[ARM]     [RUS]     [ENG]

ԷՍ­ՔԻԶ՝ ԳԱ­ՅԱ­ՆԵԻ ԴԻ­ՄԱՆ­ԿԱ­ՐԻՆ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 1988-ի փետր­վա­րյան հե­ղա­փո­խա­կան օ­րե­րը շա­տե­րի կյանքն են հե­ղա­փո­խել: Ե­թե չլի­ներ Շար­ժու­մը, շա­տե­րիս ճա­կա­տա­գի­րը այլ կերպ կդա­սա­վոր­վեր:

Գա­յա­նե Առս­տա­մյան… Մարդ, որ իր ամ­բողջ գի­տա­կից կյան­քը նվի­րա­բե­րել է հայ­րե­նի­քին:
Ծն­վել, մե­ծա­ցել է Ստե­փա­նա­կեր­տում: Սո­վո­րել է Ստե­փա­նա­կեր­տի Գրի­բո­յե­դո­վի ան­վան N3 հան­րակր­թա­կան դպ­րո­ցում: 1984-ին ա­վար­տել է Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի պատ­մա­կան ֆա­կուլ­տե­տը: 1985-86-ին աշ­խա­տել է Շա­հու­մյա­նի հայ­կա­կան շր­ջա­նում որ­պես պատ­մու­թյան ու­սու­ցիչ, ա­պա` 1986-89-ին Ստե­փա­նա­կեր­տի կա­պի հան­գույ­ցում: 1989 թվա­կա­նին միա­ցել է Բեր­դա­ձո­րի ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ջո­կա­տին և մինչև 91-ի հայտ­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը ծա­ռա­յում էր որ­պես կա­պա­վոր: 91-ի սեպ­տեմ­բե­րից մինչև 92-ի հուն­վա­րը ծա­ռա­յում էր Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րի շտա­բում: 92-ի նո­յեմ­բե­րից մինչև 93-ի փետր­վա­րը մաս­նակ­ցել է ՙՍպի­տակ՚ փր­կա­րա­րա­կան դա­սըն­թաց­նե­րին, ո­րից հե­տո 93-ի մա­յի­սից մինչև 1995-ի հու­նի­սը ծա­ռա­յել է Շու­շիի գն­դում` որ­պես բուժ­քույր, ա­պա` բուժ­կե­տի պետ: 1995-ին զո­րացր­վել է, բայց հե­տա­գա­յում նո­րից ծա­ռա­յու­թյան է ան­ցել Հա­յաս­տա­նի զին­ված ու­ժե­րում: Պարգևատր­վել է ՙՄար­տա­կան խաչ՚ 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նով և ՙՇու­շիի ա­զա­տագր­ման հա­մար՚ մե­դա­լով:
Ի՞նչ դեր խա­ղաց 88-ի Շար­ժու­մը Գա­յա­նե Առս­տա­մյա­նի կյան­քում: ՙՀա­զիվ թե կա­րե­լի է հաս­տա­տել,- խո­րա­սուզ­ված իր մտ­քե­րի մեջ` ա­սում է Գա­յա­նեն,- որ 1988 թվա­կա­նը աս­պա­րեզ հա­նեց նոր գա­ղա­փար­ներ: Ան­գամ պատ­մու­թյան հետ քիչ ծա­նոթ մար­դը գի­տեր, թե ո­րոնք էին մեր պա­հանջ­նե­րը: Պար­զա­պես կր­կին հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձեռ­վեց բարձ­րա­ձայ­նել մեր պա­հանջ­նե­րը, կա­ռու­ցել հաս­տա­տուն հիմք դրանց հա­մար՚:
