[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՀՆԱՐ Է ԵՆԹԱՐԿԵՑՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ինչ­պես ծովն է քա­մի­նե­րից ա­լե­կոծ­վում՝ տար­բեր ժա­մա­նակ­նե­րում, տար­բեր ուժգ­նու­թյամբ, այն­պես էլ Ար­ցա­խյան շար­ժումն է 1921 թվա­կա­նից, երբ երկ­րա­մա­սը բռ­նի կեր­պով կցե­ցին Ադր­բե­ջա­նին, մշ­տա­կան պայ­քա­րի մեջ գտն­վում՝ մե՜կ ուժ­գին, մե՜կ թեթևա­կի:

Մենք վկա­ներն ենք այն բա­նի, որ Ադր­բե­ջա­նը իր նպա­տակ­նե­րին է հաս­նում եր­րորդ ու­ժի օգ­նու­թյամբ: Այդ­պես էր նաև ան­ցած դա­րի 20-ա­կան թվա­կան­նե­րին, երբ Կար­միր բա­նա­կի օգ­նու­թյամբ ստեղծ­ված Ադր­բե­ջա­նին բռ­նակց­վեց դաշ­տա­յին և ինք­նա­վա­րու­թյան կար­գա­վի­ճակ ու­նե­ցող Ղա­րա­բա­ղը: Այդ ժա­մա­նակ­վա­նից ի վեր քա­ջա­րի հա­յոր­դի­նե­րը պայ­քար են մղել ընդ­դեմ Ադր­բե­ջա­նի վա­րած խտ­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան՝ ի­րենց անվ­տանգ ա­պա­գան տես­նե­լով միայն Հա­յաս­տա­նի կազ­մում:
Հի­շենք դեռ կեն­դա­նու­թյան օ­րոք իր խի­զա­խու­թյամբ ու քա­ջու­թյամբ լե­գենդ դար­ձած Թևան Ստե­փա­նյա­նին, որ կազ­մա­կերպ­ված պայ­քար էր մղում ընդ­դեմ մու­սա­վա­թա­կան Ադր­բե­ջա­նի ու չդա­դա­րեց պայ­քա­րել նաև Կար­միր բա­նա­կի դեմ:
Ադր­բե­ջա­նի կող­մից տար­վող խտ­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ո­րը դրսևոր­վում էր մար­զի սո­ցիալ-տն­տե­սա­կան զար­գաց­ման ար­հես­տա­կան կա­սեց­ման, այն Ադր­բե­ջա­նի հում­քա­յին ա­ծան­ցյա­լի վե­րա­ծե­լու, ԼՂԻՄ-ի հա­յա­թափ­ման նպա­տա­կով ժո­ղովր­դագ­րա­կան գոր­ծըն­թա­ցին ակ­տիվ մի­ջամ­տու­թյան, հայ­կա­կան կո­թող­նե­րի և մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի ոչն­չաց­ման ու յու­րաց­ման փոր­ձե­րի մեջ, պատ­ճառ դար­ձավ, որ հայ բնակ­չու­թյու­նը եր­բեք չհ­րա­ժար­վի պատ­մա­կան ար­դա­րու­թյան վե­րա­հաս­տատ­ման և Ադր­բե­ջա­նի կազ­մից մար­զի դուրս­բեր­մա­նը հաս­նե­լու մտ­քից: Պայ­քարն ըն­դու­նում էր զա­նա­զան ձևեր ու մե­թոդ­ներ, թեև ադր­բե­ջա­նա­կան կող­մը փոր­ձեր էր ձեռ­նար­կում ճն­շե­լու այն: 30-ա­կան թվա­կան­նե­րին մե­ղադր­վե­լով ազ­գայ­նա­կա­նու­թյան մեջ` բռ­նա­դատ­վե­ցին մար­զի բազ­մա­թիվ ղե­կա­վար­ներ: ԽՍՀՄ կենտ­րո­նա­կան մար­մին­նե­րի առջև Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հար­ցը հա­րու­ցե­լու փոր­ձեր են ձեռ­նարկ­վել նաև 2-րդ հա­մաշ­խար­հա­յի­նի տա­րի­նե­րին: Ու­շագ­րավ է 1937-1953թթ. Հա­յաս­տա­նի կոմ­կու­սի կենտ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Գրի­գո­րի Հա­րու­թյու­նո­վի կող­մից Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տա­նին միաց­նե­լու կա­տա­րած փոր­ձը: Նա ԽՍՀՄ ղե­կա­վա­րու­թյա­նը հաս­ցեագ­րած դի­մու­մում այդ խնդ­րի լու­ծու­մը պատ­ճա­ռա­բա­նեց 1946-1947թթ. ծա­վալ­ված հայ­րե­նա­դար­ձու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան հետևան­քով հայ­րե­նա­կից­նե­րին տե­ղա­վո­րե­լու անհ­րա­ժեշ­տու­թյամբ:
