Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՌՅՈՒԾԱՆՈՒՆ ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Այսօր Արցախի լեգենդար հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 77 տարեկան: Այդ կապակցությամբ հուշ-ցերեկույթ է կազմակերպվել Ստեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանում: 

ՙԼեոնիդ Ազգալդյանը դարձավ այն զոհերից մեկը, որ իր ամբողջ կյանքով կամուրջ դարձավ դեպի հաղթանակը: Առանց այդ նվիրումի հաղթանակ հնարավոր չէ ձեռք բերել: Ազգալդյանն իր արյամբ սնեց արցախյան հողը և այդ հողի վրա նոր հերոսներ պիտի բարձրանան, նոր կյանք շենանա՚,-բացման իր խոսքում ասաց համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը:
ՙԼեոնիդ Ազգալդյանն ազգային ազատագրական պայքարի այն մարտիկն էր, որ Արցախը, Հայաստանի Հանրապետությունը և Արևմտյան Հայաստանը իրարից չէր անջատում, դիտում էր որպես մեկ միասնական, ամբողջական հայրենիք՚,-ասաց միջոցառման կազմակերպիչ ու գլխավոր բանախոս, համալսարանի ՏՏ և բնագիտության ամբիոնի դոցենտ, պահեստազորի գնդապետ Գեղամ Միքայելյանը: Նա միջոցառման ամբողջ ընթացքում փաստական տվյալներով Ազգալդյանին ներկայացրեց որպես Գարեգին Նժդեհի մեծ հոգեզավակ:
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկայի ինստիտուտի բաժնի վարիչ, պետական համալսարանի դասախոս Լեոնոիդ Ազգալդյանն Արցախյան գոյապայքարի առաջին օրերից նետվել է խրամատներ: Այն կարգապահությունը, որ նա է սահմանել է, հասել է իրեն Մամիկոնյանների ուխտով, Դավիթ Բեկով, Սարդարապատով, Նժդեհով, նշեց բանախոսը: Ազգալդյանի գործունեությունը նա շաղկապեց նրա զինակից հերոս Վլադիմիր Բալայանի հետ: Երկու լեգենդար հրամանատարներին պաշտպանության կազմակերպման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԼՂՀ նախագահի հրամանագրով այս տարվա օգոստոսի 28-ին են շնորհվել ՙԱրցախի հերոս՚ բարձրագույն կոչումներ: Ինչպես ասում են` ուշ, բայց ոչ ուշացած:
Ամենամեծ կոչումը տալիս է ժողովուրդը, իսկ կնիքը դնում է ժամանակը:
Ազգալդյանի նահատակության առեղծվածը միայուսվեց նրա անձի ու կյանքի մեծ առեղծվածին` սերունդների համար դառնալով ասք ու առասպել առյուծանուն հերոսի մասին, ով սիրել է իր հայրենիքը կյանքից առավել: ՙՈգին և ոչ թե զենքն է հաղթում պատերազմում, ու նորից կգա նոր հայը` այսօր,վաղը և ընդմիշտ՚,-ասել է Ազգալդյանը:
Հուշ ցերեկույթին ելույթ ունեցան Լ. Ազագալդյանի մարտական ընկեր, Արցախի ինքնապաշտպանական ջոկատների առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, ՊԲ ներկայացուցիչ Հրայր Փաշայանը: Ուսանողները հանդես եկան Ազգալդյանի ու Նժդեհի խորիմաստ ասույթներով: Կատարվեց նաև երգ:
Ոգեղեն այդ միջոցառումը ներկաներին շոշափելիորեն տեսանելի դարձրեց այն մարդու կերպարը, որն ապրեց որպես ասպետ և կռվեց որպես հերոս: