comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ե­ՐԿՈՒ ԱԿՆ­ԹԱՐԹ ԱՅՆ ՏԱ­ՐԻ­ՆԵ­ՐԻՑ
[ARM]     [RUS]     [ENG]

Ե­ՐԿՈՒ ԱԿՆ­ԹԱՐԹ ԱՅՆ ՏԱ­ՐԻ­ՆԵ­ՐԻՑ

1969 թվա­կա­նին Ա­մե­նայն հա­յոց բա­նաս­տեղ­ծի ծնն­դյան 100-ա­մյա­կը հան­դի­սա­վոր տո­նում էր նաև Ար­ցա­խը։ Այդ ժա­մա­նակ ըն­դա­մե­նը 9 տա­րե­կան էի, երբ հորս հետ ա­ռա­ջին ան­գամ ոտք դրե­ցի մի տա­ճար, որ կոչ­վում է Թատ­րոն, ա­վե­լի կոնկ­րետ՝ Ստե­փա­նա­կեր­տի պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րոն։

Ինձ հա­մար մի այլ աշ­խարհ բաց­վեց։ Ա­ռա­ջին ան­գամ տե­սա մարդ­կանց, ով­քեր կար­ծես այլ աշ­խար­հից էին։ Եվ ա­ռայ­սօր, երբ լսում եմ ՙմտա­վո­րա­կան՚ բա­ռը, իմ առջև հառ­նում են շքեղ, հպարտ ու բա­րե­հո­գի այդ մար­դիկ՝ ժո­ղովր­դա­կան ար­տիստ­ներ Գուր­գեն Հա­րու­թյու­նյա­նը, Մի­քա­յել Կոր­գա­նյա­նը, Հով­հան­նես Շի­րա­զի ման­կու­թյան ըն­կեր, գլ­խա­վոր ռե­ժի­սոր Հով­հան­նես Կա­րա­պե­տյա­նը...

Իսկ իմ՝ թատ­րո­նում հայ­տն­վե­լու պատ­ճառն այն էր, որ Թու­մա­նյա­նի 100-ա­մյա­կի կա­պակ­ցու­թյամբ Ար­ցա­խի մայր թատ­րո­նը բե­մադ­րում էր հորս՝ Վազ­գեն Օ­վյա­նի ՙՄեծ լո­ռե­ցին՚ պիե­սը, որ­տեղ Թու­մա­նյա­նը ներ­կա­յաց­ված էր իր ան­մահ հե­րոս­նե­րի հետ...
Ա­ռայ­սօր հի­շում եմ, թե ինչ կա­տար­վեց դահ­լի­ճում, երբ դահ­լի­ճի վերևից Թու­մա­նյա­նը (ժող. ար­տիստ Բե­նիկ Օվ­չյան) Ալ. Սպեն­դիա­րյա­նի ե­րաժշ­տու­թյան ներ­քո շարժ­վում էր դե­պի բեմ։ Ողջ դահ­լիճն ապ­շած կանգ­նել, ծա­փա­հա­րում էր Մեծ լո­ռե­ցուն, և դահ­լի­ճով մեկ լս­վում էին՝ Թու­մա­նյա՛նն է, Թու­մա­նյա՛նն է...
ՙՄեծ լո­ռե­ցին՚ այ­նու­հետև ներ­կա­յաց­րել են Հա­յաս­տա­նի, Վրաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի, Հյու­սի­սա­յին Կով­կա­սի գրե­թե բո­լոր հա­յա­շատ բնա­կա­վայ­րե­րում։ Հյու­րա­խա­ղե­րից հե­տո դե­րա­սան­նե­րը շա­րու­նակ պատ­մում էին լեփ-լե­ցուն դահ­լիճ­նե­րի և ջերմ ըն­դու­նե­լու­թյան մա­սին։ Մի ա­ռան­ձին ջեր­մու­թյամբ էին պատ­մում Գյում­րի-Լե­նի­նա­կա­նի և կի­րո­վա­կա­նյան հյու­րա­խա­ղե­րի մա­սին. ներ­կա­յա­ցու­մից հե­տո բազ­մա­թիվ հան­դի­սա­տես­ներ սպա­սում էին, որ­պես­զի դե­րա­սան­նե­րին ան­ձամբ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեն և հրա­վի­րեն ի­րենց տուն...
Երևա­նում Հովհ. Թու­մա­նյա­նի 100-ա­մյա­կին նվիր­ված մր­ցույ­թում Հով­հան­նես Կա­րա­պե­տյա­նի բե­մադ­րած ՙՄեծ լո­ռե­ցին՚ ար­ժա­նա­ցել է երկ­րորդ մր­ցա­նա­կի։ Հով­հան­նես Կա­րա­պե­տյա­նը և դե­րա­սան­նե­րը հորս պատ­մում էին (տա­րի­ներ հե­տո եր­ջա­նիկ հի­շո­ղու­թյուն­նե­րին տր­վե­լով՝ ինձ մոտ էլ էին պատ­մում), որ ժյու­րիի ան­դամ­ներն ի­րենց շնոր­հա­վո­րել էին ու ա­սել. ՙԱյս երկ­րորդ մր­ցա­նակն ա­վե­լին է, քան ա­ռա­ջի­նը՚։

