մե­նի կենտ­րո­նում հայ­կա­կան Բուրջ­հա­մուտ թա­ղա­մա­սը կա­րե­լի է նաև փոք­րիկ քա­ղաք ան­վա­նել։ Այս­տեղ փո­ղոց­ներն ա­վե­լի նեղ են, շեն­քերն` ի­րար կպած, խա­նութ­նե­րի ճա­կա­տին՝ մես­րո­պյան տա­ռեր, հա­յի ա­նուն ու ազ­գա­նուն։ Եվ բո­լորն էլ հա­յե­րեն են խո­սում։ Այն տպա­վո­րու­թյունն է, որ բո­լորն ի­րար ճա­նա­չում են, ա­վե­լի ճիշտ, ըն­կեր ու բա­րե­կամ­ներ են։ Այս թա­ղա­մա­սում են տպագր­վում ՙԱզ­դակ՚, ՙԱ­րա­րատ՚, ՙԶար­թոնք՚ պար­բե­րա­կան­նե­րը, ՙԲա­գին՚ հան­դե­սը, այս­տեղ են ազ­գա­յին կր­թա­րան­ներն ու ազ­գա­յին հարս­տու­թյուն­նե­րը, ու­սա­նո­ղա­կան և մար­զա­կան մար­մին­նե­րը, բա­րե­գոր­ծա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րը, թա­տե­րախմ­բերն ու երգ­չախմ­բե­րը։
Ազ­գա­յին վար­ժա­րան­նե­րում ու կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում սո­վո­րող­նե­րի թի­վը հաս­նում է տաս հա­զա­րի։
Իսկ ե­թե ու­զում ես վա­ճա­ռել բնա­կա­րանդ, այն կա­րող է գնել միայն ու միայն քո ցե­ղա­կի­ցը, ու­զում եմ ա­սել՝ Բուրջ­հա­մու­տի չերևա­ցող դար­պաս­նե­րը հազ­վա­դեպ են բաց­վում օ­տար­նե­րի ա­ռաջ։ Գաղտ­նա­գի­րը հա­յե­րեն է, հայ խոսքն ու մտա­ծո­ղու­թյու­նը։ Եվ Բեյ­րու­թում հաս­տատ­ված հայ ազ­գա­յին կու­սակ­ցու­թյուն­նե­րը գոր­ծում են հա­մա­տեղ՝ պինդ պա­հե­լով հա­մայն­քի ամ­բող­ջա­կա­նու­թյունն ու անվ­տան­գու­թյու­նը։
Բուրջ­հա­մու­տում ապ­րում են ար­հես­տա­վոր­ներ, բան­վոր­ներ, մանր առևտրա­կան­ներ, ար­վես­տա­գետ­ներ, մտա­վո­րա­կան մար­դիկ։
Բուրջ­հա­մու­տից քիչ հե­ռու Ան­թի­լիասն է, մի ժա­մա­նակ քա­ղա­քից հա­մա­րյա դուրս մի ա­վան, այ­սօր ար­դեն Բեյ­րու­թի ա­մե­նա­բա­նուկ ու ճա­նաչ­ված թա­ղա­մա­սե­րից մե­կը։ Բնա­կիչ­նե­րը հիմ­նա­կա­նում քրիս­տո­նյա­ներ են՝ հա­յեր, մա­րո­նիտ­ներ, հույն կա­թո­ղի­կե և հույն ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցի­նե­րի հետևորդ­ներ։ Ան­թի­լիա­սում է տե­ղա­կայ­ված Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու չորս նվի­րա­պե­տա­կան ա­թոռ­նե­րից մե­կը՝ Մե­ծի Տանն Կի­լի­կիո կա­թո­ղի­կո­սու­թյու­նը։ Եվ հենց այս­տեղ էլ ձևա­վոր­վում են 70-100-հա­զա­րա­նոց հայ հայ հա­մայն­քի ամ­բող­ջա­կա­նու­թյան ու հա­վա­քա­կա­նու­թյան միտ­քը, գա­ղա­փարն ու ծրա­գի­րը։ Հայ­րա­պե­տա­կան այս դա­րա­վոր սուրբ ա­թո­ռը կոչ­ված է ՙՏուն՚, ո­րով­հետև այն տուն է ե­ղել և է՜ ողջ հա­յու­թյան հա­մար։ Այն կոչ­վում է նաև ՙՄեծ՚ ոչ իր ար­տա­քին ծա­վա­լով, այլ իր հա­վատ­քի ա­ռա­քե­լու­թյան և ազ­գա­յին ծա­ռա­յու­թյան հա­մար։


Եվ պա­տա­հա­կան չէ, որ այս­տեղ հա­ճախ են հա­վաք­վում հայ գրող­ներն ու լրագ­րող­նե­րը աշ­խար­հի բո­լոր ան­կյուն­նե­րից ու քն­նար­կում հա­մազ­գա­յին նշա­նա­կու­թյան խն­դիր­ներ, ո­րո­նում ու­ղի­ներ, մշա­կում ա­նընդ­հատ մեր դռ­նե­րը ծե­ծող մար­տահ­րա­վեր­նե­րին դի­մա­կա­յե­լու ծրագ­րեր։ Բա­ցա­ռու­թյուն չէր նաև հու­լի­սի 2-4-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Ա­րամ Ա կա­թո­ղի­կո­սի նա­խա­գա­հու­թյամբ և Մե­ծի Տանն Կի­լի­կիո կա­թո­ղի­կո­սու­թյան հո­վա­նա­վո­րու­թյամբ Հայ մա­մու­լին նվիր­ված հա­մա­հայ­կա­կան հա­մա­գու­մա­րը։
Հա­յաս­տան, Ար­ցախ, Միա­ցյալ Նա­հանգ­ներ, Հու­նաս­տան, Կիպ­րոս, Լե­հաս­տան, Ռու­սաս­տան, Չե­խիա, Կա­նա­դա...խն­դիր­նե­րը՝ բազ­մա­շերտ, մո­տե­ցում­նե­րը՝ տար­բեր, լուծ­ման ու­ղի­նե­րը՝ հա­ճախ ան­տե­սա­նե­լի, բայց ճա­կա­տա­գի­րը նույ­նը, ցավն ու մտա­հո­գու­թյու­նը` նույ­նը։ Հա­յաս­տան-Սփյուռք հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, մա­մու­լը և նո­րա­րար ար­հես­տա­գի­տու­թյան մար­տահ­րա­վեր­նե­րը, լրատ­վու­թյու­նը և ըն­կե­րա­յին ցան­ցե­րը, տե­ղե­կատ­վա­կան անվ­տան­գու­թյունն ու տե­ղե­կատ­վա­յին հա­վաս­տիու­թյու­նը, մի­ջազ­գա­յին հան­րա­յին կար­ծի­քի ձևա­վո­րու­մը, հայ մա­մու­լի դե­րը հայ ինք­նու­թյան պահ­պան­ման գոր­ծում, լե­զուն և մշա­կույ­թը, մա­մու­լը և բազ­մա­կար­ծու­թյան ձևա­վո­րու­մը, խոս­քի ա­զա­տու­թյան խն­դիր­նե­րը, մա­մու­լը և ազ­գա­յին պա­հան­ջա­տի­րու­թյու­նը։
Եվ բո­լոր նիս­տե­րին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Ա­րամ Ա կա­թո­ղի­կո­սի մաս­նակ­ցու­թյունն ու խոս­քը։
ՙՄեր բարձր գնա­հա­տան­քը կու­զենք հայտ­նել ձեզ բո­լո­րիդ, որ ըն­դա­ռա­ջե­լով մեր հրա­վե­րին, ե­կաք Ան­թի­լիաս՝ Հա­յաս­տա­նից, Ար­ցա­խից և Սփյուռ­քի զա­նա­զան շր­ջան­նե­րից՝ միաս­նա­բար քն­նե­լու ու արժևո­րե­լու մա­մու­լի ա­ռանց­քա­յին տե­ղը հայ կյան­քի ներ­սում և հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նոր ու­ղի­ներ ճշ­տե­լու։ Ար­դարև, հայ մա­մու­լի ծա­ռա­յու­թյա­նը լծ­ված մշակ­նե­րի հա­մա­խումբ ու միա­տեղ ներ­կա­յու­թյու­նը պեր­ճա­խոս վկա­յու­թյուն է մա­մու­լին ներ­կա­յաց­րած հա­մա­հայ­կա­կան և նրան վի­ճակ­ված ճշ­տո­րո­շիչ դե­րի։

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Mon, 15 Jul 2019 17:22:52 +0000
ԳԻՐՔՆ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ http://www.artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/27105-2019-07-12-11-56-23 http://www.artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/27105-2019-07-12-11-56-23 ԳԻՐՔՆ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Հե­տաքր­քիր է, մինչև հի­մա նույ­նիսկ ինքս ինձ չեմ հարց­րել, չեմ էլ փոր­ձել ի­մա­նալ, ո՞վ է ԳՐՈ­ՂԸ… Չգի­տեմ սո­վո­րա­կան մահ­կա­նա­ցու՞ է նա, թե` ա­ռա­քյալ… Տիե­զե­րա­կան, ան­տե­սա­նե­լի ու­ժե­րի հետ խոր­հր­դա­վոր ու մութ գոր­ծարք­նե­րի մեջ գտն­վող մե­կը… և որ­տե՞ղ է նրա կա­ցա­րա­նը… Ի՞նչ է ա­նում նա մարդ­կանց կող­քին… հա­ճախ` մե­նակ… բո­լո­րից լք­ված… հե­ռու, ան­հաս­կա­նա­լի… ու չսի­րե­լի…Գրո­ղը… մեկ-մեկ ստեղ­ծա­ծը գնա­հա­տե­լի, ին­քը` ձանձ­րա­լի, կող­քի­նի պատ­կե­րա­ցում­նե­րում, սկզ­բունք­նե­րում, տրա­մա­բա­նու­թյան մեջ ու պա­հանջ­նե­րում եր­բեք, ոչ մի կերպ չտե­ղա­վոր­վող։Ես էլ չեմ սի­րում նրան… չեմ ըն­դու­նում մար­դու այդ՝ կար­ծես փն­թի, ան­կա­ռա­վա­րե­լի, ան­կար­գա­պահ, սե­փա­կան օ­րենք­նե­րով ապ­րո­ղի տե­սա­կը… Նրա հետ տա­ռա­պանք է ան­կո­ղին կի­սե­լը, ե­թե կու­զեք` խի­զա­խու­թյան, ա­մեն օր անձ­նա­զո­հու­թյան պա­հանջ կա… Ինչ­քան հե­ռու նրա­նից, այն­քան լավ… Խա­ղաղ գո­յակ­ցու­թյու­նը բա­ցառ­ված է…Գրում է…. ե­թե կա­րո­ղա­նում է` ա­մեն օր, ա­մեն ժամ… լի­նում է, ինքն էլ չի ըն­դու­նում իր գրա­ծը… աշ­խարհն ըն­դու­նում է, ին­քը` չէ: Լի­նում է ինքն է ըն­դու­նում, աշ­խար­հը` չէ: Այդ­պես խառն էլ ապ­րում է: Պա­տա­հում է` մի տեղ մո­լոր­վում, մնում է, փախ­չում է հա­սա­րա­կու­թյու­նից, մարդ­կու­թյու­նից, ինքն ի­րե­նից… քար­կոծ­վում է հա­ճախ… ա­մեն օր կա­խա­ղան է հան­վում, ա­նիծ­վում է… Գրող մարդ է, և դա ուղ­ղա­կի պար­տա­դիր է… կա­խա­ղան չհան­վեց, բո­լո­րի աչ­քի ա­ռաջ չգն­դա­կա­հար­վեց, էլ ի՞նչ գրող… Դա նրան մղում է ա­ռաջ, դա նրան օգ­նում է ապ­րել…Հա­զա­րի մեջ նրան կա­րե­լի է ճա­նա­չել նույ­նիսկ ա­ռանց հա­տուկ ու­սում­նա­սի­րու­թյան: Տաս հա­զա­րի մեջ էլ: Հա­գու­կա­պից, շար­ժուձևից, ձայ­նից, ա­սած խոս­քից: Եվ նրանք բո­լորն էլ ի­րար նման են, թվում է՝ բո­լորն էլ ի­րար կրկ­նում են… թե­պետ հա­ճախ ոչ մի գրող ոչ մի գրո­ղի չի ճա­նա­չում, ե­թե ճա­նա­չում էլ է, ա­նընդ­հատ ցույց է տա­լիս, որ չի ճա­նա­չում, չի ըն­դու­նում, չի տես­նում… Կա­րե­լի է հան­գիստ խղ­ճով ա­սել, բո­լո­րը բո­լո­րին ժխ­տում են… Ե­թե այդ­պես չա­րե­ցին, ու­րեմն կապ չու­նեն գրո­ղա­կան կեն­ցա­ղի հետ…Բայց ա­մենևին էլ խոր­հուրդ չեմ տա­լիս քն­նար­կում­նե­րի տա­րածք տե­ղա­փո­խել կամ կաս­կա­ծի տակ դնել նրա ազն­վու­թյու­նը: Դա ոչ մե­կին չի թույ­լատր­վում: Խա­րույկ նետ­վե­լը գե­րա­դա­սե­լի է… այդ ա­րա­րո­ղու­թյան մեջ գո­նե ինչ որ ռո­ման­տիկ, պոե­տա­կան, ֆան­տաս­տիկ ու հե­րո­սա­կան բան կա…Վեր­ջին հաշ­վով, ե­թե կու­զեք ի­մա­նալ, դա նաև գնա­հա­տա­կան է… ստեղ­ծա­ծի արժևո­րում… մե­ծա­րում… Ժա­մա­նակ­նե­րի ու մտա­ծու­մի բա­խում… ան­կա­սե­լի ըն­թացք…Նրան հետևելն էլ է անմ­տու­թյուն: Մեկ է, եր­բեք չեք հաս­կա­նա՝ ուր է գնում, ինչ է ա­նում, ում հետ է անց­կաց­նում իր ան­հան­գիստ, պռն­կեպ­ռունկ լե­ցուն գի­շե­րը… ում է փոր­ձում մո­լո­րեց­նել կամ գայ­թակ­ղել ու, վեր­ջա­պես, որ­տեղ է մո­գո­նում իր հեր­թա­կան սու­տը և ում է ա­նընդ­հատ փնտ­րում… Հա­մը հա­նեք, ա­ռանց ժա­մա­նակ կորց­նե­լու կա­րող է կանգ­նել երկ­րի ա­մե­նա­մեծ հրա­պա­րա­կում ու ան­տար­բեր ամ­բո­խի աչ­քի ա­ռաջ հան­գիստ ինք­նահր­կիզ­վել կամ ցած նետ­վել ա­մե­նա­բարձր շեն­քի փայ­լփ­լող տա­նի­քից… և օ­րեր, ա­միս­ներ, տա­րի­ներ շա­րու­նակ չհաս­նել ներքև… Ով ըն­կավ, գրող չէ… ջարդ­վեց, գրա­ծը հո­րի­նած է, սուտ­լիկ, ապ­րե­լու ու­նա­կու­թյու­նից զուրկ… Մեկն ա­կան­ջիս ա­նընդ­հատ մտմ­տում է, որ ոչ մի ոչ գրող տա­նիք չի բարձ­րա­ցել և խե­լա­գար, ինք­նա­մո­ռաց ծով չի փնտ­րել… ա­վե­լի ճիշտ, ոչ մի ծո­վի խո­րու­թյուն չի հա­մա­պա­տաս­խա­նել ծո­վը նետ­վե­լու բուռն ցան­կու­թյա­նը… Հե­տո էլ այդ բո­լոր ոչ գրող­ներն սկ­սել են աշ­խար­հին հա­մո­զել, որ ծով նետ­վե­լը, ինք­նահր­կիզ­վե­լը, նույ­նիսկ շեն­քից ցած նետ­վելն ուղ­ղա­կի տղա­յու­թյուն է, խո­խա­յու­թյուն, ցու­ցադ­րա­կան ե­լույթ, երկ­նա­յի­նի ցան­կու­թյուն­նե­րի ու պատ­վի­րան­նե­րի մեջ չտե­ղա­վոր­վող…Ես գի­տեմ ծո­վի տե­ղը… ա­մե­նա­մեծ հրա­պա­րա­կի տեղն էլ, շեն­քի տեղն էլ… Այդ ծովն իմն է, ինձ հա­մար եմ պա­հում, հրա­պա­րակն էլ է ի­մը, շենքն էլ… դրանք էլ եմ ինձ հա­մար պա­հում… Մարդ ես, մեկ էլ տե­սար… պար­տադր­ված չես լի­նե­լու ժա­մա­նակ վատ­նել, եր­կար­բա­րակ մտա­ծել, փնտ­րել, հե­տո էլ` զղ­ջալ, նե­րո­ղու­թյուն խնդ­րել… Ծաղ­րու­ծա­նա­կի ա­ռար­կա դառ­նալ…Ու­րիշ ծո­վում չխեղդ­վե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը մեծ է, ու­րիշ հրա­պա­րա­կում մինչև վերջ չայր­վե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը՝ վա­խեց­նող…Ես վա­խե­նում եմ չվա­խե­նալ… Ես վա­խե­նում եմ կորց­նել ինք­նահր­կիզ­վե­լու պահն ու ցան­կու­թյունս…Ես վա­խե­նում եմ ընկ­նել բար­ձուն­քից ու կա­մուրջ­նե­րից, և փշուր-փշուր լի­նել…Ես վա­խե­նում եմ զրկ­վել գրիչ բա­նեց­նե­լու շնորհ­նե­րից…Իմ ըն­կեր­նե­րից մե­կը, յո­թա­նա­սուն տա­րե­կա­նում կնո­ջը կորց­նե­լուց հե­տո, հա­վա­քեց հա­րա­զատ­նե­րին ու ա­սաց՝ ե­թե մնա­ցի, մնա­լու եմ…Եվ… չմ­նաց… թե­պետ ո՜չ ծով փնտ­րեց, ո՜չ շենք, ո՜չ էլ հրա­պա­րակ…Ոչ մե­կը չփոր­ձեց նրան մե­ղադ­րել, նրան դա­տա­պար­տե­լու ի­րա­վուն­քը ոչ մե­կը չու­նե­ցավ…

Աշ­խարհն  ա­ռան­ձին էր,  մարդն ա­ռան­ձին…Հի­մա գրող  մար­դը…Որ­տե­ղից էլ նա­յես նույնն է… Ինչ­պի­սի  պատ­վան­դա­նի էլ տե­ղադ­րես, ան­փո­փոխ է… Ծո­վում, եր­կն­քում, երկ­րի վրա… նույնն է…Մեկն ա­նընդ­հատ փոր­ձում է ինձ հա­մո­զել (թվում է,  դա նրա կյան­քի միակ  նպա­տակն է), որ գրող մար­դը ե­սա­կենտ­րոն է,  բա­ցա­ռա­պես իր  ե­սի ու  գե­նի տա­րածք­նե­րում գոր­ծող ու ապ­րող։ Բո­լո­րից վեր, բարձր, լա­վը…ի­մաս­տու­նը… և, իբր, ա­րածն էլ միայն երկ­նա­յի­նի թուլտ­վու­թյամբ ու պա­հան­ջով է…Այ­սինքն՝ նրան ա­մեն ինչ ար­տոն­ված է… Չէ, սի­րե­լու բան չէ այդ գրող մար­դը։ Այդ­պես հա­զար տա­րի ա­ռաջ  էր, այդ­պես է հի­մա,  թե­պետ  հենց այդ տա­րօ­րի­նակ ա­րա­րածն էլ,  ժա­մա­նա­կի ձեռ­քը բռ­նած,  այդ նույն ժա­մա­նա­կից պար­տա­դիր մի քա­նի քայլ էլ ա­ռաջ ըն­կած, ու­զում եմ ա­սել` ժա­մա­նա­կը  ետևից քա­շե­լով՝  գնում է… ապ­րում է շա­տե­րին, գու­ցե  հենց նույն այդ ժա­մա­նա­կի  հա­մար ան­հաս­կա­նա­լի ու ա­ներևա­կա­յե­լի տա­րածք­նե­րում… հա­սա­րա­կու­թյու­նից օ­տար­ված… ժա­մա­նա­կից էլ… Սուտ բան է ա­սում,  ա­մեն ինչ հո­րի­նում է, մարդ­կանց հի­մա­րի տեղ է դնում… բո­լո­րին խա­բում է, ար­հա­մա­րում… և ե­թե կա մե­կը,  ում սի­րում է,  դա նո­րին մե­ծու­թյուն Ես է, միայն ու միայն նա… ու­րիշ ոչ մեկն աշ­խար­հիս ե­րե­սին… ոչ մի վայր­կյան նրա­նից բա­ժան… հե­ռա­ցու­մը կոր­ծա­նում է… վերջ… ա­վարտ… Կեց­ցե՛ միակ, ե­զա­կի  փր­կի­չը… պաշ­տե­լի Ե­սը։ Դա է նրա գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րը, նրա ան­փո­խա­րի­նե­լի գե­նե­րա­լը… ոչ մե­կին չեն­թարկ­վող, ոչ մե­կի հրա­մա­նի տակ  չմտ­նող,  ոչ մե­կի ա­ռաջ չե­րե­րա­ցող… պարտ­վե­լուց  հե­տո պար­տա­դիր  սե­փա­կան ճա­կա­տին  կրա­կող…Բո­լորն  այս­պես են մտա­ծում այդ գրող մար­դու մա­սին, բա­ցի ինձ­նից։ Թե­պետ չգի­տեմ՝ ո՞վ է մեզ­նից ճիշ­տը, որ­տե՞ղ  է բնա­կու­թյուն հաս­տա­տել ճշ­մար­տու­թյու­նը… Լավն այն է, որ բո­լոր ժա­մա­նակ­նե­րում էլ ինձ նման մե­կը ե­ղել է…ով  դի­մա­կա­զեր­ծել է ՙբա­ցար­ձակ ճշ­մար­տու­թյուն՚ կոչ­վող  ա­ռեղծ­վա­ծը և իր ծառն ու ծա­ղի­կը ա­ճեց­րել  բա­րո­յա­կա­նու­թյան  ան­փո­փոխ,  քար­քա­րոտ ու  ան­ջր­դի տա­րած­քում…Բայց ես շատ, ա­նա­սե­լի միա­միտ մարդ եմ, ցան­կա­ցած մեկն ինձ կա­րող է խա­բել, կա­րող է հասց­նել եր­կինք ու այն­տե­ղից` թը­րըխկ, ցած գցել, ի վի­ճա­կի է ա­ռանց  ջանք թա­փե­լու,  ա­ռանց ծն­կի գա­լու հա­մո­զել, որ ինձ հա­մար ուղ­ղա­կի գժ­վում է… որ ես ու­նեմ բո­լոր  շնորհ­ներն ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը բո­լոր պա­տե­րազմ­նե­րը հաղ­թե­լու և աշ­խար­հին տի­րե­լու… որ հենց ես եմ Աստ­ծո որ­դին,  ա­վե­լի ճիշտ՝ փր­կի­չը… Ով էլ ա­սի,  ես  հա­վա­տում եմ… գի­տե՞ ք ին­չու… Ի­հար­կե, չգի­տեք։ Դրա հա­մար էլ ա­սում եմ, ո­րով­հետև տե­ղյակ չեմ՝ ինչ է խա­բե­լը…Հի­մա էլ տեղս չգի­տեմ, ծա­նոթ, մտե­րիմ քիչ բան կա,  հաս­տատ, մեկն է­լի խա­բե­լով ինձ բե­րել, հասց­րել է չգի­տեմ ուր…Ոչ կար­գին եր­կինք կա, ոչ կար­գին դաշտ, ոչ կար­գին ճա­նա­պարհ… Մար­դիկ էլ, չգի­տես ին­չու,  ա­նընդ­հատ  մա­հա­նում են… Թվում է` ա­ռատ լույս է,  բայց ո­չինչ չի երևում,  ամ­բող­ջա­կան պատ­կեր­ներ չկան… ծա­ռը կի­սատ է, մար­դը կի­սատ է, այդ­պես հս­կա­յա­կան շեն­քե­րը, փո­ղոց­նե­րը,  նույ­նիսկ լույ­սը… և ա­մեն օր հու­ղար­կա­վո­րու­թյուն է… Մեկն ինչ-որ ա­ճա­պա­րան­քով  դա­տար­կում է հա­րա­զատ բնա­կա­վայ­րը… Շիր­մա­քա­րե­րը մտ­նում են քա­ղաք… տնե­րը  շն­չա­հեղձ են լի­նում շիր­մա­քա­րե­րի  ան­տար­բե­րու­թյան ա­րան­քում…Գրի­չը գործ ա­րեց, ես այդ ան­ծա­նոթ, ան­հաս­կա­նա­լի,  այդ շփոթ տա­րածք­նե­րից դուրս ե­կողն եմ… Ու­զում եմ ա­սել՝ իմ փր­կու­թյունն է­լի գրիչն է, ա­նընդ­հատ նա, միշտ նա… Ու­րիշն  իմ աչ­քե­րը բա­ցե­լու մտադ­րու­թյուն  ու տրա­մադ­րու­թյուն չի ու­նե­ցել, ու­րի­շի հա­մար իմ մտ­քի վա­րա­գույր­նե­րը բա­ցելն աշ­խար­հի  կոր­ծա­նում է…

Բայց մի շատ տա­րօ­րի­նակ դի­տար­կում. մինչև հի­մա ես այդ­պես էլ չհաս­կա­ցա գրի՞չն է իմ գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րը, թե՞ ես եմ նրան ա­նընդ­հատ մղում խի­զա­խու­մի, հաղ­թա­հա­րու­մի, նոր տա­րածք­ներ զավ­թե­լու, հող մշա­կե­լու, փր­կե­լու. մխի­թա­րե­լու և սփո­փե­լու… մեկ-մեկ էլ, թվում է, նա ինձ չի ճա­նա­չում, իմ են­թա­կա­յու­թյու­նից դուրս է, ան­կախ, միայ­նակ գայլ տա­փաս­տա­նում… Ես ուղ­ղա­կի հիա­ցած, զար­մա­ցած, վա­խե­ցած, դժ­գոհ, ու­շունց տա­լով հետևում եմ նրան… Միայն այդ­քա­նը… և, ե­թե փոր­ձեմ մի­ջամ­տել նրա ներ­քին ու անձ­նա­կան գոր­ծե­րին, տա­նուլ եմ տա­լու, դառ­նա­լու եմ ծի­ծա­ղի ա­ռար­կա, ա­մե­նա­փոք­րիկ կղ­զում ան­գամ մնա­լու եմ ան­ծա­նոթ, օ­տար… չճա­նաչ­ված…Լավ չէ…եղ­բա՜յր, ա­մենևին էլ լավ չէ… Խո­սում ես` ծի­ծա­ղում են, գրում ես` ծի­ծա­ղում են, լռում ես` ծի­ծա­ղում են…Է­լի, միշտ էլ հա­մայն­քը զո­րեղ է… հա­մայնքն է թե­լադ­րո­ղը, ո­րո­շում կա­յաց­նո­ղը, պա­հան­ջո­ղը, ժխ­տո­ղը և հա­լա­ծո­ղը, ա­նի­ծո­ղը…հա­մայն­քից դուրս աշ­խահն ա­վարտ­վում է…Եվ, գու­ցե տա­րօ­րի­նակ ու ան­հա­վա­տա­լի բան եմ ա­սում, այդ գրող մար­դը պար­տա­դիր հա­մայն­քից դուրս է, այ­սինքն՝ այն­տեղ, որ­տեղ աշ­խարհն այդ­պես անս­պա­սե­լի ա­վարտ­վում է…Ինչ մնում է ինձ, ես էլ վա­ղուց այդ հա­մայնք կոչ­վող կա­ղա­պար­նե­րից հոգ­նել եմ, ա­նընդ­հատ կրկն­վող պատ­կեր­նե­րը, ի­րար նման մար­դիկ, նույն խոս­քը, նույն շարժն ու ձևը ինձ չեն ոգևո­րում… Այն­տեղ տխուր են ապ­րում, մեղ­քը թանձր է, ա­մեն քայ­լա­փո­խի, կու­տակ-կու­տակ… կյան­քի և մահ­վան հեր­թա­փո­խը մե­կը խառ­նել է… Ոչ մե­կը մինչև հի­մա չի հաս­կա­ցել քայ­լե­լու, շարժ­վե­լու, ճախ­րե­լու ի­մաս­տը, նույ­նիսկ մեռ­նե­լու փա­ռա­հեղ ի­րա­վուն­քը… Եվ երբ մա­հը իր սո­վո­րու­թյանն հա­մա­ձայն, ի­րեն հա­տուկ շու­քով մո­տե­նում է այդ բնա­կա­վայ­րի ար­դեն քա­րու­քանդ և ի­մաս­տազ­րկ­ված տա­րածք­նե­րին, բո­լո­րը սար­սա­փում են… Եվ չկա մե­կը, ով խի­զա­խո­րեն գնա նրա դեմ, ով ցան­կու­թյուն ու­նե­նա դի­մա­վո­րել նրան…Ինչ-որ բան փո­խե­լու հա­ճույքն ի­րա­կան չէ… Իսկ Հու­դան մե­կը չէ… ե­րե­սուն ար­ծաթն էլ ար­դեն շատ է հու­դա դառ­նա­լու հա­մար… Մեկն էլ է հե­րիք… Միակ ցուլն էլ, չգի­տես ին­չու, մե­կը ու­րա­խու­թյու­նից բռ­նել, մոր­թել է… ա­մենևին էլ չմ­տա­ծե­լով, որ նա­խի­րը թող­նում է ա­նօգ­նա­կան, թույլ, ան­տեր… ա­մուլ… հա­մոզ­ված, որ նա­խի­րը դժ­գո­հե­լու, ըն­դվ­զե­լու, իր ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նե­լու սո­վո­րու­թյուն եր­բեք չի ու­նե­ցել… Գրող մար­դը միշտ էլ, բո­լոր ժա­մա­նակ­նե­րում էլ, հոր կող­քին, այդ միակ ցու­լը մոր­թո­ղի կող­քին ապ­րող խո­նարհ որ­դին է… հոր հետ տա­ռա­պո­ղը, ծե­րը ծե­րին հասց­նո­ղը, հող մշա­կողն ու օ­ջա­խը պա­հո­ղը… Գնար, հայ­րը վախ­ճան­վե­լու էր… Մնաց, թե­պետ մինչև հի­մա ոչ մե­կին չի հա­ջող­վել նրան հա­մո­զել, որ մնա­լը ճիշտ էր… եղ­բոր մա­տին շող­շո­ղա­ցող հոր մա­տա­նին խան­գա­րում է, շե­ղում է, մո­տեց­նում է մեղ­քին… եր­կիրն էլ ա­նընդ­հատ պտտ­վում է……Մե­կը միշտ մե­ղա­վոր է……Մեկն էլ ա­ռա­ջինն է զոհ­վում……Մե­կին ա­մե­նուր փա­ռա­բա­նում են……Մեկն էլ ապ­րում է ինք­նաս­պա­նու­թյուն գոր­ծե­լու հա­մար…Մի օր էլ պար­տա­դիր գտ­նում են մե­կին ու բա­ցա­կան­չում են՝ կեց­ցե՜ թա­գա­վո­րը…Եվ սկս­վում են պա­տե­րազմ­նե­րը…Տես­նո­ղը գրող մարդն է… միայն նա, դեռ մինչև կոր­ծա­նում… դեռ մինչև ՙԿեց­ցե թա­գա­վո­րը՚… և պատ­մում է տե­սա­ծի մա­սին, չմ­տա­ծե­լով, որ չեն հա­վա­տա, ու քրք­ջա­լու են, ա­սե­լու են սուտ է, ա­սե­լու են ցն­դել է մար­դը… ու հա­լա­ծե­լու են, քար­կո­ծե­լու են… փա­կե­լու են դռ­նե­րը նրա ա­ռաջ, հայ­տա­րա­րե­լու են հա­մայն­քից դուրս… ան­դարձ մո­լո­րյալ…Մեկն ա­սել է` թռ­չուն­նե­րը եր­կն­քում էլ մեռ­նում են, բայց ցած չեն ընկ­նում… ինձ թվում է` ես եր­կն­քում էլ մնա­լու եմ… ո­րով­հետև, իս­կա­պես, ե­րա­նու­թյուն է գրող լի­նե­լը…

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Fri, 12 Jul 2019 11:48:44 +0000
ԻՍ ԷԼ ՍՏԻ http://www.artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/27063-2019-07-05-15-44-36 http://www.artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/27063-2019-07-05-15-44-36 ԻՍ ԷԼ ՍՏԻ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Շատ բան չեմ ա­սե­լու, ձեր ժա­մա­նա­կը չեմ ծան­րա­բեռ­նե­լու ա­վե­լորդ ման­րա­մաս­նու­թյուն­նե­րով ու բա­ցատ­րու­թյուն­նե­րով, ինչ­քան էլ զգաց­վի դրա կա­րի­քը, մի բան, ո­րը հա­ճախ նկա­տե­լի ու ըն­դուն­ված պատ­կեր է ՙժա­մա­նա­կա­կից՚ կոչ­վող լրագ­րու­թյան տա­րած­քում։ Եվ ա­մենևին էլ պա­տա­հա­կան չէ, որ տա­րի­նե­րի հետ գրե­լը դժ­վա­րա­նում է, որ բա­ռերն ա­վե­լի ու ա­վե­լի ծանր են շն­չում ու դա­դա­րում են կա­տա­րել քո հրա­ման­նե­րը, որ գրա­ծիդ տակ եր­կյու­ղա­ծու­թյամբ են տե­ղադր­վում ա­նուն-ազ­գա­նունդ, պա­տա­հում է նույ­նիսկ օ­րեր շա­րու­նակ մտա­ծե­լուց հե­տո։ Ծի­ծա­ղե­լի ու զար­մա­նա­լի բան է, կար­ծես, պար­տա­դիր 60 տա­րի պի­տի ապ­րեի` հաս­կա­նա­լու հա­մար շատ սո­վո­րա­կան, անն­կա­րագ­րե­լի պար­զու­նակ մի ճշ­մար­տու­թյուն. որ խղ­ճով գրե­լը, ազ­նիվ գրե­լը, շնորհ­քով գրե­լը խի­զա­խու­թյուն է։ Իսկ ան­դա­դար գրող­նե­րը, խոս­տո­վա­նենք, շատ են, ա­նա­սե­լի շատ, այն­քան շատ, որ հա­ճախ, թվում է, բո­լորն էլ գրում են, պա­րապ մարդ չկա, ա­վե­լի ճիշտ կլի­նի ա­սել՝ ու­րիշ գոր­ծով զբաղ­վող չկա։ Գրում են` ինչ ու­զում են, ինչ­պես ցան­կա­նում են, որ­տեղ պա­տա­հի։ Ա­մեն օր ոտ­նա­հար­վում է լրագ­րու­թյան, մի ժա­մա­նակ կար­գին մշակ­ված գայ­թակ­ղիչ տա­րածք­նե­րը։ Գրի­չը դուրս է մղ­վել գա­ղա­փա­րի, պե­տա­կան մտա­ծո­ղու­թյան, սկզ­բուն­քի ու ա­նանձ­նա­կա­նի հա­մա­կար­գից։ Ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը դար­ձել է ան­տե­սա­նե­լի ու ան­շո­շա­փե­լի երևույթ, դա­րե­րով մշակ­ված ար­ժեք­նե­րը մատն­վել են ան­տար­բե­րու­թյան ու ար­հա­մար­հան­քի։ Տի­րու­թյուն ա­նո­ղը հա­ճախ օ­տա­րա­ծին չա­փա­նիշ­ներն են։ Մենք ա­նընդ­հատ հե­ռա­նում ենք ինք­ներս մեզ­նից, մենք մեզ դա­վա­ճա­նում ենք, և մեր մա­տու­ցա­ծի մեջ հա­ճախ բա­ցա­կա­յում են հի­շո­ղու­թյու­նը, տե­սա­կը, երկ­րա­շեն ցավն ու սե­րը...

Վա­խե­նում եմ... Չգի­տեմ որ­տեղ ենք մնա­ցել... Ա­վե­լի հաս­կա­նա­լի բան ա­սեմ. մեր հա­ցի մեջ ցո­րե­նը քիչ է, ա­ղը քիչ է, ձեռ­քի ջեր­մու­թյու­նը քիչ է, մեր հա­ցը չի կշ­տաց­նում... Մեր բա­ռը, ե­թե ու­զում եք ի­մա­նալ, չի ծոց­վոր­վում, չի պտ­ղա­վոր­վում...
Կռիվ չկա, խա­ղա­ղու­թյու­նը շատ է, ա­վե­լի ճիշտ, խա­ղա­ղու­թյան ա­վել­ցու­կի ձե­ռը կրակն ենք ըն­կել...
Գե­նե­րալ խոսք չու­նենք, ոչ էլ գն­դա­պետ, մեր ա­մեն մի խոս­քը, լա­վա­գույն դեպ­քում, շար­քա­յին է... ա­ռանց հրա­մա­նա­տա­րի մար­տա­դաշ­տում հայ­տն­ված... մե­նակ, խա­ղա­ղու­թյա­նը սի­րա­հար­ված...
Ի՞նչ ենք ա­նե­լու, ինչ­պե՞ս ենք ապ­րե­լու...
Ընտ­րու­թյուն­ներ, նոր նշա­նա­կում­ներ, հա­րուստ­ներ ու աղ­քատ­ներ, ով ինչ ա­սաց, ին­չու ա­սաց, ինչ­պես ա­սաց, ով ում հան­դի­պեց, պաշ­տո­նյա­նե­րի հա­գու­կապ, նս­տել-վեր­կե­նալ, նոր գներ, թան­կա­ցում­ներ... քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան­նե­րի փորձ... Ա­մե­նա­քի­չը՝ սահ­ման, խրա­մա­տում կանգ­նած զին­վոր, երկ­րի դռ­նե­րը թա­կող թշ­նա­մի... Ա­նի­մաստ էլ է ա­սել, մեկ-մեկ այն տպա­վո­րու­թյունն է, որ դր­սե­րում թշ­նա­մի չու­նենք, որ մեր թշ­նա­մուն փնտ­րում ենք մայ­րա­քա­ղա­քի փո­ղոց­նե­րում, բա­կե­րում, խա­նութ­նե­րում ու տնե­րում, պե­տա­կան հիմ­նարկ­նե­րում ու աշ­խա­տա­սե­նյակ­նե­րում... գյու­ղե­րում ու փոք­րիկ բնա­կա­վայ­րե­րում... Ա­մե­նա­տա­րօ­րի­նակն ու զա­վեշ­տա­լին` բո­լո­րը կա­րող են և պատ­րաստ են եր­կիր ղե­կա­վա­րել, ա­ռաջ­նոր­դել տա­ռա­պյալ ժո­ղովր­դին, իսկ ե­թե պա­հանջ­վի, հա­նուն այդ ժո­ղովր­դի ու երկ­րի կա­խա­ղան բարձ­րա­նալ... Ու­զում եմ ա­սել՝ նա­հա­տակ­վել... Եվ, ա­մե­նա­զար­մա­նա­լին, մինչև այդ նոր ղե­կա­վա­րը, հան­կարծ պարզ­վում է երկ­րում ո­չինչ չի ար­վել, տուն չի շին­վել, սահ­ման չի պահ­վել, ա­մեն ինչ ե­ղել է սուտ, հո­րին­ված, կեղծ... ոչ մե­կը չի հա­մա­ձայ­նել ա­սել՝ վեր կաց և եկ իմ ետևից...
Եվ, պարզ­վում է, հի­շո­ղու­թյունն էլ սուտ կա­տե­գո­րիա է, ընդ­հան­րա­պես, չկա նման բան, այ­սինքն, ե­թե մե­կը կապ ու­նի հի­շո­ղու­թյան հետ, դա, հաս­տատ, ժո­ղո­վուր­դը չէ... Եվ ան­հար­մար էլ է ա­սել, բա­ցար­ձա­կա­պես այդ ժո­ղովր­դի վե­ջը չէ, ինչ­պի­սինն ես ե­ղել ե­րեկ, ըն­դա­մե­նը մի քա­նի տա­րի ա­ռաջ և ինչ­պես ես ապ­րել։ Ոչ մի խն­դիր։ Ինչ­պես ա­սում են՝ նոն պրոբ­լեմ։ Դու ա­ռա­քյալ ես... ու­ղարկ­ված... միա­կը...