60-ա­կան թվա­կան­նե­րից սկ­սած? խրուշ­չո­վյան ՙձն­հա­լից՚ հե­տո հա­սա­րա­կա­կան կյան­քի ո­րո­շա­կի ա­զա­տա­կա­նա­ցու­մը թույլ տվեց վե­րա­միա­վոր­ման շարժ­մա­նը նոր ձև հա­ղոր­դել, այն է? միու­թե­նա­կան կու­սակ­ցա­կան և պե­տա­կան բարձ­րա­գույն մար­մին­նե­րին ուղղ­ված խնդ­րագ­րե­րի և դի­մում­նե­րի ստո­րագ­րա­հա­վաք: 1963թ. ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը և հա­րա­կից բո­լոր հայ­կա­կան շր­ջան­նե­րը Հայ­կա­կան ԽՍՀ հետ վե­րա­միա­վո­րե­լու կամ դրանք ՌԽՖՍՀ կազ­մում ընդ­գր­կե­լու հար­ցի լուծ­ման՚ խնդ­րան­քով Նի­կի­տա Խրուշ­չո­վին հաս­ցեագր­ված նա­մա­կը ստո­րագ­րեց մոտ 2,5 հա­զար մարդ? հիմ­նա­կա­նում տե­ղի մտա­վո­րա­կա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ: 1960-1965թթ. ար­ցա­խա­հա­յու­թյան պայ­քա­րը բա­ցա­հայտ բնույթ կրեց: Մարդ­կանց հի­շո­ղու­թյան մեջ այ­սօր էլ դեռ մնում է մար­զի ավ­տո­բա­զա­յի աշ­խա­տող­նե­րի բո­ղո­քը. 350 հո­գի նա­մակ հղե­ցին ԽՄԿԿ Կենտ­կոմ` պա­հան­ջե­լով Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը վե­րա­միա­վո­րել Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նին: Նա­մա­կում ծան­րակ­շիռ փաս­տարկ­ներ կա­յին մար­զի տն­տե­սու­թյան ծանր վի­ճա­կի, Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի թշ­նա­ման­քի և ազ­գա­յին խտ­րա­կա­նու­թյան մա­սին: Սա հա­մար­վեց ազ­գայ­նա­մո­լու­թյուն, դաշ­նակ­ցա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան ար­տա­հայ­տու­թյուն: Շատ չու­շա­ցավ բո­ղո­քի հեր­թա­կան ա­լի­քը, ո­րը պատ­մու­թյան մեջ մտավ ՙ13-ի նա­մակ՚ հայտ­նի ան­վա­նու­մով: 1965թ. ամ­ռա­նը մար­զի ղե­կա­վար աշ­խա­տող­նե­րից 13 հո­գի՝ Գրող­նե­րի միու­թյան մար­զա­յին բա­ժան­մուն­քի պա­տաս­խա­նա­տու քար­տու­ղար Բագ­րատ Ու­լու­բա­բյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, ըն­դար­ձակ նա­մա­կով դի­մե­ցին ԽՄԿԿ Կենտ­կոմ, ԽՍՀՄ Գե­րա­գույն խոր­հուրդ և Մի­նիս­տր­նե­րի խոր­հուրդ: Նրանք հան­գա­մա­նա­լից նկա­րագ­րում էին մար­զի քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան, մշա­կու­թա­յին ան­տա­նե­լի վի­ճա­կը 1921 թվա­կա­նից ի վեր և միակ փր­կու­թյու­նը տես­նում էին մար­զը Հա­յաս­տա­նին միաց­նե­լու մեջ: Սույն դի­մու­մին հետևե­ցին հա­ման­ման հղում­ներ Երևա­նից ու երկ­րի հա­յաբ­նակ տար­բեր շր­ջան­նե­րից: Միայն Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղից Կենտ­կո­մին հաս­ցեագ­րած դի­մում­նե­րի տակ ստո­րագ­րել էին 45 հա­զար աշ­խա­տա­վոր­ներ: Կու­սակ­ցա­կան գոր­ծող կար­գի հա­մա­ձայն` նա­մա­կը հետ ու­ղակ­վեց Բա­քու՝ գոր­ծի էու­թյան ու­սում­նա­սիր­ման հրա­հան­գով. ստո­րագ­րող­նե­րի մեծ մա­սը զրկ­վեց աշ­խա­տան­քից: Այդ 13-ից 4-ը՝ Բագ­րատ Ու­լու­բա­բյան, Սեր­գեյ Շա­քա­րյան, Լա­զար Գաս­պա­րյան, Գրի­գոր Ստե­փա­նյան, քա­ջու­թյուն ու­նե­ցան կր­կին նա­մա­կով դի­մել ԽՄԿԿ Կենտ­կոմ՝ գոր­ծը հենց Մոսկ­վա­յում քն­նար­կե­լու խնդ­րան­քով: Այս բո­լո­րի շնոր­հիվ 1966թ. օ­գոս­տո­սի 8-ին ԽՄԿԿ Կենտ­կո­մի քար­տու­ղա­րու­թյու­նը հա­տուկ ո­րոշ­մամբ Ադր­բե­ջա­նի ու Հա­յաս­տա­նի այն ժա­մա­նակ­վա ղե­կա­վար­նե­րին հանձ­նա­րա­րել էր հա­մա­տեղ քն­նար­կել հար­ցը և ԽՄԿԿ Կենտ­կոմ ներ­կա­յաց­նել ի­րենց ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը:

