comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՅՆ ԴԱԺԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅՆ ԴԱԺԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ

Վարդգես Օ­ՎՅԱՆ

 Այս լապ­տե­րը պատ­րաս­տել եմ 24 տա­րի ա­ռաջ, երբ դեռ Շու­շին ա­զա­տագր­ված չէր, և գրե­թե ա­մեն օր Ստե­փա­նա­կեր­տը հրե­տա­կոծ­վում էր։ Քա­ղաքն ա­մա­յի էր թվում. Ստե­փա­նա­կեր­տի մի ծայ­րից մյու­սը գնա­լիս փո­ղո­ցում հա­զիվ 5-6 մարդ կա­րող էիր տես­նել։ Բնա­կիչ­նե­րի մի մա­սը պատս­պար­վել նկուղ­նե­րում, մյուս մա­սը տե­ղա­փոխ­վել Ար­ցա­խի ա­վե­լի անվ­տանգ բնա­կա­վայ­րեր, իսկ ո­մանք ուղ­ղա­թի­ռով հա­ջո­ղաց­րել էին մեկ­նել Երևան...

Ստե­փա­նա­կեր­տում ոչ հո­սանք կար, ոչ գազ։ Ա­ռա­վո­տից կես­գի­շեր նկուղ­նե­րում մո­մի լույ­սի տակ կե­րա­կուր էին սար­քում, զրու­ցում, քն­նար­կում ՙի­րադ­րու­թյու­նը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում և նրա շուրջ՚։
Խա­նութ­նե­րը գրե­թե դա­տարկ էին, ան­կեն­դան, փշր­ված ա­պա­կի­նե­րով, մերկ ցու­ցա­փեղ­կե­րով ու դա­րակ­նե­րով։ Հա­զիվ մի քա­նի լապ­տեր­ներ մնա­ցած լի­նեին մարդ­կանց մոտ, ե­ղած­նե­րի մարտ­կոց­նե­րի պի­տա­նիու­թյան ժամ­կետն էլ վա­ղուց լրա­ցած էր։
Մտ­քովս ան­ցավ մե­խա­նի­կա­կան լապ­տեր պատ­րաս­տել։ Եր­կու օր շր­ջում էի քա­ղա­քում, ծա­նոթ-բա­րե­կամ­նե­րի մոտ ինձ հա­մար անհ­րա­ժեշտ զա­նա­զան դե­տալ­ներ ո­րո­նում՝ ա­տամ­նա­վոր ա­նիվ­ներ, լի­սեռ­ներ, մե­տա­ղե զա­նա­զան կտոր­տանք­ներ և այլն։ Աշ­խա­տան­քի գոր­ծիք­ներս մկ­րա­տը, խար­տո­ցը, պտու­տա­կա­հա­նը, մուրճն էին ու է­լի մի քա­նի նման բա­ներ։ Դա­նա­կի, մկ­րա­տի սուր ծայ­րով կամ խար­տո­ցով էի մե­տա­ղե թի­թեղ­նե­րի վրա անհ­րա­ժեշտ անցք բա­ցում։ Մի քա­նի տե­ղից նույ­նիսկ 1,5 կամ 2 մմ հաս­տու­թյամբ եր­կա­թե թի­թեղ եմ ծա­կել մկ­րա­տի սուր ծայ­րով։
Շուրջ 10-15 օր հե­տո լապ­տերս պատ­րաստ էր։ Այն մո­տա­վո­րա­պես աշ­խա­տում էր մո­տո­րի, հե­ծա­նի­վի ՙդի­նա­մո­յի՚ սկզ­բուն­քով. մագ­նիս խա­րիս­խը պտ­տե­լու շնոր­հիվ ստեղծ­ված է­լեկտ­րա­մագ­նի­սա­կան դաշ­տից փա­թույ­թում մոտ 4-5 վոլտ հո­սանք էր ա­ռա­ջա­նում։ Լապ­տե­րի կող­քից դուրս ե­կած փոք­րիկ բռ­նա­կը ՙշար­ման­կա­յի՚ պես պտ­տե­լով, փոք­րիկ պտույտ­ներն ա­տամ­նա­վոր ա­նիվ­նե­րի շնոր­հիվ ա­վե­լի մեծ պտույտ­ներ էին ստա­նում, ո­րը փո­խանց­վե­լով խարս­խին, այն պտ­տում էր շատ մեծ ա­րա­գու­թյամբ։ Ու փոք­րիկ լամ­պը վառ­վում էր, լու­սա­վո­րում ինչ­պես ա­մե­նա­սո­վո­րա­կան լապ­տեր­նե­րը։
Նախ­կի­նում նաև ՙժուկ՚ (մենք ՙտժվ­ժիկ՚ էինք ան­վա­նում) լապ­տեր­ներ կա­յին։ Ուղ­ղա­կի այդ օ­րե­րին այդ ա­մե­նը մնա­ցել էր հե­ռու ան­ցյա­լում։ Ես, որ ման­կու­թյու­նից լապ­տեր­նե­րի հան­դեպ թու­լու­թյուն ու­նեի, այդ օ­րե­րին մի լապ­տեր ան­գամ չու­նեի ձեռ­քիս տակ։ Չնա­յած ե­թե ու­նե­նա­յի էլ, հա­զիվ թե աշ­խա­տեր, ո­րով­հետև այդ օ­րե­րին, ինչ­պես ար­դեն նշե­ցի, ոչ խա­նութ­ներ կա­յին, ոչ այն­տեղ վա­ճառ­վող մարտ­կոց­ներ...
Շա­տե­րը զար­ման­քով ու մի քիչ նա­խան­ձով էին նա­յում լապ­տե­րիս... Ա­մե­նուր մշ­տա­կան ու­ղե­կիցս էր։ Ու այն հատ­կա­պես շատ պետք ե­կավ 1992-ի փետր­վա­րի 26-ի գի­շե­րը։ Այդ օ­րը Շու­շիի գրադ կա­յան­քի հիմ­նա­կան թի­րա­խը մեր բնա­կե­լի շենքն էր։ Արկ-հր­թիռ­նե­րից մե­կը ծա­կե­լով հաստ պա­նե­լը, ըն­կել էր նաև նկու­ղի մեր հարևան սե­նյա­կը, որ­տեղ բա­րե­բախ­տա­բար մարդ չկար (բայց դա այլ պատ­մու­թյուն է)...
Մեր շեն­քի տար­բեր շքա­մուտ­քե­րում 4-5 տուն էր վառ­վում։ Լապ­տե­րովս լու­սա­վո­րե­լով, ջուր էինք հասց­նում այդ բնա­կա­րան­նե­րը՝ կրա­կը մա­րե­լու հա­մար։ Մե­կը դեռ լրիվ չհան­գց­րած, մյուս բնա­կա­րան­նե­րի հա­մար էին խնդ­րում լապ­տերս, քան­զի ծխի ու փո­շու մեջ գրե­թե ո­չինչ չէր երևում շեն­քի ներ­սում...
Հի­մա երբ մատ­նո­ցի չափ լապ­տեր­ներ կան ար­դեն, ո­րոնք այն հե­ռա­վոր տա­րի­նե­րի հս­կա լապ­տե­րի ու իմ լապ­տե­րի չափ լույս են սփ­ռում, այ­նուա­մե­նայ­նիվ, ես մի ա­ռան­ձին քնք­շու­թյամբ սի­րում ու պա­հում եմ մոտ 13-14 սմ եր­կա­րու­թյամբ հա­մեստ այդ ՙլու­սա­վո­րի­չը՚, որն այն­քա՛ն մեծ ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցեց 1992-ի ծանր ու դա­ժան այն օ­րը...

 

 

 

 

Last modified onՈւրբաթ, 26 Հուլիսի 2019 15:06