comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՔԵԶ ՉԵՆՔ ՄՈ­ՌԱ­ՆՈՒՄ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՔԵԶ ՉԵՆՔ ՄՈ­ՌԱ­ՆՈՒՄ՚

Թո­վիկ ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

ք. Ճար­տար

Ար­ցա­խյան գո­յա­մարտն օր օ­րի նոր ու դա­ժան շր­ջա­փուլ էր մտ­նում: Հետևա­կի մար­տա­կան մե­քե­նա­յի անձ­նա­կազ­մի ան­դամ­ներ Հո­վիկ Ա­ղա­ջա­նյա­նի, Կա­մո Խոս­րո­վյա­նի, Սար­մեն Սարգ­սյա­նի հետ մենք՝ մի խումբ երկ­րա­պահ հետևա­կա­յին­ներս, գի­շեր-ցե­րեկ հեր­թա­պա­հում էինք Ճար­տար-Մար­տու­նի աս­ֆալ­տա­պատ մայ­րու­ղուց քիչ հե­ռու, Ա­լի­բա­լիի հով­տին մոտ տե­ղա­մա­սում, նախ­կին գի­նե­գոր­ծա­րա­նի մո­տա­կայ­քում։
Հեր­թա­կան օր­վա վաղ լու­սա­բա­ցին թշ­նա­մու դիր­քե­րից մեր ուղ­ղու­թյամբ ծայր է առ­նում հե­ռա­հար հրե­տա­նուց ար­ձակ­վող ար­կե­րի տե­ղա­տա­րա­փը։ Բա­րե­բախ­տա­բար, մարդ­կա­յին կո­րուստ­ներ չու­նե­ցանք։ Բայց, ցա­վոք, ծանր վի­րա­վոր­վե­ցին ա­զա­տա­մար­տիկ­ներ Սլա­վիկ Սա­հա­կյանն ու Ա­րամ (Վա­լե­րի) Պո­ղո­սյա­նը։ Շտա­պօգ­նու­թյան մե­քե­նան նրանց հասց­րեց Մար­տու­նի, որ­տե­ղից էլ ուղ­ղա­թի­ռով տե­ղա­փո­խե­ցին Երևան։
Ո­րոշ չա­փով ըն­կճ­վե­ցինք, սա­կայն մեր մար­տա­կան ո­գին ան­կոտ­րում էր։ Դար­ձանք ա­վե­լի վրի­ժա­ռու, մար­տա­տենչ։ Մինչ այդ հետևա­կի մար­տա­կան մեր մե­քե­նան գոր­ծի դրեց շար­ժիչն ու ա­րագ սու­րաց դե­պի դի­մա­ցի բլուր­նե­րը, որ­տեղ դիր­քա­վոր­ված էր թշ­նա­մին։ Անձ­նա­կազ­մի ե­ռյա­կը՝ Հո­վի­կը, Կա­մոն և Սար­մե­նը ո­րո­շել էին վրեժ­խն­դիր լի­նել։ Մի քա­նի արկ հըն­թացս ՙհաս­ցեագ­րե­լով՚ հա­կա­ռա­կոր­դի դիր­քա­յին­նե­րին` տղա­նե­րը նրան ստի­պե­ցին դա­դա­րեց­նել մեր դիր­քե­րի ար­կա­կո­ծու­մը։ Ի­րոք, հար­վա­ծին՝ հար­ված։ Կր­կին տի­րեց հա­րա­բե­րա­կան ան­դոր­րը...
Մենք՝ հետևա­կա­յին­ներս, շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­ցինք հետևա­կի մար­տա­կան մե­քե­նա­յի անձ­նա­կազ­մին։ Սա­կայն մի քա­նի օր հե­տո Հո­վի­կին տե­ղա­փո­խե­ցին տան­կա­յին անձ­նա­կազմ։ Նա նշա­նակ­վեց Տ-72 տան­կի անձ­նա­կազ­մի հրա­մա­նա­տար, ուր նրա մար­տա­կան ըն­կեր­ներն էին` Ռու­բիկ Հայ­րա­պե­տյանն ու Սե­նո­րիկ Սարգ­սյա­նը։
