comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՆՆԴԻ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՆՆԴԻ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ

Նա­րեկ ՍԱ­ՀԱ­ԿՅԱՆ

"Զին­ծա­ռա­յող­նե­րը թող զբաղ­վեն մար­տա­կան պատ­րաս­տու­թյամբ, իսկ սնն­դի հար­ցե­րը հո­գան մաս­նա­վոր ըն­կե­րու­թյուն­նե­րը"։ Ա­միս­ներ ա­ռաջ տար­բեր շր­ջա­նակ­նե­րում հն­չած այս միտ­քը շա­տերն ըն­դու­նե­ցին մտա­վա­խու­թյամբ։ Սա­կայն, ինչ­պես պարզ­վում է, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյուն-մաս­նա­վոր հատ­ված գոր­ծակ­ցու­թյու­նը շա­հե­կան է եր­կուս­տեք՝ զին­ված ու­ժերն ու­նե­նում է ո­րա­կյալ ու հա­մեղ սնունդ, մաս­նա­վոր ըն­կե­րու­թյուն­նե­րը, աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծե­լով զին­վո­րա­կան ճա­շա­րան­նե­րում, նաև ե­կա­մուտ են ա­պա­հո­վում։

Պի­լո­տա­յին ծրա­գի­րը ներ­դր­վել է պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի ա­ռան­ձին հրե­տա­նա­յին բրի­գադ­նե­րից մե­կում, ըստ ո­րի, զո­րա­մա­սի սնն­դի մթեր­ման և ա­պա­հով­ման աշ­խա­տանքն ամ­բող­ջու­թյամբ վս­տահ­վել է մաս­նա­վոր ըն­կե­րու­թյան։ Խո­հա­րա­րի 15 տար­վա փորձ ու­նե­ցող Սո­ֆիկ Ղևոն­դյա­նը որ­դուն նոր է դի­մա­վո­րել բա­նա­կից։ Ա­սում է, որ չեն ա­ռաջ­նորդ­վում նախ­կին զին­վո­րա­կան ճա­շա­րա­նի ճա­շա­ցան­կով, պատ­րաս­տում են այն­պես, ինչ­պես նույ­նը կա­նեին ի­րենց տնե­րում. "Բո­լորն այս­տեղ մեր ե­րե­խա­ներն են, կապ չու­նի, թե ում որ­դին է ծա­ռա­յում։ Ե­րե­խան ե­րե­խա է և պետք է նոր­մալ սն­վի։ Ըստ այդմ մենք ջանք ու ե­ռանդ չենք խնա­յում, որ ճա­շա­րա­նից սո­ված զին­վոր դուրս չգա՝ պատ­րաս­տում ենք հա­մեղ, ժո­ղովր­դա­կան լեզ­վով ա­սած՝ տնա­վա­րի"։

Խո­հա­րար­նե­րը ճա­շե­րը պատ­րաս­տում, օգ­նա­կան­նե­րը լց­նում են ափ­սե­նե­րը, իսկ զին­վոր­նե­րը սկու­տեղ­նե­րով մո­տե­նում, ստա­նում ու տե­ղա­վոր­վում են սե­ղա­նի շուրջ։ Սա մաս­նա­վոր ըն­կե­րու­թյան աշ­խա­տաոճն է՝ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի հրե­տա­նա­յին բրի­գադ­նե­րից մե­կի սնն­դի մա­տա­կա­րար­ման գոր­ծում։ Գլ­խա­վոր տնօ­րեն Ար­սեն Աս­լա­նյա­նի խոս­քով՝ ա­մեն օր­վա հա­մար պատ­րաս­տում են ա­ռա­ջին և երկ­րորդ կե­րակ­րա­տե­սակ, որ զին­վորն ընտ­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա. ՙՄենք ա­պա­հո­վում ենք բազ­մա­զա­նու­թյուն, համ, ո­րակ, ու զին­վոր­նե­րը շատ գոհ ու հա­գե­ցած են հե­ռա­նում ճա­շա­րա­նից։ Բազ­մա­զա­նու­թյունն այն կարևոր հան­գա­մանքն է, որ զին­վորն ընտ­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա, այ­սինքն՝ ե­թե չի սի­րում այս ճա­շա­տե­սա­կը, ու­տի մյու­սը, որ քաղ­ցած չմ­նա։ Ի դեպ, մենք այս ո­լոր­տում նոր չենք, փոր­ձում ենք զին­վոր­նե­րին մա­տու­ցել սե­զո­նա­յին մթերք և ու­տեստ­ներ, որ հա­մեղ ու հե­տաքր­քիր լի­նի՚,-նշեց Ա. Աս­լա­նյա­նը։

