comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Բանակ http://www.artsakhtert.com Tue, 22 Oct 2019 10:55:55 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՙՄԵՆՔ ԼԱՑՈՂ ՄԱՅՐԵՐ ՉԵՆՔ ՄԻԱՅՆ...՚ http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27585-2019-10-10-17-20-14 http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27585-2019-10-10-17-20-14 ՙՄԵՆՔ ԼԱՑՈՂ ՄԱՅՐԵՐ ՉԵՆՔ ՄԻԱՅՆ...՚
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Կազմակերպությունը նշեց իր ստեղծման հերթական տարեդարձը

Արցախում ժամանակի հրամայականով ծնունդ առած կազմակերպություններից է ՙԱնհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն՚ հասարակական կազմակերպությունը։ Հոկտեմբերի 10-ին ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հուշաթանգարանում տեղի ունեցած միջոցառումը, որին ներկա էին ԱՀ կառավարության անդամներ, մտավորականներ, Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նվիրված էր կազմակերպության ստեղծման 21-րդ տարեդարծին։
Գոյության 21 տարիների ընթացքում կազմակերպությունն փորձել է աջակցել, սատարել անհայտության մեջ հայտնվածների ընտանիքներին։ Դա հաջողվել է հանրապետության իշխանությունների, բարեգործ ձեռներեցների, որոշ հասարակական կազմակերպությունների ու մասնավոր անձանց օժանդակության շնորհիվ։ Այսօր միությունն ունի ՙՀայրենիք և հավատ՚ անունը կրող իր մեդալը, որով պարգևատրվում են պատերազմի մասնակիցների և անհայտ կորած տղաների ծնողներն ու կազմակերպության ծրագրերի իրագործմանը շարունակաբար նպաստող անհատները։ Իր խոսքում Վ. Գրիգորյանը երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ակտիվ համագործակցել և շարունակաբար նպաստում են միության ծրագրերի իրագործմանը։ Այդուհանդերձ՝ ԼՂՀ ԱԿԱՀՄ նախագահը անհանգստություն հայտնեց առ այն, որ տարիներն անցնում են, իսկ հակառակորդի անմարդկային ու ժխտողական քաղաքականության պատճառով չի հաջողվում գտնել և տուն վերադարձնել իրենց զավակներից գոնե մեկին, կամ որևէ մեկի աճյունը։ Նույնիսկ ունեցած տեղեկությունները հնարավոր չի լինում ծառայեցնել նպատակին։ ՙՄենք մեր որդիների անհայտ ճակատագրերի համար լացող մայրեր ու հարազատներ չենք միայն, այլ նաև թև ու թիկունք՝ մեր պետությանն ու բանակին։ Ներկա իրավիճակում մեզ մնում է բազմապատկել ուշադրությունը անհայտ կորածների ընտանիքների հանդեպ և շարունակել սպասել ու հուսալ։ Գուցե կփոխվեն ժամանակները, կփոխվեն և դիրքորոշումները, և մի լույս կծագի մեզ համար՚,- ասաց Վերա Գրիգորյանը։
Նշենք, որ միության կազմում հաշվառված է 773 անհայտ կորած, որից 250-ը՝ ազատամարտիկ։ Կազմակերպության անդամների թիվը գերազանցում է 3200-ի սահմանը։
Միջոցառման 2-րդ մասը նվիրված էր Վերա Գրիգորյանի ՙԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հուշաթանգարանի ուղեցույց՚ նորերս լույս տեսած գրքին, որի խմբագիրը պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանն է։ Այն իրականում գիրք-ալբոմ է, որտեղ ներկայացված են անհայտ կորած ազատամարտիկների հուշաթանգարանի մշտապես ցուցադրվող ցուցանմուշները, որոնցից, կարելի է ասել, հյուսվում են Արցախյան ազատամարտի պատմության շատ էջեր, պատերազմի ՙգլխավոր գործող անձը՚ հանդիսացող յուրաքանչյուր զինվորի և նրա ընտանիքի յուրատիպորեն դասավորված ճակատագրերը։ Մ. Հարությունյանի հավաստմամբ՝ նրանք, ովքեր հուշաթանգարանում լինելու առիթը դեռ չեն ունեցել, սույն ուղեցույցի միջոցով հնարավորություն կստանան հեռակա պատկերացում կազմել հիշատակի այդ յուրօրինակ օջախի մասին։
Իր գործունեության ընթացքում Վ. Գրիգորյանն առաջնորդվել ու շարունակում է առաջնորդվել ՙԺողովուրդ և բանակ՝ մեկ մարմին և մեկ հոգի՚ կարգախոսով։ ՙՍատարում հարազատ բանակին՚ նախաձեռնող խմբի հնգամյա գործունեությունն էլ դրա վառ վկայությունն է։ ԱՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը բարձր է գնահատել Վ. Գրիգորյանի կատարած աշխատանքը. նրա հրամանով ԼՂՀ ԱԿԱՀՄ նախագահը խրախուսվեց շնորհակալագրով և հուշանվերով։ Պաշտպանության նախարարի շնորհակալական խոսքը ներկայացրեց ԱՀ ՊՆ ԱՀՏԱ բաժնի պետ Նորայր Մկրտչյանը։
ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչության պետ Սամվել Իսրայելյանն էլ իր ելույթում հավաստիացրեց, որ կշարունակեն աջակցել կազմակերպությանը և հնարավորինս օգնություն ցուցաբերել միության կարիքավոր անդամներին։
Ավանդական գինեձոնից հետո տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Կազմակերպության հետ ակտիվ համագործակցության և աջակցության համար մի խումբ անձինք, այդ թվում նաև նախարարներ, պարգևատրվել են միության ՙՀայրենիք և հավատ՚ և հայաստանյան ՙԶինվորի մայր՚ հասարակական կազմակերպության ՙԶինվոր հայրենյաց՚ մեդալներով։

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Thu, 10 Oct 2019 17:15:09 +0000
ԶՈ­ՐԱ­ՎԱՐ­ԺՈՒ­ԹՅԱն ԺԱ­ՄԱ­ՆԱԿ՝ ԻՆՉ­ՊԵՍ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԻ ԺԱ­ՄԱ­ՆԱԿ http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27496-2019-09-25-15-16-51 http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27496-2019-09-25-15-16-51 ԶՈ­ՐԱ­ՎԱՐ­ԺՈՒ­ԹՅԱն ԺԱ­ՄԱ­ՆԱԿ՝ ԻՆՉ­ՊԵՍ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԻ ԺԱ­ՄԱ­ՆԱԿ
Նո­րայր ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

 Ինչ­պես ար­դեն տե­ղե­կաց­րել ենք, սեպ­տեմ­բե­րի 24-ին ա­ռա­վո­տից Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կում մեկ­նար­կել են ‹‹Զին­ված ու­ժե­րի ծա­վա­լու­մը, հա­կա­ռա­կոր­դի ագ­րե­սիա­յի դի­մագ­րա­վու­մը›› թե­մա­յով ռազ­մա­վա­րա­կան զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը:

Զո­րա­խա­ղե­րի ա­ռա­ջին փու­լում Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի զո­րա­մա­սե­րը տագ­նա­պով բեր­վել են մար­տա­կան պատ­րաս­տա­կա­նու­թյան ՙԼՐԻՎ՚ աս­տի­ճա­նի, սկս­վել է բա­ցա­զատ­ման շր­ջան­նե­րի զբա­ղեց­ման, հրա­մա­նա­տա­րա­կան եւ ղե­կա­վար­ման կե­տե­րի ծա­վալ­ման ու կա­հա­վոր­ման գոր­ծըն­թաց­նե­րը: ՙԻ­րա­կա­նաց­վել են բո­լոր նա­խա­տես­ված աշ­խա­տանք­նե­րը: Սահ­ման­ված ժամ­կետ­նե­րից ա­վե­լի կարճ ժա­մա­նա­կում՚,- վս­տա­հեց­նում է Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար, ՊԲ հրա­մա­նա­տար գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Կա­րեն Աբ­րա­հա­մյա­նը:
ՙԱյս զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը կա­րե­ւոր են ոչ միայն նրա հա­մար, որ ՊԲ-ն եւս մեկ ան­գամ ճշգր­տում է իր ա­նե­լիք­նե­րը` ա­ռան­ձին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի կող­մից մշա­կե­լով, հս­տա­կեց­նե­լով խն­դիր­նե­րը նաեւ այդ մա­կար­դա­կում, այ­լեւ նրա հա­մար, որ հս­տա­կեց­վում է պա­տե­րազ­մա­կան պայ­ման­նե­րում պե­տա­կան կա­ռա­վար­ման եւ տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ա­նե­լիք­նե­րը, նրանց հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ՊԲ-ի, ա­ռան­ձին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի եւ հենց մի­մյանց հետ՚,- ռազ­մա­վա­րա­կան զո­րա­վար­ժու­թյան նպա­տակ­ներն է ըն­դգ­ծում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան Տիգ­րան Աբ­րա­հա­մյա­նը:
Զո­րա­վար­ժու­թյանն ակ­տիվ ներգ­րավ­վում է նաեւ պա­հես­տա­զո­րը: Սահ­ման­ված ժա­մին սկ­սել են գոր­ծել անձ­նա­կազ­մի եւ տեխ­նի­կա­յի ըն­դուն­ման կե­տե­րը: Նա­խա­գահ Սա­հա­կյա­նը Ստե­փա­նա­կեր­տի հա­վա­քա­կա­յան­նե­րում է ե­ղել, հան­դի­պել պա­տաս­խա­նա­տու­նե­րի, զրու­ցել հա­վա­քա­կա­յան ներ­կա­յա­ցած զի­նա­պարտ­նե­րի հետ: ՙԱ­մե­նա­մեծ տիտ­ղո­սը հայ­րե­նի­քի պաշտ­պա­նը լի­նելն է: Եվ մեկ ան­գամ չէ, որ մենք ձեզ հետ միա­սին այդ կոչ­ման հա­մա­ձայն մեզ դր­սե­ւո­րել ենք: Եվ ա­մեն ան­գամ նման մի­ջո­ցա­ռում­նե­րով ա­պա­ցու­ցում ենք, որ հա­վա­տա­րիմ ենք այդ ու­ղուն եւ հե­տայ­սու ևս պատ­վով ենք կրե­լու այդ խա­չը՚,- հա­վա­քա­կա­յա­նում դի­մե­լով զի­նա­պարտ­նե­րին` ըն­դգ­ծել է Նա­խա­գահ Սա­հա­կյա­նը:
Պա­հես­տա­զո­րի կցագր­ման, ծա­նուց­ման հար­ցե­րում նա­խորդ զո­րա­հա­վա­քից հե­տո զգա­լի նո­րու­թյուն­ներ կան: Խն­դիր­նե­րը կար­գա­վոր­վում են ա­վե­լի օ­պե­րա­տի­վո­րեն, ա­ռանց կու­տա­կում­նե­րի: Ան­փո­փո­խը զո­րա­հա­վա­քի մաս­նա­կից­նե­րի ակ­տի­վու­թյունն է: Պա­հես­տա­զո­րը հա­վաք­վում է սահ­ման­ված ժամ­կետ­նե­րից ա­վե­լի ա­րագ: ՙԿա­րող ենք փաս­տել, որ նո­րու­թյուն­ներն ար­դյու­նա­վետ են գործ­նա­կան կի­րառ­ման մեջ: Պա­հես­տա­զո­րից կանչ­ված­ներն էլ բա­վա­կան ակ­տիվ են ներ­կա­յա­նում՝ հենց ա­ռա­ջին ժա­մե­րից: Նա­խորդ զո­րա­հա­վա­քի հա­մե­մատ՝ փո­փո­խու­թյուն­ներն ակն­հայտ են՝ կազ­մա­կերպ­վա­ծու­թյան ա­ռու­մով: Վս­տահ ենք, որ սահ­ման­ված ժամ­կետ­նե­րում հա­մալ­րու­մը հաս­նե­լու է 100 տո­կո­սի՚,- վս­տա­հեց­նում է հան­րա­պե­տա­կան զին­վո­րա­կան կո­մի­սար Մխի­թար Ավ­շա­ռյա­նը: ՙԱզ­գաբ­նակ­չու­թյան հետ ու­նենք մի կար­գա­խոս? ու­ժեղ բա­նակ? պատ­րաստ­ված պա­հես­տա­զոր,- հա­վե­լում է պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը,- ինչ­պես նա­խոր­դած նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րը, այն­պես էլ վաղ ա­ռա­վո­տից հա­վա­քա­կա­յան­նե­րում տի­րող աշ­խու­ժու­թյու­նը պետք է դի­տար­կել հենց այդ տե­սան­կյու­նից՚:
Նա­խա­գահ Սա­հա­կյա­նը նաեւ զոր­քե­րի կա­ռա­վար­ման կե­տեր է այ­ցե­լել: Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի պա­տաս­խա­նա­տու­նե­րը երկ­րի ղե­կա­վա­րին են ներ­կա­յաց­րել զո­րա­վար­ժու­թյան ա­ռան­ձին ման­րա­մաս­ներ: Ի­րա­վի­ճա­կը հնա­րա­վո­րինս մո­տեց­ված է ի­րա­կան պայ­ման­նե­րին: Զին­ված ու­ժե­րի ստո­րա­բա­ժա­նում­նե­րը խն­դիր­նե­րը ստա­նում են այդ հաշ­վար­կով: Սա­կայն նաեւ հա­կա­ռա­կոր­դին ա­պա­կողմ­նո­րո­շե­լու, զոր­քե­րի ի­րա­կան տե­ղա­շար­ժը եւ ի­րա­կան պայ­ման­նե­րում ա­նե­լիք­նե­րը քո­ղար­կե­լու գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մի ողջ փա­թեթ է նա­խա­տես­ված: Որ­պես կա­նոն՝ հա­կա­ռա­կորդն այս ըն­թաց­քում հատ­կա­պես օ­դա­յին հե­տա­խու­զու­թյունն է ակ­տի­վաց­նում: Զո­րա­վար­ժու­թյան ա­ռա­ջին փու­լին երկ­րորդն ու եր­րորդն են հա­ջոր­դե­լու: Այս դեպ­քում ար­դեն նա­խա­տես­վում է մար­տա­կան կրա­կով ո­րո­շա­կի ա­ռա­ջադ­րանք­նե­րի կա­տա­րում:
Զո­րա­վար­ժու­թյու­նը տևե­լու է 10 օր: Ա­վար­տը կազ­դա­րար­վի հոկ­տեմ­բե­րի 4-ին:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Wed, 25 Sep 2019 15:13:29 +0000
ՆՎԻՐՎԱԾ ՀԵՐՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27476-2019-09-23-11-24-27 http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27476-2019-09-23-11-24-27 ՆՎԻՐՎԱԾ ՀԵՐՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
Ա­նա­հիտ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆք. Աս­կե­րան

 Հայ­րե­նի­քը հենց այն­պես չի տր­վում, այն ձեռք է բեր­վում ա­մեն մի սերն­դի հայ­րե­նա­ճա­նա­չու­թյամբ ու հայ­րե­նա­պաշ­տու­թյամբ, մեծ մա­քա­ռում­նե­րի, զո­հո­ղու­թյուն­նե­րի գնով։ Նժ­դե­հյան այս ո­րակ­նե­րով է այ­սօր կրթ­վում ու դաս­տիա­րակ­վում Նո­րա­գյու­ղի Վի­տա­լի Պետ­րո­սյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցի յու­րա­քան­չյուր ա­շա­կերտ։