Ա­մեն ան­գամ թշ­նա­մու ոտ­նձ­գու­թյուն­նե­րին տան­կիստ­նե­րի այդ ե­ռյա­կը կա­րո­ղա­նում էր ար­ժա­նա­վա­յել հա­կա­հար­ված տալ։ Սա­կայն ճա­կա­տագ­րա­կան ե­ղավ հեր­թա­կան տան­կա­յին թեժ ճա­կա­տա­մար­տը Հո­վիկ Ա­ղա­ջա­նյա­նի հա­մար։ Աս­ֆալ­տա­պատ մայ­րու­ղուց ոչ հե­ռու գտն­վող բար­ձուն­քը ռազ­մա­վա­րա­կան կարևոր նշա­նա­կու­թյուն ու­ներ։ Այն­տե­ղից և՜ մայ­րու­ղին՝ շրջ­կենտ­րոն, մարզ­կենտ­րոն տա­նող, և՜ Ա­լի­բա­լիի ըն­դար­ձակ հո­վի­տը, և Ճար­տարն ու հարևան մի շարք բնա­կա­վայ­րեր թշ­նա­մու տե­սա­դաշ­տում էին: Ա­զե­րի­նե­րին հա­ջող­վել էր ճեղ­քել մեզ հարևան պաշտ­պա­նա­կան դիր­քե­րը և կր­կին մո­տե­նալ՝ մտ­նե­լով Վե­րին Վե­սա­լու բնա­կա­վայ­րը։ Մեր տան­կա­յին անձ­նա­կազ­մը՝ Հո­վի­կի գլ­խա­վո­րու­թյամբ, օգ­տա­գոր­ծե­լով իր դիր­քա­յին ա­ռա­վե­լու­թյու­նը, հե­ռա­հար հար­վա­ծով խո­ցում է Վե­սա­լու գյու­ղի դպ­րո­ցի մոտ դիր­քա­վոր­ված ո­սո­խի տան­կե­րից մե­կը։ Սա­կայն մեր տղա­նե­րը մինչ կկ­րա­կեին թշ­նա­մու մյուս եր­կու տան­կե­րի ուղ­ղու­թյամբ, ա­զե­րի­նե­րի տան­կե­րից մե­կը թաքս­տո­ցից կա­րո­ղա­ցավ դի­պուկ կրա­կել մեր տղա­նե­րի ուղ­ղու­թյամբ, ո­րի հեր­թա­կան ար­կի բե­կո­րից մա­հա­ցու վի­րա­վոր­վեց դեռ իր եր­րորդ տաս­նա­մյա­կի նա­խա­շե­մին գտն­վող Հո­վիկ Ա­ղա­ջա­նյա­նը։ Քիչ անց նա մա­րեց ըն­կեր­նե­րի գր­կում... Այս­պես ա­վար­տեց նա իր մար­տա­կան ու­ղին` հետ­մա­հու ար­ժա­նա­նա­լով ՙՄար­տա­կան խաչ՚ 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նի։ Այ­րիա­ցավ ե­րի­տա­սարդ կի­նը, որ­բա­ցան ման­կա­հա­սակ եր­կու տղա­նե­րը, որ­դե­կո­րույս դար­ձավ Էլ­մի­րա մայ­րի­կը։
ՙԿո­հակ՚ բար­ձուն­քում, ո­րը նաև Մար­տու­նու շր­ջա­նում հայտ­նի է որ­պես սր­բա­վայր, մար­տի­րոս­վեց մեր ա­զա­տա­մար­տի ա­ռա­ջին նվի­րյալ­նե­րից մե­կը՝ Հո­վիկ Ա­ղա­ջա­նյա­նը։ Նա էլ հա­վերժ գրանց­վեց մեր հա­րյու­րա­վոր, հա­զա­րա­վոր նա­հա­տակ­նե­րի ոս­կե­մա­տյա­նում։ Ա­յո, Հո­վի՜կ, նոր սե­րունդ­նե­րը չեն մո­ռա­նում քեզ... Նույն մար­տում զոհ­վել է նաև մեր լա­վա­գույն ա­զա­տա­մար­տիկ-հրա­մա­նա­տա­րը՝ Սերժ Հայ­րա­պե­տյա­նը։ Դրա­նից մեր ցավն ու կո­րուս­տը դար­ձել է կրկ­նա­կի...

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 08 Հուլիսի 2019 16:04