comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Չորեքշաբթի, 12 Հունիսի 2019 http://www.artsakhtert.com Sun, 15 Dec 2019 01:17:24 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Հաղորդագրություն http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26892-2019-06-13-22-15-16 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26892-2019-06-13-22-15-16 Հաղորդագրություն
Հունիսի 13-ին` ժամը…

 

            Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

            Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 13 Jun 2019 21:14:27 +0000
ՙԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԶԳԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՇՈՒՆՉԸ՚ http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26891-2019-06-13-20-03-27 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26891-2019-06-13-20-03-27 ՙԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԶԳԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՇՈՒՆՉԸ՚
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հու­նի­սի 13-ին աշ­խա­տան­քա­յին այ­ցով Ստե­փա­նա­կերտ է ժա­մա­նել Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի պատ­վի­րա­կու­թյու­նը՝ քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րու­թյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։ Սա Երևա­նի քա­ղա­քա­յին հա­մայն­քի նոր ղե­կա­վա­րի ա­ռա­ջին պաշ­տո­նա­կան այցն է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մայ­րա­քա­ղաք։
Ստե­փա­նա­կեր­տում՝ Ար­ցա­խի խոր­հր­դա­նիշ հան­դի­սա­ցող ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ հու­շար­ձա­նի մոտ, ա­վան­դա­կան ա­ղու­հա­ցով Հայկ Մա­րու­թյա­նին դի­մա­վո­րել են Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պետ Սու­րեն Գրի­գո­րյանն ու քա­ղա­քա­յին հա­մայն­քի ստո­րա­բա­ժա­նում­նե­րի պա­տաս­խա­նա­տու­ներ։
Այ­նու­հետև Սու­րեն Գրի­գո­րյա­նի ու­ղեկ­ցու­թյամբ հյու­րերն այ­ցե­լել են մայ­րա­քա­ղա­քի Հու­շա­հա­մա­լիր և ծա­ղիկ­ներ խո­նար­հել Մեծ Հայ­րե­նա­կա­նում և Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում նա­հա­տակ­ված­նե­րի հու­շա­կո­թող­նե­րին։ Որ­պես հար­գան­քի տուրք` նրանք ծա­ղիկ­ներ են դրել նաև Հու­շա­հա­մա­լի­րի տա­րած­քում ամ­փոփ­ված՝ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի շի­րիմ­նե­րին։
Ա­րա­րո­ղու­թյու­նից հե­տո Հայկ ՄԱ­ՐՈՒ­ԹՅԱ­ՆԸ պա­տաս­խա­նեց լրագ­րող­նե­րի հար­ցե­րին։
- Պա­րոն Մա­րու­թյան, ինչ­պի­սի տրա­մադ­րու­թյամբ և ի՞նչ ծրագ­րե­րով եք ե­կել Ար­ցախ։
- Միան­գա­մայն բարձր տրա­մադ­րու­թյամբ եմ ե­կել, և տեղ հաս­նե­լով՝ ոգևո­րու­թյունս ա­վե­լի է բարձ­րա­ցել, ա­վե­լի մար­տա­կան, վճ­ռա­կան եմ դար­ձել՝ շն­չե­լով Ար­ցա­խի մաք­րա­մա­քուր օ­դը և ստա­նա­լով ար­ցախ­ցի­նե­րի դրա­կան հույ­զե­րը... Բնա­կա­նա­բար, ա­նե­լիք­նե­րի մա­սին դեռ պի­տի խո­սենք Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տի հետ. հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ուղ­ղու­թյուն­նե­րը պատ­կե­րաց­նում ենք, բայց ա­մեն ինչ կհս­տա­կեց­վի ա­ռա­ջի­կա հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ։ Այ­ցը, վս­տահ եմ, նոր թափ է հա­ղոր­դե­լու հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը, և նոր ա­նե­լիք­նե­րի հո­րի­զոն է բաց­վե­լու մեր առջև։ Մի բան ինձ հա­մար հս­տակ է ու կարևոր. ու­զում եմ, որ Երևա­նում ա­վե­լի շատ զգան Ստե­փա­նա­կեր­տի շուն­չը։