Հա­վա­տա­րիմ մնա­լով ա­վան­դույ­թին` սեպ­տեմ­բե­րի 13-ին դպ­րո­ցում կազ­մա­կերպ­վեց նկար­չու­թյան մր­ցույթ՝ նվիր­ված ՙՄար­տա­կան խաչ՚ երկ­րորդ աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր Վի­տա­լի Պետ­րո­սյա­նի ծնն­դյան 58-րդ տա­րե­դար­ձին։ Մի­ջո­ցա­ռու­մը կազ­մա­կերպ­վել է դպ­րո­ցի մի­ջին և ա­վագ օ­ղակ­նե­րում, ո­րին մաս­նակ­ցե­լու ցան­կու­թյուն էր հայտ­նել 13 ա­շա­կերտ։ Հու­շամր­ցա­շա­րի կազ­մա­կեր­պիչ Լի­դա Հայ­րի­յա­նը, ար­ձա­նագ­րե­լով մր­ցույ­թին մաս­նակ­ցե­լու ցան­կու­թյուն հայտ­նած ա­շա­կերտ­նե­րի թի­վը, զար­մա­ցավ՝ կր­կի՞ն ճա­կա­տագ­րա­կան թիվ է սա, թե՞ ուղ­ղա­կի զու­գա­դի­պում։ Չէ՞ որ հե­րո­սին ողջ կյան­քի ըն­թաց­քում կար­ծես թե հե­տապն­դում էր 13-ը։ Ծն­վել է սեպ­տեմ­բե­րի 13-ին, զոհ­վել՝ ապ­րի­լի 13-ին, ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի տա­րի­նե­րին պահ­ված օ­րագ­րե­րի թի­վը 13-ն է, գյու­ղից զոհ­ված 13-րդ ա­զա­տա­մար­տի­կը...
Շուրջ ե­րեք ժամ տևած նկար­չու­թյան մր­ցույ­թին ա­շա­կերտ­նե­րից յու­րա­քան­չյուրն իր նկա­րում ներդ­րել է ան­սահ­ման սեր ու նվիր­վա­ծու­թյուն ար­ցա­խյան չք­նաղ բնու­թյա­նը, հա­րա­զատ բնօր­րա­նին։ Դա­տե­լով նկար­նե­րից, ա­շա­կերտ­ներն ամ­բողջ հո­գով ու սր­տով կապ­ված են հա­րա­զատ ծնն­դա­վայ­րին, որ­տեղ էլ տես­նում են ի­րենց ա­պա­գան... Կար­ծես թե դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րը ժա­ռան­գել են տա­ղան­դա­վոր նկար­չի բնա­տուր ձիր­քը, ին­չը հպար­տու­թյամբ են փաս­տում նաև ու­սու­ցիչ­նե­րը. ա­շա­կերտ­ներ կան, ով­քեր ուս­ման մեջ թե­րա­նա­լով հան­դերձ՝ հրա­շա­լի նկա­րում են։
Մր­ցույ­թի ար­դյունք­նե­րի ամ­փոփ­մա­նը ներ­կա էին դպ­րո­ցի ու­սուց­չա­կան և ա­շա­կեր­տա­կան կո­լեկ­տիվ­նե­րը, հե­րո­սի հա­րա­զատ­նե­րը։ Հանձ­նա­ժո­ղո­վի ա­նա­չառ ու օ­բյեկ­տիվ գնա­հատ­մամբ ա­ռա­ջին մր­ցա­նա­կա­յին տե­ղը տր­վեց Է­լեն Ղահ­րա­մա­նյա­նին, երկ­րորդ և եր­րորդ տե­ղե­րը հա­մա­պա­տաս­խա­նա­բար զբա­ղեց­րել են Մա­րատ Սարգ­սյանն ու Վար­դու­հի Մար­դյա­նը։ Հաղ­թող­նե­րը պարգևատր­վե­ցին դպ­րո­ցի տնօ­րե­նի պատ­վոգ­րե­րով և հե­րո­սի հա­րա­զատ­նե­րի կող­մից պատ­րաստ­ված նվեր­նե­րով։ Նվեր­նե­րի ար­ժա­նա­ցան նկար­չու­թյան մր­ցույ­թին մաս­նակ­ցած մյուս բո­լոր ա­շա­կերտ­նե­րը։
Նշենք, որ դպ­րո­ցի ֆիզ­կուլ­տու­րա­յի ու­սու­ցիչ Վա­նյա Պետ­րո­սյա­նը նա­խօ­րոք անց­կաց­րել էր մի­նի ֆուտ­բո­լի և շախ­մա­տի հու­շամր­ցա­շա­րեր։ Մր­ցա­նա­կա­յին տե­ղեր զբա­ղեց­րած թի­մերն ու ա­շա­կերտ­նե­րը պարգևատր­վե­ցին պատ­վոգ­րե­րով, մե­դալ­նե­րով և նվեր­նե­րով։
Մի­ջո­ցառ­մա­նը սր­տի խոսք ա­սա­ցին դպ­րո­ցի տնօ­րեն Է­րիկ Վար­դա­նյա­նը, զին­ղեկ Ար­թուր Հայ­րա­պե­տյա­նը, հե­րո­սի եղ­բայր և մար­տա­կան ըն­կեր Վլա­դի­միր Պետ­րո­սյա­նը։ Նրանց խոս­քում մեկ ամ­բող­ջա­կան գա­ղա­փար է` ուս­ման մեջ ա­ռա­ջա­դի­մու­թյամբ, մար­զա­կան կյան­քում` ակ­տի­վու­թյամբ, բազ­մա­կող­մա­նի զար­գա­ցած տա­ղան­դով և հայ­րե­նա­սի­րու­թյամբ միշտ ձգ­տել նման­վել Վի­տա­լի Պետ­րո­սյա­նին։
;

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Mon, 23 Sep 2019 11:19:27 +0000
ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԻՇԽՈՒՄ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳԻՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27450-2019-09-18-15-41-46 http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27450-2019-09-18-15-41-46 ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԻՇԽՈՒՄ Է  ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳԻՆ
Օ­գոս­տո­սի 23-ին ՙՍա­տա­րում…

 Իսկ խում­բը մար­դա­շատ էր` տո­ղե­րիս հե­ղի­նա­կը, ԶԱՀՄ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ Լաու­րա Նա­սի­բյան ու Լո­րա Ա­զա­րյան, Աֆ­ղա­նա­կան պա­տե­րազ­մի ար­ցախ­ցի վե­տե­րան­նե­րի միու­թյան աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Ար­մեն Գե­ւոր­գյան եւ վար­չու­թյան ան­դամ Շի­րակ Զա­քա­րյան, Շառլ Ազ­նա­վու­րի ան­վան մշա­կու­թա­յին կենտ­րո­նի տնօ­րեն Ար­մեն Հով­սե­փյան, ՙՀաղ­թա­նա­կած սե­րունդ՚ ե­րի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վար Գե­ւորգ Միր­զո­յան, ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ Մար­գա­րի­տա Շահ­նա­զա­րյան եւ Մա­րի­նա Մով­սի­սյան, ՀՀ Մա­սի­սի շր­ջա­նից ժա­մա­նած, եր­կու պա­տե­րազ­մով ան­ցած­ներ Սար­գիս Հա­րու­թյու­նյան, Ա­լիկ Ա­լո­յան ու Գա­գիկ Մի­նա­սյան, Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի տան մե­ներ­գիչ Մավ­րիկ Ա­վա­նե­սյան, ՊԲ ՙԳո­յա­մարտ՚ ծրագ­րի լրագ­րող Ռա­ֆա­յել Ա­հա­րո­նյան եւ օ­պե­րա­տոր Մի­քա­յել Պետ­րո­սյան, ՊԲ ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան բաժ­նի սպա, կա­պի­տան Նու­նե Ա­բա­ղյան։

Հան­դի­պումն սկս­վեց գու­մար­տա­կի հրամ­կազ­մի հետ ծա­նո­թու­թյու­նից։ Տե­ղի ու­նե­ցած ճե­պազ­րույ­ցում ՙտան­տե­րե­րը՚ մեզ ներ­կա­յաց­րին զո­րա­մա­սի, այս­պես ա­սենք, ա­ռա­քե­լու­թյու­նը, մենք էլ նրանց՝ օր­վա մեր մշա­կու­թա­յին ծրագ­րի ման­րա­մաս­նե­րը...
Իսկ բա­նա­կա­յին­նե­րի հոծ բազ­մու­թյան հետ հան­դի­պումն սկս­վեց ԱՀ Ան­կա­խու­թյան տո­նին նվիր­ված մեր շնոր­հա­վո­րա­կան ու­ղեր­ձի հան­դի­սա­վոր ըն­թերց­մամբ։ Դրան, բնա­կա­նա­բար, հե­տե­ւեց հե­տաքր­քիր ե­լույթ­նե­րի շարք. զին­վոր­նե­րի առ­ջեւ հան­դես ե­կան զո­րա­մա­սի հրա­մա­նա­տարն ու նրա տեղ­կա­լը, Վ.Գրի­գո­րյա­նը (հա­վա­քա­կան մոր պատ­գա­մով), Ա. Հով­սե­փյա­նը (օ­րի­նա­կե­լի ծա­ռա­յու­թյան կո­չով), Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կում զի­նանձ­նա­կազ­մի հետ եր­կար տա­րի­ներ ԱՀ­ՏԱ գծով ծա­ռա­յու­թյան հա­րուստ փոր­ձի տեր Շ. Զա­քա­րյա­նը, Մ. Շահ­նա­զա­րյա­նը, Ս. Հա­րու­թյու­նյա­նը, Ա.Ա­լո­յա­նը եւ Գ. Մի­նա­սյա­նը, ում հա­մար այդ հան­դի­պու­մը, կա­րե­լի է ա­սել, հան­դի­պում էր եւ հե­րո­սա­կան ժա­մա­նակ­ներ ընդ­գր­կած սե­փա­կան ե­րի­տա­սար­դու­թյան հետ։
Այս­տեղ ճիշտ պահն է՝ շե­ղե­լու պա­տու­միս ըն­թաց­քը. ՙտե­ղա­փոխ­վե­լու՚ ան­ցյալ դա­րի 90-ա­կան­ներ, Ար­ցա­խյան գո­յա­մար­տի հե­րո­սա­կան ու միա­ժա­մա­նակ ող­բեր­գա­կան այն ժա­մա­նա­կաշր­ջա­նը, երբ խոր­հր­դա­յին ու ադր­բե­ջա­նա­կան օ­մո­նը փոր­ձում էր ա­մա­յաց­նել Ար­ցա­խի հա­յաբ­նակ գյու­ղե­րը, անձ­նագ­րա­յին ռե­ժի­մի ստուգ­ման կեղծ օ­րագ­րի տակ ձեր­բա­կա­լում եւ Ադր­բե­ջա­նի բան­տե­րը նե­տում ար­ցա­խյան շարժ­ման ակ­տի­վիստ­նե­րին, ո­րոնց շար­քում ան­վախ հայ­րե­նա­սե­րի մեծ համ­բավն ու­ներ ներ­քին­հո­ռա­թաղ­ցի Ար­կա­դի Հայ­րի­յա­նը: Թշ­նա­մա­կան զն­դա­նում եր­կար ժա­մա­նակ ՙքրիս­տո­սյան՚ չար­չա­րանք­ներ կրե­լուց հե­տո այդ հե­րոս տղա­յի դիա­կը հայ­րե­նիք բե­րե­լու հա­մար ես 2000 թվա­կա­նին վրա­ցա­կան Մառ­նեու­լիի շր­ջան մեկ­նե­ցի Սար­գիս Հա­րու­թյու­նյա­նի հետ... Ար­կա­դի Հայ­րի­յա­նի մա­սունք­նե­րը մենք հասց­րինք Ար­ցախ եւ իր հա­րա­զատ­նե­րի ու հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի հետ միա­սին հան­դի­սա­վո­րու­թյամբ հո­ղին հանձ­նե­ցինք իր հայ­րե­նի Ներ­քին Հո­ռա­թա­ղի գե­րեզ­մա­նա­տա­նը։
Բայց ՙվե­րա­դառ­նանք՚ զո­րա­մաս՝ ՙըմ­բոշխ­նե­լու՚ գու­մար­տա­կում Սա­տար­ման խմ­բի ներ­կա­յաց­րած մշա­կու­թա­յին ծրա­գի­րը։ Հն­չե­ցին հայ­րե­նա­սի­րա­կան, ժո­ղովր­դա­կան ու քնա­րա­կան եր­գեր։ Ա­պա բաց­վեց պա­րի մեծ շր­ջան, որն իր մեջ ա­ռավ բա­նա­կա­յին­նե­րի մեծ մա­սին։
Շու­տով վրա հա­սավ եւս մի հան­դի­սա­վոր պահ։ Ես հրա­մա­նա­տար Նել­սոն Հա­կոբ­ջա­նյա­նին, ի դեպ՝ նաեւ տա­րի­ներ շա­րու­նակ մեր միու­թյան հետ հա­մա­գոր­ծակ­ցող Սար­գիս Հա­րու­թյու­նյա­նին, պար­գե­ւատ­րե­ցի Ա­ԿԱՀՄ ՙ Հայ­րե­նիք եւ հա­վատ՚ մե­դա­լով, մա­յոր Ա­րամ Ա­վե­տի­սյա­նին՝ ՙԲա­նա­կում օ­րի­նա­կե­լի ծա­ռա­յու­թյան հա­մար՚ պատ­վոգ­րով։ Տասն­հինգ զին­վոր­ներ էլ շնոր­հա­կա­լագ­րի ար­ժա­նա­ցան Ա­ԿԱՀՄ, ԶԱՀՄ եւ Աֆ­ղա­նա­կան պա­տե­րազ­մի վե­տե­րան­նե­րի միու­թյան կող­մից։ Մեզ հետ մեծ թվով նվեր­ներ էինք տա­րել (Ար­ցա­խից ու Հա­յաս­տա­նից), Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից ու­ղարկ­վա­ծը պա­րու­նա­կում էր ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան բժշ­կա­կան պա­րա­գա­ներ ու սար­քեր։ Նվեր­նե­րի շար­քում կա­յին եւ հե­տաքր­քիր գր­քեր։
Հար­մար պահ որ­սա­լով՝ հասց­րի ա­ռան­ձին զրու­ցել մի քա­նի զին­վո­րի հետ։
Պարզ­վեց, որ նրան­ցից մե­կը ՊԲ ծա­ռա­յու­թյան է ե­կել կա­մա­վոր, այն էլ...հե­ռա­վոր Ֆրան­սիա­յից։ Սոր­բո­նում ու­սա­նած տղա­յին հա­րա­զատ­նե­րը փոր­ձել են հետ պա­հել այդ վճ­ռից, բայց նա՝ Սե­ւակ Օզ­գյու­լը, տե­ղի չի տվել՝ գտ­նե­լով, որ իր տեղն այս­տե՜ղ է՝ պատ­մա­կան Հա­յաս­տա­նի 10-րդ նա­հանգ Ար­ցա­խի սահ­ման­նե­րի պաշտ­պա­նու­թյան գծում... Ա­սաց՝ մենք հայ ենք եւ որ­տե­ղա­ցի էլ լի­նենք՝ պար­տա­վոր ենք օ­տա­րի նկր­տու­մից պա­հել-պաշտ­պա­նել հա­յոց ար­ցա­խա­կան ե­զեր­քը։


Վերա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ
ՙՍա­տա­րում հա­րա­զատ բա­նա­կին՚ կո­չի նա­խա­ձեռ­նող խմ­բի ղե­կա­վար, 
ԱՀ Ա­ԿԱՀՄ նա­խա­գահ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Wed, 18 Sep 2019 15:33:14 +0000
Ո­ԳՈՒ ԼԵ­ԳԵՆ­ԴԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27415-2019-09-11-15-10-18 http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27415-2019-09-11-15-10-18 Ո­ԳՈՒ ԼԵ­ԳԵՆ­ԴԸ
Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Ճա­կա­տագ­րի՞ն ա­սեմ, թե՞ նա­խախ­նա­մու­թյա­նը՝ այլ ճա­նա­պար­հով (պայ­քա­րի ու մա­քա­ռում­նե­րի ճա­նա­պար­հով) ըն­թա­նա­լու շնորհ ա­րեց... Կան­խո­րոշ­ված էր՝ 50-60¬ա­կան­նե­րի սե­րուն­դը պի­տի տեր կանգ­ներ երկ­րին, պի­տի հետ բե­րեր պա­պե­րի կորց­րա­ծը, պի­տի շտ­կեր հա­յի մեջ­քը, նրան հպարտ ու հաղ­թա­կան ապ­րե­լու պա­տի­վը վե­րա­պա­հեր։ Ողջ եր­կի­րը երկ­րա­պահ դար­ձավ, իսկ սե­րուն­դը՝ ա­ռա­ջա­մար­տիկ։ Դպ­րո­ցա­կան ըն­կե­րու­թյու­նը մար­տա­կան ըն­կե­րու­թյան վե­րած­վեց, գա­ղա­փա­րի ջա­հա­կիր­նե­րը հա­մախ­մբ­վե­ցին Ե­ռա­գույ­նի ներ­քո, իսկ Երկ­րա­պահ¬Եր­կի­րը թի­կունք դար­ձավ նրանց։ Հա­զա­րա­վոր­նե­րի շար­քե­րից զատ­վե­ցին գերն­վի­րյալ­նե­րը, հի­րա­վի այդ նվի­րյալ­նե­րի շար­քում իր տեղն ու դերն ու­նե­ցավ ՙԱ­զա­տագ­րա­կան բա­նա­կի՚ Ար­ցա­խյան ճա­կա­տի հրա­մա­նա­տար Վլա­դի­միր Ա­լյո­շա­յի Բա­լա­յա­նը։

ԼՂՀ ՙՄար­տա­կան խաչ՚ ա­ռա­ջին աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր ու այ­սօր ար­դեն նաև Ար­ցա­խի հե­րոս (ՙՈս­կե ար­ծիվ՚ շքան­շա­նի աս­պետ) ա­զա­տա­մար­տիկն Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի այն ա­ռանց­քա­յին դեմ­քե­րից էր, ում ան­վան շուրջ հյուս­ված լե­գեն­դը բեր­նե­բե­րան էր անց­նում դեռևս պա­տե­րազ­մա­կան թո­հու­բո­հի մեջ։

Վլա­դի­միր Բա­լա­յա­նը ծն­վել է 1958թ. փետր­վա­րի 14-ին, Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Մոխ­րա­թաղ գյու­ղում։ 1983թ. ա­վար­տել է Ստե­փա­նա­կեր­տի գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կու­մը։ Մինչ այդ՝ 1976-1978թթ. ծա­ռա­յել է ԽՍՀՄ ԶՈՒ¬ում, 1988¬1990¬ին մաս­նակ­ցել է Մար­տա­կեր­տի շր­ջա­նի ինք­նա­պաշտ­պա­նա­կան մար­տե­րին։ 1990թ. Լեո­նիդ Ազ­գալ­դյա­նի հետ ստեղ­ծել է կա­մա­վո­րա­կան զո­րա­խումբ։ Մաս­նակ­ցել է ԼՂՀ Շա­հու­մյա­նի (Բուզ­լուխ, Մա­նա­շիդ, Էր­քե?, Կա­րա­չի­նար), Մար­տա­կեր­տի (Մա­րա­ղա, Կի­չան, Ի­մե­րեթ Քե­րե­վենդ, Բաշ Գյու­նե­փա­յա, Մա­նիք­լու), Հադ­րու­թի (Տող, Ծամ­ձոր) շր­ջան­նե­րի ինք­նա­պաշտ­պա­նա­կան և ա­զա­տագ­րա­կան մար­տե­րին։ Հետ­մա­հու պարգևատր­վել է ՙՄար­տա­կան խաչ՚ 1-ին աս­տի­ճա­նի շքան­շա­նով։ Վ. Բա­լա­յա­նի ա­նու­նով է կոչ­վել Մար­տա­կեր­տի թիվ 1 միջ­նա­կարգ դպ­րո­ցը։ Ա­զա­տա­մար­տիկ հրա­մա­նա­տա­րը հանգ­չում է Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Ա­ղա­բե­կա­լինջ գյու­ղում։ Այս է հա­մա­ռոտ կեն­սագ­րա­կա­նը Վլա­դի­միր ?ա­լա­յա­նի։ Սա­կայն տա­րո­ղու­նակ, բո­վան­դա­կա­լից ու սխ­րանք­նե­րով լի է նրա կյան­քի ու­ղին։ Նրա ար­մատ­նե­րը սե­րում են ար­ցա­խյան հա­մեստ ու ա­վան­դա­պաշտ ըն­տա­նի­քից։ Հայ­րը՝ Ա­լյո­շա Բա­լա­յա­նը, շր­ջա­նում ա­նուն հա­նած մտա­վո­րա­կան էր, շուրջ 12 տա­րի Մար­տա­կեր­տի շր­ջա­նա­յին թեր­թի խմ­բա­գիրն էր։ Մայ­րը՝ տի­կին Դա­րի­կոն, Ար­ցա­խյան շարժ­ման ա­ռա­ջին իսկ օ­րե­րից ակ­տի­վիստ­նե­րի շար­քում էր, նս­տա­ցույ­ցի կազ­մա­կեր­պիչ­նե­րից։ Հե­տո, երբ սկ­սե­ցին կազ­մա­վոր­վել ա­ռա­ջին ջո­կատ­նե­րը, նա տղա­նե­րին թև ու թի­կունք էր։ Վլա­դի­միր Բա­լա­յա­նի այ­րին՝ Մա­րիե­տան, դա­ռը կս­կի­ծով է տր­վում հու­շե­րին. ՙՄեր միակ հույ­սը մեր ուժն է՚,¬ ա­սում էր Վլա­դի­մի­րը։ Պայ­քա­րի ա­ռա­ջին տա­րի­նե­րին թուր­քերն աս­տի­ճա­նա­բար գրա­վում էին հայ­կա­կան գյու­ղե­րը, գե­րե­վա­րում ե­րի­տա­սարդ­նե­րին, թա­լա­նում գյու­ղերն ու ա­րո­տա­վայ­րե­րը։ Նա սկ­սեց զենք ձեռք բե­րել, ու տղա­նե­րի հետ դիր­քեր դրե­ցին։ Ա­ռա­ջին զեն­քը կա­րա­բինն էր։ ՙՆի­վան՚ ծա­խեց ու զենք ա­ռավ։ Փամ­փուշտ­ներն առ­նում էին 4-5 ռուբ­լով։ Այս­պես ջո­կատ ստեղ­ծեց, ո­րը սկզ­բում յոթ հո­գուց էր կազմ­ված։ Փոք­րա­թիվ ջո­կա­տով գնում էին մար­տի ու հաղ­թա­նա­կած վե­րա­դառ­նում։ Երբ տագ­նա­պի ա­հա­զանգ էր հն­չում, երբ ինչ¬որ տեղ դրու­թյու­նը ծան­րա­նում էր, ան­մի­ջա­պես Վլա­դի­մի­րի ջո­կա­տին օգ­նու­թյան էին կան­չում։ Այն աս­տի­ճա­նա­բար հա­մալր­վում էր։ ՙՍկզ­բում, քա­նի դեռ զո­րա­մաս չկար, տղա­նե­րը հա­վաք­վում էին մեր տանն ու ճա­նա­պարհ­վում մար­տե­րի,- վեր­հի­շում է Մա­րիե­տան։ -Զենքն ու զի­նամ­թերքն էլ տանն էր պահ­վում, չնա­յած վտան­գը մեծ էր։
ՙՎլա­դի­մի­րի տղա­ներն են գա­լիս՚... Այս խոս­քերն Ար­ցա­խում մար­դիկ լսել են ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի ա­ռա­ջին օ­րե­րից։ Լսել ու հա­վա­տա­ցել են, որ ե­թե քա­ջերն են գա­լիս, ա­պա ա­պա­հով­ված է հաղ­թա­նա­կը։ Այդ­պես է ե­ղել պա­շար­ված Թա­լի­շում, շր­ջա­փակ­ված Արծ­վա­շե­նում, ա­վեր­ված Մա­րա­ղա­յում, Շա­հու­մյա­նի ու Հադ­րու­թի բռ­նա­զավթ­ված գյու­ղե­րում։ Մար­դիկ գի­տեին, որ Վլա­դի­մի­րը հաղ­թա­նակ է։ Ար­մեն Դա­նիե­լյա­նի ՙԲե­կո­րը ինչ­պի­սին որ կար՚ գր­քում կար­դում ենք. ՙԱ­շո­տը (Ղու­լյան) շատ էր սի­րում Վլա­դի­միր Բա­լա­յա­նին, ե­րա­զում էր նրա հետ միա­սին ստեղ­ծել մի փոք­րիկ դի­վեր­սիոն խումբ՝ Մար­տա­կեր­տի կող­մից մտ­նել թշ­նա­մու թի­կունք։ Երբ Վլա­դի­միր ա­նու­նը տա­լիս էր կամ խո­սում նրա մա­սին, դեմ­քը պայ­ծա­ռա­նում էր, աչ­քե­րը փայ­լում էին։ Նրան հա­մա­րում էր իր ա­շա­կեր­տը՝ որ­պես կռ­վի գի­տակ և ու­սու­ցիչ, որ­պես կազ­մա­կեր­պիչ ու հրա­մա­նա­տար։ Ա­սում էր՝ Վլա­դի­միրն ու­րիշ է, նրա նման երկ­րոր­դը չկա։ Նույ­նիսկ այն ժա­մա­նակ, երբ վաշ­տը բա­վա­կա­նին մե­ծա­ցավ, և զին­վոր­նե­րի թի­վը 500-ին մոտ էր, Ա­շո­տը շա­րու­նակ խո­սում էր դի­վեր­սիոն խումբ ստեղ­ծե­լու ծրագ­րի մա­սին։ Ա­շո­տը հիա­ցած էր ե­րի­տա­սարդ, ի­մաստ­նա­ցած ա­զա­տա­մար­տի­կով։ Նա, որ հա­վա­սա­րա­պես տի­րա­պե­տում էր և՜ խոս­քին, և՜ զեն­քին, սիր­վեց տղա­նե­րի կող­մից՚։

ՙՋրա­բերդ՚ թեր­թի խմ­բա­գիր, լու­սա­հո­գի Սլա­վա Մո­սուն­ցի վկա­յու­թյամբ, երբ Վլա­դի­մի­րը մի քա­նի օ­րով մեկ­նում էր Երևան, ա­մե­նուր մար­դիկ ան­հան­գս­տա­նում էին, զան­գում խմ­բագ­րու­թյուն. ՙՔա­նի՞ օ­րով է մեկ­նել, ե՞րբ է գա­լու, ու­րիշ մե­կը չկա՞ր, որ այն­տեղ նրա գոր­ծը ա­ներ... Ին­չո՞ւ է մեզ ան­տեր թո­ղել... Եվ այս­պես շա­րու­նակ՚։ Նրա ներ­կա­յու­թյու­նը դիտ­վում էր որ­պես պաշտ­պա­նու­թյան հու­սա­լի ե­րաշ­խիք։ Եվ ժո­ղո­վուրդն այդ­պես մտա­ծե­լու, այդ­պես դա­տե­լու հիմ­քեր ու­ներ։
Ապ­րի­լին էր։ Ա­զե­րի­նե­րը, որ միշտ էլ գե­րա­զան­ցել են տեխ­նի­կա­յի ու հետևա­կի թվա­քա­նա­կով, հան­կար­ծա­կի հար­ձակ­վել էին Թա­լի­շի վրա, գրա­վել գյու­ղա­հա­յաց բար­ձուն­քը։ Օրն ի­րիկ­նա­նում էր, երբ Թա­լի­շի ռա­դիո­կա­յանն օգ­նու­թյուն խնդ­րեց Ա­ղա­բե­կա­լին­ջից, որ­տեղ հրա­մա­նա­տար Վլա­դի­միր Բա­լա­յանն էր։ Իր տղա­նե­րի հետ Վլա­դի­մի­րը շտա­պել է Թա­լիշ։ Տե­ղան­քը նա լավ գի­տեր, ուս­տի ա­րագ կողմ­նո­րոշ­վեց և իս­կույն կա­յաց­րեց վճի­ռը՝ այս գի­շեր մինչև լու­սա­դեմ վե­րագ­րա­վել բար­ձուն­քը։ Թշ­նա­մին պա­հա­կա­կե­տեր է դնե­լու բար­ձուն­քի գյու­ղա­հա­յաց գո­տում, իսկ մենք բար­ձուն­քը գրա­վե­լու ենք թի­կուն­քից, շր­ջան­ցե­լով հա­կա­ռա­կոր­դի պա­հա­կակ­տե­րը. սա էր վճի­ռը, ո­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար ամ­բողջ գի­շեր աչք չփա­կե­ցին ՙԱր­ցախ ճա­կա­տի՚ տղա­նե­րը։ Մթու­թյան մեջ քայլ առ քայլ, դան­դաղ ու զգույշ մո­տե­ցան գրավ­ված դիր­քե­րին։ Լույ­սը դեռ չբաց­ված մի այն­պի­սի ուժ­գին հար­ված տե­ղաց, որ թշ­նա­մին չհասց­րեց օգտ­վել բար­ձուն­քի ա­ռա­վե­լու­թյու­նից։ Օր­վա ա­ռա­ջին կե­սին ար­դեն վե­րագ­րավ­ված էր բար­ձուն­քը։ Գյու­ղին այլևս վտանգ չէր սպառ­նում։ Թվում էր՝ հրա­մա­նա­տարն իր գործն ա­նե­լուց հե­տո պի­տի ցտե­սու­թյուն ա­սեր գյու­ղա­ցի­նե­րին, բայց նա ա­մո­թանք տվեց Թա­լի­շի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կա­տի հրա­մա­նա­տար­նե­րին։ ՙԳոր­ծո­ղու­թյուն­ներ ծա­վա­լե­լիս պետք է հաշ­վա­ռել նաև հա­կա­ռա­կոր­դի հնա­րա­վոր հար­ված­նե­րից խու­սա­փե­լու տար­բե­րակ­նե­րը։ Թշ­նա­մին սխալ­ներ է թույլ տա­լու միայն այն դեպ­քում, երբ դուք թե­լադ­րեք ձեր կամ­քը։ Գո­յատևման հույ­սը հենց այն­պես չեն դնում հա­կա­ռա­կոր­դի սխալ­նե­րից օգտ­վե­լու վրա՚,¬ ա­ռանց ձայ­նը բարձ­րաց­նե­լու, ազ­դու ա­սել էր Վլա­դի­մի­րը։ Դրա­նով նա չբա­վա­րար­վեց։ Թա­լիշ­ցի­նե­րին տա­րավ բար­ձունք, իր ձեռ­քով դա­սա­վո­րեց պա­հա­կա­կե­տե­րը։ ՙՏես­նո՞ւմ եք, տղա­ներ,¬ ա­սաց Վլա­դի­մի­րը,¬ հա­կա­ռա­կոր­դը մի գի­շեր­վա մեջ ինչ­պես է հասց­րել խրա­մա­տա­վոր­վել։ Մի գի­շեր­վա մեջ միայն աշ­խա­տա­սե­րը կկա­րո­ղա­նա այս­քան խրա­մատ փո­րել, իսկ մե՞նք, իսկ դո՞ւք... Կեղծ ինք­նա­հան­գս­տա­ցում­նե­րով հող ու ժո­ղո­վուրդ չենք փր­կի՚։
Քա­նի՛¬քա­նի ան­գամ է 34-ա­մյա հրա­մա­նա­տարն իր ջո­կա­տով խու­ճա­պի մատ­նել ա­զե­րի­նե­րին։ Նրա տղա­նե­րը քա­նի՛¬քա­նի գեր­ված գյու­ղե­րի շղ­թա­ներ են ար­ձա­կել։ Նրա մա­սին` որ­պես ՙՀա­յոց Ա­զա­տա­մար­տի մե­րօ­րյա Անդ­րա­նի­կի՚, գո­րո­վան­քով ու հիաց­մուն­քով են խո­սել Բուզ­լուխն ու Մա­նա­շի­դը, էր­քեջն ու Կա­րա­չի­նա­րը, Մա­րա­ղան ու Չայ­լուն, Տողն ու Ծամ­ձո­րը։


Նա թշ­նա­մա­կան կրա­կա­կե­տեր է լռեց­րել Սր­խա­վեն­դում ու Մա­նիք­լուում, Բաշ Գյու­նե­փա­յա­յում ու Աղ­դա­բա­նում։ Նրա վեր­ջին մար­տը հու­նի­սի 9-ին էր՝ Չայ­լուում… Ա­ռա­ջին խրա­մա­տում գոր­ծո­ղու­թյուն­նե­րը զար­գա­նում էին սրըն­թաց, փո­փո­խա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րով։ Տղա­նե­րը կռ­վում էին անձ­նու­րաց։ Օգ­նու­թյան հա­սած Վլա­դի­մի­րի ներ­կա­յու­թյու­նը բա­վա­կան էր ո­գե­կոչ­ման հա­մար։ Օ­ղակ­վե­լու վտան­գը նրա ջան­քե­րով ի չիք դար­ձավ։ Հա­կա­տան­կա­յին նշա­նա­ռու­նե­րը գոր­ծում էին անվ­րեպ։ Նա­հան­ջում էին տան­կե­րը։ Շատ մոտ էր հա­կա­հար­ձակ­ման հրա­մա­նը, երբ ճա­կա­տից մա­հա­ցու վի­րա­վոր­վեց Վլա­դի­մի­րը...
Մար­տա­կան ըն­կեր­նե­րի հու­շա­պա­տում­նե­րում հառ­նում է ի­րա­կան հե­րո­սի ան­զու­գա­կան կեր­պա­րը... ԼՂՀ ԻՈՒ հրա­մա­նա­տար (1991-1992թթ.), պա­հես­տա­զո­րի գե­նե­րալ-մա­յոր Ար­կա­դի Տեր¬Թադևո­սյա­նը (Կո­ման­դոս), ան­թա­քույց հպար­տու­թյամբ ու ընդ­գծ­ված հար­գան­քով է խո­սում Վ. Բա­լա­յա­նի մա­սին. ՙՎլա­դի­մի­րին կա­րե­լի էր վս­տա­հել ա­մե­նա­բարդ մար­տա­կան խն­դիրն ան­գամ, և նա եր­բեք հու­սա­խաբ չէր ա­նի։ Նա բնա­ծին զին­վո­րա­կան էր ա­ռանց կր­թու­թյան, ա­ռանց հա­տուկ պատ­րաս­տու­թյուն անց­նե­լու։ Նա պարզ, մա­քուր, զու­լալ ղա­րա­բաղ­ցի էր, քաջ մար­տիկ։ Մեր բո­լոր հա­ջո­ղու­թյուն­նե­րը հիմն­վել են հենց նրա նման տղա­նե­րի վրա։ Ես շատ ծանր տա­րա Վլա­դի­մի­րի մահ­վան բո­թը։ Եվ այ­սօր էլ, տա­րի­նե­րի հեռ­վից, սիրտս կսկ­ծում է Վլա­դի­մի­րի ու նրա նման հե­րոս­նե­րի կորս­տյան հա­մար՚։
-Մար­տա­կեր­տի լե­գենդն այդ­պես էլ մնաց Վլա­դի­մի­րը,- ա­սում է Ար­ցա­խի ԻՈՒ ա­ռա­ջին հրա­մա­նա­տար Ար­կա­դի Կա­րա­պե­տյա­նը,- Ես, Աս­կոլ­կան ու Վլա­դի­մի­րը հա­րա­զատ եղ­բոր պես էինք։ Կա­րե­լի է ա­սել, հենց միա­սին էլ սկ­սել ենք ջո­կատ­նե­րի կազ­մա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը։ Ըն­կեր­ներ ենք ու­նե­ցել, ով­քեր ձգ­տել են, որ ջո­կա­տի հրա­մա­նա­տարն ան­պայ­ման ի­րենք լի­նեն, բայց Վլա­դի­մի­րը եր­բեք այդ­պի­սի ձգ­տում չի ու­նե­ցել։ Նա չի ձգ­տել հրա­մա­նա­տար լի­նել, սա­կայն վա­յե­լել է հե­ղի­նա­կու­թյուն, ու նրան միշտ վս­տա­հել են։ Քա­նի՛-քա­նի ան­գամ եմ կա­մե­ցել նրան նշա­նա­կել Մար­տա­կեր­տի պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի հրա­մա­նա­տար, բայց նա միշտ հրա­ժար­վել է, իշ­խե­լու ձգ­տում չու­ներ։ Նրա­նը կռ­վելն էր, ու հա­կա­ռա­կոր­դին ծն­կի բե­րե­լը, ինչն ա­նում էր մեծ հա­ջո­ղու­թյամբ։ Ժո­ղո­վուր­դը հա­վա­տում ու վս­տա­հում էր նրան, նրա հետ հույ­սեր կա­պում։ Նա ան­պար­տե­լի համ­բավ էր ձեռք բե­րել մի­միայն իր սխ­րանք­նե­րի շնոր­հիվ։ Ե­թե եր­կու բա­ռով բնու­թագ­րե­լու լի­նեմ Վլա­դի­մի­րին, պի­տի ա­սեմ՝ նա լե­գենդ էր։ Նա ընդ­գծ­ված ան­հա­տա­կա­նու­թյուն էր թե՜ որ­պես մար­տիկ, թե՜ որ­պես հրա­մա­նա­տար։ Նա այն քչե­րի շար­քում էր, ո­րոնք զերծ են թե­րու­թյուն­նե­րից։ Նա վառ ժո­ղովր­դա­կան կեր­պար էր՝ բո­լոր դրա­կան կող­մե­րով հան­դերձ, ում կա­րող ես վս­տա­հել և հա­վա­տա­ցած լի­նել, որ քեզ եր­բեք հու­սա­խաբ չի ա­նի՝ ինչ էլ որ պա­տա­հի։ Նրա մեջ խտաց­ված էր ժո­ղովր­դա­կան ընդ­հան­րա­կան կեր­պա­րը։ Վլա­դի­միրն այն ա­ռաջ­նոր­դող կեր­պարն էր, ո­րով մենք ոչ միայն հպար­տա­նում էինք, այլև որ­պես կեն­դա­նի օ­րի­նակ ցույց էինք տա­լիս, որ տես­նեն ու սո­վո­րեն, թե ինչ­պի­սին պի­տի լի­նի իս­կա­կան ա­զա­տա­մար­տի­կը։ Վլա­դի­միրն իմ հու­շե­րում մնա­ցել է որ­պես իս­կա­կան ժո­ղովր­դա­կան հե­րո­սի կեր­պար։ Նրա ո­գով կա­րե­լի է բազ­մա­թիվ սե­րունդ­ներ դաս­տիա­րա­կել՝ վս­տահ, որ դա է պայ­քա­րի ճշ­մա­րիտ ճա­նա­պար­հը։


;

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Wed, 11 Sep 2019 15:03:59 +0000
ՆՐԱ ԱՊՐԱԾ ԿՅԱՆՔԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄ Է ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27405-2019-09-09-16-07-02 http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27405-2019-09-09-16-07-02 ՆՐԱ ԱՊՐԱԾ ԿՅԱՆՔԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄ Է ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ
Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Օ­րի­նա­չա­փու­թյո՞ւն է, թե՞ պար­զա­պես պա­տա­հա­կա­նու­թյուն, ինք­ներդ դա­տեք... Ի­տա­լիա­յի Սուրբ Ղա­զար կղ­զու գրա­դա­րա­նին (ի դեպ, աշ­խար­հի ա­մե­նա­մեծ հայ­կա­կան գրա­դա­րա­նին) նվի­րե­լով Լեո­նիդ Ազ­գալ­դյա­նի ու Վլա­դի­միր Բա­լա­յա­նի մա­սին հե­ղի­նա­կածս գիր­քը, վե­րա­դար­ձա Վե­նե­տիկ և ՙԱ­լեք­սանդր՚ հյու­րա­նո­ցում ստա­ցա աղջ­կաս ու­ղար­կած հա­ղոր­դագ­րու­թյու­նը. ՙՄայ­րի՜կ, վեր­ջա­պես... Լեո­նիդն ու Վլա­դի­մի­րը Ար­ցա­խի հե­րոս­ներ են՚։ Հուզ­մուն­քիս չափ ու սահ­ման չկար, տա­րի­ներ ի վեր շյուղ առ շյուղ հա­վա­քե­լով նրանց մա­սին պա­տում­նե­րը, նրանց պայ­քա­րի հե­րո­սա­կան դր­վագ­նե­րը, հո­գուս բո­լոր թե­լե­րով կապ­վել էի նրանց ու նրանց հա­րա­զատ­նե­րի հետ։

Քիչ է ա­սել` ու­րախ եմ կր­կին անդ­րա­դառ­նա­լու իմ հե­րոս­նե­րին՝ նրանց ՙԱր­ցա­խի հե­րոս՚ բարձ­րա­գույն կո­չում շնոր­հե­լու կա­պակ­ցու­թյամբ, հե­րոս­ներ, ո­րոնց լու­սա­վոր կեր­պարն ու­ղե­նիշ է սե­րունդ­նե­րին...

ՀՀ և ԼՂՀ ՙՄար­տա­կան խաչ՚ ա­ռա­ջին աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր, Ան­կա­խու­թյան բա­նա­կի հրա­մա­նա­տար, Ա­զա­տագ­րա­կան բա­նա­կի հիմ­նա­դիր-հրա­մա­նա­տար և ար­դեն ՙԱր­ցա­խի հե­րոս՚, ՙՈս­կե ար­ծիվ՚ շքան­շա­նա­կիր, ֆի­զի­կոս¬գիտ­նա­կան Լեո­նիդ Ռու­բե­նի Ազ­գալ­դյա­նի ապ­րած կյան­քը հայ­րե­նա­սի­րու­թյան պատ­գամ է սե­րունդ­նե­րին։
Ազ­գա­յին զար­թոն­քի ռազ­մա­կան փու­լում ար­դեն նա հիա­նա­լի հաս­կա­նում էր, թե ինչ է սպաս­վում երկ­րին։ Ի սկզ­բա­նե զբաղ­վում էր զեն­քի ար­տադ­րու­թյամբ, խո­րա­պես ու­սում­նա­սի­րում ռազ­մա­կան գոր­ծը։ 89-ին Մով­սես Գոր­գի­սյա­նը Լեո­նի­դին ա­ռա­ջար­կեց ստանձ­նել ՙԱն­կա­խու­թյան բա­նա­կի՚ հրա­մա­նա­տա­րի պաշ­տո­նը։ Չա­փա­զանց խո­րա­ցած լի­նե­լով զեն­քի ու զի­նամ­թեր­քի ար­տադ­րու­թյան մեջ՝ Լեո­նի­դը Գոր­գի­սյա­նի ա­ռա­ջարկն ըն­դու­նեց վեր­ջի­նիս զոհ­վե­լուց հե­տո՝ հան­դի­պե­լով Ա­շոտ Նա­վա­սար­դյա­նին։ Դառ­նա­լով զո­րա­միա­վոր­ման հրա­մա­նա­տար՝ ա­ռա­ջին իսկ պա­հից Ազ­գալ­դյա­նը լուրջ ու հիմ­նա­վոր ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րով հան­դես ե­կավ։ Հիա­նա­լի գի­տեր Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հը և զին­վո­րա­կան գոր­ծին տի­րա­պե­տում էր հմուտ սպա­յի վս­տա­հու­թյամբ։ Նրանց ա­ռա­ջին ռազ­մա­կան բա­զան Վար­դե­նի­սի Գյու­նաշ­լի գյու­ղում էր, և այս­տեղ նա սկ­սեց իր զի­նա­կից­նե­րին վե­րա­պատ­րաս­տել զին­վո­րի։ Ռազ­մա­կան գոր­ծի կազ­մա­կեր­պու­մը նրա տա­րերքն էր։ Երբ սկս­վեց Շար­դու­մը, Լեո­նի­դը չա­փա­զանց վս­տահ էր, որ հաղ­թա­նա­կը գա­լու է միայն պա­տե­րազ­մի դաշ­տում, միայն ռազ­մա­կան հաղ­թա­նակ­նե­րով։ Ար­ցա­խում նա միա­վո­րեց լա­վա­գույն մար­տիկ­նե­րին։ ՙԱ­զա­տագ­րու­թյան բա­նա­կը՚ բարձր մար­տա­կան պատ­րաստ­վա­ծու­թյուն ու­նե­ցող կազ­մա­վո­րում էր և ծան­րակ­շիռ հաղ­թա­նակ­ներ տա­նե­լով, շատ քիչ զո­հեր էր տա­լիս։
Լ. Ազ­գալ­դյա­նը ծն­վել է 1942թ. նո­յեմ­բե­րի 22-ին, Թբի­լի­սիում։ 1941թ. ըն­տա­նի­քը տե­ղա­փոխ­վել է Երևան: Մռա­վյա­նի ան­վան դպ­րոցն ա­վար­տե­լուց հե­տո Լեո­նիդն ըն­դուն­վեց Մոսկ­վա­յի Լո­մո­նո­սո­վի ան­վան հա­մալ­սա­րա­նի ռա­դիո­ֆի­զի­կա­յի ֆա­կուլ­տե­տը։ Մոր մա­հից հե­տո ու­սու­մը կի­սատ թող­նե­լով վե­րա­դար­ձավ` ու­սու­մը շա­րու­նա­կե­լու Երևա­նում։ Դար­ձավ ռա­դիո­ֆի­զի­կոս, գիտ­նա­կան, գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի տնօ­րեն... Ար­ցա­խյան հե­րո­սա­մար­տը նոր էջ բա­ցեց շա­տե­րի, այդ թվում և Լ. Ազ­գալ­դյա­նի կյան­քում։ Ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի հիմ­նա­դիր¬հրա­մա­նա­տա­րը մաս­նակ­ցեց Բուզ­լուխ, Էր­քեջ, Մա­նա­շիդ, Մա­րա­ղա, Կի­չան, Ծամ­ծոր, Տող, Ի­մե­րեթ¬Քե­րե­վենդ, Չայ­ղու­վու­շան, Աղ­դա­բան, Մա­նիք­լու, Բաշ Գյու­նե­փա­յա, Օր­թա Գլու­նե­փա­յա, Սր­խա­վենդ բնա­կա­վայ­րե­րի պաշտ­պա­նա­կան ու ա­զա­տագ­րա­կան մար­տե­րին։ Ա­զա­տագ­րա­կան բա­նա­կը, Լ. Ազ­գալ­դյա­նի հրա­մա­նա­տա­րու­թյամբ, ութ հս­կա­յա­ծա­վալ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում, քսա­նյոթ բնա­կա­վայր ա­զա­տագ­րե­լով` քիչ վի­րա­վոր­ներ և ե­րեք զոհ ու­նե­ցավ։ Մե­կու­կես տար­վա հաղ­թա­կան մար­տե­րից հե­տո՝ վեց զոհ։ Ա­հա այս­պի­սի ռազ­մա­կան միա­վոր էր ստեղ­ծել մտա­վո­րա­կա­նը, գիտ­նա­կանն ու մեծ հայ­րե­նա­սե­րը, ո­րի մա­սին նո­րան­կախ Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Վազ­գեն Մա­նու­կյանն ա­սել է. ՙԱյս ա­թո­ռին Լեո­նիդ Ազ­գալ­դյա­նը պի­տի նս­տեր՚։

Լեո­նի­դին պաշ­տոն պետք չէր, նա այլ մտա­հո­գու­թյուն­ներ, նպա­տակ­ներ ու ե­րա­զանք­ներ ու­ներ... Տե­սա­ժա­պա­վե­նում պահ­պան­ված նրա կեն­դա­նի խոսքն աս­վա­ծի վկա­յու­թյուն­նե­րի շար­քից է. ՙԱյդ­տեղ (նկա­տի ու­նի ողջ Լեռ­նա­հա­յաս­տա­նը), փաս­տո­րեն, ֆոր­պոստն է մեր ազ­գի` Գե­տա­շեն, Շա­հու­մյան, Ար­ցախ, մնա­ցած վայ­րե­րը, ին­քը՝ Զան­գե­զու­րը։ Դրանք գտն­վում են ան­մի­ջա­պես ոչն­չաց­ման վտան­գի տակ, և սրանք դա­տարկ խոս­քեր չեն, դա, ի­րոք, էդ­պես է։ Ցան­կա­ցած պա­հի, մի փոքր կազ­մա­կերպ­ված ուժ կա­րող է կտ­րել, կա­տա­րել հար­ձա­կում և կրկ­նել տասն­հինգ թի­վը։ Հեշ­տու­թյամբ՚։ Իսկ երբ իր զոհ­վե­լու մա­սին հեր­թա­կան լու­րերն էին պտտ­վում, նա հա­կա­դար­ձում էր ա­սե­կո­սե­նե­րին հետևյալ խոս­քե­րով. ՙՄի հա­վա­տա­ցեք, ե­թե գան ձեզ ա­սեն, որ ես զոհ­վել եմ։ Ես Իս­թամ­բու­լի պա­րիսպ­նե­րի տակ եմ ընկ­նե­լու՚... Հայ Դա­տին մաս­նակ­ցել ե­րա­զող հրա­մա­նա­տարն ըն­կավ դա­վա­դիր կրա­կո­ցից 1992թ. հու­նի­սի 21-ին։ Հրա­մա­նա­տար Ազ­գալ­դյա­նը բռ­նեց հա­վեր­ժի ճա­նա­պար­հը` իր մշ­տա­գո ներ­կա­յու­թյամբ ո­գի նե­րար­կե­լով իր զոր­քին։
-Լեո­նի­դը մարդ էա­կի, հո­ղից ծն­վա­ծի ո­գե­ղեն դառ­նա­լու ա­պա­ցույցն է Հա­յաս­տա­նում,¬ ա­սում էր կա­մա­վո­րա­կան Սար­գիս Հաց­պա­նյա­նը։
Մար­տա­կեր­տի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի տա­րած­քա­յին խոր­հր­դի նա­խա­գահ Գրի­գո­րի Միր­զո­յա­նի վկա­յու­թյամբ, հրա­մա­նա­տա­րի ա­նա­րատ ա­նու­նը միշտ ի­րենց շուր­թե­րին է։ ՙՀի­շում եմ,¬ ա­սում է Գրի­գո­րին,¬ մի ան­գամ հեր­թա­պա­հում էի, ինձ տղա­ներ մո­տե­ցան, զրույ­ցի բռն­վե­ցինք։ Ա­վե­լի ճիշտ` եր­կու խոսք փո­խա­նա­կե­ցի հետ­նե­րը։ Լեո­նիդն ու Վլա­դի­միրն այդ պա­հին մո­տե­նում էին: Լեո­նիդն ա­սաց՝ զեն­քերդ ու շո­րերդ հանձ­նիր ու տուն գնա։ Ա­մո­թից քիչ էր մնում գե­տի­նը մտ­նեի։ Բայց ո՞վ կհան­դգ­ներ հրա­մա­նա­տա­րի հրա­մա­նը չկա­տա­րել, չնա­յած գի­տեի, ա­ռանձ­նա­կի մեղք չեմ գոր­ծել։ Մի խոս­քով են­թարկ­վե­ցի։ Մեծ վի­րա­վո­րանք էր դա ինձ հա­մար։ Ա­մա­չում էի տուն գնալ և ա­սել, որ զեն­քը ձեռ­քիցս վերց­րել են։ Դա այդ օ­րե­րին ան­պատ­վու­թյուն էր։ Լեո­նի­դից քաշ­վում էի, իսկ Վլա­դի­մի­րի հետ հա­մա­գյու­ղա­ցի­ներ ենք, ու մի փոքր ա­վե­լի ար­քով էի։ Ե­րե­կո­յան գնա­ցի նրանց տուն՝ խնդ­րե­լու, որ բա­րե­խո­սի` զենքս ու շո­րերս վե­րա­դարձ­նեմ։ Վլա­դի­միրն ա­սաց. մի եր­կու օր հան­գս­տա­ցիր, տես­նեմ ինչ եմ ա­նում։ ՙԲա­րե­բախ­տա­բար՚ եր­կու օ­րից Մա­տա­ղի­սի ուղ­ղու­թյամբ մար­տե­րը վեր­սկ­սում են։ Ես շտա­պում եմ այն­տեղ և հան­դի­պում Լեո­նի­դին ու Վլա­դի­մի­րին։ Նրանք ՙՎի­լի­սի՚ մի­ջից հա­նում են գն­դա­ցիրս ու ինձ տա­լիս, ու այդ­պես կր­կին մար­տա­դաշտ եմ վե­րա­դառ­նում։ Նրանց եր­կա­թյա կար­գա­պա­հու­թյու­նը ինք­նան­պա­տակ չէր, և դա քաջ գի­տակ­ցում էինք բո­լորս՚։
Միշտ և ա­մե­նուր Լեո­նիդն առջևից էր գնում... Փո­խա­դարձ հար­գանք, նվիր­վա­ծու­թյուն, անձ­նա­կան օ­րի­նակ. սրանք ո­րակ­ներ էին, ո­րից պատ­կա­ռում էին տղա­նե­րը, ձգ­տե­լով նման­վել ի­րենց հրա­մա­նա­տա­րին։

ՙՆա բա­ցա­ռիկ նվիր­վա­ծու­թյամբ, բա­ցա­ռիկ քա­ջու­թյամբ օժտ­ված մար­տիկ էր,¬ ա­սում է Մար­տա­կեր­տի ճա­կա­տի ռազ­մա­կան խոր­հր­դի ան­դամ Ներ­սես Օ­հան­ջա­նյա­նը,¬ Լեո­նի­դը լուրջ, գի­տակ մարդ էր, մտա­վո­րա­կան և ռազ­մա­կան ար­վես­տի հա­մաշ­խար­հա­յին փոր­ձին տի­րա­պե­տող մե­կը, ով ու­սում­նա­սի­րել էր Լի­բա­նա­նի, Իս­րա­յե­լի, Ռու­սաս­տա­նի ռազ­մա­կան փոր­ձը և այդ սին­թե­զից ու­զում էր ստա­նալ հայ­կա­կան մեն­թա­լի­տե­տին հա­մա­պա­տաս­խան միա­վոր։ Լեո­նի­դի նպա­տակն էր մեր տղա­նե­րից պատ­րաս­տել ռազ­միկ­ներ (ՉՏՌվ)։ Ռազ­մի­կը պի­տի լի­նի նվիր­ված, իր ան­ձը դնի զո­հա­սե­ղա­նին ու պա­տե­րազ­մի պատ­մա­կան հայ­րե­նի­քի բո­լոր ծի­րե­րում, իսկ Լեո­նի­դը հե­ռագ­նա նպա­տակ­ներ ու­ներ։ Զին­վո­րի մի տիպ էր ա­ռա­ջա­ցել, ո­րը փաս­տո­րեն օ­րի­նակ էր ծա­ռա­յում... չխ­մել, չծ­խել, բա­ցա­ռա­պես նվիր­ված լի­նել զի­նար­վես­տին, ռազ­մա­կան գոր­ծին։ Լեո­նի­դի տղա­ներն ա­մեն ին­չով տար­բեր­վում էին մնա­ցած ջո­կատ­նե­րի մար­տիկ­նե­րից։ Լեո­նիդն ու Վլա­դի­միրն ստեղ­ծե­ցին այդ դպ­րո­ցը, և դա վա­րա­կիչ դար­ձավ ամ­բողջ շր­ջա­նի, ան­գամ Ար­ցա­խի հա­մար։ Նրանք դո­ղում էին յու­րա­քան­չյուր փամ­փուշ­տի հա­մար, որ ա­վե­լորդ կո­րուստ չտա­յին, ո­րով­հետև այն շատ սուղ մի­ջոց­նե­րով էր ձեռք բեր­վում, մեծ դժ­վա­րու­թյամբ։ Լեո­նիդն ա­սում էր՝ մենք փոք­րա­թիվ ենք և պի­տի ու­նե­նանք մո­դել և ռազ­միկ­ներ, մեր յու­րա­քան­չյուր զին­վոր պի­տի կռ­վի 20-ի դեմ։ Մենք խոր­հր­դա­յին բա­նակ չենք, որ մե­ծա­թիվ զո­հեր տանք, ա­մեն հար­ցում պի­տի լի­նենք խնա­յող՚։
Լի­նե­լով գիտ­նա­կան, հա­սուն տա­րի­քում զին­վո­րագր­վեց հայ­րե­նի­քին ու իր անձ­նա­կան օ­րի­նա­կով մարդ­կանց ո­գեշն­չում էր։ Լեո­նի­դը տե­սա­բան էր, բայց եր­բեք ե­րի­տա­սարդ զին­վոր­նե­րից հետ չէր մնում մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ։ Նման ին­տե­լեկ­տի, նման ռազ­մա­կան գոր­ծի գի­տա­կը բա­ցա­ռիկ երևույթ էր։ Ինձ միշտ զար­մաց­րել է նրա մասշ­տա­բա­յին մտա­ծո­ղու­թյու­նը։ Ի­րե­նից ա­ռա­ջին ան­գամ լսե­ցի, որ պի­տի ա­մուր թի­կունք լի­նի, պի­տի ա­զա­տագր­վի Քար­վա­ճա­ռը, որ մեր թի­կուն­քից վտանգ չզ­գանք։ Շատ ծրագ­րեր նրա կող­մից էին ա­ռա­ջադր­վում, և միշտ մեզ պար­տադ­րում էր, որ ա­րա­գաց­նենք այս կամ այն գոր­ծըն­թա­ցը։
Պահ­պան­վում է Լեո­նի­դի ձայ­նագր­ված խոս­քը՝ ուղղ­ված ազ­գին։ Նա պա­հան­ջում էր լի­նել զգոն, պատ­րաստ մեծ մար­տե­րի, նոր Ա­վա­րայ­րի ու Սար­դա­րա­պա­տի։ Մենք պետք է կռ­վե­լով ու հաղ­թե­լով ապ­րենք, ա­սում էր։
Նրա գա­ղա­փա­րա­կից ու մար­տա­կան ըն­կե­րոջ` Հով­սեփ Հով­սե­փյա­նի խոս­քով, Լեո­նի­դը չա­փա­զանց պա­հանջ­կոտ էր, չկար­դա­լու, չի­մա­նա­լու ի­րա­վունք ոչ ոք չու­ներ։
ՙՆրա հետ հան­դի­պե­լուց հե­տո,¬ վեր­հի­շում Հով­սե­փը,-մեր զրույց­նե­րի հիմ­նա­կան թե­ման դար­ձավ Արևմտյան Հա­յաս­տա­նի ա­զա­տագ­րու­մը։ Նա միշտ կրկ­նում էր, որ այս կռի­վը պայ­քա­րի ա­ռա­ջին փուլն է։ Պետք է ազ­գը միա­վոր­վի, ու­ժեղ բա­նակ ստեղ­ծի, որ կա­րո­ղա­նանք մեր ազ­գա­յին խն­դիր­նե­րը ներ­կա­յաց­նել աշ­խար­հին։ Միայն ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չու­մը չէր, որ կարևո­րում էր, այլև մեր ազ­գի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյունն իր պատ­մա­կան հո­ղե­րի վրա։ Սա էր նրա նպա­տա­կը։ Դրա հա­մար էր Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տը հա­մա­րում մեր պայ­քա­րի ա­ռա­ջին փու­լը։ Եվ եր­բեք չէր ըն­դու­նում, որ Ար­ցա­խը պետք է լի­նի ա­ռան­ձին հան­րա­պե­տու­թյուն, այլ դա Հա­յաս­տանն է, և վերջ։ Նրա հա­մար և՜ Ար­ցախ, և՜ Նա­խիջևան, և՜ Գան­ձակ, և՝ Արևմտյան Հա­յաս­տան, դրանք ամ­բող­ջը Հա­յաս­տան են, և՝ վերջ...