Զորավար Անդրանիկին նվիրված երգը

1970-ա­կան­նե­րի վեր­ջե­րին էր։ Հայրս աշ­խա­տում էր Ար­ցա­խի մար­զա­յին ռա­դիո­յում՝ որ­պես գրա­կան-ե­րաժշ­տա­կան հա­ղոր­դում­նե­րի ա­վագ խմ­բա­գիր։ Այ­սինքն՝ հա­ղոր­դում­նե­րի շուրջ 80 տո­կոսն ինքն էր տնօ­րի­նում։ Ի դեպ, եր­կար տա­րի­նե­րի ըն­թաց­քում հայրս գրա­կան հա­ղոր­դում­նե­րի և ե­րաժշ­տու­թյան պատ­կա­ռե­լի ֆոնդ էր ստեղ­ծել, որ­տեղ գե­րակշ­ռում էին հայ­կա­կան դա­սա­կան, ժո­ղովր­դա­կան, գու­սա­նա­կան և էստ­րա­դա­յին եր­գե­րը՝ հիմ­նա­կա­նում բեր­ված Երևա­նից։ Երևա­նյան ռա­դիո­յում հա­զիվ թե լի­ներ հայ­կա­կան հան­րա­հայտ մի երգ, ե­րաժշ­տու­թյուն, որ հայրս բե­րել տված չլի­ներ Ստե­փա­նա­կերտ։
Իմ սի­րե­լի եր­գե­րը հորս աշ­խա­տա­սե­նյա­կում գտն­վող խոր­հր­դա­յին պատ­կա­ռե­լի պրո­ֆե­սիո­նալ մագ­նի­տո­ֆո­նա­յին սար­քա­վո­րու­մից գրան­ցում էի իմ մագ­նի­տո­ֆո­նում (առն­վազն 500 ե­րաժ­տու­թյուն էի ձայ­նագ­րել)։
Երևի 9-րդ կամ 10-րդ դա­սա­րա­նում էի սո­վո­րում։ Դա­սե­րից հե­տո հա­ճախ էի լի­նում հորս մոտ՝ աշ­խա­տա­վայ­րում։ Մի օր մար­զա­յին ռա­դիո­կո­մի­տեի նա­խա­գահ Գրի­գո­րի Սո­ղո­մո­նյա­նը մտավ հորս աշ­խա­տա­սե­նյակն ու ա­սաց. ՙՎազ­գեն Գա­րե­գի­նո­վիչ, քիչ ա­ռաջ Բո­րիս Սար­կի­սի­չը զան­գեց ու ա­սաց. Օ­վյա­նին ա­սա շատ չե՞ս հն­չեց­նում ՙԱնդ­րա­նի­կը՚։ Սկի Երևա­նի ռա­դիոն էդ­քան չի հն­չեց­նում այդ եր­գը...՚։
Այդ Բո­րիս Սար­կի­սի­չը Կևոր­կովն էր, իսկ Անդ­րա­նի­կի մա­սին եր­գը գու­սան Շե­րա­մի հան­րա­հայտ ՙԻբրև ար­ծիվ սա­վառ­նում ես՚-ն էր՝ երգ­չախմ­բի կա­տար­մամբ։ Հայրս եր­կի­մաստ ծի­ծա­ղեց քթի տակ ու ա­սաց՝ լավ, նկա­տի կու­նե­նամ...
Ամ­բողջ օ­րը չկա­րո­ղա­ցա քնել։ Այդ եր­գը վա­ղուց ձայ­նագ­րել էի ինձ հա­մար, բայց ինձ թվում էր, որ մի օր անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րը գա­լու էին և ռա­դիո­կո­մի­տեից առգ­րա­վե­լու այդ ձայ­նագ­րու­թյու­նը։ Ու­րեմն՝ պետք էր ա­մեն գնով փր­կել այն։ Ա­ռա­վո­տյան ար­դեն ո­րո­շել էի ա­նե­լիքս։ Հորս խնդ­րե­ցի ձայ­նա­դա­րա­նից բե­րել տալ եր­գը՝ իբր որ­պես­զի ինձ հա­մար ձայ­նագ­րեմ։ Ա­պա 38 սմ/վրկ ա­րա­գու­թյամբ հա­տուկ ժա­պա­վե­նա­կո­ճից` բա­բի­նա­յից, բնօ­րի­նա­կից ձայ­նագ­րե­ցի մի այլ դա­տարկ բա­բի­նա­յի վրա, այն դրե­ցի բնօ­րի­նա­կի տու­փի մեջ, իսկ ի­րա­կան բնօ­րի­նա­կը հո­րիցս ծա­ծուկ բե­րե­ցի տուն։ Մտա­ծում էի՝ դե թող փոր­ձեն վե­րաց­նել այն, բնօ­րի­նա­կը մոտս է...
Վա­ղուց չկա հայրս, չկա նաև Ար­ցա­խի մար­զա­յին ռա­դիո­յի այդ հա­րուստ ձայ­նա­դա­րա­նը, ո­րը տա­րի­ներ շա­րու­նակ ստեղ­ծել, հարս­տաց­րել էր հայրս։ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ գրե­թե հիմ­նո­վին ա­վեր­վել է այն։ Բայց մա­սուն­քի պես ա­ռայ­սօր տա­նը պա­հում եմ Անդ­րա­նի­կին նվիր­ված հրա­շա­լի եր­գի բնօ­րի­նա­կը, չնա­յած ար­դեն չկա հի­նա­վուրց այն տեխ­նի­կան, ո­րի վրա կա­րե­լի է լսել այդ եր­գը...

Վարդ­գես Օ­ՎՅԱՆ
1969թ. 
Մեծ լոռեցին՝ Ստեփանակերտի 
պետթատրոնի բեմում

 

 

 

Last modified onՈւրբաթ, 06 Սեպտեմբերի 2019 14:54