comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երկուշաբթի, 10 Հունիսի 2019 http://www.artsakhtert.com Mon, 18 Nov 2019 12:17:12 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Լիբանանի Հայկազյան համալսարանի պատվիրակությանը http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26874-2019-06-11-21-19-33 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26874-2019-06-11-21-19-33 Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Լիբանանի Հայկազյան համալսարանի պատվիրակությանը
Հունիսի 11-ին Արցախի…

 Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Մասիս Մայիլյանը գոհունակություն է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայկազյան համալսարանի միջև 2018 թ. հաստատված և դինամիկ զարգացող համագործակցության կապակցությամբ։ ԱԳ նախարարը նշել է փոխշահավետ համագործակցության պահպանման և հետագա խորացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և համահայկական նշանակության հարցերի առաջմղման գործում սփյուռքի դերին:

Հայկազյան համալսարանի ուսանողները Արցախի արտաքին գործերի նախարարության գրադարանին են նվիրել պատմությանը և փիլիսոփայությանը վերաբերող գրքեր:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 11 Jun 2019 21:19:04 +0000
News.am: Նիդերլանդների խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության մասին Էրդողանի հայտարարությունը դատապարտող բանաձևը http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26873-news-am http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26873-news-am News.am: Նիդերլանդների խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության մասին Էրդողանի հայտարարությունը դատապարտող բանաձևը
Նիդերլանդների խորհրդարանն ընդունել…

 Բանաձևը ներկայացրել է Քրիստոնեական միության խմբակցության անդամ, պատգամավոր Ջոել Վորդևինդը:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) պնդել էր, որ խորհրդարանը միջոցներ ձեռնարկի այդ անընդունելի արտահայտությունների կապակցությամբ։

Արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը բացասական կարծիք չէր հայտնել, և դրա ընդունումը թողել էր խորհրդարանի հայեցողությանը:

Նշենք, որ Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, Էրդողանն իր ելույթում ասել է. «Հայ հրոսակախմբերի և նրանց աջակիցների վերաբնակեցումը, որոնք կոտորում էին մուսուլման ժողովրդին, ամենաողջամիտ գործողությունն էր, որ կարելի էր նախաձեռնել այդ ժամանակ»։

2019 թվականի մայիսի 15-ին Նիդերլանդների խորհրդարանում տեղի ունեցած Թուրքիայի իրավիճակի մասին քննարկումների ժամանակ տարբեր խմբակցությունների պատգամավորներ դիմեցին արտգործնախարար Ստեֆ Բլոկին՝ կոչ անելով դատապարտել Թուրքիայի անթույլատրելի ժխտողական քաղաքականությունը։

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Tue, 11 Jun 2019 21:05:10 +0000
Tert.am: Վիտալի Բալասանյանն աշխատանքից ազատվել է քարոզարշավին մասնակցելու համար. Դավիթ Բաբայան http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26875-tert-am http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26875-tert-am Tert.am: Վիտալի Բալասանյանն աշխատանքից ազատվել է քարոզարշավին մասնակցելու համար. Դավիթ Բաբայան
Պարզապես կադրային տեղաշարժ…

 Անդրադառնալով Վիտալի Բալասանյանին աշխատանքից ազատելու մասին ԱՀ նախագահի հրամանագրին Դավիթ Բաբայանն ասել է. «Որքանով ես տեղյակ եմ՝ պատճառը այն է, որ Վիտալի Բալասանյանը մասնակցելու է նախագահական ընտրություններին: Նա հայտարարել է, որ թեկնածու է, քարոզարշավ է իրականացնելու»:

Դավիթ Բաբայանի խոսքով` ճիշտ չէ, ասել թե նրա ազատումը կապված է ՀՀ-ից ճնշումների հետ:

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Tue, 11 Jun 2019 18:22:38 +0000
ԲԵՅՐՈՒԹԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26872-2019-06-11-16-31-12 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26872-2019-06-11-16-31-12 ԲԵՅՐՈՒԹԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 

Ա­միս­ներ ա­ռաջ Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի և ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան ու Բեյ­րույ­թի Հայ­կա­զյան հա­մալ­սա­րա­նի միջև Ստե­փա­նա­կեր­տում կնք­վել էր հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հու­շա­գիր: Այդ շր­ջա­նա­կում այս օ­րե­րին Ար­ցա­խում է Հայ­կա­զյա­նի ու­սա­նո­ղա­կան պատ­վի­րա­կու­թյու­նը, ո­րին ըն­դու­նեց կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը:

