Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՆՐԱՆՔ ԳԻ­ՏԱԿ­ՑԱ­ԲԱՐ ԸՆՏ­ՐԵ­ՑԻՆ ՄԱՀ­ՎԱՆ ՃԱ­ՆԱ­ՊԱՐ­ՀԸ

 

 

 

Ա­նուշ ԱՍ­ՐԻ­ԲԱ­ԲԱ­ՅԱՆ
ք.Մար­տու­նի

 

Օ­րերս Մար­տու­նու մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տում կա­յա­ցավ հուշ-ե­րե­կո՝ նվիր­ված հուն­վար ամ­սում ծն­ված, հո­բե­լյա­նա­կան տա­րե­դարձ­նե­րով, մար­տու­նե­ցի զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հի­շա­տա­կին։
Ռու­դիկ Խա­չատ­րյա­նի, Վար­դան Մկրտ­չյա­նի, Սեր­ժիկ Փա­րա­մա­զյա­նի և Ռո­բերտ Հա­կոբ­ջա­նյա­նին հի­շա­տա­կին նվիր­ված մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ա­րա­րատ Մել­քու­մյա­նը, Մար­տու­նու քա­ղա­քա­պետ Հայկ Սարգ­սյա­նը, զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հա­րա­զատ­ներ, մար­տա­կան ըն­կեր­ներ, մտե­րիմ­ներ։ Հուշ-ե­րե­կո­յի ժա­մա­նակ ներ­կա­յաց­վեց զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի կեն­սագ­րու­թյուն­նե­րը, ան­ցած մար­տա­կան ու­ղին ու վեր­հու­շի պա­տա­ռիկ­ներ, ո­րոնք պատ­մել էին նրանց հա­րա­զատ­նե­րը։

Նրան­ցից յու­րա­քան­չյու­րի` դե­պի ա­զա­տու­թյուն տա­նող ճա­նա­պար­հը փշոտ էր, լի փոր­ձու­թյուն­նե­րով, և դա լավ էին գի­տակ­ցում մար­տի նետ­ված տղա­նե­րը, սա­կայն նրանք ան­տե­սել էին վտանգ­նե­րը, որ ա­մեն վայր­կյան սպառ­նում էր նրանց: Ա­ռանց վա­րա­նե­լու և վայր­կյան ան­գամ եր­կմ­տե­լու բազ­մա­թիվ նվի­րյալ­ներ կյան­քի գնով մեզ ա­զա­տու­թյուն պարգևե­ցին։ Մենք` ապ­րող­ներս, պար­տա­վոր ենք հա­վերժ վառ պա­հել նրանց հի­շա­տա­կը և գա­լիք սե­րունդ­նե­րին ներ­կա­յաց­նել նրանց սխ­րան­քը։
Ռու­դիկ Ավ­շա­րի Խա­չատ­րյա­նը ծն­վել է 1975թ.-ի հուն­վա­րի 1-ին, Ֆի­զու­լի շր­ջա­նի Հո­րա­դիզ բնա­կա­վայ­րում։ Ա­վար­տել է տե­ղի ռու­սա­կան դպ­րո­ցը։ Երբ սկս­վեց Ար­ցա­խյան շար­ժու­մը` Խա­չատ­րյան­նե­րի ըն­տա­նի­քը վե­րաբ­նա­կու­թյուն հաս­տա­տեց Մար­տու­նի քա­ղա­քում։ Ռու­դի­կը զին­վո­րագր­վեց ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին ա­ռա­ջին իսկ պա­հե­րից և ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցեց Ա­մի­րան­լա­րի, Կու­րո­պատ­կի­նի, Աղ­դա­մի, Ֆի­զու­լիի, Հո­րա­դի­զի, Մու­ղան­լուի թշ­նա­մա­կան կրա­կա­կե­տե­րի վե­րաց­ման հա­մար մղ­ված մար­տե­րին։ Գն­դաց­րորդ, դա­սա­կի հրա­մա­նա­տար Ռ.Խա­չատ­րյա­նը զոհ­վել է 1994-ի հուն­վա­րի 13-ին, մար­տա­կան ա­ռա­ջադ­րանք կա­տա­րե­լու ժա­մա­նակ, Ներ­քին Վեյ­սա­լու գյու­ղի մոտ։ Նա կդառ­նար 45 տա­րե­կան, բայց, ա­վաղ, հա­վերժ մնաց 19 տա­րե­կան։ Մար­տա­կան ըն­կեր Պա­վել Ա­վա­գյա­նը պատ­մում է. ՙՌու­դի­կը չէր կրում ոչ ոս­կյա և ոչ էլ ար­ծա­թյա վզ­նոց, նրա վզին գն­դաց­րի փամ­փուշտ­նե­րի շղ­թան էր: Նա գն­դա­ցիրն այն­պես էր օգ­տա­գոր­ծում, կար­ծես ատր­ճա­նակ լի­ներ ձեռ­քում՚:
Վար­դան Թևա­նի Մկրտ­չյա­նը ծն­վել է 1965-ի հուն­վա­րի 1-ին, Մար­տու­նի քա­ղա­քում։ Մե­րու­ժան Մո­սի­յա­նի գու­մար­տա­կում էր։ Մաս­նակ­ցել է Ա­մի­րան­լա­րի, Մու­ղան­լուի, Աղ­դա­մի, Ավ­դա­լի, Գյու­լափ­լուի, Խո­ջա­վեն­դի ա­զա­տագր­ման հա­մար մղ­ված ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։ 1992թ.-ի նո­յեմ­բե­րի 5-ին Վար­դա­նը նոր էր ի­ջել դիր­քե­րից։ Զո­րա­նո­ցում գն­դի­կա­յին ա­վիա­ռումբ կար, վերց­րեց, ու­սում­նա­սի­րեց։ Ռում­բը պա­տա­հա­բար ձեռ­քից վայր ըն­կավ, պայ­թեց… Կտր­վեց Վար­դա­նի կյան­քի թե­լը՝ հա­րա­զատ­նե­րի սր­տում թող­նե­լով ան­մոր­մոք ցավ ու կա­րոտ։ Հայ­րը՝ Թևան Մկրտ­չյա­նը, որ­դու զոհ­վե­լուց հե­տո ըն­դա­մե­նը մեկ ա­միս ապ­րեց։ Նա չդի­մա­ցավ որ­դու կորս­տի ցա­վին։ Վար­դա­նի ապ­րած կարճ կյան­քի մա­սին հուզ­վում ու դժ­վա­րա­նում են խո­սել հա­րա­զատ­նե­րը, բայց պետք է խո­սել, պատ­մել, հի­շել ու մե­ծա­րել ազ­գի նվի­րյալ­նե­րին։
Սեր­ժիկ Ար­տա­շե­սի Փա­րա­մա­զյա­նը ծն­վել է 1960թ.-ի հուն­վա­րի 2-ին, Մար­տու­նի քա­ղա­քում։ 1984թ.-ին ա­մուս­նա­ցել է Գա­յա­նեի հետ, ստեղ­ծել ի­րենց ե­րա­զած գե­ղե­ցիկ ըն­տա­նի­քը՝ կյանք պարգևել եր­կու զա­վա­կի՝ Քրիս­տի­նեին և Խո­րե­նին։
88-ին, երբ սկս­վեց Ար­ցա­խյան շար­ժու­մը, Սեր­ժի­կը կա­մա­վո­րագր­վեց ա­ռա­ջին իսկ օ­րե­րից։
1992-ին ապ­րի­լին թշ­նա­մու կող­մից ռմ­բա­կոծ­վեց և հո­ղին հա­վա­սար­վեց հայ­րա­կան տու­նը։ Քույ­րը՝ Է­լյո­նո­րան, ով ապ­րում էր ՌԴ-ում, խնդ­րեց եղ­բորն ըն­տա­նի­քով տե­ղա­փոխ­վել ու ապ­րել ի­րենց մոտ, բայց նա չհա­մա­ձայն­վեց, դեռ ա­վե­լին՝ զար­մա­ցավ քրոջ ա­ռա­ջար­կից։
Երբ Մար­տու­նիում վի­ճա­կը վտան­գա­վոր էր, Սեր­ժի­կը կնո­ջը և ե­րե­խա­նե­րին տե­ղա­փո­խեց Նն­գի գյուղ։ ՙՎեր­ջին ան­գամ, երբ ե­կավ Նն­գի, մեզ տես­նե­լու, Խո­րե­նի ձեռ­քին մի ար­ծա­թե շղ­թա կար խա­չի հետ, տվեց հո­րը։ Չգի­տեմ ինչ­պես բա­ցա­տե­րեմ այդ երևույ­թը, գու­ցե ե­րե­խան կան­խազ­գում էր հոր մո­տա­լուտ մա­հը և փոր­ձում էր այդ խա­չով պաշտ­պա­նել նրան, չգի­տեմ՚,- պատ­մում է կի­նը։
1992-ի սեպ­տեմ­բե­րի 5-ին, այդ չա­րա­բաս­տիկ օ­րը Ս.Փա­րա­մա­զյանն ի­ջել էր դիր­քե­րից։ Ճա­կա­տագ­րի կա­մոք նա գնաց հայ­րա­կան տուն։ Ճա­նա­պար­հին, թոն­րի մո­տով անց­նե­լիս, կա­նայք Սեր­ժի­կին թարմ հաց հյու­րա­սի­րե­ցին ու նա հա­ցը ձեռ­քին գնաց դե­պի հարևան Բագ­րա­տի տուն։ Հենց այդ ժա­մա­նակ թշ­նա­մին կր­կին ռմ­բա­կո­ծեց։ Հարևան­նե­րը նրան կան­չե­ցին, որ շուտ մտ­նի ա­պաս­տա­րան, իսկ նա պա­տաս­խա­նեց,- ՙչգի­տեմ շուտ գալն է ճիշտ, թե՝ ուշ՚ սրանք Ս.Փա­րա­մա­զյա­նի վեր­ջին բա­ռերն էին։
Հե­րոս­նե­րի ա­րյամբ շա­ղախ­ված հո­ղում մե­ծա­ցան ու հա­սակ ա­ռան նրանց զա­վակ­նե­րը, հո­գու խոր­քե­րում սր­բու­թյամբ պա­հե­լով այն դա­տարկ ան­կյու­նը, որ պի­տի սի­րով ու բերկ­րան­քով լց­նեին հայ­րե­րը։
Ռո­բերտ Դա­վի­թի Հա­կոբ­ջա­նյա­նը ծն­վել է 1955թ.-ի հուն­վա­րի 23-ին, Մար­տու­նի քա­ղա­քում։
1980թ.-ին ա­մուս­նա­ցել է և ըն­տա­նի­քով տե­ղա­փոխ­վել Չեչ­նիա­յի մայ­րա­քա­ղաք Գրոզ­նի, շա­րու­նա­կել աշ­խա­տել իր մաս­նա­գի­տու­թյամբ։
Ար­ցա­խում սկս­ված ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի ա­լի­քը հա­սավ նաև Գրոզ­նի և Ռո­բեր­տը օ­տար երկ­րում ապ­րելն ա­նի­մաստ հա­մա­րեց։ Իր և ըն­տա­նի­քի հա­մար կա­յաց­րեց ճա­կա­տագ­րա­կան ո­րո­շում՝ 1990թ.-ին կնոջ և եր­կու զա­վակ­նե­րի հետ վա­րա­դար­ձավ ծնն­դա­վայր։ Մար­տու­նիում ան­մի­ջա­պես սկ­սեց մաս­նակ­ցել ա­զա­տագ­րա­կան մար­տե­րին։ 1991թ.-ի կե­սից ան­դա­մագր­վեց Ա­շոտ Ղու­լյա­նի՝ Բե­կո­րի, կա­մա­վո­րա­կան ջո­կա­տին և որ­պես գն­դաց­րորդ մաս­նակ­ցեց մի շարք բնա­կա­վայ­րե­րի պաշտ­պա­նա­կան ու ա­զա­տագ­րա­կան ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րի։
1992թ.-ի սեպ­տեմ­բե­րի 8-ին, Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Չլդ­րան գյու­ղի ա­զա­տագր­ման հա­մար մղ­ված թեժ մար­տում հե­րո­սա­բար նա­հա­տակ­վեց Ռ.Հա­կոբ­ջա­նյա­նը, չհասց­նե­լով տես­նել այդ­քան ե­րա­զած, օ­տա­րի լու­ծը թո­թա­փած ու ա­զա­տագր­ված հայ­րե­նի­քը։ Հետ­մա­հու պարգևատր­վել է ՀՀ և ԱՀ ՙԱ­րիու­թյան հա­մար՚ մե­դալ­նե­րով։
Ռու­դիկ Խա­չատ­րյա­նը, Վար­դան Մկրտ­չյա­նը, Սեր­ժիկ Փա­րա­մա­զյա­նը և Ռո­բերտ Հա­կոբ­ջա­նյա­նը փառ­քով պսա­կե­ցին ի­րենց ա­նու­նը, անմ­նա­ցորդ նվիր­վե­լով հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան գոր­ծին։ Նրանց ա­նուն­ներն ընդ­միշտ գր­վե­ցին հա­յոց հե­րո­սա­կան պատ­մու­թյան մեջ։
Մի­ջո­ցա­ռումն ա­պա­ցույցն է այն բա­նի, որ մենք մշ­տա­պես հի­շում ենք մեր նվի­րյալ­նե­րին, և վս­տա­հա­բար կա­րող ենք ա­սել, որ նա­հա­տակ­նե­րի գործն այ­սօր շա­րու­նա­կում է նոր սե­րուն­դը։