 

Սա­կայն այս ան­գամ ևս հար­ցի հնա­րա­վոր լու­ծու­մը ար­գե­լակ­վեց Ադր­բե­ջա­նի կող­մից, ո­րը ա­ջակ­ցու­թյուն էր ստա­նում ԽՍՀՄ ղե­կա­վա­րու­թյան կազ­մի ազ­դե­ցիկ ան­ձան­ցից: Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից հրահր­վե­ցին ազ­գա­մի­ջյան ընդ­հա­րում­ներ: Դեռևս ա­վագ սերն­դի հի­շո­ղու­թյան մեջ է դպո­ցա­կան ե­րե­խա­յի` կտ­տանք­նե­րի են­թար­կե­լով տան­ջա­մահ ա­նե­լու դեպ­քը և այդ հան­ցա­գոր­ծու­թյան մաս­նա­կից­նե­րի ձևա­կան դա­տա­վա­րու­թյու­նը, որն ուղ­ղա­կի ծաղր էր հայ ժո­ղովր­դի հան­դեպ, ին­չի պատ­ճա­ռով վշ­տից խե­լա­գար­ված հա­րա­զատ­նե­րը վա­ռե­ցին, այս­պես կոչ­ված, դա­տա­պար­տյալ­նե­րին: Այդ մի­ջա­դե­պի հրահ­րումն ամ­բող­ջու­թյամբ մտ­նում էր Բաք­վի մշա­կած քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ: Սկս­վե­ցին ճն­շում­նե­րը, ո­րի ըն­թաց­քում գն­դա­կա­հար­վեց ու բան­տե­րում վե­րաց­վեց գրե­թե 20 հայ, մոտ 10 հո­գի ան­հայտ կո­րան, ա­վե­լի քան 150 մարդ բռ­նա­դատ­վեց: Ա­վե­լի քան եր­կու տա­րի տևած հե­տապն­դում­նե­րի հետևան­քով Ղա­րա­բա­ղից հե­ռա­ցավ ա­վե­լի քան 100 ըն­տա­նիք, այդ թվում՝ նաև 4-ի նա­մա­կի հե­ղի­նակ­նե­րը (մնաց միայն Լա­զար Գաս­պա­րյա­նը, ո­րը մի քա­նի տա­րի մնաց ա­ռանց աշ­խա­տան­քի): Չնա­յած այդ դա­ժան ճն­շում­նե­րին` 1960-ա­կան­նե­րի վեր­ջե­րին,1970-ա­կան­նե­րի սկզբ­նե­րին ղա­րա­բա­ղյան հար­ցը կր­կին հայ­տն­վում է օ­րա­կար­գում: Ի պաշտ­պա­նու­թյուն Ար­ցա­խի ոտ­նա­հար­ված մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի? իր ձայ­նը բարձ­րաց­րեց Ար­ցա­խի քա­ջա­րի զա­վակ, մշա­կույ­թի մար­զա­յին վար­չու­թյան պետ, մար­զա­յին խոր­հր­դի պատ­գա­մա­վոր Ժան Անդ­րյա­նը: Բո­լոր նրանք, ով­քեր ճա­նա­չում էին Ժան Անդ­րյա­նին, նշում են նրա փաս­տարկ­ված, տրա­մա­բա­նա­կան, ա­նա­ռար­կե­լի փաս­տե­րով հա­գե­ցած խոս­քը, հռե­տո­րա­կան ո­րակ­նե­րը, ան­ձի խա­րիզ­մա­տի­կու­թյու­նը: Նա կու­սակ­ցու­թյան ԼՂ մարզ­կո­մի պլե­նու­մում (1971թ.) գա­ղա­փա­րա­խո­սա­կան հար­ցե­րի քն­նարկ­ման շր­ջա­նակ­նե­րում բարձ­րաց­րեց Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցու վե­րա­կան­գն­ման հար­ցը, որն Ադր­բե­ջա­նի մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյու­նը հա­նել էր Շու­շի քա­ղա­քի? պե­տու­թյան պահ­պա­նու­թյան ներ­քո գտն­վող ճար­տա­րա­պե­տա­կան հու­շար­ձան­նե­րի ցու­ցա­կից, ու ին­տեր­նա­ցիո­նալ դաս­տիա­րա­կու­թյան պատր­վա­կով, տրա­մա­բա­նա­կան փաս­տարկ­նե­րով կա­րո­ղա­ցավ Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցին մտց­նել պե­տու­թյան պահ­պա­նու­թյան ներ­քո գտն­վող ճար­տա­րա­պե­տա­կան հու­շար­ձան­նե­րի ցու­ցա­կը:
