[ARM]     [RUS]     [ENG]

ԴԻ­ՊՈՒ­ԿԱ­ՀԱ­ՐԸ

Կա­րի­նե ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ

ք. Մատունի

 1960թ.-ի փետր­վա­րի 13-ին հին, պատ­մա­կան Հա­ցի գյու­ղի ջա­հել հար­սե­րից մե­կը Մար­գա­րիտ տա­տին աչ­քա­լու­սանք տվեց. թոռ­նու­հի է ծն­վել։ Նո­րա­ծի­նը մեր հե­րո­սու­հին էր՝ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ա­զա­տա­մար­տիկ, ՙՄար­տա­կան խաչ՚ 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր, դի­պու­կա­հար Մար­գա­րի­տա Սարգ­սյա­նը, ում կն­քե­ցին հենց տա­տի ա­նու­նով։

Դպ­րո­ցում սո­վո­րում էր գե­րա­զանց գնա­հա­տա­կան­նե­րով, աչ­քի էր ընկ­նում սուր մտ­քով և բնա­ծին մա­թե­մա­տի­կա­կան ու­նա­կու­թյուն­նե­րով։ 4-րդ դա­սա­րա­նում մա­թե­մա­տի­կա­յի օ­լիմ­պիա­դա­յի ժա­մա­նակ հեշ­տու­թյամբ լու­ծել է բարձր դա­սա­րան­ցի­նե­րի հա­մար տր­ված ա­ռա­ջադ­րանք­նե­րը։ Չոր­րորդ դա­սա­րանն ա­վար­տե­լուց հե­տո ըն­տա­նի­քով տե­ղա­փոխ­վե­ցին Ստե­փա­նա­կերտ, որ­տեղ բարձր ըն­դու­նա­կու­թյուն­նե­րի տեր աղջ­կան միան­գա­մից ըն­դու­նե­ցին մա­թե­մա­տի­կա­կան թե­քու­մով դպ­րո­ցի 6-րդ դա­սա­րա­նում։
1976թ. ըն­դուն­վեց Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րա­նի ֆի­զի­կա-մա­թե­մա­տի­կա­կան ֆա­կուլ­տե­տի հե­ռա­կա բա­ժին։ Զու­գա­հեռ աշ­խա­տում էր Ղա­րա­բա­ղի ՙՄե­տաքս կոմ­բի­նատ՚-ում։ Շար­քա­յին ջուլ­հա­կու­հուց հա­սավ հեր­թա­փո­խի ղե­կա­վա­րի պաշ­տո­նին։ Նա նաև հա­սա­րա­կա­կան ակ­տիվ աշ­խա­տանք էր վա­րում ու հան­դի­սա­նում էր կոմ­բի­նա­տի կո­մե­րիտ­կազ­մա­կեր­պու­թյան քար­տու­ղա­րը։
Շատ էր սի­րում սպոր­տը։ Ա­ռանց եր­կյու­ղի ձի էր վա­րում, հրա­շա­լի շախ­մատ խա­ղում, տար­բեր ա­ռաջ­նու­թյուն­նե­րում հաղ­թա­նակ­ներ գրան­ցում։ Ա­ռանձ­նա­հա­տուկ սեր ու­ներ հրաձ­գու­թյան հան­դեպ։
Սկս­վում է Ար­ցա­խյան գո­յա­մար­տը, հմուտ հրա­ձի­գը ե­րա­զում է միա­նալ հայ­րե­նի­քի ան­կա­խու­թյան հա­մար մար­տն­չող­նե­րին։ Կա­նանց գու­մար­տակ ստեղ­ծե­լու մա­սին լու­րը Մար­գա­րի­տան ոգևո­րու­թյամբ է ըն­դու­նում և ան­դա­մագր­վում։ 1992թ. սեպ­տեմ­բե­րի 1-ից մար­տա­կան պատ­րաս­տու­թյուն է անց­նում Շու­շիի ու­սում­նա-սպոր­տա­յին գու­մար­տա­կում։ Հենց այդ­տեղ էլ Մար­գա­րի­տան ստա­նում է իր օպ­տի­կա­կան նշա­նա­ռու­թյան կե­տով հրա­ցա­նը, ո­րից այլևս չի բա­ժան­վում։
Ե­ռամ­սյա մար­տա­կան նա­խա­պատ­րաս­տու­թյուն անց­նե­լուց հե­տո աղ­ջիկ­նե­րի խում­բը, ո­րի կազ­մում էր Մար­գա­րի­տան, մեկ­նում է մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի գո­տի՝ Շու­շիի շր­ջա­նի Շր­լան գյուղ։ Ստե­փա­նա­կեր­տի 8-րդ վաշ­տի կազ­մում, Սա­րի­բա­բի մեր­ձա­կայ­քում, տե­ղի ու­նե­ցավ Մար­գա­րի­տա­յի մար­տա­կան մկր­տու­թյու­նը։
Նրան սկ­սե­ցին ան­վա­նել ՙդի­պու­կա­հար Մա­գա­րիտ՚։ Մա­կա­նու­նը դար­ձավ նրա երկ­րորդ ա­նու­նը։ Մար­գա­րի­տա Սարգ­սյա­նը փա­ռա­վոր մար­տա­կան ու­ղի է ան­ցել, մաս­նակ­ցել Շու­շիի շր­ջա­նի, Բեր­ձո­րի, Քար­վա­ճա­ռի, Ակ­նա­յի, Սա­նա­սա­րի պաշտ­պա­նա­կան և ա­զա­տագ­րա­կան մար­տե­րին։ Անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում դի­պու­կա­հա­րը դառ­նում էր փոր­ձա­ռու բուժ­քույր, վի­րա­վոր­նե­րին հա­նում մար­տի դաշ­տից, ա­ռա­ջին օգ­նու­թյուն ցույց տա­լիս, հո­գա­տա­րու­թյուն ցու­ցա­բե­րում զին­ծա­ռա­յող­նե­րի հան­դեպ։
1993թ. օ­գոս­տո­սի 18-ը ճա­կա­տագ­րա­կան ե­ղավ մեր հե­րո­սու­հու և նրա մար­տա­կան ըն­կեր­նե­րի հա­մար։ Վաշ­տը, ո­րի կազ­մում կա­յին նաև աղ­ջիկ­ներ, հրա­ման էր ստա­ցել դիր­քա­վոր­վել Կու­բաթ­լուի շր­ջա­նի Բա­շա­րատ գյու­ղի (ներ­կա­յիս Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Ա­մու­տեղ գյուղ) մո­տա­կայ­քում գտն­վող բար­ձուն­քում։ 15 հո­գա­նոց խմ­բով թի­կուն­քից շր­ջան­ցում են բար­ձուն­քը և շեշ­տա­կի գրո­հով գրա­վում այն՝ ճն­շե­լով թշ­նա­մու կրա­կա­կե­տե­րը։ Հե­տա­գա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ար­դյուն­քում մար­տիկ­նե­րի խում­բը հայ­տն­վում է շր­ջա­փակ­ման մեջ։ Ա­զա­տա­մար­տիկ­նե­րը, մի քա­նի օր հա­մառ մար­տեր վա­րե­լով, մինչև օգ­նա­կան ու­ժե­րի հաս­նե­լը, կա­րո­ղա­նում են պա­հել բար­ձուն­քը։ Ողջ են մնում միայն ե­րեք հո­գի։ Ցա­վոք, հե­րո­սա­բար նա­հա­տակ­ված­նե­րի մեջ էր նաև Մար­գա­րի­տան։
Փետր­վա­րի 13-ին հայ­րե­նի Հա­ցի գյու­ղի ա­կում­բում տե­ղի ու­նե­ցավ մի­ջո­ցա­ռում՝ նվիր­ված Մար­գա­րի­տա Սարգ­սյա­նի ծնն­դյան 60-ա­մյա­կին։ Այն կազ­մա­կերպ­վեց հա­մայն­քա­պե­տա­րա­նի, դպ­րո­ցի ու­սուց­չա­կան և ա­շա­կեր­տա­կան կո­լեկ­տիվ­նե­րի միա­ցյալ ու­ժե­րով։ Գյու­ղի դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րը ծա­ղիկ­ներ խո­նար­հե­ցին բե­մա­հար­թա­կին տե­ղադր­ված հե­րո­սու­հու լու­սան­կա­րի կող­քին, հար­գան­քի տուրք մա­տու­ցե­ցին նրա հի­շա­տա­կին, ո­րից հե­տո ար­տա­սա­նե­ցին բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ, Գ.Նժ­դե­հի խոս­քե­րով մե­ծա­րե­ցին հայ զին­վո­րին, նրա մար­տա­կան ո­գին, ան­ցած ու­ղին:
Հա­մայն­քի ղե­կա­վար Սան­թուր Սարգ­սյա­նը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց մի­ջո­ցառ­ման կազ­մա­կեր­պիչ­նե­րին, մաս­նա­կից­նե­րին ու ա­վե­լաց­րեց. ՙԶգա­ցո­ղու­թյուն­նե­րը տար­բեր են, ցա­վում ենք, որ կորց­րել ենք Մար­գա­րի­տա­յին, միա­ժա­մա­նակ հպարտ ենք, որ ու­նե­ցել ենք նման հե­րոս, ով ծանր ու օր­հա­սա­կան պա­հին ստանձ­նել է հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան սուրբ գոր­ծը։ Բո­լորս պար­տա­վոր ենք գնա­հա­տել և արժևո­րել նրա ան­ցած ճա­նա­պար­հը և հի­շա­տա­կը միշտ վառ պա­հել՚։
;

 

 

 

Last modified onՈւրբաթ, 21 Փետրվարի 2020 14:26