Եր­բեք չես բռ­նա­ցել, չես պատ­ժել, չես ար­հա­մար­հել ու ճն­շել, եր­բեք չես լքել ա­նանձ­նա­կա­նի տա­րածք­նե­րը։
Իս­կա­պես, վա­խե­նա­լու բան է...
Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ այդ­պես չէր։ Ա­մեն ինչ հս­տակ էր, շո­շա­փե­լի, ա­վե­լոր­դու­թյուն չկար։ Լրագ­րո­ղի ներ­կա­յու­թյունն ա­ռա­ջին գծում ո­գե­ղեն հաց էր, զին­վո­րի խոս­քը թեր­թի է­ջե­րում ու հե­ռուս­տաէկ­րա­նին՝ թի­կուն­քը պինդ պա­հող գա­ղա­փար։ Կա­րե­լի է ա­սել՝ է­լի ո­գե­ղեն հաց։ Սխալ­վելն ան­թույ­լատ­րե­լի էր, ար­գել­ված, դա­վա­ճա­նու­թյան նման։ Դա նոր ձևա­վոր­վող ստո­րա­բա­ժա­նում էր՝ ա­նընդ­հատ մշակ­վող կարգ ու կա­նո­նով, ըն­թաց­քի մեջ հաս­տատ­վող սկզ­բունք­նե­րով ու մո­տե­ցում­նե­րով, ա­նընդ­հատ կա­տա­րե­լա­գործ­վող, միշտ զգոն ու զո­րեղ։ Մի բան, որ, բնա­կա­նա­բար, չկար մինչև պա­տե­րազմն ու չկար նաև պա­տե­րազ­մից հե­տո: Ե­թե կար էլ, ոչ ամ­բող­ջա­կան, ոչ այն­քան մշակ­ված ու կա­րե­լի է ա­սել՝ դաշ­տա­յին։
Զին­վո­րին հաց ու­ղար­կո­ղին, թի­կուն­քում օր ու գի­շեր բա­նո­ղին, ե­րե­խա մե­ծաց­նո­ղին այլ բան մա­տու­ցեինք, հաղ­թե­լը կդժ­վա­րա­նար, ցա­վին դի­մա­նալ չէր լի­նի, հա­վա­տը կլի­ներ խա­խուտ ու բզկտ­ված։ Ու­զում եմ ա­սել` խոս­քը զեն­քի նման գործ էր ա­նում և վայ էն լրագ­րո­ղին, ով կա­տա­րյալ չէր տի­րա­պե­տում այդ զեն­քին, ով դի­պու­կա­հար չէր, հա­տուկ­ջո­կա­տա­յին։ Այդ ստո­րա­բա­ժա­նումն էլ ու­ներ իր շար­քա­յի­նը, իր սպա­յա­կան կազ­մը, իր գե­նե­րալ­նե­րը...
Եվ ա­մեն օր գործ կար ա­նե­լու, կան­գա­ռը նա­հանջ էր, հա­պա­ղե­լը՝ բար­ձուն­քի հանձ­նում, փա­խուստ... Ա­մեն ինչ չէր, որ թույ­լատր­վում էր, որ կա­րե­լի էր, բո­լո­րը չէին, որ դի­մա­նում էին, որ կա­րո­ղա­նում էին հաղ­թա­հա­րել, ընկ­նել ու բարձ­րա­նալ, զարկ­վել, բայց ապ­րել...
Զոր­քի հետ, զոր­քի ետևից, նաև՝ ա­ռանց զոր­քի, մե­նակ... Աշ­խար­հին ի տես... ազ­նիվ, ճշ­մա­րիտ... Տի­րոջ ի­րա­վուն­քով, տի­րոջ պա­հան­ջով... ՙմի­ջազ­գա­յին հան­րու­թյուն՚ կոչ­վա­ծից ո­չինչ չս­պա­սե­լով...
Դա իմ պա­տե­րազմն էր... ինձ պար­տադր­վա­ծը... իմ մղե­լի­քը... Ու­րի­շը կխան­գա­րեր, ու­րի­շը կա­րող էր շե­ղել և զր­կել հաղ­թե­լու շնորհ­նե­րից...
Ո­րով­հետև մենք մի ե­զա­կի ան­գամ հա­մոզ­վել էին, որ մե­նակ պի­տի ա­նեինք մեր գոր­ծը, որ մենք դա­տա­պարտ­ված ենք ա­զա­տագ­րե­լու, փա­ռա­վոր է­ջեր գրե­լու, զո­րա­նա­լու և պար­տադ­րե­լու...
Ու­զում եմ ա­սել` էս մենք, էս էլ՝ դուք...
Հենց այն օ­րե­րին էլ հա­մոզ­վե­ցինք, որ ՙԱշ­խարհ՚ կոչ­վող ա­ռեղծ­վա­ծը միշտ էլ ապ­րել է իր օ­րենք­նե­րով ու շա­հե­րով, իր անձ­նա­կա­նով, մենք՝ մեր։ Ցա­վոք, հա­ճախ ոչ մենք ենք նրան հաս­կա­ցել, ոչ էլ նա՝ մեզ։ Ա­վե­լի ճիշտ կլի­ներ ա­սել, որ մենք ուղ­ղա­կի ցան­կա­ցել ենք հա­վա­տալ, որ նա պատ­րաստ է օգ­նել մեզ, պատ­րաստ է կանգ­նել մեր կող­քին, պատ­րաստ է, ծի­ծա­ղե­լի է ա­սել, պատ­ժել՝ մե­ղա­վո­րին և մի օր, ան­կաս­կած, այդ­պես էլ լի­նե­լու է։ Եվ երբ օ­տար մե­կը, կապ չու­նի բրի­տա­նա­ցի, ֆրանկ, ա­մե­րի­կա­ցի, շվեդ, մխի­թա­րել է ինձ, մի քա­նի ժամ էլ կանգ­նել է կող­քիս, ես աստ­վա­ծաց­րել, պաշ­տել եմ նրան, հե­րո­սաց­րել, հա­մոզ­ված, որ հենց ամ­բողջ աշ­խարհն է ինձ հետ, այն էլ, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, ան­շա­հախն­դիր...
Մի շատ լավ բան ա­սեմ։ Ի­րար հա­ջոր­դող փոր­ձու­թյուն­նե­րը լա՛վ էլ հա­սու­նաց­րել են մեզ, և մենք այդ ԱՇ­ԽԱՐՀ կոչ­վող գայ­թակ­ղու­թյան ա­ռաջ կանգ­նած ենք հպարտ, ի­մաս­տուն, կոփ­ված, մեր խն­դիր­նե­րը միայ­նակ լու­ծե­լու վճ­ռա­կա­նու­թյամբ և նոր պա­տե­րազ­մի պատ­րաստ և, ա­վե­լի քան եր­բեք, իր աշ­խար­հի հետ հաշտ, ան­պա­հանջ, մեր շա­հե­րով, մեր փի­լի­սո­փա­յու­թյամբ, մեր ըն­կա­լում­նե­րով։ Շա­րու­նա­կեմ, թե­պետ ա­սածս կա­րող եք նաև չըն­դու­նել, այդ զա­ռա­մյալ ծե­րու­նին վա­ղուց նն­ջում է իր ա­նընդ­հատ վե­րա­նո­րոգ­վող ճո­ճա­թո­ռին՝ ա­մենևին էլ չգու­շա­կե­լով, որ կոր­ծա­նիչ պա­տե­րազ­մը վա­ղուց ար­դեն հա­սել է ի­րեն, և ի վի­ճա­կի չէ մտա­ծել, որ փրկ­վել չի լի­նե­լու, որ միակ փրկ­վո­ղը լի­նե­լու ենք մենք, միայն ու միայն մենք։ Ո­րով­հետև այդ մենք կա­տա­րե­ցինք Աստ­ծո պատ­վի­րա­նը և չե­րե­րա­ցինք մեզ վրա ե­կող­նե­րի քա­նա­կից և կռիվ տվե­ցինք Երկ­նա­յի­նի ու­ղեկ­ցու­թյամբ՝ մաք­րա­մա­քուր պա­հե­լով դաշ­տեր ու այ­գի­ներ, քա­ղաք­ներ ու գյու­ղեր, վան­քեր ու ամ­րոց­ներ։ Այդ մենք եր­կի­րը դարձ­րինք Նո­յյան տա­պան...
Եվ, քա­նի տեղն է, շա­րու­նա­կեմ խոսքս. ես եր­բեք սուրս պա­տյան չեմ դնե­լու, ո՜չ այ­սօր, ո՜չ վա­ղը, նույ­նիսկ ե­թե լսեմ, որ աշ­խար­հում ոչ մի զի­նյալ չկա, որ ան­ցել են պա­տե­րազ­մի ժա­մա­նակ­նե­րը։ Ես միշտ էլ սուր եմ կրե­լու, իբրև Հի­սու­սի ա­շա­կերտ, իբրև ա­մե­նա­խա­ղա­ղա­սերն աշ­խար­հում... Իսկ, բան է, ե­թե այդ նույն աշ­խար­հը հու­սա­հատ, չհա­վա­տա­լով օգ­նու­թյուն խնդ­րի ինձ­նից, ես ա­մեն ինչ մո­ռա­ցած օգ­նե­լու եմ նրան, ես նրան փր­կե­լու եմ, և ա­սեմ ին­չո՞ւ, ո­րով­հետև ես այլ կերպ չեմ կա­րող, ո­րով­հետև դա է իմ ա­ռա­քե­լու­թյու­նը...
Կա­րող եք և ի­րա­վունք էլ ու­նեք հարց­նել` ինչ կապ ու­նի այս ա­մե­նը լրագ­րու­թյան հետ։ Դա­սա­կան լրագ­րու­թյան հետ՝ ոչ մի։ Բայց մենք այդ դա­սա­կան լրագ­րու­թյամբ տա­նուլ կտա­յինք։ Մեզ ու­րիշ լրագ­րու­թյուն է հար­կա­վոր, և մենք ստեղ­ծե­ցինք այդ լրագ­րու­թյու­նը՝ հենց խրա­մա­տում, դաշ­տա­յին հոս­պի­տալ­նե­րում, ա­վեր­ված գյու­ղե­րում ու բնա­կա­վայ­րե­րում, մեր զարկ­ված ըն­կեր­նե­րին ճա­նա­պար­հե­լիս...
Հի­մա էլ, երբ բա­վա­կա­նին ժա­մա­նակ է ան­ցել այդ օ­րե­րից, ապ­րա­ծի վա­վե­րագ­րու­թյունն ու­սում­նա­սի­րե­լիս, չենք ա­մա­չում, ա­վե­լին, հա­մոզ­ված ենք, որ ճիշտ ենք ապ­րել, որ տեղն ենք պա­հել երկ­րի անվ­տան­գու­թյունն ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը, զին­վո­րի ո­գին, ռա­մի­կի մտա­ծումն ու հա­վա­տը։
Եվ, ա­մե­նա­կարևո­րը, մեր ստո­րա­բա­ժան­ման մար­տիկ­նե­րը չեն գնա­ցել տնե­րով, թե­պետ զո­րացր­ված էլ կա, հան­գս­տի ան­ցած էլ, խոս­տո­վա­նենք, հիաս­թափ­ված էլ։ Բայց մնում են կարգ ու կա­նո­նը, ապ­րե­լու ձևը, գա­ղա­փարն ու սկզ­բուն­քը, ստեղ­ծա­ծին հեն­ված ապ­րե­լու կա­րո­ղու­թյու­նը։ Կան­գա­ռը պար­տու­թյուն է, իսկ մեր պար­տու­թյուն­նե­րի բո­լոր պա­շար­նե­րը վա­ղուց սպառ­ված են...
Պապս սո­վո­րու­թյուն ու­ներ. ա­մեն մի գործ ա­վար­տե­լուց հե­տո ա­սում էր՝ իս էլ ստի։ Այն օ­րե­րին, ի­հար­կե, ես ի վի­ճա­կի չէի հաս­կա­նալ այդ մի քա­նի բա­ռի ի­մաս­տը, և միայն հի­մա, երբ ա­մեն ինչ պարզ է, ես էլ պա­պիս նման ուղ­ղա­կի ա­սեմ՝ իս էլ ստի։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Fri, 05 Jul 2019 15:32:27 +0000
ՀԱՇՏ ԽՈՍ­ՔՈՒԿ­ՌԻՎ http://www.artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26855-2019-06-10-15-45-55 http://www.artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26855-2019-06-10-15-45-55 Ա­նա­հիտ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱՆ

 Ան­ծա­նոթ­նե­րից ստաց­ված հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րը ես ընդ­հան­րա­պես չեմ կար­դում… Սո­վո­րու­թյուն չու­նեմ… Ջն­ջում եմ` և վերջ… Չէ, բան ու գործ չու­նեմ, ա­մեն պա­րապ-սա­րա­պի վրա ժա­մա­նակ ծախ­սեմ… Ա­ռանց այն էլ եր­բեք ժա­մա­նակս չի հե­րի­քում… Բայց վեր­ջերս ինձ ու­ղար­կած ՙսա­լամ՚-ը զգաս­տաց­րեց… Աչ­քի պո­չով, ինձ դա­վա­ճա­նե­լու պես, նա­յե­ցի հե­ռա­խո­սիս էկ­րա­նին…

-Ինչ­պե՞ս ես… Դուք եր­ջա­նի՞կ եք… Ա­վե­լի եր­ջա­նիկ, քան Ադր­բե­ջա­նի կազ­մո՞ւմ…
Զգաս­տա­ցա… Այս ի՞նչ սադ­րանք է…
-Ին­չո՞ւ եք ձեր խե­րից փախ­չում… Դուք գի­տեք, որ մենք չենք նա­հան­ջի… Դուք պատ­րա՞ստ եք մշ­տա­պես պայ­քա­րի մեջ գտն­վել… Գու­ցե հա­մա­ձայ­նեք ապ­րել ա­ռաջ­վա պե՞ս, Ադր­բե­ջա­նի կազ­մում… Այս պայ­քա­րը ձեզ եր­ջան­կու­թյո՞ւն կբե­րի… Միայն չսկ­սեք հե­քիաթ­ներ պատ­մել ձեր հա­զա­րա­մյա պատ­մու­թյան մա­սին: Ե­կեք ա­վե­լի ի­րա­տես լի­նենք…
…Սա ո՞վ է… Ի՞նչ կա մտ­քին… Խա­ղա­ղու­թյան ջա­տա­գո՞վ է, խեղ­ճուկ­րա­կի մե՞­կը, թե՞ գոր­ծա­կալ… Գու­ցե ջն­ջե՞մ… Բայց էկ­րա­նը կր­կին լու­սա­վոր­վում է…
-Հի­մա դուք ա­վե­լի՞ եր­ջա­նիկ եք… Ա­ռանց Ադր­բե­ջա­նի… Ձեր աղ­քատ ու քար­քա­րոտ երկ­րում… Եվ ինչ­պե՞ս պետք է ձեր աղ­քա­տու­թյամբ պե­տու­թյուն կա­ռու­ցեք…
Չէ, սրան մի լավ դաս տալ է պետք… Ընդ­հան­րա­պես, դաս տալն իմ իս­կա­կան մաս­նա­գի­տու­թյունն է, թե­պետ վա­ղուց այլ գոր­ծով եմ զբաղ­վում… Բայց է­լի եր­բեմն շա­րու­նա­կում եմ ՙդաս տալ՚ ո­մանց…
-Բարև… Ես լավ եմ, շատ լավ… Ձեզ հե­տաք­րք­րում է իմ խա­թար­ված եր­ջան­կու­թյու­՞նը… Դա սկս­վեց այն ժա­մա­նակ, երբ դեռևս Բաք­վում սո­վո­րե­լու տա­րի­նե­րին ինձ՝ գե­րա­զան­ցիկ ու­սա­նո­ղու­հուս, հրա­ժար­վե­ցին մտց­նել լե­նի­նյան թո­շա­կա­ռու ու­սա­նող­նե­րի ցու­ցա­կի մեջ միայն այն պատ­ճա­ռով, որ հայ եմ… Կամ գու­ցե այն ժա­մա­նակ, որ մեր ոչ­խա­րի հոտն ա­մեն տա­րի խաշ­նա­րած ցե­ղա­կից­նե­րիդ գո­ղոնն էր դառ­նում, ու հորս դա­տարկ­ված հա­յացքն ու ան­զոր կախ­ված ու­սերն իմ հի­շո­ղու­թյան մշ­տար­թուն ու­ղե­կից­ներն են դար­ձել… Իմ եր­ջան­կու­թյու­նը խա­թար­վեց, երբ ձեր օգ­նու­թյամբ ես և ինձ նման շա­տերն ա­նօթևան ու ա­նա­մու­սին մնա­ցինք… Եվ ին­չո՞ւ հան­կարծ ձեզ հե­տաք­րք­րեց իմ եր­ջան­կու­թյու­նը… Ա­յո՜, ես եր­ջա­նիկ եմ, որ ապ­րում եմ իմ պա­պե­րի այժմ ար­դեն ա­զատ և ան­կախ երկ­րում, որ իմ որ­դին հա­յե­րեն է թո­թո­վում, որ ա­մե­նուր հա­յե­րեն երգն ու խոսքն է թևա­ծում: Եր­ջա­նիկ եմ, որ հա­լալ քր­տին­քով եմ վաս­տա­կում իմ հա­նա­պա­զօ­րյա հա­ցը, և ոչ ոք չի նսե­մաց­նում ինձ հայ լի­նե­լուս հա­մար… Եր­ջա­նիկ եմ, որ դեռևս ապ­րում եմ, և ա­մեն 21-րդ օ­րը քի­միան կյանքս եր­կա­րաց­նում է ևս մեկ ամ­սով, նշա­նա­կում է՝ ես դեռևս ե­րե­սուն օր­վա կյանք ու­նեմ և կա­րող եմ ոչ միայն պայ­քա­րել մար­մինս լա­փող այս հի­մար հի­վան­դու­թյան դեմ, այլև աշ­խա­տել տպագր­վե­լիք գր­քիս վրա, սի­րել, ժպ­տալ, երկ­րիս հա­մար ինչ-որ օգ­տա­կար բան ա­նել… Էլ ինձ հար­ցեր չտաք…, թե չէ իմ պա­տաս­խան­նե­րից կպայ­թի ոչ միայն ձեր գլուխն ու խիղ­ճը, ե­թե ու­նեք, ի­հար­կե, այլ ճաք կտա ձեր ստա­հոդ, թարմ մո­գոն­ված պատ­մու­թյու­նը… Ես ձեզ չեմ պատ­մի իմ նո­յաս­տեղծ երկ­րի բազ­մա­դա­րյան պատ­մու­թյու­նը, փնտ­րեք աշ­խար­հի բո­լոր գրա­դա­րան­նե­րում, ան­ցեք Ա­նա­տո­լիա­յի ա­նա­պատ­նե­րով, փոր­ձեք կար­դալ ծե­րու­նի Մա­սի­սի հա­յաց­քը, իմ նա­խա­պա­պե­րի մա­սունք­նե­րով ի­մա­ցեք իմ երկ­րի տա­րի­քը, այլ ոչ թե ձեր նո­րա­թուխ գիտ­նա­կան­նե­րի սու­տու­պա­տիր հոդ­ված­նե­րով, ո­րոնց հա­մար նրանք ա­ռա­տո­րեն գի­տա­կան կո­չում­ներ են ստա­նում… Իսկ ո՞րն է ձե՜ր պատ­մու­թյու­նը… Այն ձեր պա­պից դե­նը չի անց­նում… Ցո՜ւյց տվեք ան­ցած դա­րե­րում մնա­ցած նրանց մա­սունք­նե­րի հետ­քե­րը գո­նե…
Մեր հո­ղե­րին տեր եք դար­ձել, բնակ­վում եք հա­յի շի­նած տնե­րում, հարս­տա­ցել եք մեզ­նից գո­ղաց­ված ինչ­քով ու ա­նա­սուն­նե­րով, ձեր ազ­գը գե­ղեց­կաց­րել գեր­ված հա­յու­հի­նե­րով, ու ե­թե մի լավ տնտ­ղե­լու լի­նենք ար­մատ­ներդ, յու­րա­քան­չյու­րիդ ե­րակ­նե­րում էլ հայ տա­տի ա­րյուն է հո­սում երևի… Գո­նե ա­մա­չեիք… Ի՞նչ ու­նեք ձե­րը, սե­փա­կա­նը… Հա­յի հո­ղին եք տեր դար­ձել, տար­բեր մանր ազ­գե­րի ինք­նու­թյու­նը ձեզ­նով ա­րել-ադր­բե­ջա­նաց­րել ու հա­րյուր տա­րում ազգ դառ­նա­լով՝ փոր­ձում եք խեղ­դել հա­յին… Ին­չի՞ մա­սին է ձեր ազ­գա­յին է­պո­սը… Կոր­կոտ պա­պի­կի՞… Գո­նե մի կար­գին բան ստեղ­ծեի՛ք… Իսկ մե­րը Սա­սուն­ցի Դավ­թի մա­սին է, նրա կամ­քի, ու­ժի, պայ­քա­րի մա­սին… Իսկ Քուռ­կիկ Ջա­լա­լին ար­դեն կա­տա­ղած կտ­րել է կա­պը… Ու Փոքր Մհերն ար­դեն դուրս է ե­կել քա­րայ­րից…

Զգու­շա­ցե՜ք…
Ձեր էդ տաք, նավ­թա­հոտ հե­ռու­նե­րից ճո­ռոմ-ճո­ռոմ որ հար­ցեր եք տա­լիս, մտ­քիդ ու խել­քիդ ու­րիշ հարց չի թա­ռո՞ւմ… Չե՞ք մտա­ծում, թե էս մի բուռ ժո­ղո­վուր­դը մեր էս մի քա­նի մի­լիո­նին ո՞նց հաղ­թեց… Չե՞ք հարց­նում, թե շուրջ­բո­լո­րը շր­ջա­փա­կել ենք, մե­նակ օդն էր ձրի, էս դուք ո՞նց գո­յատևե­ցիք… Հարց­նում ես, թե ո՞նց ենք մտա­դիր պե­տու­թյուն կա­ռու­ցե­լու, ո՞նց ենք եր­կիր պա­հե­լու… Մենք մտա­դիր չենք դառ­նալ, մենք պե­տու­թյուն դա­ռել ենք, ար­դեն 30 տա­րի ա­ռաջ ենք դա­ռել, երբ հա­յին մոր­թե­ցիք Բաք­վում, երբ հա­յին լլ­կե­ցիք Սում­գա­յի­թում, երբ ու­սա­նող եղ­բայրս Կի­րո­վա­բադ դար­ձած Գան­ձա­կից մա­զա­պուրծ հա­սավ Երևան, որ հասց­նի դիպ­լո­մի հա­մար քն­նու­թյուն հանձ­նել… Ու հե­տո գա ու քեզ Ակ­նա­յի տակ մի լավ շնա­թակ տա… Մի լավ դնգս­տի իր զոհ­ված ըն­կեր­նե­րի, իր ա­վեր­ված գյու­ղի, վառ­ված հայ­րա­կան տան, թա­լան­ված ինչ­քի հա­մար… Որ դու հեռ­վից ոռ­նաս ու ե­րե­սուն տա­րի հե­տո հա­մա­կարգ­չի առջև նս­տած ինձ ՙխո­րին մտած­ված՚ հար­ցեր ուղ­ղես… Ու չու­զե­նաս հա­վա­տալ երկ­րիս հա­զա­րա­մյակ­նե­րի պատ­մու­թյա­նը… Տեղդ տաք է, շատ տաք, ու ձայնդ էլ տաք տե­ղից է գա­լիս… Իսկ իմ եղ­բայ­րը ե­րե­սուն տա­րի զին­վո­րա­կան սա­պոգ­նե­րը չի հա­նել ու ոտ­քը մի նուրբ կո­շի­կի կա­րոտ է… Չի հա­նել, որ մենք պե­տու­թյուն դառ­նանք… Ու պատ­րաստ է ե­րե­սուն տա­րի էլ չհա­նել… Որ մեր գերբ ու բա­նակ, դրոշ ու հիմն ու­նե­ցող պե­տու­թյու­նը, որ քար­տե­զի վրա լոկ մի կետ է, քո՝ քար­տե­զի վրա տերևա­չափ պե­տու­թյու­նից ա­վե­լի լավ երևա, ա­վե­լի ճա­նաչ­ված ու հարգ­ված լի­նի… Մեր ա­վե­րակ­ված ու նո­րեն կա­ռուց­վող գյու­ղե­րի, մեր քա­ջա­րի բա­նա­կի, իմ Արծ­վիկ եղ­բոր ե­րե­սուն տար­վա չհան­ված սա­պոգ­նե­րի հաշ­վին… Ու, ի­մա­նա՜ս, մենք դրա­նով ենք ու­ժեղ… Քո երկ­րի զին­վոր­նե­րի նման մե­րոնց չեն քշում սահ­ման պա­հե­լու, նրանք ի­րենք են գնում ի­րենց մայ­րե­րի ու քույ­րե­րի պա­տի­վը պաշտ­պա­նե­լու… քան­զի գի­տեն, որ ի­րենց թի­կուն­քը Մռավ սա­րի պես ա­մուր է, իսկ վերևից Տի­րոջ աջն է պա­հա­պան… Այդ Հա­վա՜­տը նրանց վեր հա­նեց Շու­շիի ժայ­ռերն ի վեր, այդ հա­վա­տո՜վ զին­ված ձե­րոնց քշե­ցին Ա­րաք­սից այն կողմ… Ու­րի­շի հո­ղը Հայ­րե­նիք չի դառ­նա,- շատ էլ ճիշտ են ա­սել… Մի՜ աղ­տո­տեք մեր սուրբ հո­ղը ձեր գաղջ շն­չով… Ձեր Ալ­լա­հին մեր Տի­րոջ հետ մի՜ խառ­նեք… Մի՜ կա­րո­տեք Շու­շիի ձեր տա­նը, այն իմ հայ նա­խա­պա­պի ձեռ­քով է շին­ված… Հի­մա ես՝ նրա ծոռն եմ ապ­րում այս­տեղ, քո ձեռ­քով վառ­ված իմ տան փո­խա­րեն ես հա­յե­ցի շունչ եմ տա­լիս նրան… ու չփոր­ձես կր­կին ոտք դնել այս­տեղ… Այ­գին ծաղ­կուն դրախտ եմ դարձ­րել… Վար­ձածդ զբո­սաշր­ջի­կին հենց էդ­պես էլ ապ­սպ­րել եմ, որ քեզ ա­սի. ՙՈւշքդ ետ չպա­հես, ես քե­զա­նից լավ եմ խնա­մում ու սի­րում էս հո­ղը՚… Էս ծա­ռերն ի­րենց տն­կող պա­պիս կա­րոտն ին­ձա­նից են առ­նում… Դեռ ծա­ռի ար­մա­տը ծնող կո­րիզն է հի­շում պա­պիս ա­փե­րի հո­տը… Ծաղ­կած բա­լե­նի­նե­րի ու խն­ձո­րե­նի­նե­րի բուր­մուն­քը սր­բել-տա­րել է շունչդ… Ա­մե­նուր ծաղ­կա­հան­դես է, ու ար­տա­սահ­ման­ցի ան­կոչ հյուրս թույ­լտ­վու­թյուն է խնդ­րում քեզ հա­մար լու­սան­կա­րել պար­տեզս… Հե­տո նա իր գր­քում կգ­րի, որ Բաք­վի բուլ­վա­րի մի ռես­տո­րա­նում նս­տած, քեզ հիա­ցած պատ­մել է մի քա­նի տաս­նյակ տա­րի քո­նը ե­ղած սի­րուն պար­տե­զի ու նույն­քան սի­րու­նիկ շու­շե­ցի հա­յու­հու մա­սին… Ու դու ֆրան­սիա­կան կո­նյա­կի՞ց, թե կա­րո­տից խո­նա­վա­ցած աչ­քե­րով կհա­վե­լես, որ հայրդ շատ էր սի­րում իր ըն­կեր­նե­րի հետ այդ այ­գում նար­դի խա­ղալ… Տու­րիստ լրագ­րո­ղը հաս­տատ կհի­շի իմ ապ­սպ­րան­քը, սա­կայն աչ­քիդ գրող չդառ­նա­լու հա­մար չի հա­ղոր­դի քեզ իմ ա­սա­ծը… Խա­վիա­րով հա­ցի կտո­րը դեմ կառ­նի բկիդ ու կուլ չի գնա… ու դու կհաս­կա­նա՞ս, ար­դյոք, որ իմ Շու­շին, իմ Ար­ցա­խը, իմ հայ­րա­կան տունն էլ է ա­հա այդ­պես բկիդ մնա­ցել ու մնա­լու է… Մնա­լու է բո­լոր նրանց բկին, ով­քեր աչք են տն­կե­լու այս մի բուռ հո­ղակ­տո­րի վրա… Ու չես էլ հաս­կա­նա, որ Խա­զա­րի ջրերն ան­գամ ան­զոր են վե­րաց­նել քո գաղջ ոչ­խա­րա­հո­տը, Բաք­վի երկ­նա­քեր­նե­րի որ հար­կում էլ ապ­րե­լիս լի­նես… Գնա, հա­վա­քիր սուտ պատ­մու­թյուն հո­րի­նող վայ-պատ­մա­բան­նե­րիդ ու միա­սին ՙֆիքր ա­րեք՚ աշ­խար­հի խեր ու շա­ռի մա­սին… Ու փոր­ձեք ապ­րել ա­ռանց մեզ… ձեր ին­չի՞ն են պետք մեզ նման ՙվատ՚ հարևան­նե­րը…
Բա­րով մնաք ձեր տա­փաս­տան­նե­րում…

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Mon, 10 Jun 2019 15:43:04 +0000
ՎԵՐՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՄ, ՀԱՏԿԱՊԵՍ ԵՐԲ ԱՅԴ ՎԵՐՆԱԳՐԻ ԿԱՐԻՔԸ ՉԿԱ... http://www.artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26843-2019-06-07-15-40-50 http://www.artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26843-2019-06-07-15-40-50 ՎԵՐՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՄ, ՀԱՏԿԱՊԵՍ ԵՐԲ ԱՅԴ ՎԵՐՆԱԳՐԻ ԿԱՐԻՔԸ ՉԿԱ...
Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

 Էս ի՞նչ բա­նի ենք, տիարք։ Չա­սեք` հարցս տե­ղին չէ։ Իս­կա­պես, էս ի՞նչ բա­նի ենք, էս ի՞նչ ի­րա­րան­ցում է, ի՞նչ պատ­րաս­տու­թյուն է։ Ա­սեմ` ո­չինչ չեմ հաս­կա­նում, ազ­նիվ չի լի­նի, ա­սեմ ա­մեն ինչ էլ հաս­կա­նում եմ, է­լի ազ­նիվ չի լի­նի։ Ես էլ եմ մի տե­սակ շփոթ­վել, խառն­վել, ինքս ինձ կորց­րել, մո­ռա­ցել ա­նե­լիքս ու ա­սե­լիքս։ Գի­տե՞ք ինչ, չեմ ու­զում, որ այս­պես լի­նի, տագ­նապ կա մեջս։ Մեկ էլ ե­րե­խա ժա­մա­նակ էի այս­պես, երբ օ­րե­րը ժա­մա­նա­կից շուտ սկ­սում էին ցր­տել, վա­խը մտ­նում էր մեջս, թվում էր փայ­տը չի հե­րի­քի, տու­նը չի տա­քա­նա, մի քա­նի տա­րի հա­գած վե­րար­կուն էլ բա­րակ է և ան­զոր ինձ պաշտ­պա­նել շան նման կծո­տող քա­մի­նե­րից ու ձյու­նա­խառն անձրևնե­րից։ Ե­րե­խա էի, բան չէի հաս­կա­նում։ Հի­մա ու­րիշ է, հի­մա, թվում է, ա­մեն ինչ էլ հաս­կա­նում եմ, բայց տագ­նա­պը ո՜չ մե­ծա­ցել է, ո՜չ էլ փոք­րա­ցել, նույնն է, և ինձ հան­գիստ թող­նե­լու մտադ­րու­թյուն, երևում է, չու­նի։ Օ­րի­նա­կի հա­մար, երբ փոքր էի, հայրս, նկա­տե­լով իմ այդ ի­րա­րան­ցու­մը, ծի­ծա­ղե­լով ա­սում էր, որ վա­խե­նա­լու բան չկա, փայ­տը, չէ, չէ, ա­մե­նա­քի­չը մի եր­կու տա­րի կա­րող է հե­րի­քել, և ցուրտ քա­մի­նե­րը ո՜չ տուն կա­րող են մտ­նել, ո՜չ էլ իմ վե­րար­կուի տակ, ո­րով­հետև իմ վե­րար­կուն ձմե­ռա­յին է, հաստ, այն էլ՝ մա­քուր բր­դից։ 

Հի­մա ես նման բա­նը ինձ պի­տի ա­սեմ, ես էլ չեմ ա­սում, չեմ ա­սում, ո­րով­հետև չեմ կա­րո­ղա­նում, ուժս չի պա­տում։
Սո­վե­տերկ­րում մի հե­տաքր­քիր բան կար. տոն օ­րե­րին դպ­րոց էին բե­րում Մեծ Հայ­րե­նա­կա­նի վե­տե­րան­նե­րի, որ­պես­զի նրանք մեզ պատ­մեն ի­րենց հե­րո­սու­թյուն­նե­րի, ան­ցած ճա­նա­պար­հի ու մեր ան­ծայ­րա­ծիր հայ­րե­նի­քի մա­սին։ Դա պա­տե­րազ­մից ըն­դա­մե­նը քսան-քսան­հինգ տա­րի անց։ Եվ այդ պա­տե­րազ­մի վե­տե­րան­նե­րը գա­լիս էին հե­նակ­նե­րով, ա­ռանց ձեռ­քի, կար­գին չէին էլ կա­րո­ղա­նում խո­սել, հա­զիվ էին ար­տա­բե­րում մի քա­նի բառն ու նա­խա­դա­սու­թյու­նը։ Եվ մենք այդ պատ­մու­թյուն­նե­րից բա­ցար­ձա­կա­պես ո­չինչ չէինք հաս­կա­նում, դա մեզ հա­մար նույ­նիսկ ծի­ծա­ղե­լի էր, մենք չէինք պատ­կե­րաց­նում, որ այդ մար­դիկ թշ­նա­մի են ոչն­չաց­րել, պայ­թեց­րել հա­կա­ռա­կոր­դի տան­կերն ու զրա­հա­մե­քե­նա­նե­րը, ա­ռանց վա­խե­նա­լու նետ­վել ա­ռաջ։ Իսկ երբ տանն ա­սում էին, որ նրանք բո­լորն էլ հո­րի­նե­լու մեծ վար­պետ­ներ են, այ­սինքն` նրան­ցից ոչ մեկն էլ պա­տե­րազ­մի ե­րե­սը չի տե­սել, և բո­լորն էլ ապ­րել են ֆրոն­տից հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րեր հե­ռու, ես ա­վե­լի էի խճճ­վում իմ հար­ցե­րի ու չս­տա­ցած պա­տաս­խան­նե­րի ոս­տայ­նում։ Ու­րեմն ի՞նչ, պա­տե­րազմ չի՞ ե­ղել, ե­թե չի ե­ղել, ա­պա որ­տե՞ղ են պա­տե­րազ­մի մա­սին մեզ պատ­մող­նե­րի ոտ­քերն ու ձեռ­քե­րը, իսկ գու­ցե հենց այդ­պես էլ ծն­վել են...
-Դրանք բո­լորն էլ մեծ սու­տա­սան են, գրող մար­դը դրանց մոտ, հաշ­վիր զե­րո... բա՛...
Բայց այն, որ պա­տե­րազմ ե­ղել է, դա` հաս­տատ։ Մեր պատ­մու­թյան դա­սա­տուի ա­սե­լով` ու­ղիղ հինգ տա­րի մար­դիկ ի­րար կո­տո­րում էին, քա­ղաք­ներ ու գյու­ղեր վե­րաց­նում աշ­խար­հի ե­րե­սից։ Շա­տերն ըն­կան հե­րո­սի մա­հով։ Վե­րա­դար­ձող­ներն էլ հի­վանդ էին, հե­նակ­նե­րով, կես մար­մին, ա­ռանց աչ­քե­րի...
...Դրանք բո­լորն էլ ճշ­տի հերն ա­մեն օր մի քա­նի ան­գամ ա­նի­ծում են... ո՞ւմ հա­վա­տալ։ Ո՞վ է հաղ­թել այդ պա­տե­րազ­մում։ Միայն զոհ­ված­նե՞­րը... մի քիչ դժ­վար էր հա­վա­տալ։ Ստաց­վում է այս­պի­սի մի հա­նե­լուկ։ Պա­տե­րազ­մը մտել է յու­րա­քան­չյու­րի տու­նը, մենք դրա հերն ա­նի­ծել ենք, բայց ինչ­քան էլ փնտ­րում ենք, չենք գտ­նում հաղ­թող­նե­րին։ Չնա­յած հայրս ա­ռանց կաս­կա­ծե­լու բա­ցատ­րում էր՝ հաղ­թող­նե­րը հո­ղի տակ են...

Պա­տե­րազ­մից ե­կած Տիգ­րան քե­ռին էլ էր ա­սում, որ ին­քը շատ խի­զախ ըն­կեր­ներ է թո­ղել նե­մե­ցի ֆրոն­տում, որ շա՛տ-շատ ջա­հել-ջի­վան տղա­ներ են մնա­ցել տան­կե­րի տակ ու խրա­մատ­նե­րում, նույ­նիսկ գե­ղե­ցիկ աղ­ջիկ­ներ։ Իր թո­ղածն էլ ոտքն է, ջա­հե­լու­թյու­նը... Եվ մենք նկա­տում էինք, որ Տիգ­րան քե­ռին (ի դեպ, կուրծքն ամ­բող­ջու­թյամբ մե­դալ էր) չէր կա­րո­ղա­նում ծի­ծա­ղել, փոր­ձում էր, բայց չէր ստաց­վում, և ա­վե­լի էր տխ­րում...
-Դրանք սուտ ա­սե­լու գոր­ծում մեծ վար­պետ­ներ են... ոչ մե­կը դրանց հետ չի կա­րող մր­ցել...
Իսկ Բար­խու­դա­րյան Տիգ­րանն ա­սում էր, որ նե­մե­ցը շուն-շան տղա է... լավ զին­ված ու հագն­ված շան տղա... որ դրանց շո­րե­րին ու սա­պոգ­նե­րին փո­շի էլ չկար..., որ էդ նե­մեցն ախ ու վախ չու­ներ։ Ես, օ­րի­նա­կի հա­մար, մտա­ծում էի, որ ե­թե դրա ա­ռա­ջը չառ­նեմ, հաս­նե­լու է Շու­շի... Դե, Տիգ­րան տղա, ա­րի այդ­քա­նից հե­տո, ե­թե կա­րո­ղա­նում ես, ապ­րիր, մարդ­կանց աչ­քե­րին նա­յիր, մար­դա­մեջ դուրս եկ... ա­սա­ցի դա լի­նե­լու բան չէ, Տիգ­րա­նը կմեռ­նի, բայց այդ բա­նը թույլ չի տա...
Ես, իս­կա­պես, ի­րա­վունք ու­նեի մտա­ծե­լու, որ ե­թե նե­մե­ցը չի հա­սել Շու­շի, Տիգ­րանն իր գոր­ծը ա­րել է, ճիշտ է, ոտ­քը թո­ղել է ֆրոն­տում, բայց տղա­մար­դա­վա­րի կռիվ է տվել էդ շուն, շան տղա նե­մե­ցի հետ...
Դրա հա­մար էլ ինձ ի­րա­վունք եմ վե­րա­պա­հում հարց­նել՝ էս ի՞նչ բա­նի ենք, տիարք, էս ի՞նչ ենք ա­նում...
Ախր կար­գին գործ ենք ա­րել, տղա­մար­դա­վա­րի կանգ­նել ենք թշ­նա­մու ա­ռաջ, օ­րե­րով, ա­միս­նե­րով չենք քնել, հա­րա­զատ ու մտե­րիմ ենք կորց­րել, ըն­կել ու բարձ­րա­ցել ենք, զարկ­վել, հա­րու­թյուն ենք ա­ռել, մե­նակ տա­սի, քսա­նի դեմ ենք գնա­ցել, կի­սել ենք հա­ցի պա­տա­ռը... Մեր զար­կից չենք հրա­ժար­վել... և մենք ենք ա­րել մեր գոր­ծը, մե­նակ, ա­ռանց ու­րիշ­նե­րի օգ­նու­թյան, ա­ռանց օ­տար­նե­րի սպա­սե­լու...: Մեր դաշ­նա­կի­ցը մենք էինք...
Պա­տե­րազմն էլ էր մե­րը, պար­տու­թյունն էլ, հաղ­թա­նակն էլ, ա­վեր­ված գյու­ղերն ու քա­ղաք­նե­րը, քա­րու­քանդ տներն ու դպ­րոց­նե­րը... Եվ մենք դրան­ցից չէինք հրա­ժար­վում։ Ա­մեն մեկն էլ ուս ու­ներ բե­ռան տակ, շա­լա­կին էլ՝ եր­կիր..., ոչ մե­կը չէր հարց­նում, ի՞նչ գործ ու­ներ այս կող­մե­րում իջևան­ցին, գյում­րե­ցին, թա­լին­ցին... ոչ մե­կի մտ­քո­վը չէր անց­նում կանգ­նել Փա­րի­զից կամ ա­մե­րի­կա­նե­րից ե­կած իր եղ­բոր ա­ռաջ ու հարց­նել՝ ե­կել ես, որ ի՞նչ...
Հարց­ներ, կա­սեին` խել­քը թռց­րել է մար­դը և չգի­տի ինչ է կա­տար­վում աշ­խար­հիս ե­րե­սին։
Մի բան էլ ա­սեմ, չա­սեմ չի լի­նի, հատ­կա­պես որ թաքց­նելն ի­մաստ էլ չու­նի. մեզ շատ էին սի­րում, մեր գով­քը գնա­ցել, հա­սել էր աշ­խար­հի ա­մեն մի` ի­րեն հար­գող, իր տեղն ի­մա­ցող քա­ղաք ու եր­կիր, և այդ եր­կր­նե­րից ու քա­ղաք­նե­րից գա­լիս էին տես­նե­լու մեզ, մեզ հետ զրու­ցե­լու, մեր կող­քին կանգ­նե­լու... և հա­ճախ այն­քան շատ էին ե­կող­նե­րը, որ մեր տա­նը չէին տե­ղա­վոր­վում...
Բան չու­նեմ ա­սե­լու, հի­մա ա­վե­լի շատ են ե­կող-գնա­ցող­նե­րը, այ­սօր էլ բո­լո­րին տե­ղա­վո­րե­լու խն­դիր ու­նենք, սակայն  նրանց աչ­քե­րում չկան մեր այն օ­րե­րի փայլն ու կա­րո­տը, պատ­կա­ռանքն ու սե­րը, որ ա­ռա­տո­րեն հոր­դում էին նրանց խոս­քից, հա­յաց­քից ու ծի­ծա­ղից։
Ի­րա­վունք ու­նեմ, չէ՞, հարց­նե­լու, ին­չո՞ւ է այս­պես, այս ի՞նչ է պա­տա­հել մեզ բո­լո­րիս։ Ի­հար­կե, ի­րա­վունք ու­նեմ, դու էլ, նա էլ, ա­մեն մի հայ էլ այդ հար­ցը տա­լու ի­րա­վունքն ու­նի, կապ չու­նի` որ­տեղ է ապ­րում և ինչ լեզ­վով է խո­սում։ Կապ չու­նի նույ­նիսկ այս երկ­րի հա­մար ա­րածն ու չա­րա­ծը։
-Ու­րեմն, էդ նե­մե­ցի ֆրոն­տը, ոնց ա­սեմ, մեր էս քա­ղա­քից, որ ա­սեմ հա­զար ան­գամ մեծ էր, դու ա­սա, հա­րյուր հա­զար ան­գամ, բայց, դե, կարևո­րը դա չէր, կարևո­րը էն շան տղա նե­մեցն էր, իմ ա­ռաջ կանգ­նած... ա­սա­ցի` կամ ես, կամ` ին­քը, ես չս­պա­նեմ, ինքն է սպա­նե­լու, և ես, ինչ­պես տես­նում եք, ողջ և ա­ռողջ ձեր ա­ռաջ կանգ­նած եմ...
Ճիշտն ա­սած, իմ մո­րա­կան պապն էլ է գնա­ցել նե­մե­ցի ֆրոն­տը, մի եր­կու տա­րի էլ էդ ֆրոն­տը վերց­րել Մասկ­վա­յից, ինչ­քան կա­րո­ղա­ցել է, ինչ­քան ու­ժը պա­տել է, հե­ռաց­րել է, բայց մի ան­գամ էլ ուղ­ղա­կի չի հասց­րել մտա­ծել՝ կամ ես, կամ՝ էն շան տղա նե­մե­ցը... Եվ ըստ մեր հարևան, քեֆ­չի Մա­կա­րի տե­սու­թյան, իս­կա­կան հե­րո­սը հենց իմ Ռու­բեն պապն է, ոչ թե մեր ա­ռաջ այս­պես սուտ-սուտ կանգ­նած, այդ քա­մի­ներ քշո­ղը... պա­տե­րազ­մի հենց ա­ռա­ջին օրն ինքն իր ո­տին կրա­կած վախ­կոտ Նա­զա­րը...
Չէ, ինչ­քան ի­րար մե­ղադ­րենք, այն­քան թու­լա­նա­լու ենք և տա­նուլ ենք տա­լու։ Ու­զում եմ ա­սել, քա­նի դեռ ժա­մա­նակ ու­նենք, պետք է այդ հի­վան­դու­թյու­նը ցաք ու ցրիվ ա­նել, վա­ռել ա­մե­նա­թեժ կրակ­նե­րի մեջ, հա­լա­ծել, քշել մեր տա­րածք­նե­րից։
Թե չէ, ա­սեմ` ինչ է տե­ղի ու­նե­նա­լու։ Մեր ամ­բողջ պա­տե­րազմն ան­ցած, է­լի մե­նակ տա­սի, քսա­նի դեմ կռիվ տված մե­կը, երբ վա­ղը փոր­ձի բա­ցատ­րել, որ ինքն ուղ­ղա­կի միշտ էլ հասց­րել է ա­ռա­ջի­նը կրա­կել, և կրծ­քին ըստ հար­գի շար­ված մե­դալ­ներն էլ երկ­րի գյու­ղերն ու քա­ղաք­ներն ա­զա­տագ­րե­լու հա­մար են, ոչ մե­կը չի հա­վա­տա­լու, ծի­ծա­ղե­լու էլ է։ Իսկ մի նոր քեֆ­չի Մա­կար, նոր ժա­մա­նակ­նե­րի մտա­ծո­ղու­թյանն ու տրա­մա­բա­նու­թյա­նը հա­մա­պա­տաս­խան, հայ­տա­րա­րե­լու է, որ ա­մեն ինչ սուտ է, որ ո­չինչ ի­րա­կա­նու­թյա­նը չի հա­մա­պա­տաս­խա­նում, և այդ ա­մե­նը պար­զա­պես քա­մի է, ո­րով­հետև հե­րոս­նե­րը եր­բեք պա­տե­րազ­մից չեն վե­րա­դառ­նում...
Հենց դրա հա­մար էլ ինձ ի­րա­վունք եմ վե­րա­պա­հում հարց­նել՝ էս ի՞նչ բա­նի ենք, տիարք... Պա­տաս­խա­նե­լը ա­մենևին էլ պար­տա­դիր չէ...

