comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՎԵ­ՐԱ­ԿԱ­ՌՈՒՑ­ՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՍՐ­ԲԱ­ՏԵ­ՂԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵ­ՐԱ­ԿԱ­ՌՈՒՑ­ՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՍՐ­ԲԱ­ՏԵ­ՂԻ

Կա­րի­նե ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ

ք. Մար­տու­նի

 Նա ե­կավ, ո­րով­հետև չգալ չէր կա­րող։ Հայ­րե­նի­քի ու ա­րյան կան­չը շատ ա­վե­լի զո­րեղ գտն­վեց։

Յու­րի Բա­բա­ջա­նյան։ Ա­նուն, որ հպար­տու­թյամբ են ար­տա­սա­նում ա­վագ և կրտ­սեր սե­րունդ­նե­րը։ Ճար­տա­րը շատ հե­րոս­ներ է տվել։ Նրանց շար­քում է Յու­րին։
Որ­դու կորս­տի ցա­վը փոքր-ինչ մեղ­մե­լու հույ­սով հայ­րը՝ Վա­ղար­շակ Բա­բա­ջա­նյա­նը, 1994-ին Ճար­տա­րի կենտ­րո­նա­կան ճամ­փեզ­րին նրա ա­նու­նով հու­շաղ­բյուր կա­ռու­ցեց։
Եր­կու ու կես տաս­նա­մյակ է ան­ցել աղ­բյու­րի կա­ռու­ցու­մից, և վե­րա­նո­րոգ­ման կա­րիք ու­ներ։ Մի խումբ նվի­րյալ­նե­րի մի­ջոց­նե­րով, երևա­նաբ­նակ հա­մա­քա­ղա­քա­ցի Համ­լետ Հա­րու­թյու­նյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ, վե­րա­նո­րոգ­վեց ու նոր շունչ ստա­ցավ այն, տե­ղադր­վեց խաչ­քար, դար­ձավ ան­ցորդ­նե­րի ու ճար­տար­ցի­նե­րի հա­մար սր­բա­տե­ղի։
Հոկ­տեմ­բե­րի 4-ին տե­ղի ու­նե­ցավ խաչ­քար-հու­շաղ­բյու­րի վե­րա­բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նը, ո­րին մաս­նակ­ցում էր շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ա­րա­րատ Մել­քու­մյա­նը, հրա­վիր­ված էին հե­րո­սի մար­տա­կան ըն­կեր­ներ, ներ­կա էին ըն­տա­նի­քը, հա­րա­զատ­նե­րը, հա­մայն­քի բնա­կիչ­ներ։
Հե­րո­սի կեն­սագ­րու­թյու­նը և մար­տա­կան ու­ղին շա­տե­րին են հայտ­նի։ Ապ­րե­լով հայ­րե­նի­քից հե­ռու՝ Դու­շամ­բե քա­ղա­քում, չկա­րո­ղա­ցավ ան­մասն մնալ ա­զա­տու­թյան ու­ղին բռ­նած, ան­կա­խու­թյան հա­մար մար­տն­չող սե­փա­կան ժո­ղովր­դի սր­բա­զան պայ­քա­րից։ Հաս­կա­ցավ, որ իր տե­ղը Ճար­տա­րում է: Հա­մախ­մբ­վե­ցին ճար­տա­րե­ցի նվի­րյալ­նե­րով և հանձն ա­ռան հայ­րե­նի բնա­կա­վայ­րե­րի պաշտ­պա­նու­թյու­նը։ Յու­րի Բա­բա­ջա­նյա­նը դար­ձավ Ճար­տա­րի գու­մար­տա­կի հրա­մա­նա­տար։
Ա­ռի­թին հա­մա­հունչ գե­ղե­ցիկ ու հա­գե­ցած մի­ջո­ցա­ռում էր, որ կազ­մա­կեր­պել էր Ճար­տա­րի Սևակ Ղու­կա­սյա­նի ան­վան մար­զամ­շա­կու­թա­յին պա­լա­տի տնօ­րեն Ի­րի­նա Ա­ռա­քե­լյա­նը:
ՊԲ Ն զո­րա­մա­սի հոգևոր սպա­սա­վոր Հա­րու­թյուն սար­կա­վագ Մար­տի­րո­սյա­նը, հատ­կան­շե­լով հե­րո­սի ան­ցած մար­տա­կան ու­ղին և ապ­րած կյան­քը, նրա տիկ­նո­ջը, դստ­րե­րին, հա­րա­զատ­նե­րին հոր­դո­րեց եր­բեք ար­ցունք­նե­րով չմ­խի­թա­րել սր­տի ցա­վը: Ու միաս­նա­բար ա­ղո­թե­ցին Յու­րի Բա­բա­ջա­նյա­նի և մեր մյուս բո­լոր հե­րոս տղա­նե­րի հո­գու խա­ղա­ղու­թյան հա­մար։

