comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԽՄԲԱԳԻՐ-ՄԱՅԻԼՅԱՆ ԶԱՐԻՆԵ ՌՈԲԵՐՏԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ԽՄԲԱԳԻՐ-ՄԱՅԻԼՅԱՆ ԶԱՐԻՆԵ ՌՈԲԵՐՏԻ

Ծնվել է 1977թ. մայիսի 20-ին Ստեփանակերտում։ 1993թ. ավարտել է մայրաքաղաքի Ա. Ղուլյանի անվան թիվ 2 դպրոցը ու նույն տարում ընդունվել ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետը։

1994-1997թթ. Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի ծրագրերով Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներում դասավանդել է կրոնի առարկա։

1999թ.-ից առայսօր աշխատում է ՙԱզատ Արցախ՚ հանրապետական թերթում։ 2016-2017թթ. ՀՀ ՙՊատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն՚ ՊՈԱԿ-ի գործունեության լուսաբանման աշխատանքների կազմակերպիչն էր։ 2010թ.-ից ՙՀայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի Եկեղեցասիրաց եղբայրակցություն՚ կրոնական կազմակերպության պաշտոնաթերթի խմբագիրն է։