Items filtered by date: Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2019

Նախագահ Սահակյանը ստորագրել է օրենքներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է «Հանրագրերի մասին», ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։

 

 

 

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին

Նոյեմբերի 13-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։ 

Subscribe to this RSS feed