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Fri, 07 Jun 2019 15:31:58 +0000
ԻՆՉ­ՊԵՍ ՊԱՇՏ­ՊԱ­ՆԵԼ ՄԵՐ Ե­ՐԵ­ԽԱ­ՆԵ­ՐԻՆ Կամ` Նո­րին մե­ծու­թյուն բա­րո­յա­կա­նու­թյու­նը http://www.artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26713-2019-05-22-15-06-15 http://www.artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26713-2019-05-22-15-06-15 ԻՆՉ­ՊԵՍ ՊԱՇՏ­ՊԱ­ՆԵԼ ՄԵՐ Ե­ՐԵ­ԽԱ­ՆԵ­ՐԻՆ Կամ` Նո­րին մե­ծու­թյուն բա­րո­յա­կա­նու­թյու­նը
Ռու­բեն ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Օ­րերն ի­րար հետևից սա­հե­ցին-ան­ցան, օ­րե­րի հետ հան­դարտ­վեց և ցա­վը։ Մեղ­մա­ցան և այն սուր զգաց­մունք­նե­րը, ո­րոնք, թվում էր, այլևս եր­բեք ինձ հան­գիստ չեն տա։

Մի օր, երբ լու­րեր էի դի­տում, տե­սա, թե ինչ­պես է սև ծու­խը թանձր քու­լա­նե­րով դուրս սո­ղոս­կում եր­րորդ հար­կի ոչ մեծ պա­տու­հա­նից. Կե­մե­րո­վո­յի առևտրի և զվար­ճան­քի կենտ­րո­նում հր­դեհ էր բռնկ­վել։ Սկ­սում եմ մտա­ծել՝ Աստ­ված մի ա­րաս­ցե, պա­տու­հա­նից այն կողմ մար­դիկ մնա­ցած լի­նեին։ Շն­չա­ռու­թյունս մի պահ ընդ­հատ­վում է, չեմ կա­րո­ղա­նում հաս­կա­նալ՝ ինչ է դա։ Տես­նում եմ՝ ինչ­պես է պա­տու­հա­նից ընկ­նում փոք­րիկ տղան, հար­վա­ծում երկ­րորդ հար­կի քի­վին, ա­պա գետ­նին։ Ա­մե­նուր բղա­վոց­ներ են, լաց ու կոծ։ Մար­դիկ սար­սա­փից գո­ռում են։ Ան­զուսպ ցան­կու­թյուն եմ ու­նե­նում ոչ թե գո­ռալ նրանց վրա, այլ ա­ղա­ղա­կել` Ձայ­ներդ կտ­րե՜ք, մար­դո՜ւկ­ներ։ Իսկ պա­տից այս կողմ՝ հա­րյու­րա­վոր մար­դիկ. ճա­կա­տագ­րե­րի ի՛նչ ա­նար­դա­րա­ցի տար­բե­րու­թյուն։
Ա­վե­լի ուշ ի­մա­ցա, որ ըն­տա­նի­քի ե­րի­տա­սարդ հայ­րը` կնոջ, աղջ­կա ու փոք­րիկ տղա­յի հետ գտն­վում էր մխա­ցող պա­տու­հա­նից ներս։ Փակ կի­նո­թատ­րո­նում վեր­ջին ու­ժե­րի լա­րու­մով, ըն­տա­նի­քի հետ շն­չա­հեղձ լի­նե­լով, նա այդ պա­տու­հա­նից ցած է նե­տում որ­դուն։ Ան­գամ չգի­տեմ՝ սպա­նո՞ւմ էր նրան, թե՞ փր­կում, ի՞նչ էր զգում նա այդ պա­հին։ Սար­սա­փից ցնց­վե­ցի, երբ մի պահ պատ­կե­րաց­րի ինձ այն­տեղ։ Իսկ ձեզ պատ­կե­րաց­նո՞ւմ եք նրա տեղ` ձեր փոք­րիկ ե­րե­խա­յի հետ։
Բո­լորս մարդ ենք։ Այն ա­մե­նը, ին­չը հա­տուկ է մար­դուն, խորթ չէ մեզ։ Մարդ­կա­յին ա­ղե­տը, ու­րա­խու­թյու­նը, եր­ջան­կու­թյու­նը, վիշ­տը և, վեր­ջա­պես, մա­հը։ Բայց մի՞­թե միայն դրա­նով մենք՝ մար­դիկս, պետք է նման­վենք ի­րար։ Մի՞­թե միայն նրա­նով, որ հեր­թա­կան ող­բեր­գու­թյու­նից հե­տո ծա­ղիկ­ներ խո­նար­հենք դեպ­քի վայ­րում ու մո­մեր վա­ռենք։ Մի՞­թե դա բա­վա­րար է։ Չեմ հա­վա­տում։ Մարդ ա­րա­րածն այս աշ­խար­հում շատ ա­վե­լի մեծ ար­ժեք է ներ­կա­յաց­նում, քան ո­մանք են պատ­կե­րաց­նում: Հա­վա­տա­ցեք, ա­կա­մա­յից սկ­սե­ցի մտա­ծել, հարց­նել` իսկ ին­չո՞ւ, ին­չո՞ւ մար­դիկ պի­տի այր­վեն։ Ին­չո՞ւ են նրանք, ընդ­հան­րա­պես, մեռ­նում։ Նրանց տա­ռա­պանք է պատ­ճա­ռում պա­տե­րազ­մը, նրանց բռ­նու­թյան են են­թար­կում, ա­նո­ղո­քա­բար սպա­նում են մա­նուկ­նե­րին ու ծե­րե­րին։ Հա­ճախ դա կա­տար­վում է մեզ­նից ոչ այն­քան հե­ռու։ Այն­տեղ, որ­տեղ ապ­րում ենք, որ­տեղ ապ­րում են մեր հա­րա­զատ­նե­րը։ Վիշտ ու ա­ղետ սփ­ռող օ­ղակն ա­վե­լի է սեղմ­վում մեր շուր­ջը։
Ին­չո՞ւ մար­դիկ ողջ-ողջ այր­վե­ցին։ Կար­ծում եք՝ պա­տա­հա­կա­նու­թյո՞ւն է։ Որ­քան ու­զում եք՝ այդ­պես մտա­ծեք։ Իսկ ես այլ կար­ծիք ու­նեմ։ Ա­մեն ին­չի պատ­ճա­ռը մեր մտա­ծե­լա­կերպն է, հո­գե­կերտ­ված­քը։ Վեր­ջին հաշ­վով՝ բա­րո­յա­կա­նու­թյու­նից։ Մեր ե­րե­խա­նե­րի բա­րո­յա­կա­նու­թյու­նը։
Մենք շա­րու­նա­կում ենք ապ­րել ինչ­պես միշտ` շր­ջա­պատ­ված գր­ված ու չգր­ված օ­րենք­նե­րով։ Օ­րենք­ներ, ո­րոնց հետևում են կամ չեն հետևում։ Օ­րենք­ներ, ո­րոնք պար­տա­դիր են ո­մանց հա­մար, իսկ մյուս­նե­րի հա­մար` բա­ցար­ձա­կա­պես ոչ։ Օ­րենք­ներ խախ­տե­լու հա­մար ո­մանց պատ­ժում են, իսկ մյուս­նե­րին կա­րող են և խրա­խու­սել։ Ու աս­տի­ճա­նա­բար մար­դը տես­նում ու սո­վո­րում է, որ այս կյան­քում ար­դա­րու­թյունն ու ճշ­մար­տու­թյունն էա­կան չեն, կան ա­վե­լի կարևոր, ա­վե­լի ար­ժե­քա­վոր բա­ներ։ Կա­պե­րը, շա­հե­րը, փո­ղը։ Եվ, ի­հար­կե, դան­դաղ, բայց վս­տա­հո­րեն ձևա­վոր­վում է կյան­քի մա­սին մեր պատ­կե­րա­ցու­մը և, վեր­ջին հաշ­վով, մեր բա­րո­յա­կա­նու­թյու­նը, մեր ա­մե­նօ­րյա կյան­քը։ Ու ան­պայ­ման` դի­մա­խեղ­ված կյան­քը, ո­րի օ­րենք­նե­րը թե­լադ­րում են մարդ­կա­յին դի­մա­գի­ծը կորց­րած աշ­խար­հիս ու­ժեղ­նե­րը, ով­քեր ա­մեն օր մեզ միևնույն դասն են տա­լիս` օր օ­րի կեր­տե­լով կյան­քի մեր ըն­կա­լու­մը։ Մեր բա­րո­յա­կա­նու­թյու­նը։ Բա­րո­յա­կա­նու­թյու­նը, որն ա­մեն օր մեզ ու­սու­ցա­նում է՝ ինչ­պես վար­վել, ինչ զգաց­մունք­ներ ու­նե­նալ, ինչ վե­րա­բեր­մունք ցու­ցա­բե­րել՝ զգույշ ու հո­գա­տա՞ր, թե՞ թշ­նա­մա­կան, ան­պա­տաս­խա­նա­տու, ան­փույթ, պար­զա­պես ա­մեն ին­չի հան­դեպ ան­տար­բեր։
Երբ բո­լորս սկ­սենք ապ­րել իս­կա­կան մարդ­կա­յին բա­րո­յա­կա­նու­թյան օ­րենք­նե­րով, սի­րով, մի­մյանց հար­գե­լով, այդ դեպ­քում միայն մեր ե­րե­խա­նե­րը չեն մեռ­նի։ Եվ ինք­ներս մեզ կա­սենք, որ ի­րա­վունք ու­նենք ե­րե­խա­ներ ու­նե­նալ, ո­րով­հետև սո­վո­րել ենք պաշտ­պա­նել նրանց։ Գու­ցե այդ ժա­մա­նակ ար­դեն ոչ ոք չի ա­սի՝ ո՞ւմ է պետք նման իշ­խա­նու­թյու­նը, ո­րը չի կա­րո­ղա­նում պաշտ­պա­նել ե­րե­խա­նե­րին։ Եվ իշ­խա­նա­վոր­նե­րը, նա­խա­գահ­նե­րը դուրս կգան ժո­ղովր­դի ա­ռաջ ու, մինչև գե­տին խո­նարհ­վե­լով, ժո­ղովր­դից նե­րո­ղու­թյուն կհայ­ցեն գո­նե նրա հա­մար, որ կա­մա թե ա­կա­մա պա­տաս­խա­նատ­վու­թյուն են ստանձ­նել ժո­ղովր­դի կյան­քի հա­մար։ Նման կեն­սաձևը, նման բա­րո­յա­կա­նու­թյու­նը կպաշտ­պա­նի մեր ե­րե­խա­նե­րին։
Ա՛խ բա­րո­յա­կա­նու­թյուն։ Մեր օ­րե­րի ու մեր կյան­քի բար­քեր։ Մի քիչ տձև։ Մար­դիկ այն­տեղ տխուր են, գրե­թե կեն­սա­զուրկ։ Այդ ինչ­պե՞ս ստաց­վեց, որ սե­րը մե­զա­նում այդ­քա՛ն պա­ղեց: Ո՞վ մեզ այդ­պի­սին դարձ­րեց։ Հա­վա­նա­բար, երբ ընտ­րու­թյուն չի լի­նում, այդ ժա­մա­նակ այդ­պես էլ ո­չինչ չի փոխ­վում, հա­վերժ ճահ­ճաց­ման մեջ ա­մեն ինչ նե­խում է, և դի­մա­ցի­նին ժպ­տա­լու ցան­կու­թյուն չես ու­նե­նում։ Նման հա­սա­րա­կու­թյունն ան­խու­սա­փե­լիո­րեն կծ­նի ա­ղետ­ներ, կյանքն ա­վե­լի մռայլ կդառ­նա և, վեր­ջա­պես, հս­կա­յա­կան քա­նա­կի կու­տակ­ված բա­ցա­սա­կան է­ներ­գիա­յից, հնա­րա­վոր է, պա­տե­րազմ ծա­գի։
armmuseum.ru

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Wed, 22 May 2019 14:54:17 +0000
ԱՆ­ԽՈՆՋ ԶԵՂ­ԾԱ­ՐԱՐՆ ՈՒ ԳՐԱ­ԳՈ­ՂԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26655-2019-05-13-15-59-25 http://www.artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26655-2019-05-13-15-59-25 ԱՆ­ԽՈՆՋ ԶԵՂ­ԾԱ­ՐԱՐՆ ՈՒ ԳՐԱ­ԳՈ­ՂԸ
Վա­լե­րի ՂԱ­ԶԱ­ՐՅԱՆ

 Մի քա­նի տա­րի ա­ռաջ նկա­տե­ցի ու­շագ­րավ մի փաստ. նախ­կի­նում հրա­պա­րակ­ված հոդ­ված­նե­րիցս ամ­բող­ջա­կան հատ­ված­ներ է ար­տագ­րում և որ­պես սե­փա­կան մտ­քի ար­գա­սիք մա­տու­ցում ոմն Իլ­գար Նիֆ­տա­լիևը, ով ներ­կա­յա­նում է որ­պես պատ­մու­թյան գծով փի­լի­սո­փա­յու­թյան դոկ­տոր, Ադր­բե­ջա­նի ԳԱԱ Ա. Բա­քի­խա­նո­վի ան­վան պատ­մու­թյան ինս­տի­տու­տի ա­ռա­ջա­տար գի­տաշ­խա­տող։ Ակն­հայտ ա­պա­տե­ղե­կատ­վա­կան ուղղ­վա­ծու­թյուն ու­նե­ցող, վերջ չու­նե­ցող ՙՊատ­մա­կան պրիզ­մա՚ խո­րագ­րի ներ­քո ու ինտ­րիգ պա­րու­նա­կող այլևայլ վեր­նագ­րե­րի տակ ադր­բե­ջա­նա­կան ռե­սուրս­նե­րը քա­ղա­քա­կան կեղ­տոտ նպա­տակ­նե­րով տա­րա­ծում են բա­ցա­հայտ հե­րյու­րանք­ներ, զեղ­ծա­րա­րու­թյուն­ներ, կեղծ պատ­մա­կան բնույ­թի երևա­կա­յու­թյուն­ներ։

Կանգ առ­նենք Ի. Նիֆ­տա­լիևի աշ­խա­տու­թյուն­նե­րից մե­կի՝ ՙXX դա­րի 70-ա­կան թվա­կան­նե­րը. Հայ ազ­գայ­նա­կան­ներն ընդ­դեմ յու­րա­յին­նե­րի՚ վեր­տա­ռու­թյամբ հոդ­վա­ծի վրա (կա­րե­լի է գտ­նել news.day.az, memo.ru, kaspiy.az և այլ կայ­քե­րում)։ Մեր­կա­պա­րա­նոց չգտն­վե­լու հա­մար կձգ­տեմ ստորև ներ­կա­յաց­նել գրա­գո­ղու­թյան ան­հեր­քե­լի ա­պա­ցույց­ներ։
Սկ­սեմ 2008թ. ՙՄիայն ան­ցյա­լը կար­գա­վո­րե­լով կա­րե­լի է կա­ռու­ցել ա­պա­գան՚ խո­րագ­րով իմ հոդ­վա­ծից վերց­ված հատ­վա­ծից: Ե­թե կևոր­կո­վյան 1975թ. մար­տի 21-ի տխ­րահռ­չակ պլե­նու­մի մա­սին իմ հոդ­վա­ծում գր­ված է` ՙԶե­կույ­ցի սկզ­բում անդ­րա­դառ­նա­լով սո­վո­րա­կան և կու­սակ­ցա­կան նման ժո­ղով­նե­րի հա­մար տրա­ֆա­րե­տա­յին հար­ցե­րին, Բ. Կևոր­կովն ան­ցավ հիմ­նա­կան թե­մա­յին՝ ՙբուր­ժուա­կան ազ­գայ­նա­մո­լու­թյան ու ազ­գա­յին ե­սա­սի­րու­թյան մանր­բուր­ժուա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի, սնա­պար­ծու­թյան, բա­ցա­ռի­կու­թյան, պար­փակ­վա­ծու­թյան դեմ բան­վոր դա­սա­կար­գի՚ պայ­քա­րին, ա­պա Նիֆ­տա­լիևը չորս տա­րի անց ՙստեղ­ծա­գոր­ծա­կան՚ մո­տե­ցում ցու­ցա­բե­րեց՝ բո­լո­րո­վին ան­հա­րիր (ան­գամ կա­սեի՝ տխ­մար ձևով ա­վե­լաց­նե­լով ՙիր՚ բա­ռը ՙզե­կույ­ցի՚ բա­ռից ա­ռաջ (ու­րի­շի զե­կույց­ներ ըն­դուն­ված չէր կար­դալ, ա­ռա­վել ևս կու­սակ­ցու­թյան մարզ­կո­մի պլե­նու­մի ժա­մա­նակ, ան­գամ ԽՄԿԿ Կենտ­կո­մի գլ­խա­վոր քար­տու­ղա­րի զե­կույ­ցը), իսկ ՙսո­վո­րա­կան և կու­սակ­ցա­կան նման ժո­ղով­նե­րի հա­մար տրա­ֆա­րե­տա­յին՚ ար­տա­հայ­տու­թյու­նը պար­զա­պես վե­րա­փո­խեց ՙըն­թա­ցիկ հար­ցե­րի՚։ Իմ կազ­մած ու օգ­տա­գոր­ծած հետևյալ նա­խա­դա­սու­թյու­նը՝ ՙ...ո­րոշ ե­րի­տա­սարդ­նե­րի տրա­մադ­րել այն­պի­սի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի կա­տար­ման, ո­րոնք վնաս են հասց­նում խոր­հր­դա­յին ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյա­նը՚ և ար­ձա­նագ­րե­լով, որ ՙԲաղ­դա­սա­րյա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ուղղ­վա­ծու­թյու­նը հա­մընկ­նում է ար­տա­սահ­մա­նյան դաշ­նակ­ցա­կան կենտ­րոն­նե­րի գա­ղա­փա­րա­կան-քա­ղա­քա­կան դրույթ­նե­րի, իմ­պե­րիա­լիզ­մի գա­ղա­փա­րա­կան հար­ցե­րով ծա­ռա­յու­թյուն­նե­րի նպա­տակ­նե­րի հետ՚, բա­նա­խո­սը կո­մու­նիստ­նե­րին կոչ ա­րեց ՙսկզ­բուն­քա­յին հա­կա­հար­ված տալ ազ­գայ­նա­կան մնա­ցուկ­նե­րի ցան­կա­ցած, ան­գամ ա­մե­նաչն­չին դրսևո­րում­նե­րին…՚, Նիֆ­տա­լիևը, միտ­ված լի­նե­լով քա­ղա­քա­կան նկա­տա­ռում­նե­րով ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան, ա­ռանց փոքր-ինչ վա­րա­նե­լու, ի­րա­վի­ճա­կը ներ­կա­յաց­րեց որ­պես ՙա­ռան­ձին ան­ձանց կող­մից ար­ված փորձ՝ հայ ե­րի­տա­սար­դու­թյա­նը տրա­մադ­րե­լու այն­պի­սի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, ո­րոնք վնաս են հասց­նում ՙխոր­հր­դա­յին ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյա­նը՚, ՙար­ձա­նագ­րե­լով, որ նրանց գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­մընկ­նում են ար­տա­սահ­մա­նյան դաշ­նակ­ցա­կան կենտ­րոն­նե­րի գա­ղա­փա­րա­կան-քա­ղա­քա­կան դրույթ­նե­րի, իմ­պե­րիա­լիզ­մի գա­ղա­փա­րա­կան հար­ցե­րով ծա­ռա­յու­թյուն­նե­րի նպա­տակ­նե­րի հետ՚։ Կևոր­կո­վը, ինչ­պես երևում է վե­րը շա­րադր­վա­ծից, խո­սում էր կոնկ­րետ ան­ձի՝ Բաղ­դա­սա­րյա­նի, ՙԲաղ­դա­սա­րյա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի՚ ուղղ­վա­ծու­թյան և ըն­դա­մե­նը ՙո­րոշ ե­րի­տա­սարդ­նե­րի՚ մա­սին, իսկ Նիֆ­տա­լիևը խո­սում է ՙա­ռան­ձին ան­ձանց՚ և ՙհայ ե­րի­տա­սար­դու­թյան՚ փոր­ձի մա­սին, բնա­կա­նա­բար, իմ կող­մից օգ­տա­գործ­ված ՙհա­մընկ­նում է՚ բա­յը հոգ­նա­կիում Նիֆ­տա­լիևի մոտ դար­ձավ ՙհա­մընկ­նում են՚։ Ադր­բե­ջան­ցի ՙպատ­մա­բա­նին՚ շատ գի­տե­լիք­ներ պետք չեն իմ կող­մից օգ­տա­գործ­ված ՙբա­նա­խո­սը կո­մու­նիստ­նե­րին կոչ ա­րեց ՙսկզ­բուն­քա­յին հա­կա­հար­ված տալ՚ ար­տա­հայ­տու­թյու­նը հետևյալ կերպ փո­խե­լու հա­մար` ՙՄարզ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղա­րը կո­մու­նիստ­նե­րին կոչ ա­րեց սկզ­բուն­քա­յին հա­կա­հար­ված տալ...՚։

Ըստ երևույ­թին, Նիֆ­տա­լիևը, ով գործ­նա­կա­նում յու­րաց­րել է խոր­հր­դա­յին հայտ­նի ֆիլ­մից ՙձեռ­քե­րի ճարպ­կու­թյուն և ոչ մի խար­դա­խու­թյուն՚ ար­տա­հայ­տու­թյու­նը, քիչ չի աշ­խա­տել հետևյալ նա­խա­դա­սու­թյունս յու­րո­վի խմ­բագ­րե­լու հա­մար` ՙՀա­յե­րին դա­տա­պար­տե­լով 1967թ. հու­լի­սին Ար­շադ Մա­մե­դո­վի ա­վա­զա­կախմ­բի հետ հաշ­վե­հար­դար տես­նե­լու հա­մար, զե­կու­ցո­ղը չհի­շա­տա­կեց ա­վա­զա­կախմ­բի ի­րա­կա­նաց­րած վայ­րագ սպա­նու­թյուն­նե­րի մա­սին (այդ թվում` Մար­տու­նու շր­ջա­նի Կա­րա­քենդ գյու­ղից Բ. Մով­սի­սյա­նի 10-ա­մյա որ­դու սպա­նու­թյան ու նրա դիա­կը ծաղ­րան­քի են­թար­կե­լու փաս­տը), բայց հի­շեց 1971թ. Ստե­փա­նա­կեր­տի ՙՂա­րա­բաղ՚ հյու­րա­նո­ցի մոտ տե­ղի ու­նե­ցած նռ­նա­կի պայ­թյու­նը։ Ի­րեն լրի­վու­թյամբ մատ­նող ՙգի­տու­թյուն­նե­րի՚ գրա­գո­ղի մոտ այս նա­խա­դա­սու­թյու­նը թեթև ձեռ­նա­ծու­թյան ար­դյուն­քում վե­րած­վեց հետևյա­լի՝ ՙՀա­յե­րին դա­տա­պար­տե­լով 1967թ. հու­լի­սին Ար­շադ Մա­մե­դո­վի հետ հաշ­վե­հար­դար տես­նե­լու հա­մար, զե­կու­ցո­ղը հի­շա­տա­կեց և Ստե­փա­նա­կեր­տի ՙՂա­րա­բաղ՚ հյու­րա­նո­ցի մոտ 1971թ. տե­ղի ու­նե­ցած նռ­նա­կի պայ­թյու­նը՚։ Նիֆ­տա­լիևը չհաս­կա­ցավ ակն­հայ­տը՝ այս­տեղ զուտ իմ մեկ­նա­բա­նումն էր տեղ գտել Կևոր­կո­վի կող­մից աս­վա­ծի վե­րա­բե­րյալ, վեր­ջի­նիս զե­կույ­ցում այս մա­սով զե­կույ­ցի 14-րդ է­ջում բո­լո­րո­վին այլ բան է աս­վում. ՙԴա և՜ 1967թ. հու­լի­սին ք. Ստե­փա­նա­կեր­տում բաց դա­տա­վա­րու­թյան ժա­մա­նակ կա­տար­ված հան­ցա­գոր­ծու­թյունն է, ո­րի հիմ­քը ազ­գայ­նա­կան զգաց­մունք­նե­րի ա­ղա­վաղ­ված դրսևո­րումն էր։ Դա և՜ մար­տա­կան նռ­նա­կի պայ­թյունն էր՝ ի­րա­կա­նաց­ված հան­ցա­գործ­նե­րի կող­մից 1971թ. Ստե­փա­նա­կեր­տի ՙՂա­րա­բաղ՚ հյու­րա­նո­ցի մոտ, որ­տեղ ապ­րում էին հան­րա­պե­տու­թյան հարևան շր­ջան­նե­րից մի խումբ դա­սա­խոս­ներ՚ (ՙհան­ցա­գոր­ծու­թյուն՚, ինչ­պես և ՙհան­ցա­գործ­ներ՚ բա­ռեզ­րե­րը դա­տա­պարտ­ման ի­մաստ են են­թադ­րում, դա էր պատ­ճա­ռը, որ իմ տեքս­տում օգ­տա­գործ­ված է ՙդա­տա­պար­տեց՚ բա­ռը - Վ.Ղ)։ Բնա­կա­նա­բար, որ­պես հայ` ծա­նոթ լի­նե­լով այս դեպ­քե­րի նա­խա­պատ­մու­թյա­նը, ես հա­մա­ձայն չէի Կևոր­կո­վի այն կար­ծի­քին, որ 1967թ. հու­լի­սին ՙհան­ցա­գոր­ծու­թյուն՚ էր տեղ գտել, և տե­ղի ու­նե­ցածն ան­վա­նե­ցի ՙհաշ­վե­հար­դար՚։ Ճիշտ ինչ­պես և այն ե­րի­տա­սարդ­նե­րը, ով­քեր հյու­րա­նո­ցի մոտ ՙմար­տա­կան՚ նռ­նակ էին պայ­թեց­րել ՙհարևան շր­ջան­նե­րից՚ ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի` չափն ան­ցած ու լկ­տիա­ցած դա­սա­խոս­նե­րին խել­քի բե­րե­լու նպա­տա­կով, իմ ըն­կալ­մամբ, բնա­կա­նա­բար, ՙհան­ցա­գործ­ներ՚ չէին։ Կար­ծում եմ, ա­վե­լորդ է ա­պա­ցու­ցել Բաք­վի այս հե­ղի­նա­կի` փաս­տե­րը մի­տում­նա­վոր կեղ­ծե­լու շար­ժա­ռիթ­ներն ու պատ­ճառ­նե­րը. դա հաշ­վե­հար­դար էր ոչ թե ՙան­մեղ՚ Ար­շադ Մա­մե­դո­վի դեմ, և ոչ էլ նրա ազ­գա­յին պատ­կա­նե­լու­թյան պատ­ճա­ռով, ինչ­պես կա­րող է թվալ ա­նի­րա­զեկ մարդ­կանց, այլ հենց հաշ­վե­հար­դար բազ­մա­թիվ ծանր հան­ցանք­ներ, այդ թվում 10-ա­մյա Նել­սո­նի վայ­րագ սպա­նու­թյունն ու նրա դիա­կի ծաղ­րումն ի­րա­կա­նաց­րած ա­վա­զա­կախմ­բի դեմ։