Այդ հար­ցով 1971 թվա­կա­նին մի քա­նի տաս­նյակ նշա­նա­վոր մտա­վո­րա­կան­ներ? Մար­տի­րոս Սա­րյա­նը, Պա­րույր Սևա­կը, Գո­հար Գաս­պա­րյա­նը… դի­մե­ցին ՀԽՍՀ և ԽՍՀՄ ղե­կա­վա­րու­թյա­նը? տագ­նա­պով ըն­դգ­ծե­լով այն ա­նօ­րի­նու­թյուն­նե­րի մա­սին, որ կա­տար­վում էին ԼՂԻՄ-ում:
Զանգ­վա­ծա­յին ակ­տի­վու­թյան նոր բռն­կու­մը հնա­րա­վոր դար­ձավ 1977թ., երբ նա­խա­ձեռն­վեց ԽՍՀՄ նոր սահ­մա­նադ­րու­թյան հա­մա­ժո­ղովր­դա­կան քն­նար­կու­մը: Այդ շր­ջա­նակ­նե­րում Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը և հայ հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ ԼՂԻՄ քա­ղա­քա­ցի­նե­րի, կո­լեկ­տիվ­նե­րի և կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի?
ԽՄԿԿ ԿԿ-ին և ԽՍՀՄ նա­խա­րար­նե­րի խոր­հր­դին ուղղ­ված նա­մակ­նե­րում ու դի­մում­նե­րում կր­կին ու կր­կին բարձ­րաց­րին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի` Հա­յաս­տա­նի հետ միա­վոր­վե­լու հար­ցը:
Գոր­բա­չո­վյան վե­րա­կա­ռու­ցու­մը հայ ժո­ղովր­դի կող­մից ըն­կալ­վեց իբրև ան­ցյա­լի սխալ­նե­րը շտ­կե­լու հնա­րա­վո­րու­թյուն: Ծն­վեց այն հույ­սը, թե հիմ­նա­հար­ցը կա­րող է Ժո­ղովր­դա­վա­րա­կան լու­ծում ստա­նալ: Սկս­վե­ցին ստո­րագ­րա­հա­վաք­նե­րը, հան­րա­հա­վաք­նե­րը, ցույ­ցե­րը, ին­չի ար­դյուն­քում մար­զա­յին խոր­հր­դի նս­տաշր­ջա­նը 1988 թվա­կա­նի փետր­վա­րի 20-ին ո­րո­շում ըն­դու­նեց` դի­մե­լու ԽՍՀՄ Գե­րա­գույն խոր­հր­դին՝ ԼՂԻՄ-ը Ադր­բե­ջա­նի կազ­մից հա­նե­լու և Հա­յաս­տա­նի կազ­մի մեջ մտց­նե­լու հար­ցով Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ և Հայ­կա­կան ԽՍՀ Գե­րա­գույն խոր­հուրդ­նե­րի առջև միջ­նոր­դե­լու մա­սին:
Պատ­մու­թյան այս ժա­մա­նա­կագ­րու­թյու­նը, կար­ծում եմ, քաջ ծա­նոթ է Բաք­վի ղե­կա­վա­րու­թյա­նը, ո­րը պետք է հաշտ­վի այն մտ­քի հետ, որ ե­թե այն տո­տա­լի­տար հա­մա­կար­գի դա­ժան տա­րի­նե­րին ար­ցա­խա­հա­յու­թյու­նը եր­բեք չի դա­դա­րեց­րել իր կեն­սա­կան պայ­քա­րը, ա­պա անհ­նար է են­թար­կեց­նել պա­տե­րազ­մը հաղ­թա­նա­կած ժո­ղովր­դին:

 

 

 

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 02 Մարտի 2020 11:05