comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՖՈՏՈԹՂԹԱԿԻՑ - ՍԱՐԳՍՅԱՆ ՌՈՒՍԼԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ՖՈՏՈԹՂԹԱԿԻՑ - ՍԱՐԳՍՅԱՆ ՌՈՒՍԼԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ

Ես` Ռուսլան Միքայելի Սարգսյանս ծնվել եմ 1957 թ. մարտի 26-ին ք. Ստեփանակերտում: 

 1974 թ. ավարտել եմ Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը;

1975-1977թթ. ծառայել եմ ԳԴՀ-ում` սովետական բանակի շարքերում:
1977 թվականից սկսել եմ իմ մասնագիտական գործունեությունը որպես ֆոտոթղթակից ''Սովետական Ղարաբաղ'' (այժմ ''Ազատ Արցախ'') թերթում, որտեղ և աշխատում եմ հիմա:
1992-1995թթ. Աշխատել եմ ՀՀ պաշտպանության նախարարության ''Հայ զինվոր'' թերթում, որպես սեփ. թղթակից ԼՂՀ-ում և համագործակցել եմ ''Արմենպրեսս'' լրատվական գործակալության հետ: 1993-1994թթ. աշխատել եմ ԼՂՀ մամուլի և լրատվության դեպարտամենտում:
Իմ լուսանկարչական գործերը տպագրվել են ԼՂՀ-ում, Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Լիբանանում: Տարբեր ֆոտոմրցույթներում գրավել եմ առաջին մրցանակային տեղեր:
1993թ. Մարտկերտի շրջանի Կուսապատ գյուղի մոտ, լինելով պատերազմական գործողությունների առաջնային գծում, ծանր վիրավորվել եմ և երկար ժամանակ բուժվել ք. Երևանում, երկրորդ կարգի հաշմանդամ եմ:
1999թ. կայացել է իմ լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը Լոս Անջելեսում. ''Արցախը երեկ և այսօր'' վերտառությամբ և 2003թ. Ստեփանակերտում` ''Վերածնունդ'' վերտառությամբ:
2003թ. ԼՂՀ կառավարության կողմից արժանացել եմ Եղիշեի անվան ամենամյա մրցանակի ''Արցախ. Ցավի և սիրո երկիր'' գեղարվեստա-լուսանկարչական գործերի համար:
2007թ. պարգևատրվել եմ Հայաստանի Հանրապետության նախագահի ''Մարտական ծառայության'' մեդալով:
2008թ. պարգևատրվել եմ ''Մայրական երախտագիտություն'' մեդալով, Արցախի ազատության պայքարում կատարած հատուկ ծառայությունների համար:
2009թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել եմ ''Երախտագիտություն'' մեդալով:
2012թ. ՀՀ պաշտպանության նախարարության կողմից արժանացել եմ ''ՀՀ զինված ուժեր 20 տարի'' հոբելյանական մեդալին:
2013թ. ԼՂՀ ''Անհայտ կորած ազատամարտիկների միության'' կողմից պարգևատրվել եմ ''Հայրենիք և հավատ'' մեդալով:
2017թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել եմ ''Վաչագան Բարեպաշտ'' մեդալով:
Արցախի ժուռնալիստների միության անդամ եմ:
Ամուսնացած եմ, ունեմ երկու որդի: