Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

19-Ա­ՄՅԱ Ա­ԶԱ­ՏԱ­ՄԱՐ­ՏԻ­ԿԸ

Թո­վիկ ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

ք. Ճար­տար

 Վա­ղուց էի մտմ­տում գրել մեր՝ Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի մաս­նա­կից­նե­րից մե­կի, ՙՄար­տա­կան խաչ՚ 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր (հետ­մա­հու), իմ կրտ­սեր մար­տա­կան ըն­կե­րոջ` Գևորգ Լևո­նի Միր­զո­յա­նի մա­սին։

Ա­զա­տա­բաղձ այդ տղան` կապ­տա­թույր, շքեղ, գու­նա­գեղ ե­րա­զանք­ներ, տեն­չանք­ներ ու­ներ։ Սա­կայն նրա բաղ­ձանք­նե­րի բաղ­ձան­քը հայ­րե­նի Ար­ցախ երկ­րա­մա­սի ան­կա­խու­թյունն ու ա­զա­տու­թյունն էր, ո­րի հա­մար էլ նա ար­ցա­խյան գո­յա­պայ­քա­րի ա­ռա­ջին իսկ օ­րե­րից հո­գու մղու­մով զենք վերց­րեց և ան­դա­մագր­վեց հա­րա­զատ գյու­ղի՝ Ճար­տա­րի երկ­րա­պահ-կա­մա­վո­րա­կան­նե­րի ջո­կատ­նե­րից մե­կին (ջո­կա­տի հրա­մա­նա­տար՝ Կար­լեն-Գա­լո Սա­ղյան)։ Այդ­պես նա հայ­րե­նյաց հո­ղի պաշտ­պա­նու­թյու­նը հա­մա­րեց իր կյան­քի ա­ռա­ջին քն­նու­թյու­նը, պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը։ Մար­տա­կան ծա­ռա­յու­թյան ա­ռա­ջին իսկ օ­րե­րից կա­տա­րեց մի շարք կարևոր և պա­տաս­խա­նա­տու ա­ռա­ջադ­րանք-հանձ­նա­րա­րու­թյուն­ներ՝ ի­րեն դրսևո­րե­լով որ­պես օ­րի­նա­պահ, պար­տա­ճա­նաչ, հա­մար­ձակ, հայ­րե­նա­սեր, գոր­ծուն ա­զա­տա­մար­տիկ։ Ղա­րա­բաղ­ցի այր-տղա­մարդ, ով միա­ժա­մա­նակ օժտ­ված է նաև սրամ­տու­թյամբ և հու­մո­րով։ Ա­ներ­կյուղ, խի­զախ այդ ա­զա­տա­մար­տի­կը, ով սի­րում էր հե­տա­խու­զել թշ­նա­մու մար­տա­կան դիր­քե­րը, շարժ­վող մար­տա­կան հա­մա­պա­տաս­խան տեխ­նի­կան, հե­ռա­հար հրե­տա­նա­յին ու­ժե­րը, տե­ղա­շար­ժե­րը, մի ան­գամ նման ՙուղևո­րու­թյու­նից՚ հե­տո, մտ­նե­լով մեր խրա­մատ, հա­նում է բուռ-բուռ թթի չա­միչ, բա­ժա­նում դիր­քե­րում հեր­թա­պա­հող ըն­կեր­նե­րին ու կա­տա­կով ա­սում՝ ՙԲա ա­սում են՝ կռ­վում չա­միչ չեն բա­ժա­նում՚։
Այդ ժա­մա­նակ մեր մար­տա­կան դիր­քե­րը դեռ տե­ղա­կայ­ված էին Մար­տու­նի-Ա­լի­բա­լի մայ­րու­ղու խաչ­մե­րուկ-հան­գու­ցա­հատ­վա­ծում և նրա շր­ջա­կայ­քի բլ­րա­շա­րե­րի բար­ձունք­նե­րում։
