comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՊԱՏՔԱՐՏՈՒՂԱՐ- ԱԶԻԶՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՍՈՒՐԵՆԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏՔԱՐՏՈՒՂԱՐ- ԱԶԻԶՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՍՈՒՐԵՆԻ

Ծնվել է 04.01.1953թ., գ.Գյոմուր, Ադրբեջանական ԽՍՀ Նախիջևանի ԻԽՍՀ Շահբուզի շրջանում: Պոլիգրաֆիստ, լրագրող է։ ԽՍՀՄ (1991), ԼՂԻՄ (1991), Արցախի (2001) ժուռնալիստների միությունների անդամ։

 Աշխատել է ՙԳրական Ադրբեջան՚ հանդեսի խմբագրությունում՝ որպես սրբագրիչ (1970-1971), տեխ. խմբագիր (1972-1985)։ Հեռակա ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը (1978)։ Աշխատել է ՙԿոմունիստ՚ հայերեն թերթում՝ որպես գրական աշխատող (1986¬1987), Ադրբեջանի հեռուստառադիոկոմիտեի ռադիոյի հայկական հաղորդումների խմբագրությունում՝ որպես հեռուստանյութերի պատրաստման բաժնի խմբագիր (1988-1989), ՙԱրցախ՚ հանդեսի (1989-1994) և ՙԼՂ Հանրապետություն՚ (այժմ՝ ՙ(Ազատ Արցախ՚) թերթի խմբագրություններում (1994-1999, 2005թ. ցայսօր պատասխանատու քարտուղար, ՙՊոլիգրաֆ՚ ՊՓԲԸ տնօրենի տեղակալ, հրատարակչական կենտրոնի պետ (1999-2000), ՙԱզատ Արցախ՚ թերթի խմբագրության հրատարակչության տնօրեն (2002-2005)։

Պարգևատրվել է ԼՂՀ ՙԵրախտագիտություն՚ մեդալով (2010)։