Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՏՈՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԵՎ` ՈՉ ՄԻԱՅՆ ...

 Դիանա ՎԱՆՅԱՆ

 Ընդամենը մի դիտարկում տոների հոգեբանաբարոյական կողմի մասին։ Տոնն առաջին հերթին պատմություն է, բանահյուսություն, աշխարհայացք, ինքնաճանաչում։ Ուստի դրանք հետք են թողնում մեր ենթագիտակցության վրա։

Մինչև հիմա ժողովրդի կողմից ամենաընդունված տոներից մեկը Մարտի 8-ն է, իսկ բնակչության ինչ¬որ մաս, ինչպես հարկն է, նույնիսկ չի գիտակցում ո՜չ տոնի իմաստը, ո՜չ էլ դրա առնչությունն իր ազգի և երկրի հետ, այսինքն` դրանք վեր են ածվում անդեմ մշակույթի։ Չեմ ուզում որևէ մեկին ՙլուսավորել՚, բայց անիմաստ և անհեթեթ եմ համարում տոնը ՙիներցիայով՚ պատվելը։ Կոնկրետ ինձ համար Մարտի 8-ը (և լավ է, որ ԱԺ-ում այդ հարցը կարգավորել են), ինչպես նաև Մայիսի 1-ը, արդեն մերժելի են։
Դրա փոխարեն հոգով և գիտակցաբար ընդունելի և պատվելի է Հունվարի 28-ը, Ապրիլի 7-ը, Վարդանանց տոնը, որն այս տարի նշվեց փետրվարի 28-ին։ Եվ իսկապես, վաղուց ժամանակն է, որ ՙՏոն՚ ասվածը մեր մտքերում և հոգիներում հստակեցվի։ Հասկանում, ընդունում և նշում ենք այն, ինչը մեր նկարագրին հարիր է, անմիջական կապ ունի մեր ժողովրդի պատմության, եկեղեցու և մշակույթի հետ։ Եկեղեցին հասարակությունից անջատ չպիտի լինի, ինչպես բանակը՝ ժողովրդից։ Եվ սրբերի տոնը, մանավանդ՝ հայ, չպիտի նշի միայն մարդկանց մի որոշակի խումբ, այլ ողջ ազգը։ Մանավանդ, ֆիզիկական, ֆինանսական դժվարություններ և հոգևոր քաղց ունեցող ազգը սրբերի բարեխոսության կարիքն ունի։ Հուսով եմ և հավատում եմ, որ տոների վերաբերյալ ասպեկտները կվերաարժևորվեն հասարակության կողմից։ Դա, ըստ էության, կարող է զարգացման նոր փուլի սկիզբ դնել։