Մենք զբոս­նում ենք Ստե­փա­նա­կեր­տի կո­կիկ, խա­ղաղ փո­ղոց­նե­րով: Ան­ցած տա­րի­նե­րի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը ա­րագ հա­ջոր­դում էին մեր հի­շո­ղու­թյան մեջ` լու­սա­վո­րե­լով ան­ցած ու­ղին, հա­մա­չափ­վե­լով մեր օ­րե­րով, ա­ռաջ քա­շե­լով հար­ցեր` ար­դյո՞ք ա­մեն ինչ ե­ղավ այն­պես, ինչ­պես ու­զում էինք, այն­պես կա­ռու­ցե­ցինք, ինչ­պես նա­խագ­ծում էինք:
ՙՃիշտ է,- նկա­տում է Գա­յա­նեն,- մենք դաս­տիա­րակ­վել էինք սո­վե­տա­կան դպ­րոց­նե­րում, բու­հե­րում, ո­րոնք, ի­մի­ջիայ­լոց, ի տար­բե­րու­թյուն այժ­մեա­կան­նե­րի, տա­լիս էին մեզ ա­մուր, հիմ­նա­րար լայն գի­տե­լիք­ներ: Բայց, դրա հետ մեկ­տեղ, նե­րար­կում էին ա­թեիզ­մի, ին­տեր­նա­ցիո­նա­լիզ­մի ո­գին: Բո­լոր խն­դիր­նե­րը ծն­վում էին բոլշևի­կյան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան ըն­դեր­քում: Մա­կե­րե­սի վրա հռ­չակ­ված էին ա­զա­տու­թյան, հա­վա­սա­րու­թյան, բա­րե­կա­մու­թյան, եղ­բայ­րու­թյան սկզ­բունք­նե­րը: Ա­յո, քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան հա­մար դրա­նից մեծ ար­ժեք չկա: Սա­կայն խոր­քում` ի­րա­կա­նու­թյու­նում, գոր­ծում էր վայ­րի բնու­թյան օ­րեն­քը` ու­ժե­ղը խժ­ռում էր թույ­լին, այն էլ` մար­դու ի­մա­ցած բո­լոր մի­ջոց­նե­րով, հնարք­նե­րով, մե­խա­նիզմ­նե­րով: Պար­զա­պես 88-ին այդ օ­րենքն սկ­սեց գոր­ծել բա­ցա­հայ­տո­րեն, ա­ռանց ՙվեր­նազ­գեստ­նե­րի՚. հա­յեր, ե­թե ու­նեք պա­հանջ­ներ, ա­պա բա­րի ե­ղեք պաշտ­պա­նել ինք­ներդ ձեզ՚:
Բո­լորս ենք հի­շում, թե ինչ­քան հա­ճախ էին կազ­մա­կերպ­վում հան­րա­հա­վաք­ներ: Ան­մո­ռա­նա­լի էր հենց ա­ռա­ջի­նը և պատ­մա­կա­նը` փետր­վա­րի 20-ին կա­յա­ցա­ծը: Հա­սա­րա­կու­թյան հա­մար դա ան­սո­վոր ու նոր երևույթ էր: Եվ, կար­ծես, այդ հան­րա­հա­վաք­նե­րի խառ­նա­րա­նում ձևա­վոր­վում էր ազ­գի նվի­րյալ հայ մար­դը:

