comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼԵՈ­ՆԱՐ­ԴՈ­ՅԻ ՙՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՆԱ­ՄԱԿ­ՆԵ­ՐԸ՚ Ե­ղե՞լ է Լեո­նար­դո դա Վին­չին Հա­յաս­տա­նում
[ARM]     [RUS]     [ENG]

ԼԵՈ­ՆԱՐ­ԴՈ­ՅԻ ՙՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՆԱ­ՄԱԿ­ՆԵ­ՐԸ՚ Ե­ղե՞լ է Լեո­նար­դո դա Վին­չին Հա­յաս­տա­նում

Էռ­նա ՌԵ­ՎԱ­ԶՈՎ­Ա

Լեո­նար­դո դա Վին­չին պատ­մու­թյա­նը հայտ­նի է որ­պես Վե­րած­նն­դի խոր­հր­դա­նիշ։ Նա շա­րու­նակ ա­րա­րում էր, քա­նի որ չէր ու­զում ապ­րել աշ­խար­հում, որ­տեղ իշ­խում են կարծ­րա­տի­պե­րը։ Նրա գյու­տե­րից շա­տե­րը մարդ­կու­թյու­նը կարժևո­րեր դա­րեր անց։ Հատ­կան­շա­կան է, որ Կի­լի­կիա­յի Կա­լինդ­րո քա­ղաք կա­տա­րած այ­ցե­լու­թյան վե­րա­բե­րյալ Լեո­նար­դո­յի հու­շե­րը ո­րոշ գիտ­նա­կան­ներ վե­րագ­րում են նրա ան­զուսպ երևա­կա­յու­թյա­նը։

Այ­նուա­մե­նյա­նիվ, իր ՙՀայ­կա­կան նա­մակ­նե­րից՚ մե­կում Լեո­նար­դոն հս­տակ մատ­նան­շում է իր գտն­վե­լու վայ­րը՝ ՙգտն­վե­լով Էր­մե­նիա­յի այս հատ­վա­ծում՚։ Իսկ գիտ­նա­կան­նե­րը շա­րու­նա­կում են գլուխ կոտ­րել՝ ար­դյո՞ք դա Վին­չին ե­ղել է Հա­յաս­տա­նում, թե՞...
Փաստարկներ` հօգուտ այն պնդման, որ դա Վինչին եղել է Հայաստանում
Եթե Լեո­նար­դոն ո­րո­շեր գաղտ­նի պա­հել իր այ­ցե­լու­թյու­նը հա­յոց աշ­խարհ, նա մի­լիո­նա­վոր մի­ջոց­ներ կգտ­ներ քո­ղար­կե­լու այդ փաս­տը։ Ու­րիշ ո՞ւմ, ե­թե ոչ Ջա­կոն­դա­յի հե­ղի­նա­կին կհա­ջող­վեր խոր­հր­դա­վո­րու­թյան մշու­շով պա­տել այն ա­մե­նը, ին­չը պետք է գաղտ­նի մնար։
Հոր ազն­վա­կան ըն­տա­նի­քի կող­մից ըն­դուն­ված՝ ար­տաա­մուս­նա­կան որ­դին մե­ծա­նում էր նույն­քան սրա­միտ, որ­քան շր­ջա­հա­յաց։ Տա­րի­նե­րի հետ այս զգու­շա­վո­րու­թյու­նը վե­րած­վեց ինք­նամ­փո­փու­թյան. հա­կա­ռակ հա­զա­րա­վոր փաս­տաթղ­թե­րի, ո­րոնք մնա­ցել են Լեո­նար­դո­յից հե­տո, նրա անձ­նա­կան կյան­քի մա­սին այ­սօր քիչ բան է հայտ­նի։ Ժա­մա­նա­կա­կից­նե­րի մա­սին նույն­պես չի կա­րե­լի ա­սել, որ լավ գի­տեին Լեո­նար­դո­յին։ Բա­վա­կան է նշել, որ նրանց հա­մար ան­հաս­կա­նա­լի էր վար­պե­տի