Ի դեպ, 1976թ. հու­լի­սյան դեպ­քե­րը մեծ մա­սամբ ման­րա­մասն ծրագր­ված էին Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյան կող­մից և հե­տա­գա­յում օգ­տա­գործ­վե­ցին զանգ­վա­ծա­յին ձեր­բա­կա­լու­թյուն­ներ, ա­հա­բեկ­չու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու, ինչ­պես նաև ինք­նա­վար մար­զի հա­յե­րի` Հայ­կա­կան ԽՍՀ-ի հետ վե­րա­միա­վոր­ման հա­մար 1960-ա­կան թթ. շարժ­ման ղե­կա­վար­նե­րին, մտա­վո­րա­կա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին վտա­րե­լու, այդ շար­ժու­մը ճն­շե­լու (այդ մա­սին գրել էի հրա­պա­րա­կում­նե­րից մե­կում) նպա­տակ­նե­րով։
Հի­շա­տա­կե­լով հայ գրող­ներ Լ.Հու­րուն­ցի և Ս. Կա­պու­տի­կյա­նի՝ Մոսկ­վա­յին դի­մե­լու մա­սին, Բաք­վի այս պատ­մու­թյուն մո­գո­նո­ղը դար­ձյալ ստում է և կա­տա­րյալ բան­դա­գու­շանք հրամց­նում` ՙԱ­մե­նից շա­տը նրանց ինք­նա­սի­րու­թյու­նը վի­րա­վո­րեց այն, որ Կևոր­կո­վը 1915թ. Օս­մա­նյան կայս­րու­թյու­նում տե­ղի ու­նե­ցած դեպ­քե­րի 60-ա­մյա տա­րե­լի­ցի նա­խօ­րեին, անդ­րա­դառ­նա­լով ՙայս­պես կոչ­ված, հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյան՚ թե­մա­յին, դա­տա­պար­տել է Սո­ղո­մոն Թեհ­լե­րյա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը Թուր­քիա­յի ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րար Թա­լեաթ փա­շա­յի սպա­նու­թյան հա­մար։ Այս թե­մա­յի շուրջ Կևոր­կովն ա­սել էր բա­ռա­ցիո­րեն հետևյա­լը. ՙՄի քա­նի տա­րի ա­ռաջ Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում ե­րի­տա­սար­դու­թյան մի ո­րոշ զանգ­վա­ծի շր­ջա­նում ա­պօ­րի­նի տա­րած­վել էր Սո­ղո­մոն Թեհ­լյա­րյա­նի դա­տա­վա­րու­թյան մա­սին մի նյութ, ի դեպ, տպագր­ված մար­զա­յին դա­տա­խա­զու­թյան գրա­մե­քե­նա­յով՝ նրա նախ­կին ղե­կա­վար­նե­րի քթի տակ։ Ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված Սո­ղո­մոն Թեհ­լյա­րյա­նի ան­ձի հան­դեպ նման հե­տաք­րք­րու­թյու­նը։ Պարզ­վում է՝ նրա­նով, որ նա, լի­նե­լով դաշ­նակ­ցա­կան ա­հա­բե­կիչ, Բեռ­լի­նում կրա­կեց ե­րիտ­թուր­քե­րի շարժ­ման ա­ռաջ­նորդ­նե­րից մե­կի՝ Թա­լեաթ փա­շա­յի վրա, ով հայտ­նի էր դա­րաս­կզ­բին Թուր­քիա­յում հա­յազ­գի բնակ­չու­թյան դեմ ի­րա­կա­նաց­րած իր ա­րյու­նա­լի բռ­նաճն­շում­նե­րով, և դա­տա­րա­նը նրան՝ Թեհ­լյա­րյա­նին, ար­դա­րաց­րեց։ Այժմ խոս­քը Թա­լեաթ փա­շա­յի մա­սին չէ, քա­նի որ ոչ մե­կի մոտ կաս­կած չի ա­ռա­ջա­նում, որ նա խոր­շե­լի անձ­նա­վո­րու­թյուն է՝ բո­լոր ա­ռում­նե­րով։ Սա­կայն ե­կեք փոր­ձենք պար­զել՝ որ­քա­նով էին ի­րա­վա­չափ այն ան­ձանց գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ով­քեր, ըստ էու­թյան, դար­ձան դաշ­նակ­ցա­կան ա­հա­բե­կիչ­նե­րի ՙհե­րո­սու­թյան՚ ջա­տա­գով­նե­րը... (զե­կույ­ցի 22-րդ է­ջը)՚։ Ի՞նչ թաքն­ված ի­մաստ են պա­րու­նա­կում այս նա­խա­դա­սու­թյուն­նե­րը։ Ինչ­պես երևում է աս­վա­ծից՝ նախ, Կևոր­կո­վը Թեհ­լե­րյա­նի (Նիֆ­տա­լիևի մոտ) ազ­գա­նու­նը հի­շա­տա­կեց որ­պես Թեհ­լյա­րյան և չդա­տա­պար­տեց նրա կող­մից Թա­լեա­թի սպա­նու­թյու­նը, ա­վե­լին, ու­նե­նա­լով ի­րա­վա­բա­նա­կան կր­թու­թյուն, կարևոր հա­մա­րեց և ըն­դգ­ծեց՝ ՙդա­տա­րա­նը նրան` Թեհ­լյա­րյա­նին ար­դա­րաց­րեց՚, ին­չից զե­կու­ցո­ղը, երևում է, գոհ էր, երկ­րորդ՝ Նիֆ­տա­լիևի նման չօգ­տա­գոր­ծեց ՙայս­պես կոչ­ված հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյուն՚ ար­տա­հայ­տու­թյու­նը, այլ հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով, գտն­վե­լով Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյան և Պե­տանվ­տան­գու­թյան կո­մի­տեի վե­րահս­կո­ղու­թյան տակ, Կևոր­կո­վը հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյունն ան­վա­նեց ՙԹուր­քիա­յի հա­յազ­գի բնակ­չու­թյան դեմ ի­րա­կա­նաց­ված ա­րյու­նա­լի բռ­նաճն­շում­ներ՚, եր­րորդ՝ Թա­լեա­թին Կևոր­կո­վը հա­մա­րեց ՙե­րիտ­թուր­քե­րի շարժ­ման ա­ռաջ­նորդ­նե­րից՚ մե­կը՝ խոր­շե­լի ՙբո­լոր ա­ռում­նե­րով՚, հայտ­նի ՙիր ա­րյու­նա­լի բռ­նաճն­շում­նե­րով՚, ին­չով, իմ պատ­կե­րաց­մամբ, տրա­մա­բա­նո­րեն, ի­րա­վա­բա­նո­րեն ու գա­ղա­փա­րա­պես հիմ­նա­վո­րում էր նման դա­հիճ­նե­րի ֆի­զի­կա­կան ոչն­չաց­ման օ­րի­նա­չափ անհ­րա­ժեշ­տու­թյունն ու ան­խու­սա­փե­լիու­թյու­նը, չոր­րորդ՝ կո­մու­նիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան և պլե­նու­մի օ­րա­կար­գի շր­ջա­նակ­նե­րում Կևոր­կո­վը դեմ ար­տա­հայտ­վեց միայն ՙդաշ­նակ­ցա­կան ա­հա­բե­կիչ­նե­րի՚ հե­րո­սաց­մա­նը (թեև Թեհ­լե­րյա­նը դաշ­նակ­ցա­կան չէր - Վ.Ղ. ), ին­չը չի բա­ցա­ռում, որ 1980 թվա­կա­նից հե­տո, ե­թե ոչ կե­րու­խում­նե­րի ժա­մա­նակ, որ­տեղ շր­ջա­պա­տից ինչ-որ մե­կը կմատ­ներ նրան, ա­պա ա­ռան­ձին, թթի օ­ղով խմում էր Թեհ­լե­րյա­նի, Շի­րա­կյա­նի, Թոռ­լա­կյա­նի, Մել­քու­մո­վի և այլ հայ վրի­ժա­ռու­նե­րի կե­նա­ցը։
Այս­տեղ ա­կա­մա­յից հի­շում ես ՙԻն­չը թույ­լատր­ված է Յու­պի­տե­րին, թույ­լատր­ված չէ ե­զին՚ թևա­վոր խոս­քը։ Որ­պես հայ, ես կա­րող էի ինձ թույլ տալ ՙպար­զել, թե որ­քա­նով էին ի­րա­վա­չափ այն ան­ձանց գոր­ծո­ղու­թյուն­նե­րը...՚ կևոր­կո­վյան ար­տա­հայ­տու­թյու­նը ներ­կա­յաց­նել որ­պես ՙդա­տա­պար­տեց ե­րի­տա­սար­դու­թյան շր­ջա­նում Սո­ղո­մոն Թեհ­լե­րյա­նի դա­տա­վա­րու­թյան մա­սին նյու­թե­րի տա­րա­ծու­մը՚։ Իմ այդ մեղ­քի հա­մար պատ­րաստ եմ հրա­պա­րա­կավ մե­ղա գալ Աստ­ծո ա­ռաջ: Մի՞­թե դա նշա­նա­կում է, որ պատ­մու­թյան Բաք­վի այս ձեռ­նա­ծուին թույ­լատր­ված է կեղ­ծել, օգ­տա­գոր­ծե­լով իմ կի­րա­ռած ՙդա­տա­պար­տեց՚ բա­ռը, խե­ղա­թյու­րել ի­մաս­տը, և ու­րի­շի ար­տա­հայ­տու­թյու­նը դարձ­նել ՙդա­տա­պար­տեց Սո­ղո­մոն Թեհ­լե­րյա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը սպա­նու­թյան հա­մար...՚։
Միան­գա­մայն հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով Նիֆ­տա­լիևը լռու­թյամբ շր­ջան­ցեց իմ կող­մից քո­ղա­զերծ­ված փաս­տե­րի խե­ղա­թյու­րում­նե­րի ու հայ­կա­կան Ղա­րա­բա­ղի պատ­մու­թյան նկատ­մամբ ան­հար­գա­լից վե­րա­բեր­մուն­քի մա­սին նույն Կևոր­կո­վի զե­կույ­ցում տեղ գտած հատ­ված­նե­րը։ Հատ­կան­շա­կան է, որ Նիֆ­տա­լիևը որևէ այլ մեջ­բե­րում կամ հատ­ված չներ­կա­յաց­րեց, բա­ցի իմ կող­մից օգ­տա­գործ­ված­նե­րից, չանդ­րա­դար­ձավ իմ ու­շադ­րու­թյու­նից դուրս մնա­ցած Կևոր­կո­վի` մեկ ժամ 40 րո­պե տևած զե­կույ­ցի այլ հատ­ված­նե­րին, ինչ­պես նաև պլե­նու­մի ո­րոշ մաս­նա­կից­նե­րի ե­լույթ­նե­րին, ո­րոնք պա­րու­նա­կում էին Կևոր­կո­վին ու ադր­բե­ջա­նա­կան ղե­կա­վա­րու­թյա­նը հա­ճո­յաց­նե­լու մղում­նե­րից թե­լադր­ված, հպա­տա­կու­թյուն են­թադ­րող շո­ղո­քոր­թու­թյուն­ներ։ Ե­թե դրանց մա­սին ի­մա­նար ՙպատ­մու­թյան դոկ­տո­րը՚, ա­պա ան­պայ­ման կօգ­տա­գոր­ծեր ու կտա­րա­ծեր հա­մա­ցան­ցում։ Սա խո­սում է մի բա­նի մա­սին. նա չէր ըն­թեր­ցել զե­կույ­ցը թեր­թում (այն տպագր­ված էր հա­յե­րեն, ուս­տի Նիֆ­տա­լիևը ո­չինչ չէր հաս­կա­նա), ար­խի­վի կրկ­նօ­րի­նակ­նե­րում չէր փնտ­րել զե­կույ­ցի բնօ­րի­նա­կը։ Կար­ծում եմ, վե­րը ներ­կա­յաց­ված ա­պա­ցույց­ներն ան­հեր­քե­լիո­րեն ի ցույց են դնում հե­ղի­նա­կի կող­մից թե­մա­յի նյու­թա­կան բա­զա­յի չի­մա­ցու­թյու­նը, փաս­տե­րի մի­տում­նա­վոր խե­ղա­թյու­րում­նե­րը, բա­ցա­հայտ կեղ­ծիքն ու ա­պաշ­նորհ գրա­գո­ղու­թյու­նը։

 

Ոչ պա­կաս ա­պաշ­նորհ ու ստա­հոդ են ներ­կա­յա­նում նաև Նիֆ­տա­լիևի մյուս դր­վագ­ներն այն մա­սին, որ Բ. Կևոր­կո­վը ՙծնն­դով Շե­մա­խիից էր՚, կամ` ՙ...ի­րա­կա­նաց­վե­ցին և այլ կադ­րա­յին փո­փո­խու­թյուն­ներ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ղե­կա­վա­րու­թյան կազ­մում, որ­տեղ մարզ­կո­մի երկ­րորդ քար­տու­ղար նշա­նա­կե­ցին ռու­սազ­գի պաշ­տո­նյա­յի, իսկ մարզ­խոր­հր­դի նա­խա­գա­հի ա­ռա­ջին տե­ղա­կալ՝ ադր­բե­ջան­ցու՚։ Սա կա­տա­րյալ սուտ է, քա­նի որ Կևոր­կո­վի գա­լուց ա­ռաջ կու­սակ­ցու­թյան մարզ­կո­մի երկ­րորդ քար­տու­ղար­նե­րը ռուս էին՝ Աբ­րա­մո­վը, Կոստ­րյու­լի­նը և Վո­լո­դի­նը՝ նույն ին­քը, ով մար­զի Պե­տանվ­տան­գու­թյան կո­մի­տեի բաժ­նի պետ Բիստ­րո­վի հետ միա­սին մարզ­վում էր ատր­ճա­նա­կով` կրա­կե­լով 13-րդ դա­րի վա­նա­կան հա­մա­լի­րի` Գան­ձա­սա­րի զար­դա­քան­դակ­նե­րի վրա ։ Մարզ­խոր­հր­դի նա­խա­գա­հի տե­ղա­կալ­ներն էին ադր­բե­ջան­ցի­ներ Բեգ­լյա­րո­վը, Աս­կեր­խա­նո­վը և այլն։ Նույն­քան ստա­հոդ են և Նիֆ­տա­լիևի, ինչ­պես նաև հարևան այլ հե­ղի­նակ­նե­րի ե­լույթ­ներն ընդ­դեմ Մ. Շա­հի­նյա­նի, Ս. Կա­պու­տի­կյա­նի, Անդ­րա­նի­կի և այլն։
Ամ­բող­ջո­վին կեղծ­ված ու ան­հե­թեթ է Ի. Նիֆ­տա­լիևը լու­սա­բա­նել նաև Հայ­կա­կան ԽՍՀ-ից ադր­բե­ջան­ցի­նե­րի տե­ղա­հան­ման հար­ցը՝ ԽՍՀՄ Նա­խա­րար­նե­րի խոր­հր­դի 1947թ. դեկ­տեմ­բե­րի 23-ի` ՙԿոլ­տն­տե­սա­կան­նե­րին և ադր­բե­ջան­ցի այլ բնա­կիչ­նե­րին Հայ­կա­կան ԽՍՀ-ից Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ Քուռ-Ա­րաք­սի հար­թա­վայ­րում բնա­կեց­նե­լու մա­սին՚ հրա­մա­նագ­րի հի­ման վրա։ (Իլ­գար Նիֆ­տա­լիև՝ ՙՊատ­մա­կան պրիզ­մա՚,1948-1953թթ., ՙՀա­յաս­տա­նից ադր­բե­ջան­ցի­նե­րի տե­ղա­հան­ման մա­սին ան­հայտ փաս­տեր՚, 16 հու­լիս, 2014թ.)։ Միու­թե­նա­կան կենտ­րո­նի այս հրա­մա­նա­գիրն Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար Մ. Բա­գի­րո­վի կող­մից օգ­տա­գործ­վեց տար­բեր նպա­տակ­նե­րով, այդ թվում ԼՂԻՄ-ում ժո­ղովր­դագ­րա­կան ի­րա­վի­ճա­կը հօ­գուտ ադր­բե­ջան­ցի­նե­րի փո­խե­լու հա­մար։ Նիֆ­տա­լիևը գրում է. ՙՀան­րա­պե­տու­թյան վե­րաբ­նա­կեց­ման վար­չու­թյան՝ Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ Նա­խա­րար­նե­րի խոր­հր­դին հաս­ցեագր­ված դի­մում­նե­րում կա­րե­լի է հան­դի­պել վե­րաբ­նա­կիչ­նե­րի բազ­մա­թիվ բո­ղոք­նե­րի՝ կապ­ված բնա­կա­րա­նա­յին և մշա­կու­թա­կեն­ցա­ղա­յին ծանր պայ­ման­նե­րի հետ։ Այս­պես, 1948թ. օ­գոս­տո­սին ԼՂԻՄ Մար­տու­նու շր­ջան տե­ղա­փոխ­վեց 131 ըն­տա­նիք (570 մարդ)։ Սա­կայն վե­րաբ­նա­կիչ­նե­րը հայ­տն­վե­ցին ինք­նա­վար մար­զի չա­փա­զանց ծանր պայ­ման­նե­րում, որ­տեղ նրանց ա­մենևին էլ գր­կա­բաց չըն­դու­նե­ցին։ Մար­զի ղե­կա­վա­րու­թյունն ու­շադ­րու­թյուն չդարձ­րեց այս ազ­դան­շան­նե­րին, ինչ­պես նաև վե­րաբ­նա­կիչ­նե­րի բո­ղոք­նե­րին՝ կապ­ված նրանց կեն­ցա­ղա­յին ծանր պայ­ման­նե­րի հետ։ Շր­ջա­նա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը չէին ա­պա­հո­վում վե­րաբ­նա­կիչ­նե­րին հաս­նող նպաստ­նե­րի ու թո­շակ­նե­րի վճա­րու­մը։ Վե­րաբ­նա­կիչ­նե­րի կր­թու­թյան ու մշա­կու­թա­յին սպա­սարկ­ման հար­ցերն էլ կար­գա­վոր­ված չէին՚։ Նախ­կի­նում ես ար­դեն պա­տաս­խա­նել էի ադր­բե­ջան­ցի մեկ այլ պատ­մա­բան Դ. Հա­սան­լիի՝ այս հար­ցի վե­րա­բե­րյալ ստե­րին, չկրկ­նեմ, միայն ներ­կա­յաց­նեմ հետևյա­լը. ՙտե­ղա­հան­ման՚ մա­սին ողջ սու­տը հերք­վում է ՙՀայ­կա­կան ԽՍՀ-ից ադր­բե­ջան­ցի վե­րաբ­նա­կիչ­նե­րին ԼՂԻՄ Մար­տու­նու շր­ջա­նում տե­ղա­վո­րե­լու մա­սին՚ 1949թ. հուն­վա­րի 15-ի տե­ղե­կագ­րի առ­կա­յու­թյամբ, որն ստո­րագ­րել էր կու­սակ­ցու­թյան ԼՂ մարզ­կո­մի 2-րդ քար­տու­ղար Աբ­րա­մո­վի հանձ­նա­րա­կա­կա­նով ստեղծ­ված ին­տեր­նա­ցիո­նալ կազ­մով հանձ­նա­ժո­ղո­վը (պահ­պան­վել է ԼՂՀ պե­տար­խի­վում)։ Պարզ­վում է` վե­րաբ­նա­կեց­ման ար­դեն ա­ռա­ջին փու­լում Բա­գի­րո­վը խո­րա­ման­կու­թյամբ կա­րո­ղա­ցավ Ղա­րա­բա­ղում, Քուռ-Ա­րաք­սի հար­թա­վայ­րի հետ ոչ մի կապ չու­նե­ցող վայ­րե­րում տե­ղա­վո­րել ա­ռա­ջին վե­րաբ­նա­կիչ­նե­րին՝ ՙ148թ. օ­գոս­տո­սին Հայ­կա­կան ԽՍՀ-ից ԼՂԻՄ Մար­տու­նու շր­ջա­նում վե­րաբ­նա­կեց­վեց ընդ­հա­նուր առ­մամբ 131 տն­տե­սու­թյուն՝ 570 հո­գուց բաղ­կա­ցած։ Նրան­ցից 86 տն­տե­սու­թյուն՝ 355 հո­գի, բնա­կեց­վեց Գի­շի գյու­ղում, 25 տն­տե­սու­թյուն` 120 հո­գի` Խնու­շի­նակ գյու­ղում, 82 հո­գա­նոց 17 տն­տե­սու­թյուն` Գյու­նե Ճար­տար գյու­ղում և 13 հո­գա­նոց 3 տն­տե­սու­թյուն` Մու­ղան­լու գյու­ղում՚։ Ին­չո՞ւ ադր­բե­ջա­նա­կան Մու­ղան­լու գյու­ղում վե­րաբ­նա­կեց­վեց ըն­դա­մե­նը 3 տն­տե­սու­թյուն (13 հո­գի), իսկ հայ­կա­կան Գի­շի, Գյու­նե Ճար­տար և Խնու­շի­նակ գյու­ղե­րում զգա­լիո­րեն ա­վե­լի շատ՝ 557 մարդ։ Ակն­հայտ է՝ ժո­ղովր­դագ­րա­կան պատ­կե­րը փո­խե­լու, հե­տա­գա­յում այս գյու­ղե­րը հա­յա­թա­փե­լու նկա­տա­ռում­նե­րով։ Բա­գի­րո­վին հա­ջող­վեց ադր­բե­ջան­ցի­նե­րով բնա­կեց­նել և Ստե­փա­նա­կեր­տից ոչ հե­ռու գտն­վող հայ­կա­կան այլ գյու­ղեր՝ Դաշ­բու­լաղ, Կրկ­ժան, Ջա­մի­լու և այլն, զարկ տալ դրանց ադր­բե­ջա­նա­կա­նաց­ման գոր­ծըն­թա­ցին՚ (Վա­լե­րի Ղա­զա­րյան՝ ՙԱր­դյո՞ք ադր­բե­ջան­ցի­նե­րի բռ­նա­գաղթ տե­ղի է ու­նե­ցել...՚)։
Դժ­վար չէ նկա­տել, որ 1949թ. հուն­վա­րի 15-ի վե­րը նշ­ված տե­ղե­կագ­րի մա­սին ես հի­շա­տա­կե­ցի Նիֆ­տա­լիևից ա­վե­լի քան մեկ տա­րի ա­ռաջ։ Ըստ երևույ­թին, պատ­մու­թյան ադր­բե­ջան­ցի զեղ­ծա­րար­նե­րի ա­վագ սերն­դի՝ բու­նիա­թով­նե­րի, գե­յուշևնե­րի, քո­չար­լի­նե­րի ջան­քերն ա­պար­դյուն չէին և նրանց կող­քին հայ­տն­վե­ցին ՙար­ժա­նի՚ հետ­նորդ­ներ։
Վեր­ջերս ի հայտ ե­կավ տե­ղե­կատ­վու­թյուն առ այն, որ Ադր­բե­ջա­նում խո­րա­պես կու­սում­նա­սիր­վի փոք­րա­թիվ ազ­գու­թյուն­նե­րի պատ­մու­թյու­նը։ Ըն­դուն­վել է ո­րո­շում Գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի պատ­մու­թյան ինս­տի­տու­տում կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու մա­սին։ Այս տե­ղե­կատ­վու­թյան տակ ֆեյս­բու­քում ինչ-որ մեկն ակ­նար­կեց հարևան­նե­րի կող­մից պատ­մու­թյու­նը հո­րի­նե­լու մա­սին, իսկ իմ կող­մից հարգ­ված ադր­բե­ջան­ցի գրող ու քա­ղա­քա­կան ներ­գաղ­թյալ Զեյ­նալ Իբ­րա­հի­մո­վը, ով քա­ջա­ծա­նոթ է Ադր­բե­ջա­նի ի­րո­ղու­թյուն­նե­րին, մեկ­նա­բա­նել է. ՙԵ­թե միայն հո­րի­նեի՛ն։ Նրանք, բա­ցի այդ, գո­ղա­նում են՚։
Տե­ղին է աս­ված, ա­վե­լաց­նե­լու ո­չինչ չի մնում...

