[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԿՆԱԿԱՄԱՐԻՆ ՄԻ ՄԱՐԳԱՐՏԱՓԱՅԼ ԱՍՏՂ ՀԱՎԵԼՎԵՑ...

Մե­լա­նյա ՄԻ­ԼՈ­ՆՅԱՆ

Փետր­վա­րի 20-ին կյան­քին հրա­ժեշտ տվեց Մար­գա­րիտ Թա­րա­նյա­նը, ում շա­տե­րը ճա­նա­չում են որ­պես մեր գո­յա­պայ­քա­րի ա­զա­տա­մար­տի­կի։ Մար­տա­կան խաչ 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր Մար­գա­րի­տի ա­նու­նը ընդ­միշտ ըն­դե­լուզ­ված կմ­նա մեր բա­նա­կի պատ­մու­թյա­նը, քան­զի ապ­րած 60 տա­րի­նե­րի կե­սը նա ի­մաս­տա­վո­րել է հա­յոց բա­նա­կին ծա­ռա­յե­լով՝ միշտ զին­վո­րի կող­քին, միշտ զին­վո­րի հետ։ Պա­տե­րազ­մից հե­տո նա շա­րու­նա­կում էր ծա­ռա­յել ՊԲ կազմ­զո­րա­հա­վա­քագր­ման բաժ­նում որ­պես ա­վագ սպա։ Զո­րացր­վե­լուց և խա­ղաղ աշ­խա­տան­քի անց­նե­լուց հե­տո էլ նա զին­վո­րի կող­քին էր՝ ՊՆ կից հիմ­նադ­րած Կա­նանց խոր­հր­դով։