կեն­սաձևը. նա միս չէր ու­տում, քնում էր 15 րո­պեով չորս ժա­մը մեկ՝ ան­տե­սե­լով գի­շե­րը՝ որ­պես այդ­պի­սին։ Omo sanza lettere՝ ՙանգ­րա­գետ՚, ինչ­պես ինքն էր ի­րեն ան­վա­նում, Լեո­նար­դոն (ա­պօ­րի­նի ծն­ված ե­րե­խա­նե­րին թույ­լատր­ված չէր սո­վո­րել հա­մալ­սա­րա­նում) վար­պե­տո­րեն վեր­ծա­նում էր իր ծած­կագ­րե­րը։
Նրա գա­ղա­փար­նե­րը (օ­րի­նակ, սու­զա­նա­վի կոն­ստ­րուկ­ցիան, որն ու­ղեկց­վում էր ջրա­սույզ­նե­րի հա­մար կոնկ­րետ ցու­ցում­նե­րով) մարդ­կու­թյու­նը պետք է ըն­կա­լեր իր ՙհա­սու­նաց­մա­նը՚ զու­գըն­թաց։
Բա­ցի այդ, նա գրում էր միայն ձախ ձեռ­քով` ա­ջից ձախ և հա­յե­լա­յին անդ­րա­դարձ­մամբ. դա Վին­չիի ձե­ռագ­րե­րը կար­դում են հա­յե­լու օգ­նու­թյամբ։ Բա­ցա­ռու­թյուն չէ նաև Codex Atlanticus-ը՝ ՙԱտ­լան­տյան կո­դեք­սը՚, որ­տեղ ամ­փոփ­ված են ՙՀայ­կա­կան նա­մակ­նե­րը՚։

Ու­րի­շի կար­ծի­քին նա չէր վս­տա­հում և ա­մեն ին­չի ճա­նա­չո­ղու­թյա­նը հաս­նում էր փորձ­նա­կան ճա­նա­պար­հով. Leonardo Vinci dissepolo della sperientia (ՙԼեո­նար­դո Վին­չին՝ փոր­ձի ա­շա­կերտ՚)՝ հպար­տու­թյամբ մա­կագ­րում էր նա։
ՙԳի­շեր­վա եր­րորդ մա­սից սկ­սած արևը լու­սա­վո­րում է լե­ռան գա­գաթ­նե­րը՚,- այս­պես է Լեո­նար­դոն նկա­րագ­րում Տավ­րո­սը՝ այն հա­մե­մա­տե­լով գի­սաստ­ղի հետ։ Երբ արևի ու լեռ­նե­րի միջև ամ­պեր են հայ­տն­վում, լույ­սի ու ստ­վե­րի խոր­հր­դա­վոր խաղ է ստեղծ­վում. ՙՏավ­րո­սը տրոհ­վում է մերթ եր­կու, մերթ ե­րեք մա­սե­րի, կար­ճա­նում կամ եր­կա­րում՚։ Դե­պի գա­գաթ տա­նող ճա­նա­պար­հի կե­սին ՙօդն այն­քա՛ն սուր է, այս­տեղ եր­բեք քա­մի չի լի­նում։ Այս­տեղ եր­կար չի կա­րող ապ­րել ոչ մի կեն­դա­նի ա­րա­րած, բա­ցի գի­շա­տիչ թռ­չուն­նե­րից, ո­րոնք ապ­րում են Տավ­րո­սի բարձ­րա­բերձ կիր­ճե­րում և միայն որ­սի հա­մար են իջ­նում ամ­պե­րից ցած։ Այս­տեղ միայն ժայ­ռեր են, և նրան­ցից յու­րա­քան­չյու­րը փայ­լփ­լում է կու­րաց­նող ճեր­մա­կու­թյամբ՚։ Լեո­նար­դո­յի այս նկա­րագ­րու­թյա­նը կց­վում են ժա­մա­նա­կից խու­նա­ցած մա­գա­ղա­թի վրա ար­ված գծա­պատ­կեր­նե­րը։ Բայց հե­ղի­նա­կը չի սահ­մա­նա­փակ­վում սոսկ նկա­րագ­րու­թյամբ. ՙԱրևմտյան Հա­յաս­տա­նի ստո­րին մա­սում՚ նա հայ­տն­վել է ՙՏավ­րո­սի լեռ­նաշղ­թա­յում ժայ­ռե­րի ձևա­վոր­ման ար­դյուն­քում՚ ա­ռա­ջա­ցած սար­սա­փե­լի ջր­հե­ղե­ղի ժա­մա­նակ։