- Երևա­նը Հա­յաս­տա­նի ու հա­յե­րի մայ­րա­քա­ղաքն է, հին ու բա­րի ա­վան­դույթ­նե­րով։ Բայց դր­սեկ­ներն ու զբո­սաշր­ջիկ­ներն ա­վե­լի շատ Ստե­փա­նա­կեր­տի մաք­րու­թյունն են ըն­դգ­ծում... Ին­չո՞ւ է այդ­պես։ Գու­ցե մե­կը մյու­սից սո­վո­րե­լու բան ու­նենք...
- Գի­տե՞ք ինչ, երբ Փա­րի­զից գա­լիս են Երևան՝ ա­սում են՝ ի՛նչ մա­քուր է Երևա­նը, իսկ երբ Երևա­նից գա­լիս ենք Ստե­փա­նա­կերտ՝ ա­սում ենք ի՛նչ մա­քուր է Ստե­փա­նա­կեր­տը։ Տար­բե­րու­թյու­նը հա­մայ­նք­նե­րի կա­ռուց­ված­քի մեջ է և, ան­շուշտ, մենք ի­րա­րից սո­վո­րե­լու բան ու­նենք։ Ինձ, օ­րի­նակ, դուր է գա­լիս Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում կր­պակ­նե­րից ա­զատ­վե­լու հան­գա­ման­քը։ Չգի­տեմ՝ կոնկ­րետ պայ­քա՞ր է գնա­ցել դրանց դեմ, թե՞ ուղ­ղա­կի ստաց­վել է այդ­պես... Բայց քա­ղա­քի ըն­դար­ձակ տես­քը, մարդ­կանց ջեր­մու­թյունն ու ըն­դու­նե­լու­թյու­նը, տար­բեր տի­պի բան­կո­մատ­նե­րի, սուր­ճի ա­պա­րատ­նե­րի, կր­պակ­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը մեկ ու­րիշ՝ հա­ճե­լի տպա­վո­րու­թյուն են թող­նում, ին­չը, ցա­վոք, չես ա­սի Երևա­նի մա­սին։ Մենք ըն­դու­նել ենք Երևանն այն­պի­սին, ինչ­պի­սին որ կա, և մեր թի­մը նպա­տակ ու­նի սկ­սել ու կա­մա՛ց-կա­մաց այդ ա­մե­նից ա­զատ­վել, որ­պես­զի մեր սի­րե­լի Երևանն ըն­դու­նի իր նախ­կին դեմ­քը, որն ու­նե­ցել ենք 30-40 տա­րի ա­ռաջ։ Ես հա­մոզ­ված եմ, որ Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րը, տես­նե­լով Երևա­նի օ­րի­նա­կը, չեն գնա նման ճա­նա­պար­հով։
- Ըստ Ձեր նա­խան­շած ծրագ­րե­րի` ո՞ր ո­լորտ­նե­րում է շա­րու­նակ­վե­լու հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի հետ։
- Մեծ ա­նե­լիք­ներ ու­նենք մշա­կու­թա­յին ո­լոր­տում, և ար­դեն սկ­սել ենք այդ ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք­ներ տա­նել։ Օ­գոս­տո­սի վեր­ջին Ար­ցա­խում կկազ­մա­կերպ­վի հա­մերգ՝ նվիր­ված մեր շատ սիր­ված կոմ­պո­զի­տո­րի՝ Տիգ­րան Ման­սու­րյա­նի ծնն­դյան 80-ա­մյա­կին։ Բա­ցի այդ, եր­կուս­տեք շատ ա­նե­լիք­ներ ու­նենք` կապ­ված ա­ռա­ջի­կա­յում անց­կաց­վե­լիք Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի հետ։
Մշա­կույ­թից զատ ես կու­զե­նա­յի նաև, որ մեր հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը շա­րու­նակ­վի այ­գի­նե­րի մա­սով։ Եվ որ Երևա­նում էլ լի­ներ Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քին նվիր­ված այ­գի։ Կրկ­նում եմ՝ ինձ հա­մար շատ ա­վե­լի հա­ճե­լի կլի­ներ, որ երևան­ցի­ներն զգա­յին Ստե­փա­նա­կեր­տի առ­կա­յու­թյու­նը, շունչն ա­մե­նուր...
-Հա­ջորդ այ­ցը ե՞րբ եք նա­խա­տե­սում։
- Վս­տահ կա­րող եմ ա­սել՝ օ­գոս­տո­սի վեր­ջին։