ՙԵր­բեք չէի գնում հան­րա­հա­վաք­նե­րի` ի տար­բե­րու­թյուն այն ա­ռա­ջին­նե­րի,- ան­կեղ­ծա­նում է Գա­յա­նեն:- Ա­յո, հե­տա­գա­յում դրանք շատ էին: Բայց ինձ հե­րիք էր ներ­կա լի­նել ըն­դա­մե­նը մե­կին` Ստե­փա­նա­կեր­տի Ղար­մե­տաքս­կոմ­բի­նա­տում կազ­մա­կեր­պա­ծին /ի­մի­ջիայ­լոց, ՀՀՇ-ա­կան­ներն էին անց­կաց­նում/, որն ա­վե­լի շուտ հի­շեց­նում էր կո­մե­րի­տա­կան ժո­ղով: Չգի­տեմ, գու­ցե կան մար­դիկ, ո­րոնց այդ հան­րա­հա­վաք­նե­րը ինչ-որ բան էին տա­լիս, կարևոր բան էին նշա­նա­կում, բայց ինձ ո­չինչ չէին տա­լիս: Ներ­քին հա­մոզ­մունք կար, որ մեզ ա­վե­լի գոր­ծուն մե­թոդ­ներ էին պետք, մի­ջոց­ներ. չէ՞ որ ջունգ­լի­նե­րի օ­րենք­նե­րը խոս­քեր չեն ճա­նա­չում: Եվ դա էր օ­դում կանգ­նած: Պա­տե­րազ­մը ան­խու­սա­փե­լիո­րեն պետք է բռնկ­վեր, պայ­թեր, ա­յո, ի վնաս քաղ­քե­նի մար­դուն, բայց` ի նպաստ ազ­գին: Ա­յո՜, ա­յո՜, պատ­մու­թյու­նը դրա վառ վկան է. ոչ մի ազգ այս մեղ­սու­նակ երկ­րի վրա այլ կերպ չէր կա­րող հաս­տա­տել ի­րեն՚:
Բայց 88-ին հա­յե­րը պատ­րաստ չէին պա­տե­րազ­մե­լու: Ցա­վոք, պա­տե­րազմն էլ է ար­վեստ, ո­րին այն ժա­մա­նակ չէինք տի­րա­պե­տում: ՙԱն­շուշտ, պա­տե­րազ­մը կա­րող էին հաղ­թել ա­մե­նաու­ժեղ­նե­րը, ա­մե­նա­դի­մաց­կուն­նե­րը, ա­մե­նա­խի­զախ­նե­րը, հո­գով ա­մե­նաա­մուր­նե­րը,- հա­մոզ­ված է ա­զա­տա­մար­տի­կը:- Շա­տե­րը գի­տակ­ցե­ցին պա­տե­րազ­մե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը և ան­վախ մտան պայ­քա­րի, հատ­կա­պես, որ թե՜ ադր­բե­ջան­ցի­նե­րը և թե՜ սո­վե­տա­կան զոր­քե­րը հրահ­րում էին և, ի վեր­ջո, սկ­սե­ցին պա­տե­րազ­մը: Հի­շենք ՙԿոլ­ցո՚ օ­պե­րա­ցիան, ո­րի հետևան­քով տե­ղի ու­նե­ցավ Շու­շիի շր­ջա­նի Բեր­դա­ձո­րի են­թաշր­ջա­նի, Հադ­րու­թի շր­ջա­նի հա­րա­վա­յին թևի, Գե­տա­շե­նի, Շա­հու­մյա­նի հայ­կա­կան շր­ջա­նի գյու­ղե­րի հա­յա­թա­փու­մը: Այդ ու­ժեղ, խի­զախ, գի­տա­կից, ո­գով ա­մուր մար­տիկ­նե­րից շա­տե­րը զոհ­վե­ցին: Նրանց շար­քե­րը նոս­րա­ցան: Այ­սօր նրան­ցից շա­տե­րը, ցա­վոք, մեր կող­քին չեն: Իսկ ողջ մնա­ցած­նե­րը չեն երևում՚:
Բայց չէ՞ որ նրանք պարգևնե­րի են ար­ժա­նա­նում, թո­շակ­ներ են ստա­նում: ՙԱ­յո՜, բայց ո՜չ պարգևնե­րով, ո՜չ էլ ստա­ցած այդ թո­շա­կով չես կա­րող ո՜չ քեզ, ո՜չ էլ ըն­տա­նիքդ կե­րակ­րել, պա­հել, հոգ­սեր հո­գալ,- ափ­սո­սան­քով ա­սում է Գա­յա­նեն: Ա­յո՜, վե­րա­նո­րոգ­վում են դպ­րոց­ներ, ման­կա­պար­տեզ­ներ, ե­կե­ղե­ցի­ներ, կա­ռուց­վում են նոր