ՙՏա­սը ժամ շա­րու­նակ մեր գլ­խին ա­ղետ­ներ էին թափ­վում. նախ փո­թոր­կա­հույզ քա­մի­ներն էին հա­լա­ծում մեզ, ա­պա հո­վի­տը պա­տեց հզոր ձյու­նամր­րի­կը, որն ա­վե­րեց քա­ղա­քի մեծ մա­սը։ Բա­ցի այդ, ջրի տակ մնաց քա­ղա­քի ներքևի մա­սը։ Հան­կարծ տե­ղա­տա­րափ անձրև սկս­վեց և տե­ղան­քը հե­ղե­ղեց ա­վա­զի, կեղ­տի ու քա­րե­րի, պոկ­ված ծա­ռե­րի ար­մատ­նե­րի ու ճյու­ղե­րի հետ խառն­ված ջրե­րով։ Դրան հետևեց հուժ­կու հր­դե­հը՝ ոչ միայն քա­մի­նե­րի, այլև մոտ 30 հա­զար ա­վա­զակ­նե­րի պատ­ճա­ռով, ով­քեր ա­մա­յաց­րին եր­կի­րը և շա­րու­նա­կում են ա­վե­րել՚ (ՙՀայ­կա­կան նա­մակ­ներ՚, Codex Atlanticus)։ Լեո­նար­դոն ա­ռա­ջար­կում է նաև ջր­հե­ղե­ղի խնդ­րի լուծ­ման իր տար­բե­րա­կը՝ ՙՏավ­րո­սյան լեռ­նե­րի միջև ջրի հա­մար ելք փնտ­րել՚։ Միա­ժա­մա­նակ նա խնդ­րում է ՙԲա­բե­լո­նի սր­բազ­նա­գույն սուլ­թա­նի տե­ղա­պա­հին՚, ում հաս­ցեագր­ված է ՙՀայ­կա­կան նա­մակ­նե­րից՚ մե­կը, չբար­կա­նալ իր ու­շաց­ման հա­մար։ Նա պար­տա­վոր էր ու­ղեկ­ցել սուլ­թա­նին, ով 1471թ. պետք է ստու­գեր Տիգ­րի­սի ու Եփ­րա­տի հո­վիտ­նե­րում տա­րած­վող ամ­րոց­նե­րի վի­ճա­կը, բայց չկա­րո­ղա­ցավ, քա­նի որ զբաղ­ված էր ա­վե­րիչ ա­ղե­տի պատ­ճառ­նե­րի ու­սում­նա­սիր­մամբ ու նկա­րագ­րու­թյամբ։
Փաս­տա­ցի ա­պա­ցուց­ված է, որ Լեո­նար­դոն Ֆլո­րեն­ցիա­յում ե­ղել է 1472, 1475, 1478 և 1481թթ., իսկ Մի­լա­նում՝ 1483 և 1487թթ.։ Թե ին­չո՞վ էր Լեո­նար­դոն զբաղ­ված մնա­ցած ժա­մա­նա­կա­մի­ջոց­նե­րում, ո­րոնց մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ չկան, օգ­նե­ցին պար­զել ՙՀայ­կա­կան նա­մակ­նե­րը՚՝ նա որ­պես ին­ժե­ներ աշ­խա­տում էր ե­գիպ­տա­ցի սուլ­թան Կաիտ¬բեյ Բա­բե­լո­նա­ցու մոտ։
