comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼԱ­ՎԱ­ԳՈՒՅՆ ՀԱՏ­ԿԱ­ՆԻՇ­ՆԵ­ՐԸ` ՍԵՐՆ­ԴԵ­ՍԵ­ՐՈՒՆԴ
[ARM]     [RUS]     [ENG]

ԼԱ­ՎԱ­ԳՈՒՅՆ ՀԱՏ­ԿԱ­ՆԻՇ­ՆԵ­ՐԸ` ՍԵՐՆ­ԴԵ­ՍԵ­ՐՈՒՆԴ

Սր­բու­հի Վա­նյան

 Տա­րի­քի հա­մե­մատ` ա­ռույգ, աշ­խույժ շար­ժուձևով մեր հե­րո­սին ա­ռա­ջին ան­գամ հան­դի­պե­ցինք Ստե­փա­նա­կեր­տում, հան­րա­յին տրանս­պոր­տի կան­գա­ռում: Ձեռ­քին ինք­նա­շեն մի խա­ղա­լիք կար. ինչ­պես հե­տո ի­մա­ցանք` ֆիզ­կուլ­տուր­նիկ էր դրել ա­նու­նը, քա­նի որ հա­տուկ մե­խա­նիզ­մի շնոր­հիվ այն պտտ­վում էր մար­զա­ձո­ղի վրա: Ինքն էր պատ­րաս­տել: Տա­նում էր թոռ­նի­կին, թե` ծոռ­նի­կին նվեր…. Հե­տա­գա մեր զրույ­ցի ըն­թաց­քում ի­մա­ցանք, որ ըն­տա­նի­քի բո­լոր ե­րե­խա­նե­րի, ծա­նոթ բա­րե­կամ­նե­րի, մտե­րիմ­նե­րի հա­մար պա­պի­կը նման մի նվեր ու­նի պա­հած. հա­մոզ­ված է, սե­փա­կան ձեռ­քե­րով պատ­րաստ­ված նվե­րը լա­վա­գույնն է. այն հիշ­վում է միշտ, քա­նի որ պատ­րաստ­ված է ան­հա­տա­պես այն ստա­ցո­ղի հա­մար: Բայց խա­ղա­լիք պատ­րաս­տե­լը 97-ա­մյա պա­պի­կի հոբ­բին է ըն­դա­մե­նը: Նրա ի­րա­կան սե­րը մե­քե­նա­ներն են` հին մե­քե­նա­նե­րը, ո­րոնց մա­սին խո­սե­լիս աչ­քե­րը փայ­լում են: Պայ­մա­նա­վոր­վե­ցինք հան­դի­պել:

ՙԳրի­գո­րի Ա­ռուս­տա­մով,- ներ­կա­յա­ցավ և տես­նե­լով իմ շփոթ­մունքն ու հաս­կա­նա­լով, որ պատ­ճառն իր ազ­գա­նունն է, ա­վե­լի ճիշտ` դրա վեր­ջա­վո­րու­թյու­նը, հա­վե­լեց,-ջա­հել էի, ան­փորձ: Երբ զին­կո­մի­սա­րիա­տում ռուս սպան պա­հան­ջեց ներ­կա­յա­նալ, մտա­ծե­ցի, որ ռու­սե­րեն իմ Ա­ռուս­տա­մյան ազ­գա­նու­նը երևի այդ­պես է հն­չում: Այդ­պես էլ գրի ա­ռան ու այդ ՙով՚-ը ստիպ­ված ե­ղա կրել ամ­բողջ կյան­քում:
1940 թվա­կանն էր, երբ Շու­շիի շր­ջա­նի Հին Ղա­րաղշ­լաղ գյու­ղում ծն­ված, տաս­նա­մյա­կը նոր ա­վար­տած պա­տա­նուն Խոր­հր­դա­յին Միու­թյան բա­նակ զո­րա­կո­չե­ցին: Ըն­դուն­վել է Բե­լո­ռու­սիա­յի Բո­րի­սո­վո քա­ղա­քում գոր­ծող Հե­ծե­լա­զո­րա­յին ռազ­մա­կան ու­սում­նա­րան, ո­րը գո­յու­թյուն է ու­նե­ցել ըն­դա­մե­նը ե­րեք ա­միս: Այ­նու­հետև այն վե­րա­փոխ­վել է և ա­ռա­վե­լա­պես հայտ­նի է ե­ղել որ­պես Տան­կա­յին ու­սում­նա­րան: Մեկ տա­րի անց սկս­վեց Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մը. անհ­րա­ժեշտ էին կադ­րեր ինչ­պես որ­պես տան­կիստ ծա­ռա­յե­լու, այն­պես էլ զրա­հա­տեխ­նի­կա­յի վար­ման հա­մար նոր մաս­նա­գետ­ներ պատ­րաս­տե­լու հա­մար:
Գրի­գո­րի Ա­ռուս­տա­մո­վը մաս­նակ­ցում է հա­տուկ դա­սըն­թաց­նե­րի, ստա­նում հա­սա­նե­լիք տան­կը և Հայ­րե­նա­կա­նին իր ներդ­րու­մը բե­րում ար­դեն տան­կիս­տի կար­գա­վի­ճա­կում:
ՙ1941-ի հու­նի­սի 22-ն էր, օ­րը` կի­րա­կի,- հի­շում է նա: -Պատ­րաստ­վում էինք գնալ լո­ղա­նա­լու Բե­րե­զի­նա գե­տում: Տեղ էինք հա­սել, երբ հն­չեց տագ­նա­պի ազ­դան­շա­նը, վե­րա­դար­ձանք ու տե­ղե­կա­ցանք. ֆա­շիս­տա­կան Գեր­մա­նիան գի­շե­րը հար­ձակ­վել է Սո­վե­տա­կան Միու­թյան վրա և այդ օր­վա­նից ամ­բողջ Միու­թյան տա­րած­քում հայ­տա­րար­ված է ռազ­մա­կան դրու­թյուն։ Մեզ բա­ժան­վե­ցին մար­տի հա­մար անհ­րա­ժեշտ ա­մեն ինչ, այդ թվում և` պաշտ­պա­նա­կան զեն­քեր, հա­կա­գա­զեր՚։
Եր­կու ամս­վա ըն­թաց­քում զո­րա­միա­վո­րում­նե­րը բեր­վե­ցին մար­տա­կան պատ­րաս­տու­թյան։ Ու­սում­նա­րա­նը, որ­տեղ սո­վո­րում էր պա­տա­նի Գրի­գո­րին, տե­ղա­փո­խե­ցին Սա­րա­տով, այն վե­րան­վան­վեց 3-րդ տան­կա­յին ու­սում­նա­րան: Գ. Ա­ռուս­տա­մովն այն­տեղ սո­վո­րեց և ստա­ցավ տան­կիս­տի ու ին­ստ­րուկ­տոր-մե­խա­նի­կի մաս­նա­գի­տու­թյուն։ ՙՊա­տե­րազ­մի չորս տա­րի­նե­րի ըն­թաց­քում պատ­րաս­տե­ցինք 400 մաս­նա­գե­տի, ո­րոնց պա­հան­ջարկն այդ տա­րի­նե­րին ան­չափ մեծ էր՚,-ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը:
Պա­տե­րազմն ա­վար­տե­լուց հետ նա ևս եր­կու տա­րի մնաց ու­սում­նա­րա­նում, աշ­խա­տեց որ­պես վա­րորդ, մո­տո­րիստ: Հենց այդ­տեղ է, ու­սա­նե­լու տա­րի­նե­րին, ծն­վել սե­րը մե­քե­նա­նե­րի նկատ­մամբ։ 1947 թվա­կա­նին վե­րա­դառ­նում է Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ, աշ­խա­տան­քի անց­նում մե­խա­նի­կա­կան ար­տադ­րա­մա­սում, որ­տեղ գոր­ծում էր նաև շար­ժիչ­նե­րի տե­ղա­մաս, այս­տեղ աշ­խա­տել է չորս տա­րի, ո­րից հե­տո տե­ղա­փոխ­վել է Ստե­փա­նա­կեր­տի նո­րա­բաց ավ­տոդպ­րո­ցը և դա­սա­վան­դել 10 տա­րի։
