comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀՈՒ­ՇԵՐ՝ ՍԵՎ ՈՒ ՍՊԻ­ՏԱԿ Ե­ՐԱՆԳ­ՆԵ­ՐՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՒ­ՇԵՐ՝ ՍԵՎ ՈՒ ՍՊԻ­ՏԱԿ Ե­ՐԱՆԳ­ՆԵ­ՐՈՎ

Անուշ ԱՍ­ՐԻ­ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

 Իմ զրու­ցա­կիցն Ար­ցա­խյան ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի նվի­րյալ, ՙՄար­տա­կան խաչ՚ 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր, պա­հես­տա­զո­րի կա­պի­տան, Մար­տու­նու շր­ջա­նի Խնու­շի­նակ հա­մայն­քի ղե­կա­վար Կա­մո Մուր­սա­լյանն է։

Ինչ­պես միշտ՝ ներս մտավ ժպի­տը դեմ­քին։ Ու­շադ­րու­թյունս սևեռ­վեց նրա քայլ­ված­քին։ Մտ­քիս մեջ սկ­սե­ցի խմ­բագ­րել հար­ցերս՝ հան­կարծ զրու­ցակ­ցիս վեր­քե­րին նոր ցավ չպատ­ճա­ռեմ։
Մեր զրույ­ցը սկ­սե­ցինք ա­մե­նաս­կզ­բից։

Հաշ­վի առ­նե­լով ստեղծ­ված վտան­գա­վոր վի­ճա­կը՝ Ար­ցա­խի տար­բեր բն­կա­վայ­րե­րում սկ­սե­ցին գաղտ­նի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կատ­ներ ձևա­վոր­վել։ Կա­մո Մուր­սա­լյա­նը մեկն էր այն յոթ ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րից, որ ներգ­րավ­վեց գյու­ղի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կա­տում, ո­րը ղե­կա­վա­րում էր ծնուն­դով Խնու­շի­նա­կից, հա­յաս­տա­նաբ­նակ Մավ­րիկ Մար­տի­րո­սյա­նը։
Պահն օր­հա­սա­կան էր, և պետք էր ձեռ­նար­կել հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րից ա­մե­նաար­դյու­նա­վե­տը՝ բախ­տո­րոշ պա­տե­րազ­մը տա­նուլ չտա­լու հա­մար։ Ան­զեն, ռազ­մա­կան գոր­ծից ան­տե­ղյակ ար­ցախ­ցու հա­մար այլևս մահ­վան ոչ մի հե­ռան­կար սար­սա­փե­լի չէր հայ­րե­նի­քը թշ­նա­մուց մաք­րե­լու մեծ նպա­տա­կի ու ցան­կու­թյան դի­մաց։
1990-ին Ադր­բե­ջա­նը սկ­սեց ակն­հայտ սադ­րանք­նե­րի գնալ։ Խնու­շի­նա­կի ջո­կա­տը, ան­տե­սե­լով ադր­բե­ջա­նա­կան օ­մո­նա­կան­նե­րի կող­մից ստեղ­ծած վտան­գա­վոր վի­ճա­կը, գոր­ծի ան­ցավ և սկ­սեց քայլ առ քայլ հա­կա­հար­ված տալ նրանց ոտ­նձ­գու­թյուն­նե­րին։ Այս­պես սկս­վեց ջո­կա­տի ու­ղին։ Գյու­ղի կա­մա­վո­րա­կան­նե­րը ձեռք բե­րե­ցին զենք-զի­նամ­թերք, նյու­թա­տեխ­նի­կա­կան ո­րո­շա­կի պա­շար։ Որ­սոր­դա­կան հրա­ցան­նե­րին գու­մար­վե­ցին ինք­նա­ձիգ­ներ, գն­դա­ցիր­ներ։ Իսկ թե ինչ­պես են զեն­քերն Ար­ցախ հա­սել` շա­տե­րին չէ հայտ­նի։ Այդ ա­ռու­մով մեծ օգ­նու­թյուն էին ցույց տա­լիս նաև հա­յաս­տա­նաբ­նակ ու ռու­սաս­տա­նաբ­նակ խնու­շի­նակ­ցի­նե­րը։
1992-ին, երբ ձևա­վոր­վեց հայ­կա­կան կա­նո­նա­վոր բա­նա­կը, Խնու­շի­նակն ու­ներ 107-հո­գա­նոց վաշտ՝ կազմ­ված չորս դա­սա­կից, ո­րոնց հրա­մա­նա­տար­ներն էին Կա­մո Մուր­սա­լյա­նը, Ալ­բերտ Մով­սի­սյա­նը, Յու­րիկ Միր­զո­յա­նը, Լևոն Համ­բար­ձու­մյա­նը։