Դեռևս Ֆլո­րեն­ցիա­յում դա Վին­չին հիաց­մուն­քով էր ար­տա­հայտ­վում այն ժո­ղովր­դի վար­պե­տու­թյան մա­սին, ո­րի ճար­տա­րա­պե­տա­կան լու­ծում­նե­րից էր գմ­բե­թը` քա­ռա­կու­սու վրա։ ՙԻ­տա­լիա­յին վի­ճակ­ված էր Եվ­րո­պա­յին կր­կին ծա­նո­թաց­նել արևե­լաա­րիա­կան գմ­բե­թին։ Վե­րած­նն­դին վի­ճակ­ված էր ըն­դու­նել հայ­կա­կան պարզ գմ­բե­թի նա­խագ­ծի էա­կան ա­ռա­վե­լու­թյու­նը և տևա­կան ժա­մա­նակ տեղ տալ դրան եվ­րո­պա­կան ճար­տա­րա­պե­տու­թյան մեջ՚,- XX դա­րաս­կզ­բին կգ­րեր ավ­ստ­րիա­ցի ար­վես­տա­բան Յո­զեֆ Ստր­ժի­գովս­կին։ Ա­ռա­ջին եվ­րո­պա­ցի­նե­րից մե­կը, ով կի­րա­ռեց գմ­բե­թա­վոր շի­նու­թյուն­նե­րի այս տե­սա­կը, Լեո­նար­դոն էր: Այդ մա­սին են վկա­յում ՙԷր­մե­նիա կա­տա­րած ճա­նա­պար­հոր­դու­թյան՚ ժա­մա­նակ ար­ված գծա­պատ­կեր­նե­րը։

Ի դեպ, Հայ­կա­կան Կի­լի­կյան թա­գա­վո­րու­թյունն այն ժա­մա­նակ ար­դեն գո­յու­թյուն չու­ներ։ 1375թ. ապ­րի­լին ե­գիպ­տա­կան մամ­լուկ­նե­րի ար­շա­վանք­նե­րի ժա­մա­նակ ըն­կավ նրա մայ­րա­քա­ղա­քը՝ Սի­սը, իսկ 1424թ. ե­գիպ­տա­կան սուլ­թա­նի զոր­քերն ամ­բող­ջու­թյամբ տի­րե­ցին Կի­լի­կիա­յին։ Բայց դա Վին­չին հա­մա­ռո­րեն շա­րու­նա­կում է իր գտն­վե­լու վայ­րը կո­չել Էր­մե­նիա։
Պա­տա­նե­կու­թյան օ­րե­րին Լեո­նար­դոն եր­կար նս­տում էր Ֆլո­րեն­ցիա­յի Սան¬Մի­նիա­տո բա­զի­լի­կի բա­կում, ո­րի գլ­խա­վոր խո­րա­նի վրա փայ­լում էր San Miniato Rex Ermenie ոս­կե­տառ գրու­թյու­նը։ Այն­տեղ նա ա­կանջ էր դնում եր­կա­րա­մո­րուս քա­հա­նա­նե­րի պատ­մու­թյուն­նե­րին` մի հա­յի մա­սին, ով մար­տի­րոս­վեց 250թ. Տոս­կա­նա­յում քրիս­տո­նեու­թյուն քա­րո­զե­լու հա­մար։
Ֆլո­րեն­ցիա­յից դե­պի Փոքր Ա­սիա­յի ա­փե­րը տա­նող ճա­նա­պար­հը մեկ ամ­սից քիչ էր տևում։ Լեո­նար­դո­յի հա­մար դժ­վա­րու­թյուն չէր ներ­կա­յաց­նի կա­նո­նա­վոր եր­թեր կա­տա­րող նա­վե­րից մե­կով Կի­լի­կիա հաս­նել։ Մշ­տա­կան հա­ղոր­դակ­ցու­թյու­նը հաս­տատ­վեց այն ժա­մա­նա­կից ի վեր, երբ Ֆլո­րեն­ցիա­յի Հան­րա­պե­տու­թյու­նը գրա­վել էր Պի­զան և Լի­վոր­նո­յում նա­վա­հան­գիստ գնել։ Դա խթա­նեց և հայ վա­ճա­ռա­կան­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը, ով­քեր Եվ­րո­պա էին մա­տա­կա­րա­րում արևե­լյան ապ­րանք­ներ՝ մե­տաքս, հա­մե­մունք­ներ, թան­կար­ժեք քա­րեր...