Մաս­նա­գի­տու­թյամբ բա­նա­սեր էր, ինչն այն­քա~ն ներ­դաշ­նա­կում էր նրա քնա­րա­կան էու­թյա­նը, իսկ կո­չու­մով՝ զին­վո­րա­կան։ Իր ան­վա­նը հա­րիր մար­գար­տա­գեղ ու նր­բի­րան մի աղ­ջիկ էր՝ ներ­հուն ու փխ­րուն նե­րաշ­խար­հով, երբ աշ­խա­տան­քի բե­րու­մով ա­ռա­ջին ան­գամ, գրե­թե եր­կու տաս­նա­մյակ ա­ռաջ, հան­դի­պե­ցի։ Գեր­հա­մեստ բնա­վո­րու­թյան պատ­ճա­ռով հրա­ժար­վեց` ա­սե­լով, թե ինչ մի կարևոր բան է ա­րել, ըն­դա­մենն իր պարտքն է կա­տա­րել հայ­րե­նի­քի հան­դեպ։ Փո­խա­րե­նը սի­րով պատ­մեց Կա­նանց ջո­կա­տի մյուս ան­դամ­նե­րի մա­սին։ Իր մա­սին խո­սե­լիս՝ ժլատ, մինչ­դեռ մար­տա­կան ըն­կեր­նե­րի մա­սին պատ­մում էր ոգևո­րու­թյամբ ու ան­թա­քույց հպար­տու­թյամբ։
Մար­գա­րի­տի հետ մեր հա­ջորդ հան­դիպ­մանն ի­մա­ցա, որ ստեղ­ծա­գործ խառն­ված­քով նուրբ հո­գու տեր այս աղ­ջի­կը պա­տե­րազ­մա­կան թո­հու­բո­հում ժա­մա­նակ էր գտ­նում իր խո­հերն ու ապ­րում­նե­րը թղ­թին պահ տա­լու։ Նա օ­րա­գիր էր պա­հում, ո­րի է­ջե­րում հառ­նում է մա­քուր ու խի­զախ մի սիրտ, ո­րի ա­մեն զարկն ու թր­թի­ռը հայ­րե­նա­սի­րու­թյամբ է տրո­փում։ Այս գրա­ռում­նե­րից տե­ղե­կա­նում ենք, թե երբ և ինչ­պես է ստեղծ­վել Կա­նանց ջո­կա­տը, ինչ մար­տա­կան ու­ղի են ան­ցել աղ­ջիկ­նե­րը, ինչ ոգևո­րու­թյուն ու հիաս­թա­փու­թյուն­ներ են ու­ղեկ­ցել նրանց այդ դժ­վա­րին ճա­նա­պար­հին։
ՙ92-ի ամ­ռա­նը, երբ թշ­նա­մին ընդ­հուպ մո­տե­ցել էր Աս­կե­րա­նի մա­տույց­նե­րին, պա­տա­հա­բար քա­ղա­քում աչ­քիս ըն­կավ մի հայ­տա­րա­րու­թյուն. ՙԱր­ցա­խի կա­նանց ջո­կատ ստեղ­ծե­լու հա­մար հա­վա­քագր­վում են կա­նայք և աղ­ջիկ­ներ՚։ Գի­տեի, որ դժ­վար կլի­նի հա­մո­զել հա­րա­զատ­նե­րիս, իսկ շր­ջա­պա­տում ա­մեն մե­կը յու­րո­վի կմեկ­նա­բա­նի իմ քայ­լը, բայց թող վե­րամ­բարձ չհն­չի, ե­թե ա­սեմ, որ գրա­կա­նու­թյու­նից, պատ­մու­թյու­նից սեր­տած հայ­րե­նա­սի­րու­թյան դա­սե­րը իմ դեմ հառ­նում էին ի­րենց կոնկ­րե­տու­թյան մեջ, մաս­նա­վոր­վում, ա­ռար­կա­յա­նում, և ես ո­րո­շե­ցի զին­վո­րագր­վել։ Չէ՞ որ մեր պատ­մու­թյան մեջ, փառք աստ­ծո, քիչ չեն հա­յոց աշ­խար­հի փափ­կա­սուն տիկ­նանց հայ­րե­նա­սի­րու­թյան փա­ռա­հեղ դա­սե­րը՚։