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Thu, 13 Jun 2019 20:00:15 +0000
ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26888-2019-06-13-19-53-42 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26888-2019-06-13-19-53-42 ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ
Արցախի Հանրապետության Նախագահ…

 Հանդիպմանը քննարկվել են Երեւանի եւ Արցախի Հանրապետության մայրաքաղաքի ու շրջանների համագործակցությանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ Արցախում կյանքի են կոչվել տարբեր ծրագրեր՝ կարեւոր ու պահանջված համարելով փոխգործակցության բարձր մակարդակի պահպանումը:

Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԱՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 13 Jun 2019 19:48:16 +0000
Պետական նախարարն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26889-2019-06-13-19-58-57 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26889-2019-06-13-19-58-57 Պետական նախարարն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը
Արցախի Հանրապետության պետական…

Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է Հայկ Մարությանի առաջին պաշտոնական այցը Ստեփանակերտ՝ անհրաժեշտ համարելով փոխայցերի հաճախակիությունը: Իր խոսքում պետականնախարարը, մասնավորապես, նշել է. «Երևանի և Ստեփանակերտի փոխգործակցության բարձր նշաձողը պահպանվում է: Հույս ունեմ, որ հայկական պետությունների մայրաքաղաքների միջև կապն ավելի կամրանա, իսկ համատեղ աշխատանքները նոր որակ կստանան կրթական, մշակութային և մարզական բնագավառներում»: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր առաջին պաշտոնական այցը Արցախի մայրաքաղաքից սկսելը բնական էհամարել: Պաշտոնյան վստահեցրել է՝ Արցախից է սկիզբ առնում ուժն ու եռանդը, իսկ հայրենասիրության օջախը հենց Ստեփանակերտն է: Հայկ Մարությանը խոսել էառաջնահերթություններից՝ կարևորելով Ստեփանակերտի և Երևանի միջև մարզամշակությաին կապի խորացումը: Քաղաքապետը դրական է գնահատել կրթության ոլորտում առկահամագործակցությունը՝ հատկապես ուսուցիչների վերապատրաստման առումով: Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է նաև զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնումը՝ հատկապես մարզական կարևոր միջոցառման՝ Համահայկական խաղերինընդառաջ: Հանդիպմանը մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 13 Jun 2019 18:55:02 +0000
ՍԵՎ ՑԵԼԵՐԻ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26906-2019-06-14-17-18-19 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26906-2019-06-14-17-18-19 ՍԵՎ ՑԵԼԵՐԻ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին

Հունիսի 13-ին լրացավ հայ մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակը: Այդ կապակցությամբ Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանն ընթերցողների ուժերով կազմակերպեց գրական ցերեկույթ: Այն բացեց գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը` նշելով, որ հավաքվել են հիշելու ու մեծարելու, գրական անբավ ժառանգությություն թողնելու համար երախտագիտության տուրք մատուցելու մեծ գրողի հիշատակին: Կ. Զելենսկու խոսքը, որ նա մեջբերեց, այն մասին է, որ Բակունցը կատարելապես ազգային գրող է, և հայ ազգային յուրահատկությունը ճանաչելու համար նրա ստեղծագործություններն ավելի բան են տալիս, քան բազմաթիվ գիտական աշխատությունները:
Բակունցն անցյալ դարի 30-ականների դժնդակ ժամանակներին զոհ դարձած հայ գրողներից է: Նա ապրեց ընդամենը 38 տարի: Հազիվ ունեցավ մի տասնամյակի գրական կյանք, սակայն ստեղծեց գրական գոհարներ, որոնք տարիների հետ իրենց գույներով ավելի են փայլատակում:
Գրողի կյանքի փակագծերը բացեցին գրադարանի ակտիվ ընթերցողներ` մայրաքաղաքի հ. 8 միջնակարգ հոսքային դպրոցի աշակերտները:
Ա. Բակունցը ծնվել է 1899թ. Գորիսում: Տեղի ծխական դպրոցից հետո ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը(ի դեպ, 120-ամյակի կապակցությամբ այստեղ բացվել է նրա մասին հուշատախտակը), 1918թ. կամավորական խմբերի կազմում մասնակցել է Էրզրումի, Կարսի կռիվներին, Սարդարապատի հերոսամարտին:
Ուսուցիչ է աշխատել Սիսիանի Լոր գյուղում, ապա` Զանգեզուրում` գյուղատնտես, այնուհետև Հողժողկոմատում:
Անմեղ նահատակ, սև ցելերի սերմնացան, մեր արձակի նրբաճաշակ վարպետ, հայ արձակի Տերյան. Բակունցի մասին մեծերից հղումը դպրոցականները համեմեցին նրա ՙԽոնարհ աղջիկը՚, ՙՄիրհավ՚, ՙԱլպիական մանուշակ՚, ՙՆամակ ռուսաց թագավորին՚, ՙԼառ Մարգար՚ և այլ ստեղծագործություններով: Ներկաների հիացական ծափերին արժանացավ վարողներից Նորայր Բաբայանի ներշնչող արտասանությունը` Բակունցին նվիրված Հ. Սահյանի բանաստեղծությունը.
Դու կանգնած էիր հայրենի հողին,
Նրանից բուսած ծառ էիր կարծես,
Գյազբելի նման բարձր էր քո հոգին
Եվ խոր էր, խորունկ, Մթնաձորի պես…
Բակունցը շատ լավ Կոմիտաս էր երգում: Չարենցն իր փոթորկուն հոգին հանգստացնում էր Բակունցի երգը լսելով: Եվ միջոցառմանը աշակերտուհու կատարմամբ հնչեց Կոմիտասի երկու երգ:
