comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԿՈՍ­ՏՅՈ՞ՒՄՆ Է, ՈՐ ՊԻ­ՏԻ ԶԱՐ­ԴԱ­ՐԻ ՔԵԶ՚ ԿԱՄ՝ ՄՈ­ԴԱ­ՅԻԿ, ՉԻ ՆՇԱ­ՆԱ­ԿՈՒՄ ԱՆ­ՀԵ­ԹԵԹ
Logo
Print this page

ՙԿՈՍ­ՏՅՈ՞ՒՄՆ Է, ՈՐ ՊԻ­ՏԻ ԶԱՐ­ԴԱ­ՐԻ ՔԵԶ՚ ԿԱՄ՝ ՄՈ­ԴԱ­ՅԻԿ, ՉԻ ՆՇԱ­ՆԱ­ԿՈՒՄ ԱՆ­ՀԵ­ԹԵԹ

Դիա­նա ՎԱ­ՆՅԱՆ

 ՙՀա­գուս­տով ըն­դու­նում են, խել­քով՝ ճա­նա­պար­հում՚։ Բո­լոր ժա­մա­նակ­նե­րի ա­մե­նա­հայտ­նի ճշ­մար­տու­թյուն­նե­րից է սույն ի­մաս­տու­թյու­նը։ Ու­րեմն՝ հա­գուս­տը ին­ֆոր­մա­ցիա է, որն ա­վե­լին է հա­ղոր­դում մար­դու մա­սին, քան թե հա­գուստ կրողն ին­քը կցան­կա­նար։ Շատ հա­ճախ ան­հա­տը, ընտ­րե­լով կոնկ­րետ ոճ, ոչ թե իր էու­թյունն է դրա­նով ար­տա­հայ­տում, այլ մա­կե­րե­սայ­նո­րեն հետևում է իր ժա­մա­նա­կի թրեն­դա­յին հո­վե­րին։ Այլ կերպ ա­սած՝ երբ նրան ինչ-որ բան ձեռ չի տա­լիս, երբ ինքն իր հետ ներ­դաշ­նակ չէ, ինքն ի­րեն դեռ ՙփնտ­րում է՚, հո­գե­կան հա­վա­սա­րակշ­ռու­թյունն ու ինք­նավս­տա­հու­թյունն ամ­րապն­դում է կաս­կա­ծե­լի ար­ժեք­նե­րով։