Իսկ հե­տո՝ պա­րապ­մունք­ներ՝ ծանր ու հոգ­նե­ցու­ցիչ… ՙԾրա­գի­րը բարդ է,- կար­դում ենք Մար­գա­րի­տի օ­րագ­րում,- քա­ղա­քա­ցիա­կան պաշտ­պա­նու­թյուն, ա­ռա­ջին բու­ժօգ­նու­թյուն, կապ, քար­տեզ­ներ, ֆի­զի­կա­կան պատ­րաս­տու­թյուն։ Նույ­նիսկ ստի­պում են բա­հե­րով պաշտ­պա­նա­կան խրա­մատ­ներ փո­րել։ Բո­լո­րը չէ, որ դի­մա­նում են։ 25 հո­գուց մնա­ցել ենք 12-ը՚։
Պա­տե­րազ­մի կա­նանց ինչ-որ մե­կը շատ դի­պուկ բնու­թա­գիր է տվել՝ հրեշ­տակ­ներ ռազ­մի դաշ­տում։ Այդ հրեշ­տակ­նե­րը և՜ զեն­քով էին կռ­վում, և՜ ի­րենց ներ­կա­յու­թյամբ ուժ ու ինք­նավս­տա­հու­թյուն ներ­շն­չում վհատ­նե­րին, գի­տեին վի­րա­վոր զին­վո­րին վի­րա­կա­պե­լիս շշն­ջալ հու­սա­շող բա­ռեր։ Եվ շշն­ջյու­նով աս­ված այն­քա~ն անհ­րա­ժեշտ այդ բա­ռերն ա­սես խլաց­նում էին ար­կե­րի ո­րոտն ու ռում­բե­րի պայ­թյու­նը, կյանք նե­րար­կում ու­ժաս­պառ մար­մին­նե­րին։ Մինչև այ­սօր էլ զար­մա­նում եմ, թե որ­տե­ղից այդ փխ­րուն էակ­նե­րի մեջ այդ­քան կամք ու տո­կու­նու­թյուն, որ մինչև պա­տե­րազ­մի ա­վար­տը, հրա­դա­դա­րի եր­կար սպաս­ված օ­րը, ե­թե մա­հը շր­ջան­ցել է նրանց, մնա­ցել են ի­րենց երկ­րի զին­վո­րը, քա­նիցս նա­յել են մահ­վան աչ­քե­րին և ար­հա­մար­հե­լով հաղ­թել նրան։
Գի­տեի՞ն ար­դյոք տղա­նե­րը, թե ինչ­պի­սի ապ­րում­ներ են պա­շա­րում ա­ռա­ջին ան­գամ մար­տա­դաշտ ոտք դրած, մահ­վան դեմ հան­դի­ման կանգ­նած այդ քն­քուշ էակ­նե­րին։ Երևի գու­շա­կում էին, ո­րով­հետև ի­րենց հո­գա­տա­րու­թյամբ ա­սես ջա­նում էին հա­տու­ցել աղ­ջիկ­նե­րի ներ­կա­յու­թյու­նը, երբ ծա­ռից ծառ օ­րո­րո­ցի նման ճոճք էին կա­պում, որ մրս­կան Մար­գա­րի­տը գետ­նին չք­նի, կամ երբ ծա­ղիկ­ներ էին նվի­րում նրանց։ Աշ­խար­հում ին­չի՞ հետ կա­րե­լի է հա­մե­մա­տել մա­նու­շա­կի փուն­ջը, որ այդ թո­հու­բո­հում նվեր էին ստա­նում աղ­ջիկ­նե­րը (հե­տո Մար­գա­րի­տը պի­տի խոս­տո­վա­ներ. ՙԴա իմ ստա­ցած ա­մե­նա­թանկ նվերն էր՚)… Հա­պա Մար­գա­րի­տի նվեր­նե՞­րը տղա­նե­րին. հի­րա­վի, շռայլ հո­գու նվեր­ներ։ Պատ­մում են, թե ինչ­պես մի ան­գամ Մար­գա­րի­տի սփյուռ­քա­հայ ըն­կե­րու­հին 100 դո­լար նվեր էր ու­ղար­կել, իսկ նա վերց­նում ու ամ­բողջ գու­մա­րով բր­դյա գուլ­պա­ներ է պատ­վի­րում գոր­գա­գոր­ծա­րա­նում և բա­ժա­նում զին­վոր­նե­րին։
Ծա­ղիկ­նե­րի խենթ էր Մար­գա­րի­տը, աշ­խար­հում ա­մե­նից շատ սի­րում էր ծա­ղիկ­ներ՝ դաշ­տա­յին, ջեր­մո­ցա­յին, պար­տե­զի թե լու­սա­մու­տա­գո­գին թա­ղար­նե­րում ա­ճեց­րած, կարևոր չէր։ Ծա­ղիկ­նե­րի հետ կապ­ված բա­զում դր­վագ­ներ կան նրա օ­րագ­րում, ո­րոնք վկա­յում են, որ գե­ղա­գե­տի նրա հո­գին ա­մե­նա­ծանր պա­հե­րին ան­գամ հմայ­վել է բնու­թյան այդ հրաշք­նե­րով. ՙԱղ­ջիկ­նե­րով ե­րի­ցուկ­նե­րից պսակ­ներ ենք հյու­սել ու մտա­ծում ենք վաղ­վա ճա­կա­տա­մար­տի մա­սին՚, - գրել է օ­րագ­րում։ Օ­րագ­րա­յին գրա­ռում­նե­րը Մար­գա­րի­տի ան­ցած մար­տա­կան ու­ղու սա­կա­վա­թիվ վա­վե­րագ­րերն են, քա­նի որ միշտ չէր հա­ջող­վում թղ­թին հանձ­նել օր­վա ապ­րածն ու զգա­ցա­ծը։ Ըն­կեր­նե­րի թանկ կո­րուստ­նե­րի հետ այդ­պես էլ եր­բեք չհաշտ­վեց նրա հո­գին, ո­չինչ ի զո­րու չէր մեղ­մե­լու ան­դարձ հե­ռա­ցած­նե­րի կորս­տի ցա­վը։ Թվում էր՝ ան­վախ­ճան է եր­թը տա­ռա­պան­քի ու­ղի­նե­րով… Եվս մի պա­տա­ռիկ այն օ­րե­րի հու­շե­րից. ՙ1994 թվա­կան։ Ղու­բաթ­լու։ Միայն ա­նու­նը գրե­լուց փշա­քաղ­վում եմ, սար­սուռ է անց­նում մարմ­նովս։ ՙԴժոխք՚ բա­ռը տե­ղին է այս պա­րա­գա­յում։ Ա­մեն օր՝ զո­հեր, վի­րա­վոր­ներ։ Չորս հո­գով ենք՝ Կա­րի­նեն, Ա­նա­հի­տը, Գա­յա­նեն և ես։ Ա­կան­նե­րի տա­րա­փի տակ հա­նում ենք վի­րա­վոր­նե­րին, օգ­նում, հասց­նում հոս­պի­տալ։ Ծանր զո­հե­րի գնով ա­ռաջ է շարժ­վում գուն­դը։ Կորց­րինք մեր լա­վա­գույն տղա­նե­րից շա­տե­րին… Երբ մտանք Բա­շա­րաթ, ու­րա­խու­թյան ոչ մի նշույլ զին­վոր­նե­րի աչ­քե­րում. չա­փա­զանց թանկ գնով նվա­ճե­ցինք այդ գյու­ղը՚։