Պա­տե­րազ­մը խախ­տում է բո­լոր օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րը։ Այն ու­նի իր կա­նոն­նե­րը՝ վե­րելք­ներ ու վայ­րէջք­ներ, հաղ­թա­նակ­ներ ու պար­տու­թյուն­ներ, ձեռք­բե­րում­ներ ու կո­րուստ­ներ... Տա­րի­ներն անց­նում են, սա­կայն պա­տե­րազ­մի պատ­ճա­ռած ցա­վերն ու սպի­ներն ան­ջն­ջե­լի հետք են թող­նում, սև ու սպի­տակ դարձ­նում հի­շո­ղու­թյուն­նե­րը, ազ­դում թե­կուզ ա­մե­նա­խի­զախ ու քաջ կռ­վո­ղի հո­գե­բա­նու­թյան վրա: ՙՇատ ծանր օ­րեր ենք ապ­րել, շատ դա­ժան մար­տե­րի մի­ջով ան­ցել, բայց կան պատ­կեր­ներ, ո­րոնք ուղ­ղա­կի դաջ­վել են հի­շո­ղու­թյանս մեջ՚,- ա­սում է զրու­ցա­կիցս և ցա­վով պատ­մում լե­գեն­դար հրա­մա­նա­տար Մոն­թե Մել­քո­նյա­նի հետ ու­նե­ցած վեր­ջին մար­տի մա­սին։ Նույն ցա­վա­լի ապ­րում­ներն ու­նե­ցավ գու­մար­տա­կի հրա­մա­նա­տար Մե­րու­ժան Մո­սի­յա­նի զոհ­վե­լուց հե­տո:
Պա­տե­րազ­մը դեռ չա­վարտ­ված` 1993-ին Կա­մոն Ա­նա­հի­տի հետ ըն­տա­նիք կազ­մեց, 1994-ին ծն­վեց նրանց անդ­րա­նիկ զա­վա­կը։
Իսկ մար­տա­կան փա­ռա­վոր ու­ղի ան­ցած ջո­կա­տը հյու­սում էր իր պատ­մու­թյու­նը. տղա­նե­րը մաս­նակ­ցել են Վեյ­սա­լուի, Ղա­րա­դաղ­լուի, Խո­ջա­վեն­դի, Ֆի­զու­լու, Ջաբ­րա­յի­լի, Զան­գե­լա­նի հա­մար մղ­ված մար­տե­րին։
1994-ի ապ­րի­լի 25-ն էր, մար­տա­կերտ­ցի­նե­րին օգ­նու­թյան հա­սած՝ Մավ­րի­կի հրա­մա­նա­տա­րու­թյամբ ջո­կա­տը Կար­մի­րա­վան գյու­ղի մոտ մար­տի է բռն­վում հա­կա­ռա­կոր­դի մի քա­նի ան­գամ գե­րա­զան­ցող ու­ժե­րի հետ։ Մար­տում ծանր վի­րա­վոր­վում է Մավ­րի­կը, վաշ­տի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը ստանձ­նում է Կա­մո Մուր­սա­լյա­նը։
… Տա­րի­նե­րի հեռ­վից Կա­մոն դր­վագ­ներ է պատ­մում մեր Ա­զա­տա­մար­տից և ա­նընդ­հատ շեշ­տում, որ յու­րա­քան­չյուր հա­ջո­ղու­թյան հա­սել են միաս­նա­կա­նու­թյան ու հա­մախ­մբ­վա­ծու­թյան շնոր­հիվ:
1994-ի մա­յի­սին կնք­վեց հրա­դա­դա­րը։ Սկս­վեց հա­ջորդ փու­լը՝ ին­ժե­նե­րա­կան աշ­խա­տանք­ներ, դիր­քե­րի ու խրա­մատ­նե­րի ամ­րա­ցում, զո­րա­նոց­նե­րի կա­ռու­ցում և այլն։ Հա­կա­ռա­կոր­դի թի­րա­խը չդառ­նա­լու հա­մար ին­ժե­նե­րա­կան աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­նում էին հիմ­նա­կա­նում գի­շե­րա­յին ժա­մե­րին։ 1998-ի հոկ­տեմ­բե­րի 25-ն էր։ Այդ օ­րը կա­պի­տան Մուր­սա­լյանն ա­ռաջ­նագ­ծում դա­սա­կի զին­վոր­նե­րի հետ սո­վո­րա­կա­նի պես կա­տա­րում էր հեր­թա­կան ա­ռա­ջադ­րան­քը, երբ պայ­թեց չա­րա­բաս­տիկ ա­կա­նը... Բա­րե­բախ­տա­բար վաշ­տի զին­վոր­նե­րին ո­չինչ չպա­տա­հեց, միայն հրա­մա­նա­տա­րը ոտ­քից վի­րա­վոր­վեց։
Ա­պա­քին­վե­լուց հե­տո, վի­ճա­կից ել­նե­լով, նա դուրս ե­կավ զին­ված ու­ժե­րի կազ­մից։
Հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան գոր­ծում ցու­ցա­բե­րած խի­զա­խու­թյան և ա­րիու­թյան, մար­տա­կան ա­ռա­ջադ­րանք­նե­րի հմուտ կա­տար­ման հա­մար Կա­մո Մուր­սա­լյա­նը 1998-ին, ԼՂՀ նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րով, պարգևատր­վեց ՙՄար­տա­կան խաչ՚ 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նով, իսկ Շու­շիի ա­զա­տագր­ման 15-րդ տա­րե­դար­ձի կա­պակ­ցու­թյամբ, ցու­ցա­բե­րած ա­րիու­թյան և խի­զա­խու­թյան հա­մար՝ ՙՄար­տա­կան ծա­ռա­յու­թյուն՚ մե­դա­լով։
Ե­րեք որ­դի­նե­րի հայր, հայ­րե­նի­քի նվի­րյալ Կա­մո Մուր­սա­լյանն այ­սօր ղե­կա­վա­րում է Խնու­շի­նակ հա­մայն­քը՝ այս­կերպ շա­րու­նա­կում նպաս­տել հայ­րե­նի երկ­րի զար­գաց­մանն ու բար­գա­վաճ­մա­նը։

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 08 Հուլիսի 2019 16:14