Կե­սօ­րին՝ մեր ներ­կա­յու­թյամբ, զին­վոր­ներն ընտ­րում էին եր­կու ա­պուր­նե­րից մե­կը, եր­կու երկ­րորդ կե­րակ­րա­տե­սա­կից մե­կը, ստա­նում աղ­ցան, մսամ­թերք, հյութ ու նաև միրգ։ Նո­րա­կո­չիկ Սպար­տակ Նու­րի­ջա­նյա­նը, որ նաև նախ­կին ճա­շա­րա­նում է սն­վել, հա­մե­մա­տու­թյան եզ­րեր չու­նի։ Ըստ նրա՝ նոր ծրագ­րի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը շատ են. ՙՈւ­տե­լիքն այն­քան հա­մեղ է ու շատ, որ հնա­րա­վոր չէ բո­լորն ու­տել, ան­գամ միրգ ու կար­կան­դակ են տա­լիս։ Ա­մեն ինչ շատ լավ է, հատ­կա­պես որ սպասքն են փո­խել։ Գոհ ենք՚,- ան­կեղ­ծա­ցավ շար­քա­յին Նու­րի­ջա­նյա­նը։

Փորձ­նա­կան ծրագ­րով կա­լո­րիա­կա­նու­թյու­նը սահ­մա­նում է պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, ճա­շա­ցանկն ա­ռա­ջար­կում է մա­տա­կա­րար ըն­կե­րու­թյու­նը։ Զին­վո­րի սնուն­դը համ­տե­սել են Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը, Պաշտ­պա­նու­թյան և Գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար­ներ Կա­րեն Աբ­րա­հա­մյանն ու Ժի­րայր Միր­զո­յա­նը։ Կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը մա­տա­կա­րար ըն­կե­րու­թյանն ա­ռա­ջար­կել են մթե­րել տե­ղա­կան գյուղմ­թերք: ՙՊետք է ա­սեմ, որ ծրա­գի­րը բա­վա­կա­նին շատ ռե­սուրս­ներ է ա­զա­տում պաշտ­պա­նու­թյան բա­նա­կում: Խոսքն ինչ­պես կադ­րա­յին, այն­պես էլ ֆի­նան­սա­կան ռե­սուրս­նե­րի մա­սին է։ Ե­թե ընդ­հա­նուր առ­մամբ գնա­հա­տենք, կար­ծում եմ, որ սա ա­վե­լի ար­դյու­նա­վետ տար­բե­րակ է՚,- մեզ հետ զրույ­ցում ըն­դգ­ծել է պետ­նա­խա­րար Գ. Մար­տի­րո­սյա­նը։

Ակն­կալ­վող ո­րակն ա­պա­հո­վե­լու հա­մար մա­տա­կա­րար ըն­կե­րու­թյու­նը նո­րո­գել է զո­րա­մա­սի պա­հեստ­նե­րը, ճա­շա­րա­նը կա­հա­վո­րել սառ­նա­րան­նե­րով ու օ­դո­րա­կիչ­նե­րով, տե­ղադ­րել խմե­լու ջրի ա­պա­հով­ման սար­քեր՝ փոր­ձե­լով ա­պա­հո­վել ժա­մա­նա­կա­կից կեն­ցա­ղա­յին պայ­ման­ներ։
Ի դեպ, ար­դեն իսկ քն­նարկ­վում է ծրա­գի­րը մար­տա­կան դիր­քե­րում ներդ­նե­լու հար­ցը, ո­րին մաս­նա­վոր ըն­կե­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցի­չը կողմ է և պատ­րաս­տա­կամ։ Ա­սում է՝ միայն մեկ զո­րա­մա­սում մինչև 35 աշ­խա­տա­տեղ է ա­պա­հո­վել. հիմ­նա­կա­նում ընդգրկվել են կա­նայք, որ ա­վե­լի շատ ու­նեն աշ­խա­տանք գտ­նե­լու խն­դիր։

 

 

 

Last modified onՈւրբաթ, 16 Օգոստոսի 2019 18:24