 

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Mon, 13 May 2019 15:56:19 +0000
ՔԱՂԱՔՍ, ՀԱՐԱԶԱՏՍ... http://www.artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26622-2019-05-08-17-55-15 http://www.artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26622-2019-05-08-17-55-15 ՔԱՂԱՔՍ, ՀԱՐԱԶԱՏՍ...
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Խոստովանություն երկնքում կառուցված քաղաքին կամ  Նոյյան տապանի ու անընդհատ թռչելու ցանկության մասին

Ինձ, գոնե այսօր, բան ասող չլինի։ Գիտե՞ք ինչու, որովհետև ես թագավոր տղա եմ, անասելի հպարտ տղա, աշխարհի ամենագեղեցիկ, հազար ու մի փորձության ենթարկված քաղաքն ազատագրած տղա։ Այն էլ` Աստծո օգնությամբ։ Իսկ դա, ինչքան գիտեմ, հանաք բան չէ, ուզում եմ ասել, Տերը հենց այնպես ոչ մեկի կողքին չի կանգնում, ոչ մեկին չի ուղեկցում, այն էլ՝ մարտադաշտում, թշնամու մեծաքանակ զորքերի վրա գնալիս... Տղա ես` դիմացիր... Չի լինի, հնարավոր բան չէ։ Ժայռը, որ ժայռ է, էլի ամենաքիչը մի հազար տեղից ճաք կտա։
Դրա համար էլ խորհուրդ եմ տալիս. այսօր ինձ բան ասող չլինի։ Իմ քաղաքում դա ընդունված չէ, ավելին՝ անթույլատրելի է։ Չի՜ կարելի։ Իսկ ահա, եթե ցանկություն ունեք, կարող եմ ձեզ տանել այնտեղ, որտեղ երբեք չեք եղել, որտեղ, ասենք, մի հարյուր¬երկու հարյուր, երեք հարյուր տարի առաջ էլի թագավոր տղերք են ապրել, կարգին, երկիր սիրող տղերք: Գործի ու խոսքի հարգն իմացող, Աստծո հետ էլ մարդկային, բարեկամական հարաբերություններ ստեղծող։
Համաձայնեք-չհամաձայնեք, պիտի ասեմ՝ այս քաղաքում ամեն ինչ ուրիշ է։ Քարը, ծառը, երկինքը, ցնծությունը, ցավը... գույնն էլ, ձայնն էլ... Տունը... Մարդը... Սովորական ոչինչ չկա... Ասեմ, չզարմանաք, դա այն եզակի քաղաքներից է, որտեղ խորհրդայինը չկարողացավ սպանել կամարն ու քիվը, նախշն ու տրամադրությունը, հսկայական դարպասներն ու արևաողող տները։ Եվ երևի ոչ մի քաղաքում մարդ այնքան թռչելու ցանկություն չէր ունենում, որքան այստեղ...
Շուշի է անունը։ Կրկնում եմ՝ Շուշի։ Գեղեցիկն իր նմանների մեջ։ Երանի՛ տեսնողներին...
Կարծում եմ` ոչ մեկը չի փորձի հակաճառել, եթե ասեմ, որ մերոնք արժանապատվորեն են կառուցել քաղաքը, տրամաբանված, հիմնավոր, սիրով՝ եվրոպաներից բերածը խառնելով հայկականին ու ավանդականին։ Ամեն ինչ մշակված է, հղկված, զուրկ ավելորդ շքեղությունից ու ճոխությունից, համարյա կատարյալ, չհնացող մտածողությամբ, ամենաքիչը մի քանի հարյուր տարվա համար։ Ամենուր ներդաշնակություն է, լույսի առատություն, շարԺում: Եվ, ամենահետաքրքիրը, այնտեղ քարը չի դրված քարին, քարը քարի մեջ է, քարը քարի շարունակությունն է: Բաժանել հնարավոր չէ:
Հիշում եմ, երբ դեռ շատ փոքր էի ու խնդրում էի, պահանջում էի ինձ թռչել սովորեցնել, չգիտեմ ինչու, բոլորը ծիծաղում էին։ Իսկ ես մինչև հիմա համոզված եմ, որ հնարավոր չէ ապրել այդ քաղաքում ու թռչել չիմանալ... Ծիծաղե՞լի է։ Գուցե։ Բայց երբ թռչելու ցանկություն եմ ունենում, բարձրանում եմ Շուշի... Հենց այդպես, ինչպես ուզում եք հասկացեք։
Երանի՛ բերդաքաղաքն ազատագրողներին...
Դա մեր փառավոր անցյալի ազատագրումն էր, մեր մանկության ազատագրումը, մեր վերադարձը... Եվ խառնվել էր իրականն ու անիրականը... հավատա՞լ, թե՞...
Զինավար տերը` եկեղեցու շեմին... նեղլիկ նրբանցքներում... տարիներ առաջ իրենից խլված տան առաջ... Չհավատա՞լ...
Ինձ խոսեցնող չլինի։ Էլ նահանջ չկա։ Ով չի վերադարձել, թող վերադառնա, ով արդեն վերադարձել է, թող վայելի, ով վայելում է, թող փառք տա Տիրոջը...
Նկարիչ Հովիկը Շուշեցի է։ 92-ից այս կողմ մի գիշեր մայրաքաղաքում չի քնել։ Ինչ նկարում է, վերջում Շուշի է ստացվում, գույնն էլ մանկության տարիներինն է, ձյունն էլ, ծաղիկն էլ, պատն էլ... Շուշիից պրծում չկա։ Շուշիից դուրս շնչահեղձ է լինում։ Օդը չի հերիքում։ Շուշին նկարիչ Հովիկի ծովն է։ Այդ ո՞վ է, որ սարի գլխին ծով է տեսել, այն էլ գույն-գույն, աշխարհներն իրար կապող... օվկիանոսների հետ ոտք գցող... Եվ ես իրավունք ունեմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ իմ եղբայր Հովիկը ծովանկարիչ է...
Բան ասող չլինի։ Ես իմ տեսածն եմ ասում... իմ իմացածը... Չասե՞մ, որ այդ Շուշին մտածողություն փոխող քաղաք է։ Հայտնվում ես այնտեղ, աշխարհը փոխվում է, երկինքն էլ, քերծն էլ, տունն էլ, ավելի ճիշտ կլիներ ասել, այդ աշխարհը երևում է առաջին անգամ։ Մարդն էլ։ Կյանքը։ Տերը՛։
Հա՛յր մեր...
Համոզվում ես, որ այդ աշխարհ կոչվածը երբեք իմ քաղաքից դուրս չի ապրել ու անընդհատ պտտվել է նրա շուրջ... և, հաստատ տեսել է, որ փոքրիկ տղեկները դպրոցական գրոտած տետրակների թղթերից պատրաստած հարյուրավոր ծտեր են թռցնում բարձր-բարձր քիրծերից` անդունդների վրա... և այդ թղթե ծտերն էլ երեկոյան վերադառնում, նստոտում են այգիների ծաղկած ծառերին... որ այդ փոքրիկ տղեկներն ամեն օր ետ են մղում իրենց թուրք հասակակիցների բոլոր գրոհները և հերոսանում անհավասար մարտերում, մեծանում Ղազանչեցոցի խոնարհված գմբեթի ծաղկաշատ ստորոտում....
Նորից եմ ասում, Շուշեցի նկարիչ Հովիկը ծովանկարիչ է... լավագույն կտավն էլ թղթե ծտեր թռցնող տղեկներն են, պեծին¬պեծին տվող աչքերով, հենց նոր Աստծո կացարանից վերադարձած...
Ինձ բան ասող չլինի... Չեք հավատում, բարձրացեք Շուշի, հավաքեք մինչև հիմա ծառերին նստոտած թղթե ծտերը և գոնե մեկ անգամ կանգնեք անդունդի վրա կախված ամենասուր քերծին ու... ինչ ուզում եք արեք...
Մի գրամ անգամ կասկած չունեմ, որ ասածս լուրջ չեք ընդունի, եթե ասեմ, որ Նոյյան տապանը հենց Շուշիում է իջել։ Չգիտեմ ինչու ինձ այդպես է թվում։ Եվ խոսքը միայն այսօրվա մասին չէ։ Երբ մի օր իմացա, որ Նոյը սկսել է շինել տապանը, երբ մեծ ջրերը նահանջել են, ու տապանը իջել է Արարատ լեռան վրա, ես զարմացել եմ... Զարմացել եմ, որովհետև համոզված էի, որ Նոյը Շուշին թողած ուրիշ տարածք չէր ընտրի... Եթե ընտրեր էլ, էլի մի օր կվերադառնար Շուշի...
Հիմա ինչպե՞ս չասեմ Շուշին Նոյյան տապան է... Չասեմ, ինքս ինձ չեմ հասկանա, ինքս ինձնից, հնարավոր է, նույնիսկ ամաչեմ էլ։
Եվ թագավոր տղերքը ազատագրեցին մեր այդ ամեն օր քանդվող Նոյյան տապանը։ Հետո պատերը սկսեցին կարգի բերել, դարպասներն ամրացրին, քանդվածը վերծանեցին, շինեցին ինչ պակաս էր ու շարունակում են փայտը փայտի մեջ դնել, միտքը մտքի վրա... Չանեն, սելավներն ու քամիները կավերեն եղածը, հազիվ պահածը, և մեծ ջրերի ժամանակ ոչ մեկին չի հաջողվի փրկվել...
Ինչքան մտածում եմ, ինձ տանում¬հասցնում արևելք ու արևմուտք, այնտեղից էլ հյուսիս ու հարավ, լսում այդ տարածքներում ապրող իմաստուններին, ես փրկվողն եմ, ես ապրողն եմ... գիտե՞ք ինչու, որովհետև ես ճանաչեցի Տիրոջը, երբ նա իմ կողքին էր... որովհետև հավատում եմ առանց տեսնելու... Հենց դրա համար էլ տապանը իմն է, ես եմ տապանի մեջ... և ինձ ոչ ապագա մեծ ջրերն են վախեցնում, ոչ փոքր ու մեծ պատերազմները, ոչ էլ նյութեղեն ու որկրամոլ ժամանակը...
Ես ազատ եմ... ես հաց եմ արարում... Ես քարերով տուն նկարող եմ... Ինձնից ուժեղը միայն ու միայն ես եմ... Աշխարհն առանց ինձ պռատ է, անհամ, ինքն իրեն չճանաչող...
Համը հանեցին, կզրկեմ ինձ տեսնելու, ինձ հետ քայլ անելու, ինձ հետ զրուցելու երանությունից, ինչպես ասում են, կթողնեմ մենակ...
Առանց այն էլ գործից պրծում չկա, ամեն օր, ամեն ժամ, գիշեր, թե՝ ցերեկ, անելիք կա...
Ասել եմ, չէ՞, որ իմ մանկության տարիներին, ում էլ խնդրում էի ինձ թռչել սովորեցնել, ծիծաղում էր։ Եվ հիմա, քանի դեռ ուշ չէ, և մի քիչ էլ ժամանակ ունեմ, պարտադիր պետք է թռչել սովորեմ։ Որովհետև ապրել Շուշիում ու թռչել չիմանալ, նշանակում է չապրել...
Ինձ բան ասող չլինի...

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Wed, 08 May 2019 17:47:43 +0000
Ի­ՄԸ ԵՎ ՈՒ­ՐԻ­ՇԻ­ՆԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26539-2019-04-26-12-33-12 http://www.artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26539-2019-04-26-12-33-12 Ի­ՄԸ ԵՎ ՈՒ­ՐԻ­ՇԻ­ՆԸ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Մի բան ա­սեմ. ինձ միա­միտ, ա­վե­լի ճիշտ՝ աշ­խար­հից ան­տե­ղյակ մար­դու տեղ չդ­նեք։ Դա է­լի ո­չինչ, չա­սեք, որ ժա­մա­նա­կից բա­վա­կա­նին ետ եմ մնա­ցել և ի վի­ճա­կի չեմ տե­ղա­վոր­վել, այս­պես ա­սած, ժա­մա­նա­կա­կից մտա­ծո­ղու­թյան տա­րածք­նե­րում, ինչ­պես ա­սում են՝ հե­տամ­նա­ցի մեկն եմ։ Ո՜չ հագ ու կապս է ու­րի­շին հի­շեց­նում, ո՜չ խոսքս է տա­նում ինչ-որ մե­կի դու­ռը, ո՜չ շի­նածս է հե­ռու մի տեղ շի­նա­ծի նման, ո՜չ նս­տել-վեր­կե­նալս է մե­կից գո­ղա­ցած, ո՜չ էլ լե­զուս է դեմ առ­նում ու խո­նարհ­վում օ­տար բա­ռե­րի ու ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի լա­բի­րին­թո­սում... Էս եմ... Ինչ­պես ե­ղել եմ, այն­պես էլ մնա­ցել եմ... թե­պետ, չթաքց­նեմ, շա­տե­րի հա­մար դա այն­քան էլ հա­ճե­լի չէ, ան­հաս­կա­նա­լի էլ է, սո­վո­րա­կան տրա­մա­բա­նու­թյու­նից հե­ռու։ Վեր­ջա­պես՝ հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք­ներ, եվ­րո­պա­կան չա­փա­նիշ­ներ, հա­մաշ­խար­հա­յին պա­հանջ­ներ գո­յու­թյուն ու­նե՞ն, չէ՞... նման բա­ներ... մեկն էլ կա­րող է ինքն ի­րեն ի­րա­վունք վե­րա­պա­հել հի­շեց­նել՝ բո­լորն էլ մեկ են... 