Դպրոցականներին շարունակեցին դահլիճում նստածները: ԱՀ վաստակավոր մանկավարժ Նաիրա Թամրազյանի ելույթը հուզառատ էր: ՙԵս նորից Բակունցի հետ և՜ հերոսացա, և՜ զինվոր դարձա, և՜ նորից` ուսուցիչ, և՜ հայրենասեր, և՜ գեղեցիկը տեսնող, գեղեցիկն ընկալող մարդ, բայց ավելի շատ այսօր այս ամենի հետ ես նրա հետ նույն Գողգոթան անցա, ողբերգական այն ճանապարհը, որ 38 տարեկան հասակում կյանքով լցված, կյանքին սիրահարված, իր հայրենի հող ու ջրին անմնացորդ նվիրված Բակունցն արևոտ, պայծառ հուլիսյան մի օր ոչ թշնամու, այլ հայի ձեռքով կորսվեց: Եվ այսօր մեր անթաղ շատ գրողների նման Բակունցն էլ չունի գերեզման: Դա դաս պիտի լինի բոլոր դարերում` հայը հայի նկատմամբ…՚: Նա նշեց, որ տարիներ շարունակ ինքը Բակունցով սերունդներ է կրթել, նրա Մարդ տեսակով. ՙԿարդում ես ու չես հագենում, կարդում ես ու ներշնչվում ես, կարդում ես ու հպարտանում, որ այն ազգի ներկայացուցիչն ես, որը Բակունց է ծնել՚:
Բանասիրական գիտությունների թեկնածու, ԱրՊՀ դոցենտ Սիրուն Բաղդասարյանն ընդգծեց Բակունցի քնարական արձակագիր լինելը. ՙԿարդում ես նրա ստեղծագործությունները և թվում է` արձակ բանաստեղծություններ ես ընթերցում՚: Նշեց, որ Բակունցն ստեղծել է Մթնաձորի կերպարն այնպես, ինչպես Թումանյանը` Լոռվա աշխարհը, Թոթովենցը` Խարբերդը և այլն, գրողի յուրօրինակ պաշտամունքը մայրենի լեզվի նկատմամբ: Դա առանձնապես երևում է նրա ՙԿյորես՚ վիպակից:ՙԵս շատ քիչ եմ տեսել, որ մեր բարբառն այդպես խնկարկվի՚(Ղարաբաղի բարաբառը մոտ է Զանգեզուրի բարբառին) և, ի հավելում իր ասածի` կատարեց ՙՀայոց լեզու՚ երգը:
Ներկաները շնորհակալություն հայտնեցին գրադարանի անձնակազմին` Բակունցի 120-ամյակի կապակցությամբ մտերմիկ և ջերմ մթնլորտում իրենց գրական-գեղարվեստական վայելք պարգևելու համար:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Thu, 13 Jun 2019 17:15:43 +0000
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26887-2019-06-13-17-04-37 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26887-2019-06-13-17-04-37 Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ
ԱԺ նախագահ Աշոտ…
]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 13 Jun 2019 17:03:21 +0000
ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԱՐՈՆՈՒՀԻ ՔԵՐՈԼԱՅՆ ՔՈՔՍԻՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26886-2019-06-13-16-50-58 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26886-2019-06-13-16-50-58 ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԱՐՈՆՈՒՀԻ ՔԵՐՈԼԱՅՆ ՔՈՔՍԻՆ
Արցախի Հանրապետության Նախագահ…

