comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԻ­ՇՈՒՄ ԵՎ ՄԵ­ԾԱ­ՐՈՒՄ ԵՆՔ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԻ­ՇՈՒՄ ԵՎ ՄԵ­ԾԱ­ՐՈՒՄ ԵՆՔ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Վեր­ջին տա­րի­նե­րին հա­ճախ են նշ­վում զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հո­բե­լյա­նա­կան տա­րե­լից­նե­րը: Տղա­նե­րի, ո­րոնց ուժն ու ե­ռան­դը, մտա­վոր կա­րո­ղու­թյուն­նե­րը շատ հար­կա­վոր կլի­նեին մեր երկ­րի կա­յաց­ման գոր­ծում:

Հու­նի­սի 2-ին կլ­րա­նար Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի լա­վա­գույն հրա­մա­նա­տար­նե­րից մե­կի` ՙԽա­չեն՚ գու­մար­տա­կի հիմ­նա­դիր-հրա­մա­նա­տար, ՙՄար­տա­կան խաչ՚ 1-ին աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր Կա­րեն Ա­ռա­քե­լյա­նի ծնն­դյան 55 տա­րին: ԱՀ ՊՆ-ի, կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան, ՀՀ ԵԿՄ-ի կող­մից Մար­տա­կեր­տում կազ­մա­կերպ­վել են մի շարք մի­ջո­ցա­ռում­ներ՝ նվիր­ված նրա ծնն­դյան տա­րե­լի­ցին:
Հու­նի­սի 1-2-ը մեկ­նար­կել է ա­զատ ո­ճի ըմբ­շա­մար­տի պա­տա­նի­նե­րի ա­մե­նա­մյա հու­շամր­ցա­շա­րը: Մի­ջո­ցա­ռու­մը կազ­մա­կերպ­վել էր ԱՀ ա­զատ ո­ճի ըմբ­շա­մար­տի ֆե­դե­րա­ցիա­յի, ՀՀ մե­նա­պայ­քա­րա­յին մար­զա­ձե­ւե­րի ա­սո­ցիա­ցիա­յի, Կա­րեն Ա­ռա­քե­լյա­նի եղ­բոր` Ար­մեն Ա­ռա­քե­լյա­նի, Մար­տա­կեր­տի շրջ­վար­չա­կազ­մի եւ ՊԲ-ի կող­մից: Մաս­նակ­ցել են ըմ­բիշ­ներ Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քից, Մար­տա­կեր­տի եւ Մար­տու­նու շր­ջան­նե­րից, նաեւ ՀՀ մար­զե­րից ու 2 թիմ` Ե­րե­ւան քա­ղա­քից: Հու­շամր­ցա­շա­րին ներ­կա էին Մար­տա­կեր­տի շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Սա­սուն Հա­րու­թյու­նյա­նը, ըմբ­շա­մար­տի մար­զիչ­ներ, զին­վո­րա­կան­ներ, հյու­րեր:
Բաց­ման խոս­քով հան­դես է ե­կել Մար­տա­կեր­տի շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի կր­թու­թյան եւ սպոր­տի բաժ­նի սպոր­տի գծով գլ­խա­վոր մաս­նա­գետ Նի­կո­լայ Ա­վա­գի­մյա­նը: Կա­րեն Ա­ռա­քե­լյա­նի մար­տա­կան ու­ղին ներ­կա­յաց­րել է N զո­րա­մա­սի զին­վոր Նա­րեկ Մեհ­րա­բյա­նը:
Ա­պա ե­րաժշ­տա­կան կա­տա­րում­նե­րով հան­դես են ե­կել զին­վո­րա­կան նվա­գա­խումբն ու Մար­տա­կեր­տի մշա­կույ­թի եւ ե­րի­տա­սար­դու­թյան կենտ­րո­նի սա­նե­րը:
Հաղ­թող թիմ է ճա­նաչ­վել Երևա­նի թիվ 1 թի­մը, 2-րդ տե­ղում՝ Լո­ռու մար­զի հա­վա­քա­կան թի­մը, 3-րդ` Ա­րա­րա­տի մար­զի հա­վա­քա­կա­նը:
Հու­նի­սի 2-ին Մար­տա­կեր­տի մշա­կույ­թի եւ ե­րի­տա­սար­դու­թյան կենտ­րո­նում տե­ղի է ու­նե­ցել հուշ-ցե­րե­կույթ, զո­րա­մա­սում էլ՝ մե­ծար­ման ա­րա­րո­ղու­թյուն Կա­րեն Ա­ռա­քե­լյա­նի կի­սանդ­րու առջև:
Հուշ-ցե­րե­կույ­թին ցու­ցադր­վել է Ցվե­տա­նա Պաս­կալևա­յի ՙՆվի­րյալ­նե­րը՚ շար­քից ֆիլմ՝ նվիր­ված սիր­ված հրա­մա­նա­տա­րին: Հայ­րե­նի­քի նվի­րյա­լի մա­սին հի­շա­տա­կի խոսք են ա­սել Կի­չա­նի եւ Նոր Ղա­զան­չիի կր­թօ­ջա­խի դպ­րո­ցա­կան աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կեր­պիչ Զո­րայր Աբ­րա­հա­մյա­նը, նրա մար­տա­կան ըն­կեր, Նոր Ղա­զան­չի հա­մայն­քի ղե­կա­վար Թե­մուր Ա­ռուս­տա­մյա­նը:
Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին նաև ԱԱՄ Մար­տա­կեր­տի տա­րած­քա­յին կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ Գրի­գո­րի Միր­զո­յա­նը, Ստե­փա­նա­կեր­տից` պատ­գա­մա­վոր Ռուս­լան Իս­րա­յե­լյա­նը, Ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կատ­նե­րի ա­ռա­ջին հրա­մա­նա­տար Ար­կա­դի Կա­րա­պե­տյա­նը, ՀՀ ԵԿՄ նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան Օ­հան Գևոր­գյա­նը, ա­զա­տա­մար­տիկ­ներ, Կա­րեն Ա­ռա­քե­լյա­նի հա­րա­զատ­ներ: Օ­հան Գևոր­գյա­նը կար­դա­ցել է ԵԿՄ նա­խա­գահ Սա­սուն Մի­քա­յե­լյա­նի ու­ղեր­ձը` նվիր­ված Կա­րեն Ա­ռա­քե­լյա­նի հի­շա­տա­կին, ու նրա ա­նու­նից ՙՀայ­րե­նի­քի պաշտ­պան՚ հու­շա­մե­դա­լով պար­գե­ւատ­րել Կա­րեն Ա­ռա­քե­լյա­նին, ո­րը հան­ձն­վել է հրա­մա­նա­տա­րի եղ­բոր որ­դուն` նրա ա­նու­նը կրող Կա­րեն Ա­ռա­քե­լյա­նին:
Ե­րաժշ­տա­կան կա­տա­րում­նե­րով հան­դես է ե­կել ԱՀ ՊԲ ՙԱս­պետ՚ հա­մույ­թը: Աս­մուն­քով հան­դես են ե­կել նաեւ Կի­չա­նի եւ Նոր Ղա­զան­չիի միջ­նա­կարգ դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րը:

 

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 05 Հունիսի 2019 16:26