comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ո­ԳԵՇՆ­ՉՈՂ ՀԱՂ­ԹԱ­ՆԱԿ՝ 1991-Ի ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 30-ԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

Ո­ԳԵՇՆ­ՉՈՂ ՀԱՂ­ԹԱ­ՆԱԿ՝ 1991-Ի ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 30-ԻՆ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 ՙ1991 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 30-ին տե­ղի է ու­նե­ցել Տող գյու­ղում տե­ղա­կայ­ված ադր­բե­ջա­նա­կան ՄՀՆՋ-ի (Մի­լի­ցիա­յի հա­տուկ նշա­նա­կու­թյան ջո­կատ) գու­մար­տա­կը վնա­սա­զեր­ծե­լու և Տո­ղի հայ­կա­կան մա­սի պա­շա­րու­մը վե­րաց­նե­լու գոր­ծո­ղու­թյու­նը: Հոկ­տեմ­բե­րի 30-ին, ժա­մը 17:30-ին, սկս­վել է Տո­ղի ա­զա­տագ­րու­մը։ Հայ ա­զա­տա­մար­տիկ­նե­րի կրա­կոց­նե­րից ա­վեր­վել է ՄՀՆՋ-ի զո­րա­նո­ցը և պայ­թել ռազ­մամ­թեր­քի պա­հես­տը: Ա­նակն­կա­լի ե­կած հա­կա­ռա­կորդն ա­ռանց լուրջ դի­մադ­րու­թյան լքել է դիր­քե­րը և ադր­բե­ջան­ցի բնա­կիչ­նե­րի հետ փա­խուս­տի դի­մել: Թվա­քա­նա­կով և սպա­ռա­զի­նու­թյամբ գե­րա­զան­ցող հա­կա­ռա­կոր­դի նկատ­մամբ ա­ռանց զո­հե­րի և վի­րա­վոր­նե­րի տա­րած հաղ­թա­նա­կը ոգևո­րել է Հադ­րու­թի շր­ջա­նի բնակ­չու­թյա­նը, իսկ Տո­ղից ոչ հե­ռու գտն­վող ադր­բե­ջա­նաբ­նակ Սա­լա­քյա­թին գյու­ղի բնա­կիչ­նե­րը, ի­մա­նա­լով ՄՀՆՋ-ի փա­խուս­տի մա­սին, ինք­նա­կամ հե­ռա­ցել են գյու­ղից՚:

Դա­սագր­քա­յին դար­ձած այս տո­ղե­րը վկա­յում են Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի պատ­մու­թյան ա­ռա­ջին հե­րո­սա­կան է­ջե­րի մա­սին: Այդ օր­վա մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը թե՜ այն տա­րի­նե­րին և թե՜ մեր օ­րե­րին ներ­շն­չում են հպար­տու­թյուն` հայ ա­զա­տա­մար­տիկ­նե­րի քա­ջու­թյան, խի­զա­խու­թյան, ռազ­մա­կան խե­լամ­տու­թյան, և ու­րա­խու­թյուն` մարտն ան­զոհ ու հա­ջո­ղու­թյամբ ա­վար­տե­լու հա­մար:
2019 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 30-ին Հադ­րու­թի շր­ջա­նի Տո­ղի հա­մայն­քի մե­լի­քա­կան ա­պա­րան­քում հա­վաք­ված հան­րու­թյու­նը 28-րդ ան­գամ տո­նում էր այդ հի­շար­ժան տա­րե­դար­ձը: Ներ­կա էին Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Կա­մո Պետ­րո­սյա­նը, շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կից­ներ, շր­ջա­նում զին­վո­րա­կան­ներ, Տո­ղի և մեր­ձա­կա գյու­ղե­րի հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ:
Բա­նա­խոս­նե­րը` շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Կա­մո Պետ­րո­սյա­նը, Տո­ղի հա­մայն­քի ղե­կա­վար Վար­դան Գրի­գո­րյա­նը, Վի­գեն Գրի­գո­րյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցի 12-րդ դա­սա­րա­նի ա­շա­կերտ Ան­նա Ղահ­րի­յա­նը, նախ­կին ա­զա­տա­մար­տիկ, պա­հես­տի մա­յոր Վա­հե Սա­հա­կյա­նը, հա­մա­գյու­ղա­ցի Լավ­րենտ Ստե­փա­նյա­նը, գյու­ղի ա­ռա­ջին ինք­նա­պաշտ­պա­նա­կան խմ­բի հրա­մա­նա­տար, ՙՄար­տա­կան խաչ՚ 1-ին և 2-րդ աս­տի­ճա­նի աս­պետ Վի­գեն Գրի­գո­րյա­նի այ­րի Գրե­տա Ա­վե­տի­սյանն ի­րենց ե­լույթ­նե­րում ներ­կա­յաց­նե­լով տար­բեր դր­վագ­ներ գյու­ղի պատ­մու­թյան, ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ջո­կատ­նե­րի գոր­ծու­նեու­թյան մա­սին, նշում էին այդ ա­ռա­ջին հաղ­թա­նա­կի կարևո­րու­թյու­նը` նոր սկս­ված պա­տե­րազ­մի ողջ ըն­թաց­քի հա­մար:
Հաղ­թա­հա­րե­լով հետ­պա­տե­րազ­մյան ծանր տա­րի­նե­րը, գյու­ղը, շնոր­հիվ նախ­կին հա­մայն­քա­պետ Ա­լեք­սանդր Շա­բու­րյա­նի նվիր­ված գոր­ծու­նեու­թյա­նը, կա­րո­ղա­ցավ ոտ­քի կանգ­նել և զար­գա­նալ ու, չենք խու­սա­փի այս գնա­հա­տա­կա­նից` բար­գա­վա­ճել: Հա­մայն­քում գոր­ծում է գի­նու գոր­ծա­րան ու ար­տադր­վում է տար­բեր տե­սա­կի գի­նի­ներ: Գյու­ղա­ցի­նե­րը զբաղ­վում են ա­նաս­նա­բու­ծու­թյամբ, այ­գե­գոր­ծու­թյամբ, հո­ղա­գոր­ծու­թյամբ:
2005 թվա­կա­նից գյու­ղում գոր­ծում է ՙՏո­ղի ար­վես­տի դպ­րոց՚ ՊՈԱԿ-ը, ո­րում սո­վո­րում են ոչ միայն Տո­ղի, այլև են­թաշր­ջա­նի մյուս գյու­ղե­րի ե­րե­խա­նե­րը, ինչ­պես նաև` մա­նուկ­ներ հարևան են­թաշր­ջա­նի գյու­ղե­րից:
Տողն ու­նի հա­րուստ պատ­մու­թյուն: Դրա մա­սին են վկա­յում ոչ միայն գրա­կան աղ­բյուր­նե­րը, ար­խի­վա­յին փաս­տաթղ­թե­րը, այլև գյու­ղի կենտ­րո­նա­կան մա­սում պահ­պան­ված Մե­լի­քա­կան ա­պա­րանքն իր ողջ հա­մա­լի­րով, հին շի­նու­թյուն­նե­րի պա­տե­րի վրա քան­դա­կած տեքս­տե­րը, տար­բեր ժա­մա­նա­կա­հատ­ված­նե­րում կա­ռուց­ված ե­կե­ղե­ցի­նե­րը, տնե­րը, աղ­բյուր­նե­րը, պա­րիսպ­նե­րը: Իսկ վեր­ջին տա­րի­նե­րին այս­տեղ անց կաց­վում է Գի­նու փա­ռա­տոն, որն ա­վե­լի է մե­ծաց­նում այս պատ­մա­կան գյու­ղի համ­բա­վը` Ար­ցախ բե­րե­լով հա­զա­րա­վոր զբո­սաշր­ջիկ­նե­րի:
Մի­ջո­ցառ­ման պաշ­տո­նա­կան մա­սից հե­տո Տո­ղի ար­վես­տի դպ­րո­ցի սա­ներն ի­րենց հմուտ ու գե­ղե­ցիկ կա­տա­րում­նե­րով` գե­ղա­գի­տա­կան հա­ճե­լի պա­հեր պարգևե­ցին հան­րու­թյա­նը:

 

 

 

 

 

 

 

Last modified onԵրեքշաբթի, 05 Նոյեմբերի 2019 11:48