Հի­շա­տա­կի և մե­ծար­ման խոսք ա­սա­ցին ու­սու­ցիչ Բաբ­կեն Սա­ֆա­րյա­նը, մար­տա­կան ըն­կեր Կա­մո Սա­ֆա­րյա­նը: Յու­րիի մար­տա­կան ու­ղին սկս­վեց Տո­ղի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից՝ հա­տուկ հանձ­նա­րա­րա­կա­նով, հե­տո ար­դեն շա­րու­նակ­վեց ըստ ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կա­նի։ Հե­րո­սի դուստ­րը՝ Ա­նու­շը, իր և Բա­բա­ջա­նյան գեր­դաս­տա­նի ա­նու­նից շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց մի­ջո­ցա­ռու­մը նա­խա­ձեռ­նող­նե­րին ու ի­րա­գոր­ծող­նե­րին։ Ըն­դա­մե­նը 5 տա­րե­կան էր, երբ կորց­րեց հո­րը։ Սի­րե­լի հոր կեր­պարն իր հա­մար ամ­բող­ջա­նում է ման­կու­թյան հի­շո­ղու­թյուն­նե­րի պա­տա­ռիկ­նե­րի ու նրա մա­սին պատ­մու­թյուն­նե­րի հյուս­քից։ Հպար­տու­թյու­նը, որ ժա­ռան­գու­թյուն է ստա­ցել հո­րից, գե­րակշ­ռում է ման­կա­կան ե­րա­զանք­նե­րին, չու­նե­ցած հայ­րա­կան գուր­գու­րանք­նե­րին։ Այ­սօր ար­դեն քրոջ ըն­տա­նի­քում մե­ծա­նում է պա­պի­կի ան­վա­նա­կի­րը, գեր­դաս­տա­նում կծն­վեն նոր Յու­րի­ներ, ով­քեր կլի­նեն հե­րո­սա­կան գե­նի ար­ժա­նի կրող­նե­րը։
Բա­րե­րար Համ­լետ Հա­րու­թյու­նյա­նը խաչ­քար-հու­շար­ձա­նը հա­մա­րեց հա­մա­ժո­ղովր­դա­կան, ո­րը նվիր­ված է ինչ­պես Յու­րի Բա­բա­ջա­նյա­նի, այն­պես և մեր բո­լոր նա­հա­տակ­նե­րի հի­շա­տա­կին։ Խնդ­րեց այն դի­տել ոչ իբրև աղ­բյուր, այլ սր­բա­տե­ղի, և պար­տա­վո­րեց­րեց կա­ռույ­ցին վե­րա­բեր­վել նույն դի­տար­կու­մով։
ՙՄար­տա­կան խաչ՚ 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր (հետ­մա­հու) Յու­րի Բա­բա­ջա­նյա­նի հի­շա­տա­կին կա­ռուց­ված խաչ­քար-հու­շաղ­բյու­րի վե­րա­բաց­ման ա­րա­րո­ղու­թյան մտահ­ղաց­ման, նա­խա­ձեռն­ման և խաչ­քա­րի կա­ռուց­ման աշ­խա­տանք­ներն ա­վար­տին հասց­նե­լու հա­մար շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի կար­գադ­րու­թյամբ շրջ­վար­չա­կազ­մի պատ­վոգ­րով պարգևատր­վե­ցին բա­րե­գործ Համ­լետ Հա­րու­թյու­նյա­նը, շի­նա­րար, բա­րե­գոր­ծա­կան հի­մունք­նե­րով խաչ­քա­րի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րի ակ­տիվ մաս­նա­կից Սա­սուն Դա­նիե­լյա­նը, քա­րա­գործ-շի­նա­րար Է­րիկ Բա­բա­յա­նը։ Պատ­վոգ­րե­րը հանձ­նեց շր­ջա­նի ղե­կա­վար Ա­րա­րատ Մել­քու­մյա­նը։
Այ­նու­հետև հու­շաղ­բյու­րին ներ­կա­նե­րը ծա­ղիկ­ներ խո­նար­հե­ցին` հար­գան­քի տուրք մա­տու­ցե­լով հե­րո­սի հի­շա­տա­կին։

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2019 12:17