comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԻՎԱՆՅԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԻ ԽՈՍՏՈՒՄԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԻՎԱՆՅԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԻ ԽՈՍՏՈՒՄԸ

Լուսինե Շադյան

 Այսօր Արցախի հերոս, ՙՈսկե արծիվ՚ շքանշանի ասպետ, գեներալ-լեյտենանտ Ք. Իվանյանի անվան Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանում խոստման հերթական հանդիսավոր արարողությունն էր:

Իվանյանականները ծաղիկներ խոնարհեցին Ք. Իվանյանի հուշարձանին, որից հետո սկսվեց միջոցառումը: Այն մեկնարկեց հրամանատարության ողջույնի խոսքով ու շնորհավորանքներով: Բացման խոսքով հանդես եկավ ՌՎ պետի ԱՀՏԱ գծով տեղակալ մայոր Հ. Բաղդասարյանը՝ շեշտելով, որ իրենց գերնպատակն է նպաստել և աջակցել սաների խոստման իրականացմանը, նրանց՝ լիարժեք և կիրթ քաղաքացիների ձևավորմանն ու կայացմանը:
Խոստման արարողությանն ընդգրկված էին ընդամենը երկու ամիս առաջ ՌՎ ընդունված 30 սաները, նրանցից չորսը աղջիկներ են՝ պատրաստ ոչ պակաս պատասխանատվությամբ յուրացնելու ռազմական գործը: Աղջիկների ընտրությունը վճռական է:  Նրանք գտնում են, որ հայ ազգը պետք է պարծենա նաև իր աղջիկ զինվորականներով: Սանուհիներից Սնեժանա Բաբայանը համոզված է, որ անպայման սպա կդառնա, իսկ Մարտիրոսյան Թերեզան վարժարանում հիմնաքարը դնելուց հետո ուսումը կշարունակի Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում:
ՌՎ պետ փոխգնդապետ Վ. Հակոբյանը, բարձր գնահատելով սաների ՌՎ-ում ուսումը շարունակելու ընտրությունը, հորդորեց նրանց ունենալ հայրենիքի պաշտպանի ոգին և բազուկը:
Սաներին շնորհավորեց նաև վարժարանի ուսումնական մասի հայոց լեզվի և գրականության դասախոս Անուշ Բաբայանը՝ ներկաներին վստահեցնելով, որ ՌՎ միշտ էլ դաստիարակել է ռազմական անկոտրում ոգի ունեցող սերունդ: Շնորհավորելով սաներին նա կոչ արեց գիտակցել գիտելիքի կարևորությունը, լավ սովորել ու լինել մեր հաղթանակները կրած հերոսների արժանի հետնորդները: Ծնողական օրհնանք հղեց սաներին նոր խոստում տված սանի ծնող տիկին Ղուլյանը՝ հորդորելով նրանց միշտ բարձր պահել հրամանատարների, ծնողների ու հայրենիքի պատիվը:
ՙԼավ սովորել, լինել ազնիվ, տքնաջան, ոգով արի և մշտապես մարզված, սրբությամբ պահպանել վարժարանի պատիվը, առաջնորդվել նրա կանոնադրությամբ, անտրտունջ կատարել սանի պարտականությունները, դառնալ հանրապետության օրինակելի քաղաքացի և հայ ժողովրդի հուսալի պաշտպան, Հայ Դատի ամենաեռանդուն ջատագով, բոլոր պարագաներում բարձր պահել գեներալ-լեյտենանտ Իվանյանի անմահ անունը՚. խոստում, որը խրոխտ ու հավաստի հնչեց իվանյանականների շուրթերից: Խոստման բառերի խորհուրդն ու կարևորությունը գիտակցելով՝ նրանք լի են վճռականությամբ ու նպատակասլացությամբ:
Միջոցառմանն առանձնակի շուք ու ոգևորություն հաղորդեցին 3-րդ ՈՒՎ սաների ձեռնամարտի հնարքների ցուցադրումը: ՌՎ պետ փոխգնդապետ Վ. Հակոբյանը ձեռնամարտի հրահանգիչ Ժիրայր Պետրոսյանին պարգևատրեց պատվոգրով: Հանդես եկավ նաև նոր խոստում տված սան Հովհաննես Քուքուրթչյանը՝ խոստանալով արժանանալ Ք. Իվանյանի ռազմամարզական վարժարանի սանի պատվավոր կոչմանը:Հպարտությունն ու ոգևորությունը համակել էր բոլորին:

 

 

 

 

Last modified onՇաբաթ, 26 Հոկտեմբերի 2019 13:40