comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՆՍԱՍԱՆ ԿՊԱՀԵՆ ՀԱՅՐԵՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Logo
Print this page

ԱՆՍԱՍԱՆ ԿՊԱՀԵՆ ՀԱՅՐԵՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Մի­տին­գը բա­ցեց Հադ­րու­թի շրջ­զին­կո­մի­սար Անդ­րեյ Ներ­սի­սյա­նը։ Շնոր­հա­վո­րե­լով զո­րա­կո­չիկ­նե­րին բա­նա­կի շար­քե­րը հա­մալ­րե­լու կա­պակ­ցու­թյամբ` նա նո­րա­կո­չիկ­նե­րին մաղ­թեց ա­մուր կամք, քա­ջա­ռող­ջու­թյուն, խա­ղաղ ծա­ռա­յու­թյուն ու բա­րի վե­րա­դարձ հայ­րե­նի օ­ջախ­ներ։

Միա­ժա­մա­նակ նա հոր­դո­րեց , որ ծա­ռա­յու­թյան ըն­թաց­քում լի­նեն զգոն, միշտ պատ­րաստ ար­ժա­նի հար­ված տա­լու նենգ թշ­նա­մու յու­րա­քան­չյուր ոտ­նձ­գու­թյան։
Զո­րա­կո­չիկ­նե­րի ճա­նա­պարհ­ման ա­րա­րո­ղու­թյա­նը մաս­նակ­ցում էին Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Կա­մո Պետ­րո­սյա­նը, Հադ­րու­թի քա­ղա­քա­պետ Վի­գեն Հա­րու­թյու­նյա­նը, Ն զո­րա­մա­սի հրա­մա­նա­տար Սամ­վել Սարգ­սյա­նը: Շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վարն իր ե­լույ­թում ևս շնոր­հա­վո­րեց տղա­նե­րին Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի շար­քե­րը հա­մալ­րե­լու կա­պակ­ցու­թյամբ։ Հադ­րու­թի Մի­քա­յել Ման­վե­լյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցի տնօ­րեն Ար­թուր Մի­նա­սյա­նը, շնոր­հա­վո­րե­լով զո­րա­կո­չիկ­նե­րին, ցան­կա­ցավ բա­րի ծա­ռա­յու­թյուն և բա­րի վե­րա­դարձ, միա­ժա­մա­նակ եր­կու զո­րա­կո­չի­կի հանձ­նեց հա­սու­նու­թյան ա­տես­տատ։ Շնոր­հա­վո­րան­քի խոսք ա­սե­ցին Ն զո­րա­մա­սի հրա­մա­նա­տա­րի անձ­նա­կազ­մի հետ տար­վող աշ­խա­տանք­նե­րի գծով տե­ղա­կալ Ար­տակ Վա­նյա­նը, զո­րա­կո­չի­կի ծնող Վա­հիդ Սա­հա­կյա­նը։ Հա­վա­քին մաս­նա­կից ծնող­նե­րը լավ են գի­տակ­ցում ներ­կա ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի լր­ջու­թյու­նը և հա­մոզ­ված են, որ ի­րենց զա­վակ­նե­րը կդրսևո­րեն տո­կու­նու­թյուն, ա­մուր կամք և պատ­վով կծա­ռա­յեն հա­յոց բա­նա­կում։ Զո­րա­կո­չիկ­նե­րը հա­մոզ­մունք հայտ­նե­ցին, որ կդառ­նան հայ­րե­նյաց ար­ժա­նի պաշտ­պան­ներ։
Հադ­րու­թի Սուրբ Հա­րու­թյուն ե­կե­ղե­ցում կա­տար­վեց մո­մա­վա­ռու­թյուն։ Եր­գի ու ե­րաժշ­տու­թյան ներ­քո զո­րա­կո­չիկ­նե­րը ճա­նա­պահ­վե­ցին Ստե­փա­նա­կերտ, որ­տեղ վի­ճա­կա­հա­նու­թյամբ ծա­ռա­յու­թյան կանց­նեն ՊԲ տար­բեր զո­րա­մա­սե­րում։

 

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 03 Հուլիսի 2019 16:11
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.