Մեկ­նար­կե­լով գյու­ղա­մերձ (Ճար­տար) տա­րածք­նե­րից՝ մեր ջո­կատ­նե­րը, կար­ճատև հան­գր­վա­նե­լով այդ տե­ղան­քում, օ­րեր անց կա­րո­ղա­ցան ամ­րապ­նդ­վել, ստ­վար նե­րու­ժով գրո­հել ու ո­սո­խին ստի­պել նա­հան­ջել ել­ման դիր­քե­րը, դե­պի Հա­րա­մու լայ­նար­ձակ տա­փաս­տան­նե­րը...Գրո­հող­նե­րի ա­ռա­ջին շար­քում էր նաև դեռևս հետևա­կի զին­վոր Գևորգ Միր­զո­յա­նը։
Խի­զախ այդ ա­վո­յա­կա­նը ո­րոշ ժա­մա­նակ անց տե­ղա­փոխ­վեց, հա­մալ­րեց ե­րի­տա­սարդ տան­կիստ­նե­րի շար­քե­րը՝ դառ­նա­լով մի շարք մար­տե­րի բո­վով ան­ցած, թրծ­ված տան­կիստ­ներ Ռու­բիկ Հայ­րա­պե­տյա­նի, Հո­վիկ Միր­զո­յա­նի մար­տա­կան անձ­նա­կազ­մի ե­րի­տա­սարդ ան­դա­մը։ Ա­զա­տագ­րա­կան շատ մար­տե­րի մաս­նակ­ցեց՝ ի­րեն դրսևո­րե­լով որ­պես հմուտ տան­կիստ։
Քա­նի որ հայ­րե­նի Ճար­տա­րը հա­մա­րյա սահ­մա­նա­մերձ էր, ա­նարգ թշ­նա­մին հա­մա­ռո­րեն գյու­ղը պա­հե­լով ար­կե­րի, ռում­բե­րի տե­ղա­տա­րա­փի տակ, ձգ­տում էր դուրս մղել բնակ­չու­թյա­նը, գրա­վել այն և խու­ճա­պա­յին տրա­մադ­րու­թյուն ստեղ­ծել շր­ջա­կա մյուս բնա­կա­վայ­րե­րում։ Բայց մեր քա­ջա­րի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հա­մառ ջան­քե­րով ու ան­պար­տե­լի մնաց բա­նաս­տեղ­ծու­հի Մե­տաք­սեի խոս­քով՝ Ար­ցա­խի գյու­ղե­րի մայ­րա­քա­ղաք Ճար­տա­րը։ Մեծ էր ոչ միայն մեր հետևա­կի, հրե­տա­նու, այլև տան­կիստ­նե­րի ա­նու­րա­նա­լի ներդ­րու­մը:
1992թ. դեկ­տեմ­բե­րի 6։ Այդ օ­րը ճա­կա­տագ­րա­կան դար­ձավ ե­րի­տա­սարդ տան­կիստ Գևոր­գի հա­մար։ Սո­վո­րա­կա­նի պես, վաղ ա­ռա­վո­տյան վերց­րեց ու­սա­պար­կը, ինք­նա­ձի­գը և ժպ­տա­դեմ ա­սաց հա­րա­զատ­նե­րին. ՙՄինչ նոր հան­դի­պում, հա­րա­զատ­ներ՚։ Այդ օր­վա մար­տը Մար­զի­լուի հա­մար էր, Գևոր­գը ըն­կեր­նե­րի հետ մար­տն­չեց հե­րո­սա­բար, սա­կայն նրա հա­մար այդ մար­տը ե­ղավ վեր­ջի­նը։
Չա­փա­զանց սր­տա­հույզ էր հրա­ժեշ­տի պա­հը, երբ Գևոր­գի մի­նու­ճար քույ­րը՝ Գա­յա­նեն, վերց­րեց եղ­բոր ինք­նա­ձիգն ու հոր­դա­ցող ար­ցունք­նե­րի մի­ջից բարձ­րա­ձայն երդ­վեց.
-Ես կլու­ծեմ քո վրե­ժը, եղ­բայր, կշա­րու­նա­կեմ քո պայ­քա­րը...