Երբ մարդ ա­մե­նօ­րյա հա­գու­կապ նա­խընտ­րում է հայտ­նի հիմ­նա­կան ո­ճե­րից որևէ մե­կը՝ դա­սա­կան, ռո­ման­տիկ, ռո­կո­կո կամ սպոր­տա­յին, ոչ միայն հաս­կա­նա­լի է, այլև ող­ջու­նե­լի։ Ո­րով­հետև մար­դու են­թա­գի­տակ­ցու­թյու­նը շատ ա­վե­լի է ար­տա­հայտ­վում մար­դու ճա­շա­կում, քան գի­տակ­ցու­թյու­նը։ Բնա­կա­նա­բար, նման դեպ­քում ըն­դու­նե­լի է ՙճա­շա­կին ըն­կեր չկա՚-ն։ Բայց նշ­ված որևէ ո­ճի հետ չեմ կա­րո­ղա­նում ա­սո­ցաց­նել պա­տա­ռոտ­ված ՙքամ­քաշ՚ մա­սեր ու­նե­ցող տա­բատ­ներն ու պի­ջակ­նե­րը։ Դեռ չեմ ա­սում, որ առն­վազն տա­րօ­րի­նակ են նայ­վում ջին­սե տա­բատն ու դա­սա­կան պի­ջա­կը, դա դեռ քիչ է՝ դրա­նով բեմ էլ են դուրս գա­լիս։ Բայց նո­րաձևու­թյան ՙվեր­ջին ճիչն՚ ընդ­հան­րա­պես հիս­տե­րիկ և ան­հա­վա­սա­րակ­շիռ է՝ մա­շած և ծվա­տած տա­բատ­նե­րը դժ­վար է դրա­կան և էս­թե­տիկ հա­մա­րել։ Քիչ թե շատ ճա­շակ ու­նե­ցո­ղը հի­շում է ու չի մո­ռա­նում ոս­կե կա­նո­նը՝ ՙԻնձ հա­մար նո­րաձև է այն, ինչ ինձ սա­զում է՚։ Սա­զում է, նշա­նա­կում է ըն­դգ­ծում է մար­դու էու­թյունն ու ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը, քո­ղար­կում է մարմ­նի թե­րու­թյուն­նե­րը, քո­ղար­կում է և ո՜չ ա­վե­լաց­նում։ Մի՞­թե ան­կա­տա­րու­թյուն­ներն ի ցույց դնե­լը նշա­նա­կում է լի­նել յու­րօ­րի­նակ։ Թե՞ տգեղ և տհաճ տպա­վո­րու­թյուն թող­նե­լը նշա­նա­կում է ա­զատ լի­նել։
Ջին­սը, ինչ­պես գի­տենք (իսկ մի­գու­ցեև շա­տե­րը չգի­տեն), ա­մե­րի­կա­ցի բան­վո­րի հա­գուստ է։ Ու քիչ է, որ ա­մե­նօ­րյա հա­գու­կա­պի մեջ ՙմար­սե­ցինք՚, շա­րու­նա­կում ենք այն ՙկա­տա­րե­լա­գոր­ծել՚։ Ան­շուշտ, ջինսն ա­մե­նօ­րյա վազվ­զու­քի հա­մար շատ հար­մար տար­բե­րակ է՝ ինքս էլ եմ հագ­նում։ Բայց ա­մենևին չեմ հաս­կա­նում ՙբոմ­ժի՚ կեր­պա­րով, մա­նա­վանդ ձեռ­քին ժա­մա­նա­կա­կից հե­ռա­խո­սով, ա­կան­ջա­կալ­նե­րով ժա­մա­նա­կա­կից ե­րի­տա­սար­դին։ Ա­ռօ­րյա­յում զուգ­վել-զար­դար­վելն էլ է ծայ­րա­հե­ղու­թյուն։ Դա, ի դեպ, որևէ կապ չու­նի կո­կիկ և մո­դա­յիկ հագն­վե­լու հետ։ Ի­հար­կե, նաև ա­ռաջ­նա­յին հարց է հա­գուս­տի հար­մա­րա­վե­տու­թյունն ու ո­րա­կը։ Ի դեպ, հար­մա­րա­վե­տու­թյան մա­սին։ Կար­ծում եմ` վատ չէր լի­նի ա­մե­նօ­րյա հա­գուս­տում լի­նեին ազ­գա­յին նախ­շեր։ Ինչ խոսք, պար­տա­դիր չէ հն­դիկ­նե­րի նման ա­ռօ­րյա­յում ազ­գա­յին տա­րազ կրել՝ թեև, կոնկ­րետ ինձ հիաց­նում է նրանց այդ սո­վո­րույ­թը։ Բայց հիա­նա­լի կլի­ներ նախ­շա­տե­սակ­նե­րի զու­գակ­ցու­մը, զո­րօ­րի­նակ՝ ռո­ման­տիկ ո­ճի հետ։ Կս­տաց­վի ոչ ու­ժեղ ար­տա­հայտ­ված էթ­նիկ ո­ճի հար­մար հա­գուստ։ Ի­հար­կե, նման հա­գուս­տի թո­ղարկ­ման և ի­րաց­ման հա­մար կզ­բաղ­վեն պրո­ֆե­սիո­նալ դի­զայ­ներ­նե­րը, նրանք ա­վե­լի լավ կհաս­կա­նան՝ ո­րը ո­րի հետ հա­մադ­րե­լու հար­մա­րու­թյու­նը, սա­կայն, որ­պես հայ, որ­պես շար­քա­յին քա­ղա­քա­ցի, մեծ սի­րով կկ­րեի ազ­գա­յին շն­չով ձևա­վո­րած ո­րա­կյալ և ակ­նա­հա­ճո հա­գուստ։ Իսկ, ընդ­հան­րա­պես, գտ­նում եմ պետք չէ թե­րագ­նա­հա­տել էթ­նիկ ո­ճը։ Այն հզոր և ին­տեն­սիվ ին­ֆոր­մա­ցիա­յի աղ­բյուր է։ Հու­սով եմ՝ ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում շու­կա­յում իս­կա­պես կհայ­տն­վի նման հա­գուստ։
Արևի տակ ոչ մի նոր բան չկա, այդ թվում և նո­րաձևու­թյան աս­պա­րե­զում՝ մինչև ի­րա­կան փո­թո­րիկ բարձ­րա­նա­լը, շատ թրեն­դա­յին ՙմի­ջան­ցիկ քա­մի­ներ՚ են գա­լիս ու անց­նում...

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.