comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՇՈՒՇԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ

Նա­րեկ ՍԱ­ՀԱ­ԿՅԱՆ

Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի նվի­րյալ­նե­րից Վար­դան Ստե­փա­նյա­նը ե­րա­զում էր ա­զա­տագ­րել և ապ­րել Շու­շիում։ Հենց սա էր պատ­ճա­ռը, որ, չնա­յած ա­ռող­ջա­կան վի­ճա­կին, նա խնդ­րել էր ի­րեն ան­պայ­ման ընդ­գր­կել ՙՀար­սա­նիք լեռ­նե­րում՚ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյա­նը։

Վար­դան Ստե­փա­նյա­նը, որ ա­ռա­վել հայտ­նի է Դուշ­ման Վար­դան ա­նու­նով, մեծ ներդ­րում է ու­նե­ցել Շու­շիի պաշտ­պա­նու­թյան գոր­ծում։ Մար­տա­կան ըն­կե­րը՝ Ար­ցա­խի հե­րոս Ար­շա­վիր Ղա­րա­մյա­նը, ա­սում է, որ 1992 թվա­կա­նի մա­յի­սի 12-ին հա­կա­ռա­կոր­դը փոր­ձել է հար­ձակ­վել ու վե­րագ­րա­վել բեր­դա­քա­ղա­քը։ Հաս­կա­նա­լով, այս ա­մե­նը՝ Վար­դանն ա­ռա­ջար­կել է հա­կա­ռա­կոր­դի ա­կան­նե­րը հա­նել և տե­ղադ­րել Շու­շի տա­նող ճա­նա­պարհ­նե­րին. ՙՀենց առջևից շարժ­վող տան­կը պայ­թում է ա­կա­նի վրա, պայ­թում է նաև ԲՄՊ-1 տի­պի զրա­հա­մե­քե­նան։ Տղա­նե­րը վնա­սա­զեր­ծում են երկ­րորդ զրա­հա­մե­քե­նան, և հա­կա­ռա­կոր­դը, մար­տի դաշ­տում թող­նե­լով բազ­մա­թիվ դիակ­ներ, այդ թվում` այդ զրա­հա­տեխ­նի­կան, հետ է նա­հան­ջում։ Կա­րե­լի է ա­սել՝ Վար­դա­նի ղե­կա­վա­րած մար­տի ար­դյուն­քում հնա­րա­վոր ե­ղավ նո­րից պա­հել Շու­շին՚,- տե­ղե­կաց­նում է Ա. Ղա­րա­մյա­նը։
Շա­տե­րի հա­մար գու­ցե նո­րու­թյուն է, բայց գու­սան Հայ­կա­զու­նի ՙՊա­տե­րազմ ենք գնում՚ եր­գը հենց Դուշ­ման Վար­դա­նի մա­սին է։ Մայ­րը՝ Զա­րու­հի Ստե­փա­նյա­նը, հի­շում է. որ­դու հետ պայ­մա­նա­վոր­վել էին պա­տե­րազ­մից հե­տո ապ­րել Շու­շիում։ Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի ի­րա­վա­գի­տու­թյան ֆա­կուլ­տե­տի ու­սա­նո­ղը 88-ին գի­տեր ինչ էր ա­նե­լու և ինչ­պես: ՙԴեռ 88 թվա­կա­նին ՙԱ­ռա­գաս­տում՚ նս­տած՝ Երևա­նում, ըն­կեր­նե­րի մոտ երդ­վում է, ա­սե­լով, որ ա­ռա­ջի­նը պետք է մտ­նեմ Շու­շի և Լա­չի­նով տուն վե­րա­դառ­նամ։ Իսկ ըն­կեր­նե­րը ժպ­տում էին, գե­ղե­ցիկ աղ­ջիկ­ներն էլ, նա­յե­լով Վար­դա­նին, հարց­նում են. ՙՇու­շի ես ե­րա­զում, ո՞վ քեզ Շու­շի կտա՚։ Բայց որ­դուս ե­րա­զան­քը կա­տար­վեց՚,-ա­սում է Զա­րիկ մայ­րի­կը։
Վար­դան Ստե­փա­նյա­նը զոհ­վել է 1992 թվա­կա­նի հու­լի­սի 2-ին՝ Մար­տու­նու շր­ջա­նի Մյու­րի­շեն գյու­ղի մեր­ձա­կա­յում։ Գի­տեր, որ կընկ­նի միայն դա­վա­դիր ա­կա­նից։ Քույրն ա­սում է, որ Վար­դա­նի ներ­կա­յու­թյունն ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը բեր­դա­քա­ղա­քում ա­վե­լի շատ են զգում, դրա հա­մար հա­ճախ են լի­նում այս­տեղ։ Քա­ղա­քի Մա­նու­կյան 1 հաս­ցեում կգոր­ծի Դուշ­ման Վար­դա­նի տուն-թան­գա­րա­նը։ Ար­մե­նու­հին ու­րախ է, որ եղ­բոր բո­լոր ե­րա­զանք­նե­րը կա­տար­վում են: ՙԵղ­բորս բո­լոր ե­րա­զանք­ներն այ­սու­հետև կկա­տար­վեն, ո­րով­հետև դրանք բո­լորն էլ ա­նանձ­նա­կան են։ Ո­րով­հետև եր­բեք Վար­դանն իր հա­մար ո­չինչ չի ե­րա­զել։ Մեկ ան­գամ միայն ա­սաց. ՙԻնձ եր­կու մետր հող է պետք, այն էլ չգի­տեմ՝ կար­ժա­նա­նա՞մ, թե ոչ՚։