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Mon, 09 Sep 2019 16:00:34 +0000
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27404-2019-09-09-15-55-58 http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27404-2019-09-09-15-55-58 ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ
Նվարդ Ա­ԼԵՔ­ՍԱ­ՆՅԱՆ

 Պատ­մու­թյու­նը ցա­վա­լիո­րեն փաս­տում է, որ մենք միշտ էլ պա­տե­րազ­մի մեջ ենք ե­ղել, դա­րեր ի վեր , և ինչ­պես հի­մա, աշ­խար­հի ե­րե­սից վե­րա­նա­լու չթու­լա­ցող սպառ­նա­լի­քին ի հան­դի­ման՝ ինք­ներս մեզ պաշտ­պա­նե­լու հրա­մա­յա­կա­նով ենք: Եվ ե­թե ժա­մա­նակ առ ժա­մա­նակ հա­ջող­վել է մեզ­նից փոքր-ինչ վա­նել այդ վտան­գը, այն­չափ, որ կա­րո­ղա­նանք մեղ­մել պա­տե­րազ­մի բե­րած շն­չար­գե­լու­թյու­նը, ա­պա հենց այդ անն­շան հույսն էլ կոնկ­րետ գոր­ծե­լա­կերպ է դար­ձել, և շտա­պել ենք շե­նաց­նել մեր եր­կի­րը, վե­րաց­նել դա­ժան հետ­քե­րը, տա­ճար­ներ կա­ռու­ցել, մա­տյան­ներ ծաղ­կել: Այ­սօր էլ հս­տակ գի­տենք, որ միայն մեր շեն ու հզոր եր­կիրն է գա­լի­քին ուղղ­ված մեր հա­յաց­քը և որ մեզ­նից միայն այդ­պես ենք կա­րող հե­ռաց­նել պա­տե­րազ­մը: Սերն­դե­սե­րունդ ի­մաստ­նա­ցած այս պատ­գա­մը մեր ապ­րե­լու ու հա­րատևե­լու գաղտ­նա­գիրն է, մեր ան­կորն­չե­լի հույ­սի ո­գե­ղեն ա­վա­զա­նը:

Ա­շոտ Բեգ­լա­րյա­նի ռու­սե­րեն հրա­տա­րակ­ված ''Преодоление'' /ՙՀաղ­թա­հա­րում՚/ ար­ձակ գոր­ծե­րի ժո­ղո­վա­ծուն այս ա­մե­նի ևս մեկ հաս­տա­տումն է:
Ա.Բեգ­լա­րյանն իր այս գր­քով հենց այս ա­մե­նի մա­սին է ա­սում, և դա թե՜ իր՝ ար­ցա­խյան ա­զա­տագ­րա­կան պա­տե­րազ­մի մաս­նակ­ցի, և թե՜ զի­նա­կից ըն­կեր­նե­րի ու կյան­քի այս կամ այն հատ­վա­ծում ի­րեն հան­դի­պած մարդ­կանց խո­հե­րով:
Ե­ռաթև Ժո­ղա­վա­ծուի ա­ռա­ջին մա­սը կազ­մող ար­ցա­խյան պա­տե­րազ­մի թե­մա­յով գր­ված պատմ­վածք­նե­րը գրա­վում են ի­րենց ի­րա­կան հե­րոս­նե­րով: Վա­վե­րագ­րու­թյու­նը հե­ղի­նա­կի ստեղ­ծա­գոր­ծու­թյան ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում է. գր­քում ի­րա­կան դեմ­քեր և ի­րա­կան փաս­տեր են: Եվ ա­ռա­ջին հա­յաց­քից հա­վաս­տիու­թյամբ հառ­նող ու ըն­թեր­ցո­ղի մտ­քում շա­րու­նակ­վող պա­տում­նե­րում, թվում է, քիչ տեղ ու­նի գե­ղար­վես­տա­կան հո­րին­ված­քը: Բայց հետզ­հե­տե անն­կատ չի մնում մի շատ կարևոր հան­գա­մանք: Իր հե­րոս­նե­րի կեր­պար­ներն ու դի­տար­կած դեպ­քերն այն­քան լե­ցուն են դրա­մա­տիզ­մով, որ խոս­քա­յին մի­ջա­վայ­րում հե­ղի­նա­կի ար­տա­հայտ­չա­մի­ջոց­նե­րը չպետք ? ծան­րա­բեռ­նեն ա­ռանց այդ էլ սուր ե­լուստ­նե­րով ըն­թա­ցող սյու­ժեի զար­գաց­մա­նը: Եվ պետք է ա­սել, որ իր հետ ըն­թեր­ցո­ղին շն­չաս­պառ ա­նող հենց այդ պարզ պատ­մե­լաձևն է հե­ղի­նա­կի շատ հմ­տո­րեն օգ­տա­գոր­ծած գե­ղար­վես­տա­կան յու­րօ­րի­նակ հնա­րան­քը: Ա. Բեգ­լա­րյա­նին հա­ջող­վել է իր տո­ղը հյու­սել այն­պես, որ ի­րա­կան դեպ­քերն ու երևույթ­նե­րը չկորց­նեն ի­րենց հա­վաս­տի նկա­րա­գի­րը, երևան ան­խա­թար և այդ ա­մե­նով լի­նեն տի­րա­կան պա­տու­մի գե­ղար­վես­տա­կան հա­յաց­քում:
Ան­կեղ­ծո­րեն ա­սած՝ սկզ­բում միայն ժո­ղո­վա­ծուի պա­տե­րազ­մա­կան շար­քի ՙԵ­րազ՚ պատմ­ված­քի մա­սին էի ու­զում իմ խո­հե­րը թղ­թին հանձ­նել, բայց գր­քի՝ ար­ցա­խյան գո­յա­մար­տի թո­հու­բո­հով ան­ցած ան­վե­հեր հե­րոս­նե­րը ե­կան ու խառն­վե­ցին իմ մտ­քե­րին, ա­սես օ­ժան­դա­կե­լու, որ կա­րո­ղա­նամ փոքր-ինչ ամ­բող­ջաց­նել պա­տե­րազմ կոչ­վող ար­հա­վիր­քի նկա­րա­գի­րը:
ՙՄահ­վան թա­կարդ՚ պատմ­ված­քի հե­րոս, թա­ղա­վարդ­ցի Ար­սեն Խա­չատ­րյա­նը մար­տա­դաշ­տում ստիպ­ված էր կա­տա­րել մի շատ ա­ներևա­կա­յե­լի գոր­ծո­ղու­թյուն՝ հա­տել սե­փա­կան դաս­տա­կը: Զի­նա­կից­նե­րից ոչ մեկն այդ­պես էլ չի կա­րո­ղա­ցել կա­տա­րել նրա խնդ­րան­քը՝ հանձն չառ­նե­լով այդ սար­սա­փե­լի …օգ­նու­թյու­նը: Իսկ փրկ­վե­լու հա­մար զին­վորն այլ ելք չու­ներ, քան­զի միայն այդ­կերպ կա­րող էր ա­զատ­վել ի­րեն հո­ղին գա­մած ա­զե­րա­կան զրա­հա­մե­քե­նա­յից: Ուժ­գին հա­կագ­րո­հով հետ մղ­ված թշ­նա­մին նոր գրո­հի էր պատ­րաստ­վում, լս­վում էին նրանց մո­տե­ցող ձայ­նե­րը, ժա­մա­նակ չկար այլ հնար գտ­նե­լու հա­մար՝ ար­դեն զին­վո­րա­կան հոս­պի­տա­լում հի­շում է Ար­սե­նը՝ զար­մա­նա­լով հատ­ված ձեռ­քի… մատ­նե­րի այն­քան շո­շա­փե­լի զգա­ցո­ղու­թյու­նից…
Սա գր­քի մի դր­վագն է, բայց ի­րա­վի­ճա­կի կի­զա­կե­տի հզո­րու­թյամբ և, ինչ­պես այս շար­քի մյուս գոր­ծե­րում ներ­կա­յաց­ված դեպ­քե­րը, ի­րենց հե­րոս­նե­րի հա­մար՝ ճա­կա­տագ­րա­կան, նրանց անց­նե­լիք ճամ­փան կան­խո­րո­շող: Այդ պատ­ճա­ռով էլ Ա. Բեգ­լա­րյա­նի պա­տե­րազ­մա­կան թե­մա­յով գրա­ված պատ­մու­թյուն­նե­րը չեն ա­վարտ­վում պա­տու­մի վեր­ջին տո­ղով, շա­րու­նակ­վում են հայ զին­վո­րի աստ­վա­ծա­յին ո­գե­ղե­նու­թյան ու նրա ա­խո­յան՝ դա­ժան պա­տե­րազ­մի պար­տու­թյան հան­դեպ՝ ըն­թեր­ցո­ղիս սր­սուռ հպար­տու­թյամբ:
Դառ­նա­լով ՙԵ­րազ՚ պատմ­ված­քին, ու­զում եմ հա­կիրճ ներ­կա­յաց­նել բո­վան­դա­կու­թյու­նը. ա­ռաջ­նա­գիծ ե­կած լրագ­րո­ղը զին­վո­րին հարց­նում է. ինչ է պա­տե­րազ­մը, ի­րա­վամբ կար­ծե­լով, որ հենց նրա՝ մար­տա­դաշ­տից կար­ճատև հան­գս­տի ե­կած ա­զա­տա­մար­տի­կի բնու­թագ­րու­թյու­նը երևի կլի­նի ա­մե­նա­տի­պա­կանն ու ա­մե­նա­դի­պու­կը: Հայ­րե­նա­պաշտ­պա­նը պետք է բա­ցա­հայ­տի, այս­պես ա­սած, մաս­նա­տի, այն երևույ­թը, ո­րի դեմ մար­տն­չում է ու, ինչ­պես պարզ­վում է նրանց զրույ­ցից, զին­վո­րի հա­մար պա­տե­րազ­մը շն­չա­վոր­ված, միս ու ա­րյուն ա­ռած հա­կա­ռա­կորդ է: Դրան զին­վո­րա­վա­րի չի թե­րագ­նա­հա­տում, բայց և փնտ­րում է ոչն­չաց­նե­լու հնա­րա­վոր ել­քե­րը,
քան­զի իր ուժն էլ գի­տի: Եվ ա­հեղ գո­տե­մար­տի ե­լած մար­տի­կին, ան­շուշտ, պա­տե­րազ­մի բե­րած ար­հա­վիրք­նե­րը, դառ­նու­թյուն­նե­րը, թանկ ու ան­դառ­նա­լի կո­րուստ­նե­րը մղել են ինչ-որ տեղ նույ­նիսկ իր հա­մար անս­պա­սե­լի, խոր­հր­դա­ծու­թյուն­նե­րի՝ այդ սար­սա­փե­լի պա­տու­հա­սի մա­սին: Ինքն իր հա­մար պար­զել է, ու տե­սած ե­րազն էլ հաս­տա­տել, որ այն սկզ­բում անն­շան ու չերևա­ցող, նվազ էր, թույլ, բայց ժա­մա­նա­կի հետ դար­ձել է հո­րի­զո­նը ծած­կող մի սար­սա­փե­լի ու ա­մե­նա­կուլ որ­կոր, ան­կուշտ ու ա­րյուն­ռուշտ: Եվ զին­վո­րը լրագ­րո­ղին հենց իր ե­րազն է պատ­մել. պա­տե­րազմն այդ հրե­շի կեր­պա­րան­քով էր ի­րեն փնտ­րում: Եվ այդ հրե­շը, ան­շուշտ, ա­մե­նա­կուլ ու զո­րեղ կլի­նի այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ մարդ­կու­թյու­նը չի հրա­ժար­վել ինքն ի­րեն ոչն­չաց­նե­լու այդ մո­լուց­քից՝ իր խոսքն այս­պես է ա­վար­տում իր հայ­րե­նի­քի, տան պաշտ­պա­նու­թյան հա­մար մար­տի ե­լած ու խա­ղա­ղու­թյուն տեն­չա­ցող ա­զա­տա­մար­տի­կը: Մեկ այլ` ՙՏու­նը, որ կրա­կում է՚ պատմ­ված­քի հի­ման վրա նկա­րա­հան­վել է գե­ղար­վես­տա­կան կար­ճա­մետ­րաժ ֆիլմ: Տա­րեց կի­չան­ցին չի կա­մե­ցել հե­ռա­նալ հայ­րե­նի գյու­ղից, թող­նել իր օ­ջախն ան­գամ այն ժա­մա­նակ, երբ այն հայ­տն­վել է թշ­նա­մու գե­րու­թյան տակ: Զին­վո­րի պես ձեռքն է ա­ռել հին հրա­ցա­նը ու դրա­նից տունն՝ ամ­րոց­վել, բերդ­վել է, և թշ­նա­մուն դի­մա­վո­րել կրակ կտ­րած: Կրա­կող տու­նը շար­քից հա­նել է բակ մտած ադր­բե­ջան­ցի զին­վոր­նե­րի խմ­բին ու խու­ճա­պի մատ­նել մնա­ցած­նե­րին: Ադ­բե­ջան­ցի­նե­րը, ան­զոր լի­նե­լով դի­մադ­րել, հր­դե­հել են տու­նը, հույս ու­նե­նա­լով, որ կրակն այն­տե­ղից զին­ված ջո­կատ դուրս կբե­րի, սա­կայն, ի զար­մանս թշ­նա­մու, այդ­պես էլ ոչ ոք … տու­նը չի լքել.. Ար­ցախ­ցին նույ­նա­ցել է իր տան մոխ­րին, հա­վերժ մնա­ցել նրա ա­զա­տա­տենչ ու վրեժ­խն­դիր տան­տե­րը…
Ա. Բեգ­լա­րյա­նի պա­տե­րազ­մա­կան թե­մա­յով գր­ված պա­տում­ներն ի­րենց մեջ շատ վառ ար­տա­հայտ­ված պատ­կե­րա­յին գրա­վիչ նյութ ու­նեն, ըն­թեր­ցո­ղը նկա­րագր­վող դեպ­քե­րը տես­նում է ա­սես կադր առ կադր:
Դա, ի­հար­կե, ինչ­պես ար­դեն նշ­վել է, Ա. Բեգ­լա­րյան գրո­ղի գե­ղա­գի­տա­կան սկզ­բուն­քի հեն­քով. հե­ղի­նակն ա­զա­տու­թյուն է տվել իր հե­րոս­նե­րին, չփոր­ձե­լով խառն­վել նրանց հո­գե­բա­նա­կան նկա­րագ­րին, կամ ՙծած­կել՚ նրանց իր մտ­քե­րով: Այդ ա­մե­նին զու­գա­հեռ ներ­կա­յաց­նե­լով յու­րա­քան­չյու­րի նե­րաշ­խար­հի այս կամ այն տար­բե­րա­կիչ հատ­կա­նի­շը, դրա­նով ամ­բող­ջա­կան պատ­կե­րա­ցում է տա­լիս ըն­թեր­ցո­ղին, թե ով է իր հե­րո­սը և ին­չու է հենց այդ պատ­մու­թյուննն ա­ռել քն­նու­թյան: Ին­քը հո­գե­պես ա­մուր է կապ­ված իր հե­րոս­նե­րից յու­րա­քան­չյու­րի հետ, շա­տերն իր զի­նա­կից­ներն են, շա­տե­րի պես ինքն էլ ծանր վի­րա­վոր­վել է մար­տում, հրաշ­քով փրկ­վել մա­հից: Եվ հի­մա ա­զա­տա­մար­տիկ Ա. Բեգ­լա­րյա­նը շատ ու շատ բա­նով է օգ­նում գրող Ա.Բեգ­լա­րյա­նին՝ նրա տո­ղը պա­հե­լով զին­վո­րա­վա­րի ու­ժեղ և շի­տակ: Այդ պատ­ճա­ռով էլ Ա.Բեգ­լա­րյա­նի պա­տե­րազ­մա­կան ար­ձակն իր հե­րոս­նե­րով մի յու­րա­տե­սակ մար­տա­կան հեր­թա­փոխ է, իսկ աշ­խար­հի ճշգ­րիտ պատ­կե­րը պա­հա­կա­կե­տից է երևում և այս­տեղ ծն­ված մտ­քե­րը, պատ­կեր­նե­րը, մե­ղե­դի­նե­րը ողջ կյան­քի հա­մար են…: Եվ այս ա­մե­նի ար­դյուն­քում Ա. Բեգ­լա­րյա­նի նույ­նիսկ փոք­րա­ծա­վալ պատմ­վածք­նե­րը երևում են շատ տա­րո­ղու­նակ՝ նյու­թի բազ­մա­շերտ նկա­րագ­րով:
Դա­տե­լով գրո­ղա­կան իր հա­վա­տամ­քից` հայ­րե­նա­սի­րու­թյունն իր հա­մար սր­բա­զան պատ­վի­րան է, և պետք չէ զուր տե­ղը հի­շա­տա­կել, հայ­րե­նա­սի­րու­թյուն խա­ղալն էլ, ինչ­պես ինքն է բնո­րո­շում, սրի­կա­նե­րի ա­պաս­տա­րանն է: Իսկ հայ­րե­նի­քը հա­րատև է իր շատ սո­վո­րա­կան հե­րոս­նե­րի անձ­նու­րա­ցու­թյամբ. հին ու նոր ի­մաս­տու­թյունն է հու­շում: Ա. Բեգ­լա­րյա­նի ՙ կՐպՏՊՏսպվՌպ ՚ (ՙՀաղ­թա­հա­րում՚) ժո­ղո­վա­ծուն հրա­տա­րակ­վել է գրո­ղի կես­դա­րյա հո­բե­լյա­նի առ­թիվ, ու­րեմն, ժա­մա­նա­կի հետ իր շա­րու­նա­կու­թյու­նը պի­տի ու­նե­նա, հե­ղի­նա­կը հա­սուն տա­րի­քում է, գրի­չը՝ թրծ­ված պա­տե­րազ­մում, գրո­ղա­կան հա­վա­տամ­քը՝ ա­նե­րեր:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Mon, 09 Sep 2019 15:39:30 +0000
ՏՂԵՐ­ՔԸ՝ ՀԶՈՐ, ՍԱՀ­ՄԱ­ՆԸ՝ Ա­ՄՈՒՐ http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27388-2019-09-06-15-21-22 http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27388-2019-09-06-15-21-22 ՏՂԵՐ­ՔԸ՝ ՀԶՈՐ, ՍԱՀ­ՄԱ­ՆԸ՝ Ա­ՄՈՒՐ
Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ ք.…

 Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյան հռ­չակ­ման տո­նի առ­թիվ օ­գոս­տո­սի 30-ին Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյու­նը(ԱԱՄ) կազ­մա­կեր­պել էր այ­ցե­լու­թյուն ա­ռաջ­նա­գիծ։ ԱԱՄ Քա­շա­թա­ղի շր­ջա­նա­յին միա­վոր­ման նա­խա­գահ, շրջ­վար­չա­կազ­մի նախ­կին ղե­կա­վար Սու­րեն Խա­չատ­րյա­նի հետ ե­ղանք հան­րա­պե­տու­թյան պաշտ­պա­նա­կան շր­ջան­նե­րից մե­կի մար­տա­կան հե­նա­կե­տե­րում, հան­դի­պե­ցինք մեր երկ­րի ան­դոր­րը, սահ­մա­նը պաշտ­պա­նող տղա­նե­րին։ Հո­գով հզոր մեր զին­վոր­նե­րը դար­ձյալ հա­վաս­տե­ցին. հա­յոց հո­ղի տերն են ու պաշտ­պա­նը, վա­հանն ու զրա­հը։ 


Ն զո­րա­մա­սի հե­տա­խու­զա­կան դա­սա­կի սպան ու­ղեկ­ցում է մեզ ա­ռաջ­նա­գիծ՝ Հա­յոց բա­նա­կի հզոր զին­վոր­նե­րին հյուր։ Մեր տղա­նե­րին հա­ճախ ենք այ­ցե­լում՝ հատ­կա­պես տո­նա­կան օ­րե­րին։ Այս ան­գամ այ­ցը նվիր­ված է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հռ­չակ­ման 28 ա­մյա­կին։ Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան Քա­շա­թա­ղի շր­ջա­նա­յին միա­վոր­ման ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը՝ նա­խա­գահ Սու­րեն Խա­չատ­րյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ զո­րա­մա­սում ենք, և մեզ դի­մա­վո­րում է զո­րա­մա­սի պա­տաս­խա­նա­տու Ա­րա­յիկ Հայ­րի­յա­նը։ Ող­ջու­նում է ձեռ­նար­կը, ո­րոշ­վում է՝ մար­տա­կան որ հե­նա­կե­տեր պետք է այ­ցե­լենք։ Անց­նում ենք սահ­մա­նագ­ծի եր­կայն­քով։ Ան­ցել է 3 տա­րուց ա­վե­լի, սա­կայն 16-ի ապ­րի­լյան պա­տե­րազ­մի հետ­քե­րը դեռ կան։ Փոքր հու­շար­ձան-խաչ­քա­րը նվիր­ված է այդ օ­րե­րին մեր տան­կի նա­հա­տակ անձ­նա­կազ­մի հի­շա­տա­կին։ Քիչ հեռ­վում ըն­կած է խոց­ված տան­կի թր­թու­րը։ Մինչ մար­տա­կան հե­նա­կետ հաս­նե­լը տե­ղա­մա­սե­րից մե­կում հան­դի­պում ենք զո­րա­մա­սի զին­վոր­նե­րին ու սպա­նե­րին։ Զրու­ցում ենք բա­նա­կի ա­ռօ­րյա­յից։ Հն­չում են կար­ծիք­ներ, ա­ռա­ջարկ­ներ։ Բո­լո­րը մար­տա­կան են տրա­մադր­ված, պատ­րաստ ար­ժա­նի հար­ված տա­լու հա­կա­ռա­կոր­դի ցան­կա­ցած ոտ­նձ­գու­թյան:
Այս­տեղ բո­լորս մի նպա­տա­կի ենք՝ ա­նա­ռիկ պա­հել մեր սահ­մա­նը։ Մեր հե­նա­կե­տը մեր տունն է, մեր ըն­տա­նի­քը։ Մեկս մյու­սով ենք ապ­րում։ Վեր­ջա­պես մեր գե­րա­կա խն­դիրն է՝ պաշտ­պա­նել Հա­յոց սահ­մա­նը և տուն վե­րա­դառ­նալ,- ա­սում է սեր­ժանտ Ռազ­միկ Ու­ռու­մյա­նը։
Հա­ջորդ մար­տա­կան հե­նա­կե­տի պա­տաս­խա­նա­տու, սեր­ժանտ Ար­կա­դի Գևոր­գյա­նը դի­տա­կե­տից էր գա­լիս։ Զե­կու­ցում է՝ ա­մեն ինչ հան­գիստ է, տղա­նե­րից յու­րա­քան­չյուրն իր դիր­քում է։
-Հա­յոց սահ­մա­նը, որն Ար­ցա­խյան գո­յա­մար­տի տղա­նե­րի ա­րյու­նով է գծ­վել և ա­ռա­վել սր­բա­ցել Ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յում մար­տի­րոս­ված մեր տղա­նե­րի ա­րյու­նով, ա­նա­ռիկ ենք պա­հե­լու և հանձ­նե­լու մեզ փո­խա­րի­նող­նե­րին, -ա­սում են տղա­նե­րը։ Հրա­ժեշտ ենք տա­լիս նաև այս հե­նա­կե­տի զին­վոր­նե­րին և շա­րու­նա­կում ճա­նա­պար­հը։ Ե­րե­կո­յան վե­րա­դառ­նում ենք՝ սահ­մա­նում թող­նե­լով միտք ու հուզ­մունք: Հպարտ նրան­ցով. Հայ ազ­գը հա­զա­րա­մյակ­ներ է ան­ցել ու ապ­րում հենց նման տղա­նե­րի շնոր­հիվ։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Fri, 06 Sep 2019 15:11:54 +0000
Ե­ՐԿՈՒ ԱԿՆ­ԹԱՐԹ ԱՅՆ ՏԱ­ՐԻ­ՆԵ­ՐԻՑ http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27385-2019-09-06-14-53-38 http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27385-2019-09-06-14-53-38 1969 թվա­կա­նին Ա­մե­նայն…

Ինձ հա­մար մի այլ աշ­խարհ բաց­վեց։ Ա­ռա­ջին ան­գամ տե­սա մարդ­կանց, ով­քեր կար­ծես այլ աշ­խար­հից էին։ Եվ ա­ռայ­սօր, երբ լսում եմ ՙմտա­վո­րա­կան՚ բա­ռը, իմ առջև հառ­նում են շքեղ, հպարտ ու բա­րե­հո­գի այդ մար­դիկ՝ ժո­ղովր­դա­կան ար­տիստ­ներ Գուր­գեն Հա­րու­թյու­նյա­նը, Մի­քա­յել Կոր­գա­նյա­նը, Հով­հան­նես Շի­րա­զի ման­կու­թյան ըն­կեր, գլ­խա­վոր ռե­ժի­սոր Հով­հան­նես Կա­րա­պե­տյա­նը...

Իսկ իմ՝ թատ­րո­նում հայ­տն­վե­լու պատ­ճառն այն էր, որ Թու­մա­նյա­նի 100-ա­մյա­կի կա­պակ­ցու­թյամբ Ար­ցա­խի մայր թատ­րո­նը բե­մադ­րում էր հորս՝ Վազ­գեն Օ­վյա­նի ՙՄեծ լո­ռե­ցին՚ պիե­սը, որ­տեղ Թու­մա­նյա­նը ներ­կա­յաց­ված էր իր ան­մահ հե­րոս­նե­րի հետ...
Ա­ռայ­սօր հի­շում եմ, թե ինչ կա­տար­վեց դահ­լի­ճում, երբ դահ­լի­ճի վերևից Թու­մա­նյա­նը (ժող. ար­տիստ Բե­նիկ Օվ­չյան) Ալ. Սպեն­դիա­րյա­նի ե­րաժշ­տու­թյան ներ­քո շարժ­վում էր դե­պի բեմ։ Ողջ դահ­լիճն ապ­շած կանգ­նել, ծա­փա­հա­րում էր Մեծ լո­ռե­ցուն, և դահ­լի­ճով մեկ լս­վում էին՝ Թու­մա­նյա՛նն է, Թու­մա­նյա՛նն է...
ՙՄեծ լո­ռե­ցին՚ այ­նու­հետև ներ­կա­յաց­րել են Հա­յաս­տա­նի, Վրաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի, Հյու­սի­սա­յին Կով­կա­սի գրե­թե բո­լոր հա­յա­շատ բնա­կա­վայ­րե­րում։ Հյու­րա­խա­ղե­րից հե­տո դե­րա­սան­նե­րը շա­րու­նակ պատ­մում էին լեփ-լե­ցուն դահ­լիճ­նե­րի և ջերմ ըն­դու­նե­լու­թյան մա­սին։ Մի ա­ռան­ձին ջեր­մու­թյամբ էին պատ­մում Գյում­րի-Լե­նի­նա­կա­նի և կի­րո­վա­կա­նյան հյու­րա­խա­ղե­րի մա­սին. ներ­կա­յա­ցու­մից հե­տո բազ­մա­թիվ հան­դի­սա­տես­ներ սպա­սում էին, որ­պես­զի դե­րա­սան­նե­րին ան­ձամբ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեն և հրա­վի­րեն ի­րենց տուն...
Երևա­նում Հովհ. Թու­մա­նյա­նի 100-ա­մյա­կին նվիր­ված մր­ցույ­թում Հով­հան­նես Կա­րա­պե­տյա­նի բե­մադ­րած ՙՄեծ լո­ռե­ցին՚ ար­ժա­նա­ցել է երկ­րորդ մր­ցա­նա­կի։ Հով­հան­նես Կա­րա­պե­տյա­նը և դե­րա­սան­նե­րը հորս պատ­մում էին (տա­րի­ներ հե­տո եր­ջա­նիկ հի­շո­ղու­թյուն­նե­րին տր­վե­լով՝ ինձ մոտ էլ էին պատ­մում), որ ժյու­րիի ան­դամ­ներն ի­րենց շնոր­հա­վո­րել էին ու ա­սել. ՙԱյս երկ­րորդ մր­ցա­նակն ա­վե­լին է, քան ա­ռա­ջի­նը՚։

Զորավար Անդրանիկին նվիրված երգը

1970-ա­կան­նե­րի վեր­ջե­րին էր։ Հայրս աշ­խա­տում էր Ար­ցա­խի մար­զա­յին ռա­դիո­յում՝ որ­պես գրա­կան-ե­րաժշ­տա­կան հա­ղոր­դում­նե­րի ա­վագ խմ­բա­գիր։ Այ­սինքն՝ հա­ղոր­դում­նե­րի շուրջ 80 տո­կոսն ինքն էր տնօ­րի­նում։ Ի դեպ, եր­կար տա­րի­նե­րի ըն­թաց­քում հայրս գրա­կան հա­ղոր­դում­նե­րի և ե­րաժշ­տու­թյան պատ­կա­ռե­լի ֆոնդ էր ստեղ­ծել, որ­տեղ գե­րակշ­ռում էին հայ­կա­կան դա­սա­կան, ժո­ղովր­դա­կան, գու­սա­նա­կան և էստ­րա­դա­յին եր­գե­րը՝ հիմ­նա­կա­նում բեր­ված Երևա­նից։ Երևա­նյան ռա­դիո­յում հա­զիվ թե լի­ներ հայ­կա­կան հան­րա­հայտ մի երգ, ե­րաժշ­տու­թյուն, որ հայրս բե­րել տված չլի­ներ Ստե­փա­նա­կերտ։
Իմ սի­րե­լի եր­գե­րը հորս աշ­խա­տա­սե­նյա­կում գտն­վող խոր­հր­դա­յին պատ­կա­ռե­լի պրո­ֆե­սիո­նալ մագ­նի­տո­ֆո­նա­յին սար­քա­վո­րու­մից գրան­ցում էի իմ մագ­նի­տո­ֆո­նում (առն­վազն 500 ե­րաժ­տու­թյուն էի ձայ­նագ­րել)։
Երևի 9-րդ կամ 10-րդ դա­սա­րա­նում էի սո­վո­րում։ Դա­սե­րից հե­տո հա­ճախ էի լի­նում հորս մոտ՝ աշ­խա­տա­վայ­րում։ Մի օր մար­զա­յին ռա­դիո­կո­մի­տեի նա­խա­գահ Գրի­գո­րի Սո­ղո­մո­նյա­նը մտավ հորս աշ­խա­տա­սե­նյակն ու ա­սաց. ՙՎազ­գեն Գա­րե­գի­նո­վիչ, քիչ ա­ռաջ Բո­րիս Սար­կի­սի­չը զան­գեց ու ա­սաց. Օ­վյա­նին ա­սա շատ չե՞ս հն­չեց­նում ՙԱնդ­րա­նի­կը՚։ Սկի Երևա­նի ռա­դիոն էդ­քան չի հն­չեց­նում այդ եր­գը...՚։
Այդ Բո­րիս Սար­կի­սի­չը Կևոր­կովն էր, իսկ Անդ­րա­նի­կի մա­սին եր­գը գու­սան Շե­րա­մի հան­րա­հայտ ՙԻբրև ար­ծիվ սա­վառ­նում ես՚-ն էր՝ երգ­չախմ­բի կա­տար­մամբ։ Հայրս եր­կի­մաստ ծի­ծա­ղեց քթի տակ ու ա­սաց՝ լավ, նկա­տի կու­նե­նամ...
Ամ­բողջ օ­րը չկա­րո­ղա­ցա քնել։ Այդ եր­գը վա­ղուց ձայ­նագ­րել էի ինձ հա­մար, բայց ինձ թվում էր, որ մի օր անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րը գա­լու էին և ռա­դիո­կո­մի­տեից առգ­րա­վե­լու այդ ձայ­նագ­րու­թյու­նը։ Ու­րեմն՝ պետք էր ա­մեն գնով փր­կել այն։ Ա­ռա­վո­տյան ար­դեն ո­րո­շել էի ա­նե­լիքս։ Հորս խնդ­րե­ցի ձայ­նա­դա­րա­նից բե­րել տալ եր­գը՝ իբր որ­պես­զի ինձ հա­մար ձայ­նագ­րեմ։ Ա­պա 38 սմ/վրկ ա­րա­գու­թյամբ հա­տուկ ժա­պա­վե­նա­կո­ճից` բա­բի­նա­յից, բնօ­րի­նա­կից ձայ­նագ­րե­ցի մի այլ դա­տարկ բա­բի­նա­յի վրա, այն դրե­ցի բնօ­րի­նա­կի տու­փի մեջ, իսկ ի­րա­կան բնօ­րի­նա­կը հո­րիցս ծա­ծուկ բե­րե­ցի տուն։ Մտա­ծում էի՝ դե թող փոր­ձեն վե­րաց­նել այն, բնօ­րի­նա­կը մոտս է...
Վա­ղուց չկա հայրս, չկա նաև Ար­ցա­խի մար­զա­յին ռա­դիո­յի այդ հա­րուստ ձայ­նա­դա­րա­նը, ո­րը տա­րի­ներ շա­րու­նակ ստեղ­ծել, հարս­տաց­րել էր հայրս։ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ գրե­թե հիմ­նո­վին ա­վեր­վել է այն։ Բայց մա­սուն­քի պես ա­ռայ­սօր տա­նը պա­հում եմ Անդ­րա­նի­կին նվիր­ված հրա­շա­լի եր­գի բնօ­րի­նա­կը, չնա­յած ար­դեն չկա հի­նա­վուրց այն տեխ­նի­կան, ո­րի վրա կա­րե­լի է լսել այդ եր­գը...

Վարդ­գես Օ­ՎՅԱՆ
1969թ. 
Մեծ լոռեցին՝ Ստեփանակերտի 
պետթատրոնի բեմում

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Fri, 06 Sep 2019 14:51:23 +0000
Ի­ԳՈՐ ՀԱՍ­ՐԱ­ԹՅԱՆ. Ո­ԳԵ­ՂԵ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԵՎ ԽԻ­ԶԱ­ԽՈՒ­ԹՅԱՆ ՄԱՐՄ­ՆԱ­ՎՈ­ՐՈՒՄ http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27384-2019-09-06-14-43-07 http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/27384-2019-09-06-14-43-07 Ի­ԳՈՐ ՀԱՍ­ՐԱ­ԹՅԱՆ. Ո­ԳԵ­ՂԵ­ՆՈՒ­ԹՅԱՆ  ԵՎ ԽԻ­ԶԱ­ԽՈՒ­ԹՅԱՆ ՄԱՐՄ­ՆԱ­ՎՈ­ՐՈՒՄ
 Սիլ­վա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ Բա­նա­սի­րա­կան…

 Հան­ճա­րեղ այս պա­տա­նին, ով Հա­յոց բազ­մա­բե­ղուն ար­գան­դի հազ­վա­գյու­տո­րեն հրաշք կերտ­վածք­նե­րից է (ես նրա մա­սին ան­ցյալ ժա­մա­նա­կով չեմ կա­րող ար­տա­հայտ­վել… նա ա­վե­լի ներ­կա է ա­զա­տագր­ված Ար­ցա­խում, քան ֆի­զի­կա­պես շա՛տ ներ­կա­ներ), պար­զա­պես ապ­շեց­նում է իր տա­րի­քին հա­մե­մատ հա­սու­նու­թյամբ։ Ըն­թեր­ցում ես հետ­մա­հու տպագր­ված նրա ՙԶվարթ գի­տու­թյուն՚ վեր­նա­գի­րը կրող գիր­քը և ապ­շում, հիա­նում, հպար­տա­նում և ափ­սո­սու~մ, ափ­սո­սում… Բա­ռերս ար­ցունք են դառ­նում...

Լսենք պա­տա­նի փի­լի­սո­փա­յին. ՙԲայց մենք՝ ան­վախ­ներս, մենք՝ այս դա­րաշր­ջա­նում ա­ռա­վել ո­գե­ղեն մար­դիկս, բա­վա­կա­նա­չափ լավ գի­տենք մեր ա­ռա­վե­լու­թյու­նը, որ­պես­զի կա­րո­ղա­նանք ա­ռանց արևի ապ­րել հենց որ­պես ա­ռա­վել ո­գե­ղեն­ներ, ի դեմս այս ժա­մա­նա­կի՚,- գրել է Ի­գոր Հաս­րա­թյա­նը։ ՙԱյս ժա­մա­նա­կը՚ իր ապ­րած ժա­մա­նակն է ԽՍՀՄ ան­ծայ­րա­ծիր բան­տում, ուր բա­րե­կա­մու­թյան սուտ նեյ­նիմ­նե­րի ներ­քո, թուր­քա­զե­րի­նե­րով նպա­տա­կա­յին բնա­կեց­վում էր ՀԱ­ՅՈՑ լեռ­նաշ­խար­հը, բա­նա­կա­վայ­րե­րի հայ­կա­կան ա­նուն­նե­րը վե­րա­փո­խե­լով թուր­քա­կա­նի, հե­տապ­նդ­վում այն ա­մե­նը, ինչ ազ­գա­յին է, ար­մա­տա­խիլ ար­վում ՏԵ­ՍԱ­ԿԻ պահ­պան­մա­նը միտ­ված ա­մեն մի միտք….
ՙԴա­րաշր­ջա­նը սի­րում է Ո­ԳՈՒՆ, սի­րում է մեզ և մեր կա­րիքն ու­նի՚,- ինք­նավս­տահ հաս­տա­տում է պա­տա­նի հան­ճա­րը, ով 90-ա­կան­նե­րին ՆԺ­ԴԵ­ՀՅԱՆ գա­ղա­փա­րա­խո­սու­թյան կրողն էր և ՙՑԵ­ՂԱԿ­ՐՈՆ՚ կու­սակ­ցու­թյան ան­դամ։ Ի­գոր Հաս­րա­թյա­նի՝ ի­րա­կան հե­րո­սի, մար­տա­կան ու­ղու և սխ­րան­քի մա­սին տաս­նյակ հոդ­ված­ներ են գր­վել և է­լի կգր­վեն, փաս­տա­վա­վե­րագ­րա­կան- գե­ղար­վես­տա­կան ֆիլմ է հե­ղի­նա­կում գրող Նո­րեկ Գաս­պա­րյա­նը։
Սույն հոդ­վա­ծում ար­ծարծ­վում է հան­ճա­րեղ պա­տա­նու փի­լի­սո­փա­յա­կան աշ­խա­տու­թյու­նը միայն, թեև լրագ­րա­յին մեկ հոդ­վա­ծի շր­ջա­նա­կում գրե­թե անհ­նա­րին է դա….
ՙՄենք՝ հայ­րե­նա­զուրկ­ներս,- գրում է 18-ա­մյա պա­տա­նին,- ա­պա­գա­յի զա­վակ­ներս, տես­նում ենք դի­մա­կա­հան­դե­սը՚։ Դժ­վար չէ կռա­հել, որ նկա­տի ու­նի խոր­հր­դա­յին հա­մա­հար­թող, ազ­գա­յին սխալ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ին­չի դառն հետևանք­նե­րի մեջ ենք ազ­գո­վին… ցայ­սօր…
Ի­գորն Ար­ցա­խում ՙզրույ­ցի է նս­տել՚ Շո­պեն­հաուե­րի, Լյու­թե­րի, Ֆոն Հարթ­մա­նի, Հե­գե­լի, Կան­տի, Պլա­տո­նի և մտ­քի մյուս մե­ծե­րի հետ։ Ի­գորն ի­րա­վա­ցիո­րեն բա­րո­յա­կան մեր­կու­թյունն ա­ռա­վել ա­մո­թա­լի է հա­մա­րում ֆի­զի­կա­կան մեր­կու­թյու­նից։- Մենք գի­տենք, որ մեր ապ­րած աշ­խարհն ա­նաստ­վա­ծա­յին է, ան­բա­րո­յա­կան, ան­մարդ­կա­յին,- իր ապ­րած ժա­մա­նա­կաշր­ջա­նը բնու­թագ­րում է պա­տա­նի փի­լի­սո­փան և ա­պա­գա ՀԵ­ՐՈ­ՍԸ… Ունկ­նդ­րենք ազ­նի­վի և ստո­րի մա­սին նրա մտո­րում­նե­րը. ՙՍտոր խառն­ված­քը նրա­նով է հատ­կանշ­ված, որ ան­խախ­տո­րեն աչ­քի տակ ու­նի իր շա­հը, և որ նպա­տա­կի ու շա­հի մա­սին միտքն ա­վե­լի ու­ժեղ է իր մեջ, իր մի­ջի ա­մե­նաու­ժեղ մղում­նե­րից. թույլ չտալ, որ սե­փա­կան մղում­ներն ի­րեն դր­դեն անն­պա­տա­կա­հար­մար գոր­ծո­ղու­թյուն­նե­րի՝ սա է նրա ՙի­մաստ­նու­թյու­նը՚։ Վեհ խառն­վածքն ա­վե­լի անբ­նա­կան է, քան­զի ազ­նի­վը, մե­ծա­հո­գին, անձ­նա­զոհն ի­րա­կա­նում են­թա­կա է իր մղում­նե­րին՚։ Ա­սել է թե, ե­թե պետք է հն­չեց­նել ճշ­մար­տու­թյու­նը` ա­ռանց հետևանք­նե­րի մա­սին մտա­ծե­լու, հն­չեց­նում է, պետք է փա­կել հրակ­նա­տի փո­ղը, փա­կում է կյան­քի գնով։ ՙՄեր ժայթ­քում­նե­րը՚ գլ­խում Ի­գոր Հաս­րա­թյա­նը գա­ղա­փա­րա­կիր ե­րի­տա­սար­դու­թյա­նը հա­մե­մա­տում է ժայթ­քող հրաբ­խի հետ. ՙՄենք ա­ճող հրա­բուխ­ներ ենք, ով­քեր ժայթ­քե­լու ի­րենց ժա­մա­նա­կը կու­նե­նան՚,- մար­գա­րեա­նում է ա­պա­գա հե­րո­սը, կան­խազ­գա­լով հա­սու­նա­ցող ազ­գա­յին- ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րը։
Ի­գո­րի ՙԶվարթ գի­տու­թյու­նը՚, ցա­վոք, լույս ըն­ծայ­վեց հետ­մա­հու և չա­փա­զանց ան­շուք, ման­րա­տառ, շքեղ վե­րահ­րա­տա­րակ­ման կա­րիք ու­նի։ Կյան­քի բո­լոր ո­լորտ­նե­րի, հա­սա­րա­կու­թյան բո­լոր շեր­տե­րի, մար­դու էու­թյան և մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին նրա խո­րազ­նին դա­տո­ղու­թյուն­ներն ուղ­ղա­կի ապ­շե­ցու­ցիչ են։ Ի­գոր Հաս­րա­թյա­նը ժա­մա­նա­կից շուտ հա­սու­նա­ցած, ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյամբ ներ­ծծ­ված և ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԻ ՀՐԱ­ՄԱ­ՅԱ­ԿԱ­ՆՈՎ ան­մա­հա­ցած հե­րոս է։ Նաև նրա մա­սին է՝ ՀԵ­ՐՈ­ՍԸ ՆԱԽ Ո­ԳՈՒ ՄԱՐԴ Է Նժ­դե­հի բնո­րո­շու­մը։ Խի­զա­խել կա­րող են շա­տե­րը, սա­կայն ազ­գի ո­գե­ղեն նե­րու­ժը կրել՝ քչե­րին է շնորհ­ված։ Նժ­դե­հա­կան Ի­գո­րը լավ գի­տեր, որ ՙԱՆ­ԿԱԽ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԸ ՝ ՆԱԽ ԻՐ ԸՆ­ՏԻՐ ՈՐ­ԴԻ­ՆԵ­ՐԻ Ա­ՐՅՈՒՆՆ Է ՊԱ­ՀԱՆ­ՋՈՒՄ և ան­կախ հայ­րե­նի­քի շենքն իր ՍՐ­ԲԱ­ԶԱՆ ՄԵ­ՌԵԼ­ՆԵ­ՐԻ Ա­ՃՅՈՒ­ՆԻՑ Է ԲԱՐՁ­ՐԱ­ՆՈՒՄ՚։ Նա տվեց իր ա­րյու­նը՝ ծա­ղիկ կյան­քը, չվա­խե­ցավ մա­հից և ան­մա­հա­ցավ` մնա­լով հա­վերժ պա­տա­նի…
ՓԱ՛ՌՔ Ի­գո­րի ծնող­նե­րին, փա՛ռք նրան ծնած ժո­ղովր­դին։ Խոսքս հե­րո­սի մա­սին է, որ ՍԿԻԶԲ է դեռ, եզ­րա­փա­կում եմ Ի­գոր Հաս­րա­թյա­նին նվիր­ված ֆիլ­մի հե­ղի­նակ Նո­րեկ Գաս­պա­րյա­նի տո­ղե­րով. ՙԻ­գոր Հաս­րա­թյա­նը մար­տի­րոս­վեց, և մենք մե­ղա­վոր ենք, մե­ղա­վոր ենք, ո­րով­հետև նա պի­տի ապ­րեր։ Եվ նա ապ­րե­լու էր ոչ իր հա­մար, ինչ­պես զոհ­վեց ոչ իր հա­մար։ Հաս­տատ, նրա ապ­րածն էլ կլի­ներ հե­րո­սա­կան, ինք­նա­տիպ, ան­մեկ­նե­լի։ Նա ե­կել էր աշ­խար­հին բան ա­սե­լու, և մենք պի­տի նրան տա­յինք այդ հնա­րա­վո­րու­թյու­նը, թե­պետ ա­մեն ինչ ինքն էր ո­րո­շում՚։ Սեպ­տեմ­բե­րի 7-ին կլ­րա­նար նրա 47-ը, 10 զա­վակ սե­րած կլի­ներ, ինչ­պես ինքն էր ե­րա­զում, և սե­րունդ կր­թող բազ­մա­թիվ գր­քեր կգ­րեր։ Սա­կայն նա կա­տա­րեց իր ու մեր պաշ­տե­լի Գա­րե­գին Նժ­դե­հի պատ­գա­մը ՝ ՄԵ­ՌԻՐ ԱՅՆ­ՊԵՍ, ՈՐ ՄԱՀԴ ԷԼ ԾԱ­ՌԱ­ՅԻ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԻԴ… գի­տակ­ցա­բար և խն­դա­գին ըն­դու­նեց մա­հը և դար­ձավ ա­ռաս­պե­լի հե­րոս, ով եր­բեք չի մա­հա­նում և վաղ ընդ­հատ­ված իր բա­ցա­ռիկ կեն­սագ­րու­թյամբ սե­րունդ­ներ է ո­գեշն­չում հայ­րե­նա­սի­րու­թյան սր­բա­զան կրա­կով…
Ծն­րա­դիր խո­նար­հումս դա­վա­նած գա­ղա­փա­րիդ և սուրբ հի­շա­տա­կիդ, հան­ճա­րեղ հե­րոս…

;

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Fri, 06 Sep 2019 14:37:02 +0000