comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԾՆՆ­ԴՈՎ ՇՈՒ­ՇԵ­ՑԻ ԺԱՄ­ՀԱ­ՐՅԱՆ ԵՂ­ԲԱՅՐ­ՆԵ­ՐԻ ՀԵՏ­ՔԵ­ՐՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ԾՆՆ­ԴՈՎ ՇՈՒ­ՇԵ­ՑԻ ԺԱՄ­ՀԱ­ՐՅԱՆ ԵՂ­ԲԱՅՐ­ՆԵ­ՐԻ ՀԵՏ­ՔԵ­ՐՈՎ

Հռիփ­սի­մե ԳԱԼՍ­ՏՅԱՆ

 Ժամ­հա­րյան հինգ եղ­բայր­նե­րը Ղա­րա­բա­ղից էին` Շու­շի քա­ղա­քից: Նրանք ֆի­նա­սա­կան ո­լոր­տում ազ­դե­ցիկ ան­հատ­ներ էին, ով­քեր կա­ռա­վա­րում էին ռու­սա­կան ար­ժեթղ­թե­րի զգա­լի մա­սը: Ի­սա­հակ Ժամ­հա­րո­վը Մոսկ­վա­յի պատ­վա­վոր քա­ղա­քա­ցի էր` Ռու­սա­կան կայս­րու­թյան խո­շո­րա­գույն բան­կա­յին տնե­րից մե­կի հիմ­նա­դի­րը: Նրա ըն­կե­րու­թյունն զբաղ­վում էր նաև ոս­կու ար­դյու­նա­հան­մամբ, ար­ժեթղ­թե­րի ա­ռու­վա­ճառ­քով, վար­կե­րի տրա­մադր­մամբ: Ա­վե­լի ուշ Ժամ­հա­րյանն­նե­րի բան­կա­յին տան ծա­ռա­յու­թյուն­նե­րից սկ­սե­ցին օգտ­վել ար­տերկ­րի ըն­կե­րու­թյուն­նե­րը: Բան­կը մաս­նա­ճյու­ղեր ու­ներ Մոսկ­վա­յում և Սանկտ Պե­տեր­բուր­գում` Նևսկու պո­ղո­տա­յի վրա: 

