comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՖՈՏՈԹՂԹԱԿԻՑ - ՍԱՐԳՍՅԱՆ ՌՈՒՍԼԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ՖՈՏՈԹՂԹԱԿԻՑ - ՍԱՐԳՍՅԱՆ ՌՈՒՍԼԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ

 

 

 

Սարգսյան Ռուսլան Միքայելի։  Ծնվել է  1957 թ.  մարտի 26-ին, ք. Ստեփանակերտում:

1974 թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ  8 միջնակարգ  դպրոցը։

1975-1977թթ. Ծառայել է  ԳԴՀ-ում`սովետական բանակի շարքերում:

1977 թվականից  աշխատում է <<ԱզատԱրցախ>> թերթում` որպես ֆոտոթղթակից։

1992-1995թթ.  համագործակցել է  ՀՀ պաշտպանության նախարարության <<Հայ զինվոր>> թերթին, <<Արմենպրես>> լրատվական գործակալության  և ԼՂՀ  մամուլի և լրատվության դեպարտամենտի հետ: 

Նրա լուսանկարչական գործերը տպագրվել են ԼՂՀ-ում,  Հայաստանում,  Ռուսաստանում, Ֆրանսիայում, Լիբանանում:  Տարբեր ֆոտոմրցույթներում գրավել է առաջին մրցանակային տեղեր:

1993թ. Մարտկերտի շրջանի Կուսապատ գյուղի մոտ լուսանկարելով պատերազմական գործողություններն առաջնագծում ՝ ծանր վիրավորվել է և երկար ժամանակ բուժվել  ք. Երևանում։

 

1999թ. կայացել է նրա լ ուսանկարչական աշխատանքների  ցուցահանդեսը  Լոս Անջելեսում՝ <<Արցախը երեկ և այսօր>>  վերտառությամբ,  և 2003թ. Ստեփանակերտում` <<Վերածնունդ>> վերտառությամբ:

2003թ. ԼՂՀ  կառավարության կողմից արժանացել է Եղիշեի անվան ամենամյա մրցանակի` <<Արցախ. Ցավի և սիրո երկիր>> գեղարվեստա-լուսանկարչական գործերի համար:

2007թ. պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի  <<Մարտական ծառայության>>  մեդալով:

2008թ. պարգևատրվել է  <<Մայրական երախտագիտություն>> մեդալով։

2009թ. ԼՂՀ  նախագահի հրամանագրով պարգևատրվել է <<Երախտագիտություն>> մեդալով:

2012թ. ՀՀ պաշտպանության նախարարության կողմից արժանացել է  <<ՀՀ զինված ուժեր - 20 տարի>> հոբելյանական մեդալին:

2013թ. ԼՂՀ  <<Անհայտ կորած ազատամարտիկների միության>> կողմից պարգևատրվել է <<Հայրենիք և հավատ>>  մեդալով:

Արցախի ժուռնալիստների միության անդամ է:

Ամուսնացած է,  ունի  երկու  որդի: