Items filtered by date: Երեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2012

ՀԱՆԴԵՍԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ

171201y.jpg Ընթերցողի սեղանին է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ՙԼրատու՚-ստվարածավալ ժողովածուի 2012 թ. հերթական համարը. հիշեցնենք, որ ժողովածուն պարբերաբար հրատարակվում է 2006 թվականից՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Իրազեկենք նաև, որ հանդեսի խնդրո առարկա համարը նվիրված է ոչ պետական հավատարմագրված համալսարանի գործունեության 15-ամյակին։

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՀԻԱՑՐԻՆ ԱՆԳԼԵՐԵՆ ԱՐՏԱՍԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

DSC04983.jpgԴեկտեմբերի 14-ին  Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան հ.1 հիմնական  դպրոցում կազմակերպված հերթական միջոցառումը նվիրված էր անգլիական պոեզիային։ Այս անգամ դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները միջին անգլերենով ներկաներին հրամցրին Շեքսպիրի, Բայրոնի, Շելիի ստեղծագործությունները, այնուհետև՝  դրանց հայերեն և ռուսերեն տարբերակները։ Բացի դրանից, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով աշակերտներն արտասանեցին Հովհ. Շիրազի բանաստեղծությունները։ Միջոցառումը նախաձեռնել էին դպրոցի անգլերեն լեզվի ուսուցիչները։

ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ՝ ՄԵՐ ԱՐՑԱԽԸ՚

171201.jpgԴեկտեմբերի 14-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում տեղի ունեցավ ՙՄեր Արցախը՚ փաստագրական ֆիլմի շնորհանդեսը, որին ներկա էին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, կառավարության անդամներ, հասարակայնության տարբեր խավերի ներկայացուցիչներ։ 

Բյուջետային քննարկումներ ԼՂՀ Ազգային ժողովում

 

                Դեկտեմբերի 17-ին ԼՂՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը հերթական ընդլայնված նիստում շարունակեց «2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի և հարակից օրինագծերի ամփոփիչ քննարկումները։

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ հայ անվանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին

Դեկտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ հայ անվանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ստորագրել է հրամանագիր` արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողով ստեղծելու մասին:

Subscribe to this RSS feed