շեն­քեր` տներ, դպ­րոց­ներ, ե­կե­ղե­ցի­ներ, մա­տուռ­ներ: Բայց ա­րի ու տես, որ քանդ­ված ու կի­սա­քանդ մեր տա­ճար­նե­րին տեր չենք կանգ­նում: Նրանք մնում են ա­ռանց խնամ­քի, ա­ռանց ու­շադ­րու­թյան, ո­րոշ դեպ­քե­րում ան­գամ աղ­բա­կույ­տե­րի են վե­րած­վում: Մինչև ե՞րբ պի­տի մեր սր­տե­րը ցավ ապ­րեն այդ խո­նարհ­ված տա­ճար­նե­րի հա­մար, ո­րոնք ժա­մա­նա­կին հա­յի ստեղ­ծա­գործ մտ­քի թռիչք­ներն էին՚:
Այս վեր­ջին տա­րի­նե­րին, կար­ծես, սայ­լը տե­ղից շարժ­վել է: Հա­ճախ լսում ենք, թե ինչ­պես բարձր դա­սա­րան­նե­րի դպ­րո­ցա­կան­նե­րը, ե­րի­տա­սարդ­նե­րը այս կամ այն ա­ռի­թով հա­մախ­մբ­վում են և կազ­մա­կեր­պում պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րի շր­ջա­կայ­քի մաք­րում: Գո՞ւ­ցե, ըն­դօ­րի­նա­կե­լով նրանց` բո­լո­րը կփո­խեն վե­րա­բեր­մուն­քը թե՜ հու­շար­ձան­նե­րի և թե՜, ընդ­հան­րա­պես, բնու­թյան հան­դեպ: ՙԳու­ցե,- հա­մա­ձայ­նում է նա,- բայց ես չեմ տես­նում, որ այ­սօր մար­դը հոգևոր ար­ժեք­նե­րով ապ­րի: Հա, ե­կե­ղե­ցի ենք գնում, պա­տա­րա­գի մաս­նակ­ցում, մոմ վա­ռում, ա­ղո­թում, բայց… հոգևոր ար­ժեք­նե­րով չենք ա­ռաջ­նորդ­վում մեր ա­ռօ­րյա­յում: Ար­դյո՞ք մենք դա­սեր քա­ղե­ցինք ան­ցած տա­րի­նե­րից, ար­դո՞ք, կա­րո­ղա­ցանք ձևա­վո­րել քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյուն: Որ­պես պատ­մա­բան եմ պն­դում, դա կարևո­րա­գույն բա­ղադ­րիչ­նե­րից է ժա­մա­նա­կա­կից կա­յուն զար­գա­ցող պե­տու­թյան կա­յաց­ման, մր­ցու­նակ լի­նե­լու հա­մար: Չէ՞ որ պա­տե­րազմ գնա­լիս յու­րա­քան­չյուրս գի­տակ­ցում և դա հա­մա­րում էինք մեր պարտ­քը` հա­նուն ա­զա­տու­թյան, երկ­րի ան­կա­խու­թյան մեր ընդ­հա­նուր գոր­ծի: Ընդ­հան­րա­պես, երկ­րի ա­պա­գան ինչ­պի­սի՞ն կլի­նի: Ու­րա­խու­թյուն եմ ապ­րում, երբ տես­նում եմ սե­րունդ, ո­րը ծն­վել, մե­ծա­ցել ու հա­սու­նա­ցել է, ի տար­բե­րու­թյուն մեր սերն­դի, ազ­գա­յին գա­ղա­փար­նե­րով ապ­րող պե­տու­թյու­նում: Նրանց ակ­տիվ, հա­մար­ձակ, ինք­նու­րույն գոր­ծու­նեու­թյամբ կձևա­վոր­վի այն հա­սա­րա­կու­թյու­նը, ո­րի լի­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին խո­սում եմ: Ապ­րի­լյան պա­տե­րազ­մին տե­ղի ու­նե­ցած մար­տերն ու հաղ­թա­նա­կը ցույց տվե­ցին, որ ու­նենք հա­սուն, գա­ղա­փա­րա­պես ա­մուր ե­րի­տա­սար­դու­թյուն: Հա­մոզ­ված եմ, նրանք նաև խա­ղաղ օ­րե­րում կկա­րո­ղա­նան հաղ­թել՚:

 

 

 

Last modified onՀինգշաբթի, 19 Մարտի 2020 10:42