Ըն­կեր­նե­րի կորս­տից մխում էր Մար­գա­րի­տի սիր­տը, իսկ օ­րագ­րում՝ խտա­նում կս­կի­ծը. ՙՍփո­փիչ մի բան կա միայն,- գրում է աղ­ջի­կը,- ա­զա­տագ­րում ենք մեր հո­ղե­րը՚…Հրա­դա­դա­րի լուրն ա­ռավ Կար­մի­րա­վա­նի մա­տույց­նե­րում, բայց պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը մնաց նրա տու­նը, նրա հա­րա­զատ օ­ջա­խը։ Հա­րա­բե­րա­կան ան­դոր­րի՝ ո?չ պա­տե­րազմ, ո?չ խա­ղա­ղու­թյուն զգե­ցած հե­տա­գա օ­րե­րի իր բո­լոր մտա­հո­գու­թյուն­նե­րի ու իղ­ձե­րի կի­զա­կե­տը մնա­ցին Հա­յոց բա­նակն ու հայ զին­վո­րը։
Նրա ի­մաս­տա­լից կյան­քի հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նը ևս հա­րուստ է ազ­գա­շահ գոր­ծու­նեու­թյամբ։ Մի ա­ռան­ձին դր­վա­տան­քի է ար­ժա­նի Մար­գա­րի­տի եր­կա­րա­մյա հա­սա­րա­կա­կան գոր­ծու­նեու­թյու­նը Հայ օգ­նու­թյան միու­թյան ար­ցա­խյան կա­ռույ­ցում՝ թե? որ­պես ա­տե­նա­պե­տու­հի, թե? որ­պես շար­քա­յին հօ­մա­կան։ Հե­ռա­վոր Ա­մե­րի­կա­յից Թա­րա­նյան ըն­տա­նի­քին հղած ՀՕՄ-ի կենտ­րո­նա­կան վար­չու­թյան ցա­վակ­ցա­կան գրու­թյան մեջ ար­ժան­վույնս է գնա­հատ­վում նրա ան­բա­սիր ծա­ռա­յու­թյու­նը. ՙԱն­կաս­կա­ծօ­րէն, հան­գու­ցեա­լին յի­շա­տա­կը, որ­պէս հե­րոս, ա­զա­տա­մար­տիկ, Հայ Օգ­նու­թեան Միու­թեան Ար­ցա­խի Միա­ւո­րի օ­րի­նա­կե­լի ան­դամ, միշտ վառ պի­տի մնայ ՀՕՄ-ի մեծ ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րուն և հա­մայն հա­յու­թեան սր­տե­րուն մեջ։ Ա­նոր դե­րա­կա­տա­րու­թիւ­նը Ար­ցա­խեան ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի պատ­մու­թեան է­ջե­րուն մէջ յա­տուկ տեղ կը գրա­վէ, օ­րի­նակ դառ­նա­լով իւ­րա­քան­չիւր հա­յու­հիի՚…
Բա­նա­կը նրա հպար­տու­թյունն էր, հա­նա­պա­զօ­րյա աշ­խա­տան­քի ի­մաս­տը, իսկ զին­վո­րը՝ ա­մե­նա­հա­րա­զատ ըն­կե­րը։ 2018թ. հու­նի­սին մեր վեր­ջին զրույ­ցում նա հրա­շա­լի ձևա­կեր­պում է ա­րել. ՙՅու­րա­քան­չյուր հա­յի պար­տա­կա­նու­թյունն է օ­րու­գի­շեր մտա­ծել մեր սահ­մա­նը պա­հող զին­վո­րի, սպա­յի, գե­նե­րա­լի մա­սին, լի­նել նրանց կող­քին, ո­րով­հետև նրանց ենք պար­տա­կան այս փխ­րուն խա­ղա­ղու­թյան հա­մար։ Թող եր­բեք պա­տե­րազմ չլի­նի, և նրանք բո­լո­րը խա­ղա­ղու­թյամբ վե­րա­դառ­նան ի­րենց ըն­տա­նիք­նե­րի գիր­կը՚։
Հայ­րե­նի­քը բարձր է գնա­հա­տել իր նվի­րյալ զա­վա­կի ծա­ռա­յու­թյուն­նե­րը՝ ար­ժա­նաց­նե­լով նրան ՙԱն­բա­սիր ծա­ռա­յու­թյան հա­մար՚ 1-ին և 2-րդ աս­տի­ճա­նի մե­դալ­նե­րի, ՙՄայ­րա­կան ե­րախ­տա­գի­տու­թյուն՚ մե­դա­լի, ՀՀ ՙԵրկ­րա­պահ՚ կա­մա­վո­րա­կան­նե­րի միու­թյան հու­շա­մե­դա­լի, Հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան հա­մար ՙՏիգ­րան Մեծ՚ Աս­պե­տաց և Փառ­քի շքան­շան­նե­րի, ՙՄար­տա­կան խաչ՚ 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նի, ՀՀ ՊՆ Անդ­րա­նիկ Օ­զա­նյան մե­դա­լի։
Հ.Գ. Մար­գա­րիտ Թա­րա­նյանն այդ­պես էլ չա­մուս­նա­ցավ՝ միշտ մնա­լով նույն ա­մոթ­խած, զուսպ ու հպարտ աղ­ջի­կը, ինչ­պի­սին ճա­նա­չել եմ տա­րի­ներ ա­ռաջ։ Իր բա­ժին կյանքն ապ­րեց ինչ­պես շեն­շող մար­գա­րիտ՝ ի­րե­նից շո­ղար­ձա­կող լույ­սով ջեր­մաց­նե­լով շր­ջա­պատն ու մտե­րիմ­նե­րին, իսկ մար­գար­տա­խե­ցու մեջ պար­փա­կե­լով սե­փա­կան ցա­վերն ու դժ­վա­րու­թյուն­նե­րը։ Գի­տեինք, որ հի­վանդ է, բայց եր­բեք չնվն­վաց ու չդժ­գո­հեց։ Չէր սի­րում տրտն­ջալ, եր­բեք իր վատ տրա­մադ­րու­թյու­նը չէր փա­թա­թի որևէ մե­կին, նրա ներ­կա­յու­թյունն իս­կա­կան տոն էր մտե­րիմ­նե­րի հա­մար։ Միշտ բա­րյա­ցա­կամ, ու­շա­դիր և հո­գա­տար էր հատ­կա­պես մար­տա­կան ըն­կեր­նե­րի նկատ­մամբ։ Ու ե­րիցս սիր­ված ու գնա­հատ­ված էր նրանց կող­մից։ Ա­նանձ­նա­կան կյան­քով ապ­րած հա­յու­հուն զին­վո­րա­կա­նին վա­յել պատ­վով հրա­ժեշտ տվե­ցին՝ պատ­վո պա­հա­կախմ­բով ու զին­վո­րա­կան նվա­գախմ­բով։ Վեր­ջին հրա­ժեշ­տի ե­կած նրա մար­տա­կան ըն­կեր­նե­րը հին օ­րե­րի հու­շով նվեր­նե­րով էին ե­կել՝ շքեղ ծա­ղիկ­նե­րով ու… կոն­ֆետ­նե­րով, ո­րոնք աշ­խար­հա­փոխ ե­ղած ի­րենց ըն­կե­րու­հին տա­րավ իր հետ…

 

 

 

 

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 18 Մարտի 2020 15:00