Լեո­նար­դոն գե­ղան­կար­չու­թյուն է ա­շա­կեր­տել Անդ­րեա Վե­րո­քյոի ար­վես­տա­նո­ցում, ով իր սերն­դի լա­վա­գույն նկա­րիչն էր և, հնա­րա­վոր է, լա­վա­գույն ու­սու­ցի­չը։ Նրա ար­վես­տա­նո­ցը գտն­վում էր վիա Գի­բե­լի­նա­յում, ո­րից ոչ հե­ռու՝ վիա դեի Գրե­չի փո­ղո­ցում (միջ­նա­դա­րյան այս փո­ղո­ցը մինչ օրս պահ­պան­վել է) էին գտն­վում արևե­լյան ար­հես­տա­գործ­նե­րի՝ հույ­նե­րի ու կի­լի­կյան հա­յե­րի ար­հես­տա­նոց­նե­րը։ Ֆլո­րեն­ցիա­յում ի­րենց գե­ղար­վես­տի դպ­րո­ցը նրանք հիմ­նել էին Դու­չո դի Բուո­նին­սե­նիա­յից ա­վե­լի վաղ (մոտ 1255¬1319թթ.)։
ՙԳե­ղար­վես­տի մա­սին շա­րադ­րու­թյան՚ մեջ Լեո­նար­դոն հի­շա­տա­կում է Terra Armenia-ի մա­սին։ Նրա մուգ¬դե­ղին ներ­կը նկա­րիչ­նե­րից ոչ մե­կը չէր օգ­տա­գոր­ծում։ Հնա­րա­վոր է, հայ­կա­կան հո­ղի այս գույ­նը դա Վին­չին բե­րել է Էր­մե­նիա­յից...
Codex Atlanticus¬ի է­ջե­րում Լեո­նար­դո դա Վին­չին նշել է, որ հե­տա­գա­յում մտա­դիր է ա­ռան­ձին գր­քով ներ­կա­յաց­նել ՙԷր­մե­նիա­յի մա­սին իր տպա­վո­րու­թյուն­նե­րը՚։ Ինչ­պես հետևում է նրա կազ­մած ժո­ղո­վա­ծուից, նա մտա­դիր էր գրել ա­ղետ­ներն ու ա­վե­րա­ծու­թյուն­նե­րը կան­խա­տե­սող մար­գա­րեի մա­սին։ Վեր­ջի­նիս հա­յե­րը սկզ­բում բանտ էին նե­տել, այ­նու­հետև, հա­մոզ­վե­լով, որ նրա բո­լոր մար­գա­րեու­թյուն­ներն ի­րա­կա­նա­նում են, ա­զատ ար­ձա­կե­ցին։ Թե ար­դյո՞ք գր­վել է այս աշ­խա­տու­թյու­նը, մինչ օրս հայտ­նի չէ։
Հա­մե­նայն դեպս չի բա­ցառ­վում, որ երբևէ ինչ¬որ մի տեղ կբա­ցա­հայտ­վեն Հա­յաս­տա­նին վե­րա­բե­րող Լեո­նար­դո­յի տպա­վո­րու­թյուն­նե­րը և Էր­մե­նիա կա­տա­րած իր ճա­նա­պար­հոր­դու­թյան մա­սին նյու­թեր պա­րու­նա­կող ձե­ռագ­րե­րը։
Չէ՞ որ, ինչ­պես հա­մոզ­ված էր վար­պետն ին­քը` ՙգաղտ­նի­քը եր­կար չես պա­հի. աշ­խար­հի ա­լի­քը նման է ծո­վի ա­լի­քի՝ ա­մեն ինչ ջրի ե­րես է հա­նում՚։

nashaarmenia.info

Էռ­նա ՌԵ­ՎԱ­ԶՈՎ­Ա