Փոր­ձեց հի­շեց­նել, կա­սեմ՝ լավ է ա­սա­ցիր... այդ­քան ի­մաս­տուն խոսք չեմ լսել եր­բեք... ուղ­ղա­կի մար­գա­րե...
Բայց, դե, ես էս եմ... Այդ Եվ­րո­պա ա­սածն էլ, հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյունն էլ՝ իր ար­ժեք­նե­րով, չա­փա­նիշ­ներն ու պա­հանջ­ներն էլ ես եմ։ Ցավն այն է միայն, որ ես դրանց բո­լո­րին լա՛վ էլ հաս­կա­նում եմ, դրան­ցից ոչ մե­կը ինձ՝ չէ։ Հաս­կա­նալն է­լի, ո­չինչ, տե­սո­ղու­թյան խն­դիր էլ կա։ Փոխ­վեմ էլ, տար­բե­րու­թյուն չի լի­նե­լու։ Կար­ծում եմ` այս ա­մե­նը հաշ­վի առ­նե­լով, ի­հար­կե, ա­վե­լորդ է ա­սել, որ այդ նույն Եվ­րո­պա­յում ապ­րող­նե­րից ոչ մեկն ինձ նման­վե­լու ցան­կու­թյուն, բնա­կա­նա­բար, չու­նի, ե­թե ա­սեն էլ, որ ես սխալ եմ մտա­ծում, չեմ հա­վա­տա։ Ո­րով­հետև նման բան չի կա­րող լի­նել, ա­վե­լի ան­կեղծ բան ա­սեմ, ո­րով­հետև նրանց հա­մար ես ե­ղած, չե­ղած, նույն հե­քիաթն է, նույն հո­րին­ված­քը, ե­թե կու­զեք` նույն սու­տը...
Իսկ ես, այդ­քանն ի­մա­նա­լով հան­դերձ, ինձ ա­մեն կերպ գցում եմ այն­տեղ, ա­նընդ­հատ և ա­մե­նուր հի­շեց­նում եմ, որ ինձ մո­ռա­նալ չի կա­րե­լի, որ ես նույն­պես եվ­րո­պա­ցի եմ, որ ինձ­նից էլ սո­վո­րե­լու ա­նա­սե­լի շատ բան կա, որ ա­ռանց ինձ ուղ­ղա­կի հնա­րա­վոր չէ... Եվ որ­պես­զի ինձ հա­վա­տա­ցող լի­նի, հա­ճախ փո­խում եմ հա­գու­կապս, կեն­ցաղս, քայլքս, խոսքս, ար­ժե­քա­յին հա­մա­կարգս, ինչ ու­նեմ-չու­նեմ` հան­գիստ տա­նում, դնում եմ այդ եվ­րո­պա­կան մտա­ծո­ղու­թյան տրա­մադ­րու­թյան, որ ա­վե­լի ճիշտ կլի­նի ա­սել՝ հրա­մա­նա­տա­րու­թյան տակ...
Բայց ազ­նիվ չէր լի­նի, ե­թե չա­սեմ, որ դա ինձ չի բա­վա­րա­րում, և ես մի կող­մից էլ ձգ­վում եմ դե­պի ա­մե­րի­կա­ներ, օ­րե՛նք, ա­զա­տու­թյո՛ւն, աշ­խար­հըն­կալ­ման նոր դրսևո­րում­ներ... ինչ­քան ու­զում ես նմա­նա­կիր, յու­րաց­րու, սո­վո­րիր, դարձ­րու քո­նը, հաշ­վիր պա­պե­րիդ ստեղ­ծած-թո­ղածն է... պա­պե­րիդ կտա­կա­ծը...
Ո՞վ ու­նի իմ հնա­րա­վո­րու­թյու­նը, ինձ ուղ­ղա­կի նա­խան­ձել կա­րե­լի է, մի ոտքս` հին աշ­խար­հի կենտ­րո­նում, մյու­սը՝ հա­մե­մա­տա­բար նոր... ու­զում եմ ա­սել, է­լի աշ­խար­հի կենտ­րո­նում...
Եվ այն­պե՛ս ենք մե­ծա­րում այդ ու­րիշ­նե­րի ստեղ­ծա­ծը, այդ ու­րիշ­նե­րի կա­ռու­ցա­ծը, ձայ­նի այն­պի­սի ելևէջ­նե­րով ենք մա­տու­ցում այն­տեղ մեր տե­սածն ու լսա­ծը, որ նա­խան­ձից կա­րե­լի է նույ­նիսկ մեռ­նել։ Մի ան­գամ ես այդ­պի­սի մի պատ­մո­ղի միամ­տա­բար հարց­րել եմ, ինձ ե­րե­խա­յի տեղ եմ դրել ու հարց­րել՝ կնե­րեք, իսկ այդ երկ­րում գո­նե մուկ կա՞։ Եվ ա­սեմ ինչ է պա­տաս­խա­նել, ի­հար­կե, ծի­ծա­ղե­լով.
-Կա, բայց փող­կա­պով ու կոս­տյու­մով, փայ­լեց­րած կո­շիկ­նե­րով... հա­տուկ պա­հած... կա­տու­ներն էլ են այդ­պես, շներն էլ... Եվ կողք կող­քի էլ խա­ղաղ ապ­րում են...
Չգի­տեմ` պատ­ճա­ռը դա է, թե՝ չէ, խոսքն, ի­հար­կե, փող­կա­պա­վոր մկ­նե­րի մա­սին չէ, ոչ էլ՝ փայ­լեց­րած կո­շիկ­նե­րով շնե­րի, բայց մեր այն­քան սի­րե­լի մայ­րա­քա­ղա­քի փո­ղոց­նե­րը հպար­տո­րեն զար­դա­րող խա­նութ­նե­րի, գե­ղեց­կու­թյան սրահ­նե­րի ու տար­բեր տա­ղա­վար­նե­րի ճա­կա­տին բազ­մած օ­տա­րա­ծին ա­նուն­նե­րը մեզ ա­մեն օր հա­ճույ­քով տե­ղա­փո­խում են Փա­րիզ, այն­տե­ղից տա­նում-հասց­նում Հռոմ, Հռո­մից էլ՝ Լոն­դոն, հե­տո՝ որ­տեղ պա­տա­հի... Բազ­մա­զա­նու­թյունն ա­պա­հով­ված է, ձանձ­րա­նա­լու ժա­մա­նակ չկա... Հե­տաքր­քիրն այն է, որ այդ ցու­ցա­նակ­նե­րը հա­ճախ խա­նութ­նե­րից մեծ են... Եվ ա­մենևին էլ զար­մա­նա­լի չէ, քա­ղա­քակր­թու­թյան հարց է վեր­ջա­պես, որ եվ­րո­պա­կան այդ զար­մա­նահ­րաշ եր­կր­նե­րը ա­նար­գել գնում, հաս­նում են մեր ա­մե­նա­հե­ռա­վոր գյու­ղերն ու մի ափ բնա­կա­վայ­րե­րը և բարձ­րաց­նում գյու­ղա­մի­ջում նս­տած ծե­րու­նի­նե­րի տրա­մադ­րու­թյու­նը։ Այս­տեղ, ինչ­պես ա­սում են, վատ բան չկա։ Կա­րո­ղա­նո՞ւմ եք պատ­կե­րաց­նել, գյու­ղա­կան փոք­րիկ, ան­տաշ քա­րով շի­նած, եր­կա­թե հաստ ճա­ղե­րով պա­տած մի թիզ պա­տու­հա­նով խա­նութ ու դրա նեղ ճա­կա­տին՝ Ռո­բեր­տո։ Ներ­սում՝ ծա­մոն, փու­չիկ, շա­քա­րա­վազ, եր­շիկ...
Է­լի եմ ա­սում՝ ի՞նչ վատ բան կա այս­տեղ... Ե­թե տրա­մադ­րու­թյան հետ խն­դիր­ներ չու­նես, կա­րող ես նաև ծի­ծա­ղել... Չծի­ծա­ղես, կա­սեն, դեմ ես ժո­ղովր­դա­վա­րու­թյանն ու ա­զա­տու­թյա­նը, և քո այդ ա­վան­դա­պահ մտա­ծո­ղու­թյու­նը, քո այդ պահ­պա­նո­ղա­կան հա­յացք­ներն ար­գե­լա­կում են երկ­րի զար­գա­ցումն ու զո­րա­ցու­մը։
Չի լի­նի, չի ստաց­վե­լու, այդ­պես հնա­րա­վոր չէ... Եվ տա­րին ըն­դա­մե­նը մի քա­նի ան­գամ դպ­րո­ցում հայ­տն­ված եր­կու ա­շա­կերտ պա­հան­ջում են դպ­րո­ցի տնօ­րե­նի հրա­ժա­րա­կա­նը... Դրա մեջ էլ վատ բան չկա, ի՞նչ է ե­ղել... ա­մեն մարդ էլ ի­րա­վունք ու­նի կար­ծիք հայտ­նե­լու, վեր­ջա­պես՝ ընտ­րու­թյուն կա­տա­րե­լու... Դա, ե­թե ու­զում եք ի­մա­նալ, ժա­մա­նա­կի պա­հանջն է... նոր մտա­ծո­ղու­թյուն, մեր պա­պե­րի հա­մար ա­նըն­դու­նե­լի, ան­թույ­լատ­րե­լի, կոր­ծա­նա­րար... Միա­միտ-միա­միտ կա­սեին՝ այդ­պես հնա­րա­վոր չէ եր­կիր պա­հել... դա ու­նե­ցա­ծի հերն ա­նի­ծում է...
Հե­տո էլ ան­պայ­ման կա­վե­լաց­նեին՝ դե­մոկ­րա­տիան դե­մոկ­րա­տիա, բայց կարգ ու կա­նո­նից լավ բան չկա... Կա­սեին ու վեր­ջում էլ երևի բե­ղե­րի տակ խո­րա­մանկ ժպ­տա­յին... բա՞...
Վեր­ջին հաշ­վով Եվ­րո­պան Եվ­րո­պա է, Հա­յաս­տանն էլ՝ Հա­յաս­տան... Ու­զում եմ ա­սել, այն­տեղ էլ է լա­վը շատ, մեզ մոտ էլ, վատն էլ է այդ­պես՝ մեզ մոտ էլ, այն­տեղ էլ... Ի­րենք մեր վա­տի տե­ղը չգի­տեն, մենք այն­տե­ղից տոն­նա­նե­րով բե­րում ենք... Հե­տո էլ բա­ժա­նում դպ­րոց­նե­րում, աղ­ջիկ­նե­րին ու տղա­նե­րին, գյու­ղա­ցի­նե­րին ու բան­վոր­նե­րին, կարևորն այն է, որ չենք մո­ռա­նում նաև ման­կա­պար­տեզ­նե­րը...
Կարճ ու կոնկ­րետ ստաց­վում է ա­հա այս­պի­սի թվա­բա­նու­թյուն. նրանք մեր վա­տի տե­ղը չգի­տեն, մենք՝ նրանց լա­վի...
Եվ պատ­ճե­նում ենք՝ փն­թի, ան­գի­տակ, ինք­նա­մո­ռաց։
Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, ա­զա­տու­թյունն էլ ենք պատ­ճե­նում, սերն էլ, ծի­ծաղն էլ... ինք­ներս մեզ­նից հա­ճույ­քով հրա­ժար­վում ենք, պարզ­վում է` մենք մեզ ա­մենևին էլ պետք չենք, մենք ուղ­ղա­կի ան­հու­սա­լիո­րեն ետ ենք մնա­ցել և այդ ժա­մա­նակ կոչ­վա­ծին հաս­նե­լու ոչ մի հնա­րա­վո­րու­թյուն չու­նենք... մնա­ցել ենք խո­րը, մա­ռախ­լա­պատ, ու մամ­ռա­պատ ան­ցյա­լում, և մեր հա­յացք­նե­րը չեն հա­մա­պա­տաս­խա­նում այ­սօր­վա եր­կիր մո­լո­րա­կի հա­յացք­նե­րին... Մենք զա­ռա­մյալ ծե­րու­նի ենք..., և ա­մե­նուր տհաճ է մեր ներ­կա­յու­թյու­նը, ա­վե­լի տե­ղին կլի­նի ա­սել՝ մենք լրիվ ա­վե­լորդ ենք...
Եվ ե­թե ու­զում ենք այդ նույն ու­րի­շին հաս­կա­նա­լի լի­նել, պի­տի ա­ռանց ա­մա­չե­լու, ե­թե, ի­հար­կե, ինչ-որ բա­նից դժ­գոհ ենք, պառ­կենք փո­ղո­ցում, տպա­վո­րու­թյունն էլ ա­վե­լի ազ­դե­ցիկ կլի­նի, ե­թե պառ­կենք ա­ռանց շո­րե­րի։ Մեզ ժա­մա­նա­կա­կից ե­րանգ­ներ կհա­ղոր­դի նաև ա­մե­նուր ընդ­դի­մա­դիր կեց­վածք ըն­դու­նե­լը, ա­մեն տե­սա­կի ու ձևի, սկզ­բուն­քի ու բո­վան­դա­կու­թյան իշ­խա­նու­թյան հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջե­լը, օր ու գի­շեր ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նից խո­սե­լը և այն որ­պես հե­ղի­նա­կա­յին գյուտ ու ի­րա­վունք մաս­սա­նե­րին մա­տու­ցե­լը...
Չէին խան­գա­րի նաև ինք­նահր­կի­զու­մի ո­րո­շա­կի փոր­ձե­րը... մի­ջազ­գա­յին ա­տյան­նե­րում սե­փա­կան երկ­րից դժ­գո­հե­լը, եվ­րո­դա­տա­րան­նե­րի դռ­նե­րի ա­ռաջ նս­տա­ցույց ա­նելն ու հա­ցա­դուլ հայ­տա­րա­րե­լը...
Այլ տար­բե­րակ, ինչ­քան ես գի­տեմ, չկա... ե­թե կա էլ, մե­րը չէ... Հա, քիչ էր մնում մո­ռա­նա­յի, ես այն­քան եմ տար­վել պատ­ճե­նե­լու, ա­մեն ինչ կրկ­նօ­րի­նա­կե­լու գոր­ծով, որ ար­դեն ի­րա­րից չեմ տար­բե­րում բնօ­րի­նակն ու պատ­ճե­նը... և, ա­մե­նա­սար­սա­փե­լին. հա­ճախ մարդ­կանց նվի­րում եմ հենց բնօ­րի­նա­կը, իս­կա­կա­նը, ա­րար­վա­ծը՝ պա­հե­լով կեղ­ծը, սու­տը, նմա­նա­կը...
Ինչ է լի­նե­լու հե­տո, չգի­տեմ, ի վի­ճա­կի չեմ և, ճիշտն ա­սած, չեմ էլ ու­զում գու­շա­կել։ Միայն մի բան հաս­տատ գի­տեմ, ա­սեմ ինչ, չեք էլ կա­րող պատ­կե­րաց­նել, մեկ-մեկ ցան­կու­թյուն եմ ու­նե­նում վե­րա­դառ­նալ ինքս ինձ, ա­վե­լի ճիշտ կլի­ներ ա­սել, վե­րա­դառ­նալ այն­տեղ, որ­տեղ ինձ թո­ղել եմ, որ­տե­ղից սկիզբ է ա­ռել այս շի­լաշ­փո­թը, այս` չգի­տեմ ին­չը... թե­պետ չգի­տեմ էլ այս­քան բա­ցա­կա­յու­թյու­նից հե­տո ինչ­պես են ինձ այն­տեղ ըն­դու­նե­լու... և ինչ են մոր­թե­լու մո­լո­րյալ որ­դու այդ ա­նակն­կալ վե­րա­դար­ձի պատ­վին...

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Fri, 26 Apr 2019 12:28:16 +0000
ՆԵՐՍՆ ՈՒ ԴՈՒՐՍԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26400-2019-04-05-15-23-45 http://www.artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26400-2019-04-05-15-23-45 ՆԵՐՍՆ ՈՒ ԴՈՒՐՍԸ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Շնորհավորական խոսքի փորձ

Խոստովանեմ, միշտ էլ դժվարությամբ եմ գրել կանանց մասին, մի տեսակ անհամարձակ, երկյուղելով։ Ինչ-որ բան կարծես խանգարել է ամբողջանալ, անվնաս, ողջ ու առողջ տեղ հասցնել ասելիքս։ Հաճախ անկեղծության պակասն է խանգարել, մեկ-մեկ էլ՝ ավելցուկը։ Պատահել է` դիմել եմ փախուստի, թաքնվել եմ, տարիներով չեմ երևացել։ Թվում է` տարիները կարգին գործ են արել ինձ հետ, բայց ամեն ինչ մնացել է նույնը։ Ուզում եմ ասել` էլի համարձակությունս չի բավարարում, էլի էն հին շիլաշփոթն է, նույն, կարելի է ասել, անորոշությունը։ Բայց դե, թաքցնելու բան չկա, չգրել էլ չի լինում։ Իսկ չարտահայտվելը և՜ ինձ համար է վիրավորական, և՜, կարծում եմ, կանանց համար։ Գարունն էլ մի կողմից է տակնուվրա անում, բեկանում վաղուց կայացրած որոշումները, համարյա ձեռ առնում ու ծիծաղում...
Լավ չէ, ամենևին էլ լավ չէ։ Հիշում եմ` պատանեկության տարիներին իմ ՙպոետ՚ ընկերները համարյա ամեն օր (իմ խորին համոզմամբ` բավականին թույլ ու անիմաստ) ոտանավորներ էին նվիրում աղջիկներին՝ դառնալով նրանց աչքի լույսը, իսկ ես գրում էի սարերի, ձորերի, չարչարանքի ու կորուստների մասին, հետո էլ զարմանում, որ ինձ սիրող չկար, որ ինձ հետ բոլորն էլ ձանձրանում էին։
Ի՞նչ ասեմ, հիմա էլ է այդպես։ Ճիշտ է, մեկ-մեկ համարձակությունս բռնում է, և մի քանի տող իրար ետևից շարում եմ, անգամ փառաբանում կին արարածին, մեծարում տեղը տեղին, բայց հետո էլ ինքս ինձ խոստովանում եմ, որ ինչ-որ բան կիսատ է, խախուտ, անհամարձակ... պատկերացնո՞ւմ եք, տխուր էլ։
Հետաքրքիրն այն է, որ մինչև հիմա չգիտենք` ով է ում առաջնորդում, ով է կայացնում վճռական որոշումը, ում է պատկանում իրական իշխանությունը... Ավելի ազնիվ կլիներ ասել՝ գիտենք, բայց դժվար է խոստովանելը, տղամարդկային արժանապատվությունից դուրս, անհարմար, անհարիր մեր տեսակին... Հետո էլ բերել խառնել ենք ուժեղ սեռ, թույլ սեռ հասկացություններն ու ավելի շփոթվել ու շվարել։ Չնայած, երբ էլի մի քիչ լուրջ մտածում ես, ոչ մի անպատասխան հարց էլ չկա, ամեն ինչ ավելի քան պարզ է ու տեսանելի։ Կարելի է նաև ենթադրել, որ մենք (խոսքը, բնականաբար, տղամարդկանց մասին է) այնքան էլ վատ չենք կատարում մեզ վստահված գործը, կարելի է նաև ասել՝ պարտականությունները։ Այդպես չլիներ, մեզ չէին հանդուրժի, մեր հանդեպ այսքան ներողամիտ չէին լինի, մեզ ուղղակի կզրկեին օր ու գիշեր բանելու, որսի ետևից վազելու, մեզ թագավոր երևակայելու հաճույքից ու երանությունից...
Չգիտեմ` սա լավ է, թե՝ վատ, բայց միշտ էլ այդպես է եղել, եթե կուզեք՝ աշխարհաստեղծման օրվանից, երբ միակ տղամարդու կողոսկրից արարված կնոջ ոտքը կպավ հողին։ Այդ օրվանից Ադամը ինքնուրույն, լավ, ավելի մեղմ բան ասեմ, մենակ ո՜չ որոշում է կայացնում, ո՜չ էլ գործ է անում... Կայացնի էլ, հաստատ, սխալ է դուրս գալու, տապալելու է, նորից է փորձելու... Եթե դուք, (խոսքս, բնականաբար, էլի միայն տղամարդկանց է վերաբերում), ուրիշ բան ունեք ասելու, ասեք, համոզեք, փոխեք վերաբերմունքս, մեղադրեք դավաճանության մեջ... Չեմ կարծում, թե ինչ-որ բան կստացվի... Այսպես եմ խոսում, որովհետև ես նման փորձեր արել եմ, այն էլ մի քանի անգամ, համոզված, որ հաջողելու եմ, որ ամենուր տարածելու եմ տեսակիս կարևորությունը... Հետո՞... ոչինչ... ընդամենը ծիծաղելի, միամիտ, խեղճ ու կրակ վիճակ...
Երևի լա՛վ եք հիշում, ինչպիսի՛ արհամարհանքով էինք խոսում մայրիշխանության ժամանակների մասին... Կյանքից ու արարչագործությունից ինչ-որ բան հասկանայինք, ընդհանրապես ձեն ու ծպտուն չէինք հանի։ Բայց չէ, պարտադիր պիտի ընդգծեինք, որ պատմության գիրկն են անցել մեր կենսագրության (խոսքը կրկին ու կրկին ցեղակիցներիս մասին է) այդ ամոթալի, այդ անընդունելի, այդ անհասկանալի էջերը... մեկը լիներ, կողքից ասեր՝ չէ՛ մի...
Կեցցե՛ արդարությունը...
Չէ, հազար անգամ՝ չէ։ Այդ ես եմ դարեր շարունակ, հենց ինքս ինձ մխիթարելու համար, հորինել Երկիր մոլորակի ամենամեծ սուտը։ Եվ հիմա ինքս ինձ իրավունք եմ վերապահում ասել, եթե, իհարկե, ընդունում եք, որ չի եղել նման բան ու երբեք չի լինելու, և ես պետք է պայքարեմ իմ ամենասովորական իրավունքների ու ազատության համար, ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար Տիրոջ օգնությամբ հաջողվեց վերացնել անարդարությունը և , վերջապես, հաստատել լիակատար հավասարություն...
Բայց այսպես էլ վատ չէ, օրինակի համար, ինձ հաճելի է իմ կարգավիճակը։ Արժե հանուն ժպտերես, քնքուշ, խոհեմ, մշտահաս, երբեք չուշացող կողակցի զոհաբերվել, անիմաստ չքննարկել, չդժգոհել ու չընդվզել։ Մեկ է, ոչինչ չի փոխվելու, նոր դերաբախշում չի լինելու, վարագույրներն էլ մեկը միշտ իջեցնելու է, մյուսն էլ երբեք չի մոռանալու բարձրացնել... Եվ ամենա, ամենա... էականն ու վճռորոշը... մեզանից այդ ո՞վ է, որ կարող է մենակ ելնել հոգսի, չարչարանքի, ցավի ու խավարի դեմ, որ ի վիճակի է տուն շինել ու ջերմացնել այդ տունը, որ ունակ է երկիր պահել ու շենացնել այդ երկիրը, ծառ տնկել ու հալածել թշնամիներին... Խոստովանենք, միայն նրանց հետ է, որ առատ բերքն ամբարելը խաղ ու պար է, սարը բարձրանալն էլ, ապաշխարելն էլ հետը...
Պապս քսանհինգ տարի համայնական տնտեսություն էր ղեկավարում, դրսերում էր էլի ապրում, ո՜չ քնել կար, ո՜չ էլ, բնականաբար, արթնանալու հաճույք։ Ձյան ու արևի մեջ էր, անընդհատ՝ բեռան տակ, նստելը մեղք էր։ Տանը տատս էր՝ երեխաների հետ։ Ամբողջ օրը՝ ոտքի վրա։ Նստելը մեղք էր։ Եվ պապս, երբ արդեն ծեր էր, տատս էլ չկար, մտմտաց.
-Եթե Անահիտը (Անահիտը տատս էր) տնից մի քանի ժամով դուրս գար, տունը փուլ կգար...
Ինչ խոսք, ծմակից շալակած փայտ բերելը տնից դուրս գալ չէր նշանակում, համայնական դաշտերում արևի տակ խանձվելը, հացը տուն հասցնելը... դրանք տան գործեր էին, տունը ոտքի վրա պահող պարտադիր, կարելի է ասել` արարողակարգային մոտեցումներ։ Ինչքան գիտեմ, Անահիտ տատս կոլխոզի նախագահ պապիս երբեք չասաց, որ փայտի պակաս ունեն, որ ամբարի հատակը երևում է, որ երեխաների կոշիկը ծակ է, տանիքը անձրևներին չի դիմանում, դարպասը ծռվել, հենվել է պատին։ Տատս խոսք չէր խոսում, պապս էլ չէր նկատում... Չէր էլ կարող նկատել, որովհետև տուն եկած ժամանակ վառարանին միշտ եփվող ճաշ կար, սեղանին տաքացրած հաց ու այծի թարմ պանիր, երեխաներն էլ հանգիստ քնած էին...
-Եթե Անահիտը ոտքը տնից հաներ, տունը փուլ կգար...
Սա գուցե ուշացած խոստովանություն էր, ավելի ճիշտ՝ շա՛տ ուշացած ու երևի նույնիսկ անիմաստ... Ախր պապս մի ուրիշ տեսակ կոմունիստ էր, մի ուրիշ տեսակ նախագահ... Պատկերացնո՞ւմ եք, այդ բանը ջահել տարիներին ասեր, այն էլ ոչ թե մեզ, այլ հենց Անահիտին, նայեր աչքերին ու հատ-հատ, բառերն առանձին-առանձին մշակելով, ձևավորելով ասեր.
...Տունը փուլ կգա...
Չէր ասի, ուժը չէր պատի... կարծես կհեղինակազրկվեր... Դա նույնիսկ Անահիտը չէր ընդունի, լսածին չէր հավատա, թաքուն, ինքն իրեն կասեր. նախագահի խելքը պակասել է...
Երանի՛ Աշոտ պապիս։
Եվ հազար երանի Անահիտ տատիս...
Մի բանում էլ էր համոզված տատս, եթե հանկարծ տունը փուլ գար, կկործանվեր դրսերում տքնող ղեկավար մարդը... և նրա հետ հաշվի չէին նստի, նրան չէին ընդունի, նրա ետևից գնացող չէր լինի... Այսքանից հետո ասում ենք իրական իշխանություն... հետո էլ՝ դե ֆակտո, չէ, դե յուրե...
Մի գրամ անգամ չեմ կասկածում, էդ դե յուրեն էլ, դե ֆակտոն էլ Անահիտ տատիս ձեռքին էր։ Դրսերում դրանք ի չիք են դառնում, արժեզրկվում, կորցնում իմաստը...
Դե յուրե, չէ՛ մի... խոնարհում...
Եթե ուզում եք իմանալ, մեր բոլոր փառավոր պատերազմները մեր կանայք են հաղթել, կանայք են մեր բոլոր արարումների հեղինակը, նրանք են արթուն պահում մեր միտքը, երկրի սահմանների անառիկությունն էլ է նրանցից, զինվորի սուր աչքն էլ..., թշնամու վախն էլ...
Ադամը չգիտեր և չէր էլ կարող իմանալ նման հասարակ բանը և... չէր կարող տանուլ չտալ... Իսկ մենք ասում ենք հավասարություն... Ծիծաղելի էլ է նման պարզունակ բանից խոսելը։ Բարեկամներիցս մեկը ասում է՝ կոր-ծա-նա-րար... Տղամարդը համարձակվեց հավասարվել կնոջը, հաշվիր կայացրել է իր մահվան դատավճիռը, հաշվիր էլ գոյություն չունի...
Շնորհավորում եմ... թող հենց միամիտ Ադամի անունից, իմաստուն պապիս անունից էլ և...չէ, ավելի լավ է... դրա համար եմ ասում դժվարությամբ եմ գրում կանանց մասին, միշտ ինչ-որ բան խանգարում է։ Այս անգամ էլ կարծես ոչինչ չստացվեց, էլի կիսատ-պռատությունը մնաց...
Ի՞նչ եք մտածում, գուցե մեկ անգա՞մ էլ փորձեմ... Մեկ էլ տեսար ստացվեց...

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Fri, 05 Apr 2019 15:22:46 +0000