ՙ1949 թվա­կա­նի ար­տադ­րու­թյան, բաց թափ­քով, բրե­զեն­տե ծած­կով ա­մա­ռա­յին մո­դե­լի իմ ՙՊո­բե­դա՚ ավ­տո­մեք­նե­նան է ինձ սո­վո­րեց­րել ավ­տո­մե­քե­նա­ներ վե­րա­նո­րո­գե­լու ար­հես­տը։ Կա­մա~ց-կա­մաց սկ­սել եմ աշ­խա­տել. սկզ­բում, այս­պես ա­սած, ստ­վե­րում, բազ­միցս տու­գան­վե­լով ֆին­բաժ­նի կող­մից` իմ ոչ այն­քան օ­րի­նա­կան գոր­ծու­նեու­թյան հա­մար: Այ­նու­հե­տեև իմ ա­ռա­ջար­կու­թյամբ ստեղծ­վել է Ավ­տո­տեխս­պա­սարկ­ման կետ՚,-պատ­մում է զրու­ցա­կիցս։ Դա 1966 թվա­կանն էր։ Նա սկ­սեց աշ­խա­տել այն­տեղ և զբաղ­վել իր սի­րած գոր­ծով։
Իսկ մե­քե­նան, ո­րին այդ­քան կապ­ված է Գ. Ա­ռուս­տա­մո­վը, այ­սօր էլ կա, այն նվի­րել է իր թոռ­նի­կին: Ավ­տո­մե­քե­նան աշ­խա­տում է ան­խա­փան. ճիշտ է ներ­կը մի քիչ թափ­ված է, ար­տա­քին տես­քը բա­րե­լավ­ման կա­րիք ու­նի, բայց այն մեր հե­րո­սը հա­մա­րում է իր տե­սած լա­վա­գույն մե­քե­նան, քա­նի որ ան­մո­ռա­նա­լի հու­շեր ու­նի նրա հետ կապ­ված:
Գ. Ա­ռուս­տա­մո­վը կոմ­կու­սի ան­դամ էր։ Այ­սօր էլ հպար­տու­թյամբ է ցույց տա­լիս կու­սակ­ցա­կան տոմ­սը: Գտ­նում է, որ ինչ­քան էլ փնո­վեն կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը, այն իր դրա­կան ազ­դե­ցու­թյունն է ու­նե­ցել մար­դու, քա­ղա­քա­ցու ար­ժե­հա­մա­կար­գի ձևա­վոր­ման վրա, արժևո­րել է դրա­կան հատ­կա­նիշ­նե­րը մար­դու մեջ, այդ իսկ պատ­ճա­ռով սե­րուն­դը մե­ծա­ցել է դաս­տիա­րակ­ված, մե­ծե­րի նկատ­մամբ հար­գան­քով, ազ­նիվ և աշ­խա­տա­սեր։ ՙՆման բա­րո­յա­կան հատ­կա­նիշ­նե­րով օժտ­ված մարդ­կանց են ըն­դու­նել միայն կոմ­կու­սի շար­քե­րը, ով­քեր հա­մընդ­հա­նուր հար­գանք էին վա­յե­լում: Քն­նա­դատ­վել են ա­նազն­վու­թյու­նը, գո­ղու­թյու­նը, թշ­նա­ման­քը ի­րար նկատ­մամբ,-ա­սում է նա:- Հա­մա­րյա մեկ­դա­րյա կեն­սագ­րու­թյուն ու­նեմ ու միշտ աշ­խա­տանքս կա­տա­րել եմ բա­րե­խիղճ, իմ հա­ցը վաս­տա­կել ազն­վու­թյամբ։ Կարևո­րը` միշտ փոր­ձել եմ օգ­տա­կար լի­նել մարդ­կանց։
Հի­մա ժա­մա­նակ­ներն այլ են: Խոր­հր­դա­յին Միու­թյան փլու­զու­մից հե­տո փլուզ­վել է նաև այդ ար­ժե­հա­մա­կար­գը, մար­դիկ դար­ձել են էու­թյամբ սե­փա­կա­նա­տե­րեր, փոր­ձում են ա­մեն ին­չի մեջ ա­ռա­ջին հեր­թին տես­նել սե­փա­կան շա­հը՚։
Գրի­գո­րի պա­պի­կը հաս­կա­ցել է` ճիշտ է աս­ված, որ յու­րա­քան­չյուր տղա­մարդ պետք է ծառ տն­կի, տուն կա­ռու­ցի ու ե­րե­խա ու­նե­նա։ Ա­վե­լաց­նում է` պետք է նաև սե­փա­կան գի­տե­լիք­նե­րը, սե­րը ըն­տր­ված մաս­նա­գի­տու­թյան, աշ­խա­տան­քի հան­դեպ նույն­պես փո­խանց­վի սերն­դե­սե­րունդ։
Զա­վակ­նե­րը չորսն են: Որ­դի­նե­րից մե­կը ժա­ռան­գել է հոր մաս­նա­գի­տու­թյու­նը։ Մինչև վեր­ջերս Գ. Ա­ռուս­տա­մո­վը աշ­խա­տան­քի մեջ օգ­նում էր որ­դուն: Հի­մա աչ­քերն այն չեն, վար­պետ որ­դին չի վս­տա­հում, բայց օգ­տա­կար է լի­նում իր խոր­հուրդ­նե­րով: Գրի­գո­րի Ա­ռուս­տա­մո­վի բա­կում ևս եր­կու հին ավ­տո­մե­քե­նա կա կանգ­նեց­ված` 1962 և 1964 թվա­կան­նե­րի ար­տադ­րու­թյան ՙՎոլ­գա-21՚ մակ­նի­շի: Որ­դին է գնել 1985 թվա­կա­նին: Ա­ռայ­սօր դրանք ծա­ռա­յում են Ա­ռուս­տա­մով­նե­րի ըն­տա­նի­քին, նրա ան­դամ­նե­րը չեն պատ­րաստ­վում ի­րենց դժ­վա­րին օ­րե­րի հա­վա­տա­րիմ ըն­կեր այդ ավ­տո­մե­քե­նա­նե­րը փո­խա­րի­նել նոր մո­դել­նե­րով: ՙՈ­րախ եմ, որ տղաս էլ իր բա­րե­խիղճ աշ­խա­տան­քով ապ­րող մարդ է, վս­տահ եմ, որ նա ոչ միայն իմ մաս­նա­գի­տու­թյունն է ժա­ռան­գել, այլ ար­դար վաս­տա­կով ապ­րե­լու և ու­րիշ­նե­րին օգ­նե­լու հատ­կու­թյու­նը՚,-ա­սաց նա:

 

 

 

 

 

More in this category: « ՙ...ՄԻ ԳՈ­ՂԱ­ՆԱ...՚