Նա­խա­րա­րը ող­ջու­նեց հու­շագ­րի ի­րա­կա­նաց­ման գործ­նա­կան այդ քայ­լը: Նշեց, որ հու­շագ­րի կե­տե­րից մեկն էլ վե­րա­բե­րում էր փո­խա­դարձ այ­ցե­լու­թյուն­նե­րին: ՙԿար­ծում եմ` մենք ար­դեն սկ­սել ենք հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ծրա­գի­րը և շա­հագր­գռ­ված ենք ա­վե­լի սեր­տաց­նե­լու այն, ո­րով­հետև Հայ­կա­զյան հա­մալ­սա­րա­նը սփյուռ­քի մեր միակ պե­տա­կան ճա­նա­չում ու­նե­ցող հայ­կա­կան հա­մալ­սա­րանն է, և շատ կարևոր եմ հա­մա­րում հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը եր­կու բու­հե­րի միջև՚,-ա­սաց Ն. Ա­ղա­բա­լյա­նը: Ըստ նրա` հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ծրագ­րե­րը կա­րող են տար­բեր լի­նել թե՜ հա­մալ­սա­րան­նե­րի միջև և թե՜ ընդ­հա­նուր կր­թա­կան հա­մա­կար­գին առ­նչ­վող: Նա լիա­հույս է, որ կհա­ջոր­դեն ծրագ­րերն ու­սա­նող­նե­րի և դա­սա­խոս­նե­րի փո­խա­նակ­ման ա­ռու­մով ու կր­թամ­շա­կու­թա­յին այլ մի­ջոց­նե­րով: Օ­րի­նակ` շատ կու­զե­նար հա­մա­տեղ նա­խագ­ծեր ի­րա­կա­նաց­նել ա­մա­ռա­յին ճամ­բար­նե­րի կազ­մա­կերպ­ման ուղ­ղու­թյամբ: Հատ­կա­պես այս շր­ջա­նում ան­չափ կարևոր է փոխ­գոր­ծակ­ցու­թյու­նը: ՙՑա­վա­լի է խոս­տո­վա­նել, որ մենք պա­տե­րազ­մի և ար­տա­քին վտան­գի ժա­մա­նակ ենք ա­վե­լի շատ հա­մախ­մբ­վում, իսկ խա­ղաղ ժա­մա­նակ­նե­րում փոքր-ինչ հե­ռա­նում ենք ի­րա­րից, ին­չը շատ վտան­գա­վոր է՚,-նկա­տեց նա­խա­րա­րը` հա­վե­լե­լով, որ ա­մեն ինչ պետք է ա­նել այդ կա­պերն ա­վե­լի սեր­տաց­նե­լու, մի­մյանց մո­տի­կից ա­վե­լի լավ ճա­նա­չե­լու հա­մար:
Պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վար` Հայ­կա­զյան հա­մալ­սա­րա­նի ու­սա­նո­ղա­կան գրա­սե­նյա­կի տնօ­րեն Ռազ­միկ Գաբ­րիե­լյանն ա­սաց, որ ներ­կա­յա­ցել են հա­մալ­սա­րա­նում գոր­ծող մի շարք ա­կումբ­նե­րից մե­կի` Heritage Club (Մշա­կույ­թի կենտ­րոն)-ի ան­դամ­նե­րը: Նպա­տակն է Ար­ցա­խի հետ նոր կա­պեր հաս­տա­տել: Հա­վա­քել և Ար­ցախ են բե­րել 1000 կտոր գրա­կա­նու­թյուն ԱրՊՀ-ի և ԱԳՆ-ի հա­մար, որն ի­րա­կա­նաց­րել են նա­խորդ օրն այդ­տեղ ու­նե­ցած հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ:
Ն. Ա­ղա­բա­լյանն ընդ­հա­նուր գծե­րով ներ­կա­յաց­րեց Ար­ցա­խի կր­թա­կան հա­մա­կար­գը, հե­տաքր­քր­վեց սփյուռ­քա­հայ ու­սա­նող­նե­րի ընտ­րած մաս­նա­գի­տու­թյամբ, պա­տաս­խա­նեց նրանց հե­տաք­րք­րող հար­ցե­րին, ա­ռա­ջար­կեց ա­վար­տե­լուց հե­տո աշ­խա­տել Ար­ցա­խի դպ­րոց­նե­րում:
Պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վա­րը, շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­լով սր­տա­բաց ըն­դու­նե­լու­թյան հա­մար, նշեց, որ Բեյ­րութ վե­րա­դառ­նա­լուց հե­տո հա­մալ­սա­րա­նի ղե­կա­վա­րու­թյան և ու­սա­նող­նե­րի հետ կքն­նար­կեն ստաց­ված ա­ռա­ջարկ­նե­րը և, ըստ ա­ռաջ­նա­հեր­թու­թյան` ձեռ­նա­մուխ կլի­նեն դրանց ի­րա­կա­նաց­մա­նը: Իսկ մինչ այդ կայ­ցե­լեն Ար­ցա­խի ու մայր Հա­յաս­տա­նի պատ­մամ­շա­կու­թա­յին վայ­րե­րը:

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Tue, 11 Jun 2019 16:23:20 +0000
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26870-2019-06-11-13-58-55 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26870-2019-06-11-13-58-55 ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Արցախի Հանրապետության Նախագահ…

 Նույն օրը Նախագահը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում՝ ազատվելով  ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

Երկրի ղեկավարն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանն ազատվել է պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր Լեւոն Մնացականյանին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ նշանակելու մասին:

Բակո Սահակյանի նույն օրն ստորագրած մեկ այլ հրամանագրով Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:

Հունիսի 11-ին Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Նախագահ Սահակյանը հունիսի 11-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն եւ անձնակազմին ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Լեւոն Մնացականյանին՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իգոր Գրիգորյանին՝ նրա գործունեության համար:

Նույն օրը Նախագահն այցելել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն եւ անձնակազմին ներկայացրել ծառայության նորանշանակ տնօրեն Վլադիկ Խաչատրյանին՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 11 Jun 2019 13:57:42 +0000
Հայկական զույգ պետությունների ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26869-2019-06-11-11-24-28 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26869-2019-06-11-11-24-28 Հայկական զույգ պետությունների ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա
Վերջերս մամուլում տարածված…

Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրվող  նախատեսված բյուջետային վարկը փոխանցվում է սահմանված գրաֆիկի համաձայն:

Հայկական զույգ պետությունների ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:

Կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցներին ստուգել տեղեկատվության իսկությունը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվություն տրամադրելուց:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 11 Jun 2019 11:21:56 +0000