 

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու աջակցությունն Արցախին՝ այն համարելով անշահախնդիր մարդասիրության եւ անկեղծ ընկերության օրինակելի դրսեւորում:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 13 Jun 2019 16:49:07 +0000
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԱՎԵԼԻ ԿՍԵՐՏԱՆԱ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26905-2019-06-14-16-36-39 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26905-2019-06-14-16-36-39 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԱՎԵԼԻ ԿՍԵՐՏԱՆԱ
Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Հունիսի 13-ին Երևանի քաղաքապետարանի պատվիրակության այցի շրջանակում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի է ունեցել ՙՀայաստանի փոքրիկ երգիչներ՚ երգչախմբի համերգը: Ներկա էին երևանյան պատվիրակությունը՝ ի դեմս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմը՝ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ, ՀԱԵ-ի Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակութասեր ստեփանակերտցիներ: 

ՙՀայաստանի փոքրիկ երգիչներ՚ երգչախումբը հիմնադրվել է 1992 թվականին՝ ՙՀայ փոքրիկ երգիչներ՚ միջազգային ասոցիացիայի և Երևանի քաղաքապետարանի հովանավորության ներքո: Երգչախմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է խմբավար, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը: Հիմնադրման հաջորդ տարվանից երգչախումբն ու նրա մենակատարները մասնակցել են տարբեր միջազգային մրցույթների? ամեն անգամ նվաճելով մրցանակային տեղեր: ՙՀայաստանի փոքրիկ երգիչներ՚ երգչախումբը 2001 թվականին արժանացել է ՙԵվրոպայի Մշակույթի Դեսպան՚ պատվավոր տիտղոսին, իսկ 2002 թվականին` Երգչախմբային Արվեստի Համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը: Երգչախումբը պարգևատրվել է նաև ՀՀ նախագահի և կառավարության բարձրագույն պարգևներով, ինչպես նաև ՙԼեոնարդո դա Վինչի՚ արծաթե մեդալով` Բնական գիտությունների Եվրոպական Ակադեմիայի կողմից:
Երգչախմբի երգացանկը խիստ բազմազան է. այն ներառում է հին, միջնադարյան, վերածննդի, ինչպես նաև դասական, ժամանակակից, ժողովրդական և հանրամատչելի ստեղծագործություններ:
Երգացանկի բազմազանությանը ականատես եղան նաև ստեփանակերտցիները: Համերգն սկսվեց մաշտոցյան շարականով, Կոմիտասի հոգևոր երաժշտությամբ, այնուհետև անցում կատարվեց դեպի Կոմիտասի աշխարհիկ ստեղծագործություններ, արդի հայ կոմպոզիտորներ, արևմտյան դասականներ և արդի երաժշտություն, ընգրկվեցին կատակ-երգեր, ջազային ստեղծագործություններ: Ավարտեցին մեր հերոս տղաներին և հայի իղձերին նվիրված երգերով:
Իսկ մինչ համերգը` խոսք ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը.
-Անչափ ուրախ եմ, որ հերթական անգամ տեսնում եմ մեր արևելյան մայրաքաղաքը? պայծառ, մաքուր, կոկիկ ու ամենակարևորը? անամպ երկնքի տակ: Ընդ որում, այստեղ մաքուր են ոչ միայն փողոցներն ու պուրակները, այստեղ մաքուր են մարդկանց աչքերն ու հոգիները, և մենք, այո?, Արցախի հերոս ժողովրդի ջերմությունն ու մաքրությունը պետք է հետներս տանենք ու փոխանցենք Ձեր երևանաբնակ եղբայրներին ու քույրերին: Մի քանի շաբաթ հետո Երևանն ընդունելու է Ֆուտբոլի միչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Սա մեր քաղաքի համար, իսկապես, խոշոր իրադարձություն է լինելու: Իսկ բոլորովին վերջերս Արցախում ու, մասնավորապես, Ստեփանակերտում բարձր մակարդակով անցկացվեց ֆուտբոլային մեկ այլ միջազգային մրցաշար? CONIFA-ի գավաթը: Մենք ոգևորությամբ էինք հետևում այդ խաղերին: Ավելի մեծ ոգևորությամբ սպասում ենք Համահայկական 7-րդ խաղերի մեկնարկին, որոնք նույնպես կայանալու են Արցախի հյուրընկալ հողում:
Որպես համագործակցության տրամաբանական շարունակություն` նա ասաց, որ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը Երևանից կգա մեծ պատվիրակություն՝ Արցախում Երևանի մշակութային օրեր անցկացնելու նպատակով:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Thu, 13 Jun 2019 16:32:48 +0000
Տեղի են ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26894-2019-06-14-14-25-04 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26894-2019-06-14-14-25-04 Տեղի են ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Հունիսի 11-13-ը ԱԺ…

 

Հունիսի 13-ին հրավիրվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արարատ Օհանջանյանը:

Քննարկվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրինագծերով և «Պետականպաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որոնք հանձնաժողովին են ներկայացվել Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի ու Աշխատանքիսոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի տեղակալ Ռուզաննա Սարգսյանի կողմից:

Վերոնշյալ նախագծերի վերաբերյալ մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Օրվա երկրորդ կեսին հրավիրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ:

Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ներկայացրել է «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող փաթեթով, որը հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջարկվել է քննարկել խորհրդարանի առաջիկա նիստում:

Նույն հանձնաժողովի հունիսի 12-ին կայացած նիստում ներկայացվել է «Հանրաքվեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որը նույնպես արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Ավելի վաղ՝ հունիսի 11-ին տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:

ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ներկայացրել է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող փաթեթով և պատասխանել պատգամավորների հարցերին: Հանձնաժողովը նախագծի վերաբերյալ  տվել է դրական եզրակացություն:Նիստում հանձնաժողովը լսել է նաև Հաշվեքննիչ պալատի 2018թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանի ներկայացմամբ:

Հանձնաժողովների նիստերին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 13 Jun 2019 14:21:03 +0000