Բան­կի գլ­խա­մա­սա­յին գրա­սե­նյա­կը գտն­վում էր Մոսկ­վա­յում` ՙշքե­ղու­թյան ու նո­րաձևու­թյան սր­բա­րան՚ հան­դի­սա­ցող Կուզ­նեց­կի կա­մուր­ջի վրա: Ի­լին­կա փո­ղո­ցում Մոս­կո­վյան բոր­սա­յի մոտ ևս գոր­ծում էր բան­կի բա­ժան­մունք:
1899թ. Ժամ­հա­րյան եղ­բայր­նե­րի բան­կը գնում է Կուզ­նեց­կի կա­մուր­ջի վրա գտն­վող առևտրի տու­նը, ո­րը պատ­կա­նում էր թե­յա­վա­ճառ Կ.Ս. Պո­պո­վին և այն դարձ­նում բան­կի կենտ­րո­նա­կան գրա­սե­նյա­կը: Այս նպա­տա­կով Պո­պո­վի առևտրաս­րա­հը են­թարկ­վում է ձևա­փո­խու­թյուն­նե­րի, ճա­կա­տա­յին մա­սը հար­մա­րեց­վում է դրա­մարկ­ղա­յին սպա­սարկ­ման հա­մար և այլն: Բան­կից բա­ցի պա­սա­ժում` ար­դեն Ժամ­հա­րյան­նե­րի, գոր­ծում էր հրու­շա­կե­ղե­նի ար­տադ­րա­մաս ու ՙՍիու և Կո՚ ըն­կե­րակ­ցու­թյա­նը պատ­կա­նող սր­ճա­րան, ո­րը Ռու­սաս­տա­նում ա­ռա­ջի­նը յու­րաց­րեց շո­կո­լա­դի ար­տադ­րու­թյու­նը:
Ժամ­հա­րյան­նե­րը սե­փա­կա­նու­թյուն ու­նեին նաև Ռոժ­դեստ­վենս­կի ծա­ռու­ղում: Նրանց քա­ղա­քա­յին ա­ռանձ­նա­տանն անց էին կաց­վում բա­րե­գոր­ծա­կան ճաշ­կե­րույթ­ներ, ո­րոնց ժա­մա­նակ կազ­մա­կերպ­վում էին դրա­մա­հա­վաք­ներ կա­րի­քա­վոր­նե­րի հա­մար: Եղ­բայր­նե­րը հայտ­նի էին ի­րենց բա­րե­գոր­ծա­կան գոր­ծու­նեու­թյամբ: Նրանք հո­վա­նա­վոր­չու­թյուն էին ա­նում աղ­քատ ըն­տա­նիք­նե­րի, ման­կատ­նե­րի ե­րե­խա­նե­րին: Ժամ­հա­րյան­նե­րի ըն­տա­նի­քը կազ­մա­կեր­պում էր որ­բա­նոց­նե­րի սա­նե­րի ա­մա­ռա­յին հան­գիս­տը: Հատ­կա­պես ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում էին թո­քախ­տով հի­վանդ ե­րե­խա­նե­րը: Ա­մեն ա­մառ նրանց տե­ղա­փո­խում էին Լո­սի­նոօստ­րովս­կո­յում գտն­վող Ժամ­հա­րյան­նե­րի ա­մա­ռա­նոց­նե­րը:
Այդ տա­րած­քում` Իչ­կա գե­տի ա­փին, եր­կա­թու­ղուց ոչ հե­ռու XIX դա­րի վեր­ջին մեծ թա­փով շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ են սկ­սում` հատ­կաց­վում են ա­մա­ռա­նո­ցա­յին հո­ղա­մա­սեր, ձևա­վոր­վում է նոր բնա­կա­վայր: Ժամ­հա­րյան եղ­բայ­նե­րը հո­ղա­մաս են գնում և դառ­նում ա­ռա­ջին բնա­կիչ­նե­րը: Հենց նրանց ա­նու­նով էլ այդ վա­րը կոչ­վեց Ջամ­գա­րով­կա: Այդ ան­վա­նու­մը պահ­պան­վել է և այ­սօր` Ջամ­գա­րովս­կի զբո­սայ­գի, Ջամ­գա­րովս­կի լճակ:
Ժամ­հա­րյան­նե­րը զգա­լի մի­ջոց­ներ են ներդ­րել տե­ղան­քը բա­րե­կար­գե­լու հա­մար` այս­տեղ ի հայտ է գա­լիս հե­ռա­խո­սա­գիծ, բաց­վում են դպ­րոց­ներ, հի­վան­դա­նոց­ներ և այլն:
1917թ. հոկ­տեմ­բե­րի 1-ին` Հոկ­տեմ­բե­րյան հե­ղա­փո­խու­թյու­նից 25 օր ա­ռաջ, զգա­լով մո­տա­լուտ փո­փո­խու­թյուն­նե­րի վտան­գը, Ժամ­հա­րյան­ներն ի­րենց բան­կը, Կուզ­նեց­կի կա­մուր­ջի վրա և Ռոժ­դեստ­վենս­կի ծա­ռու­ղում գտն­վող ողջ սե­փա­կա­նու­թյու­նը շտապ վա­ճա­ռե­ցին Պետ­րոգ­րա­դի հաշ­վա­ռիչ և վար­կա­յին բան­կին և ողջ գու­մա­րը տե­ղա­փո­խե­ցին Եվ­րո­պա: Այդ­պի­սով Ժամ­հա­րյան­նե­րի հետ­քը կոր­չում է բոլշևի­կյան Ռու­սաս­տա­նում: Թե ինչ­պես դա­սա­վոր­վեց նրանց կյան­քը Եվ­րո­պա ներ­գաղ­թե­լուց հե­տո, այլ պատ­մու­թյուն է:
armmuseum.ru