Դուշ­ման Վար­դա­նի տուն-թան­գա­րան հիմ­նե­լու գա­ղա­փարն ի­րա­գործ­վել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի և Վար­դա­նի մար­տա­կան ըն­կեր­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ։ Թան­գա­րա­նի բաց­ման կա­պակ­ցու­թյամբ ներ­կա­նե­րին շնոր­հա­վո­րել է Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նը։ Տուն-թան­գա­րա­նը բա­ցե­լու պա­տի­վը տր­վել է պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար, պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի հրա­մա­նա­տար գե­նե­րալ-մա­յոր Կա­րեն Աբ­րա­հա­մյա­նին և Զա­րիկ մայ­րի­կին։ Ստե­փա­նյան­նե­րի գեր­դաս­տա­նում երկ­րորդ Վար­դանն է ծն­վել՝ Դուշ­ման Վար­դա­նի եղ­բո­րոր­դին։ Ի դեպ, նա նույն­պես կապ­ված է Շու­շիին և ար­դեն մտա­ծում է այս­տեղ տե­ղա­փոխ­վե­լու մա­սին։ Ա­սում է՝ ուր էլ որ ապ­րի, միշտ բարձր է պա­հե­լու Դուշ­ման Վար­դա­նի ա­նու­նը. ՙԱպ­րե­լա­կեր­պի մեջ պետք է այն­պես ա­նեմ, որ ոչ մի սխալ թույլ չտամ, ո­րով­հետև սա ոչ թե քո ա­նունն է, այլ Դուշ­ման Վար­դա­նի, ո­րի եղ­բո­րոր­դին ես։ Եվ ապ­րում եմ ոչ միայն ինձ հա­մար, այլ նաև Վար­դա­նի հա­մար, Վար­դա­նի կյան­քով, Վար­դա­նի պատ­վի հա­մար՚։
Տուն-թան­գա­րանն օրհ­նել է Շու­շիի Սուրբ Հով­հան­նես Մկր­տիչ ե­կե­ղե­ցու հոգևոր հո­վիվ Մես­րոպ քա­հա­նա Մկրտ­չյա­նը։ Մար­տա­կան ըն­կեր Ար­թուր Հով­հան­նի­սյանն ա­սում է. սա Վար­դա­նի հյու­րըն­կալ օ­ջախն է, որ­տեղ հա­ճախ են հան­դի­պե­լու զին­վոր­նե­րին՝ նրանց փո­խան­ցե­լով Դուշ­ման Վար­դա­նի պատ­գամ­նե­րը, ո­րոնք միայն հայ­րե­նի­քի մա­սին են:
Դուշ­ման Վար­դա­նի տուն-թան­գա­րա­նի բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյան մշա­կու­թա­յին մասն ա­պա­հո­վել են Հա­յաս­տա­նից ժա­մա­նած ՙԿա­րին՚ ա­վան­դա­կան եր­գի-պա­րի և պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի ՙԱս­պետ՚ հա­մույթ­նե­րը։
Հա­վե­լենք, որ Վար­դան Ստե­փա­նյա­նի ա­ռա­ջին տուն-թան­գա­րա­նը գոր­ծում է Երևա­նում։ Այն­տեղ պահ­վում են Վար­դա­նի անձ­նա­կան ի­րե­րը, լու­սան­կար­նե­րը։ Այս­տեղ նաև գոր­ծում է հան­րա­յին գրա­դա­րան, ո­րի դռ­նե­րը բաց են բո­լո­րի հա­մար։ Իսկ Շու­շիի փո­ղոց­նե­րից մե­կը տա­րի­ներ ա­ռաջ ան­վա­նա­կո­չել են Վար­դան Ստե­փա­նյա­նի պատ­վին։

;

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 15 Մայիսի 2019 12:04