comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՀԱ­ՅՈՑ ՊԵ­ՏԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԱՆ­ՑՅԱ­ԼԸ, ՆԵՐ­ԿԱՆ ՈՒ Ա­ՊԱ­ԳԱՆ՚ ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ 4-ՐԴ ԳԻ­ՏԱ­ԺՈ­ՂՈ­ՎԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՀԱ­ՅՈՑ ՊԵ­ՏԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԱՆ­ՑՅԱ­ԼԸ, ՆԵՐ­ԿԱՆ ՈՒ Ա­ՊԱ­ԳԱՆ՚ ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ 4-ՐԴ ԳԻ­ՏԱ­ԺՈ­ՂՈ­ՎԸ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Ինչ­պես ար­դեն տե­ղե­կաց­րել ենք, Ար­ցա­խի ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­նե­րի և մաս­նա­գետ­նե­րի միա­վո­րու­մը (ԱԵԳՄՄ) սեպ­տեմ­բե­րի 13-15-ը Ստե­փա­նա­կեր­տում կազ­մա­կեր­պել էր ՙՀա­յոց պե­տա­կա­նու­թյան ան­ցյա­լը, ներ­կան ու ա­պա­գան՚ մի­ջազ­գա­յին ե­րի­տա­սար­դա­կան 4-րդ գի­տա­ժո­ղո­վը, ո­րը նվիր­ված էր ԵՊՀ հիմ­նադր­ման 100-ա­մյա­կին: Գի­տա­ժո­ղո­վին մաս­նակ­ցել են 111 գիտ­նա­կան­ներ ու մաս­նա­գետ­ներ, այդ թվում` պրո­ֆե­սոր­ներ Գեր­մա­նիա­յից, Ֆրան­սիա­յից, Լե­հաս­տա­նից, Ռու­սաս­տա­նից, Ուկ­րաի­նա­յից, Հա­րա­վա­յին Օ­սիա­յից, ՀՀ-ից և Ար­ցա­խից: Մի­ջո­ցառ­ման մեկ­նար­կը հան­դի­սա­վոր պայ­ման­նե­րում տր­վել է Ստե­փա­նա­կեր­տի ՙՎալ­լեքս Գար­դեն՚ հյու­րա­նո­ցա­յին հա­մա­լի­րի կոն­ֆե­րենց-դահ­լի­ճում: Բաց­ման խոս­քով հան­դես է ե­կել գի­տա­ժո­ղո­վի կազմ­կո­մի­տեի նա­խա­գահ, ԱԵԳՄՄ հիմ­նա­դիր Ա­վե­տիք Հա­րու­թյու­նյա­նը: Նա ըն­դգ­ծել է, որ պար­բե­րա­բար կազ­մա­կերպ­վող այդ մի­ջո­ցառ­ման շնոր­հիվ Ար­ցախ են այ­ցե­լում ոչ միայն տար­բեր պե­տու­թյուն­ներ ներ­կա­յաց­նող ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­ներ, այլև ան­վա­նի հա­յա­գետ­ներ և գի­տու­թյան ե­րախ­տա­վոր­ներ: Նա­խոր­դող ե­րեք տա­րի­նե­րին գի­տա­ժո­ղով­նե­րին մաս­նակ­ցել են ա­վե­լի քան 250 գիտ­նա­կան­ներ, և այդ թի­վը տա­րեց­տա­րի ա­ճում է: Ա. Հա­րու­թյու­նյա­նը նաև նշել է, որ գի­տա­ժո­ղո­վի նպա­տակն է գի­տա­տե­սա­կան քն­նար­կում­նե­րի բազ­մա­կողմ հար­թակ բե­րել հա­յոց պե­տա­կա­նու­թյան, մաս­նա­վո­րա­պես՝ վեր­ջին հա­րյու­րա­մյա­կի հիմ­նախն­դիր­նե­րը, ինչ­պես նաև բա­ցա­հայ­տել ե­րի­տա­սարդ­նե­րի գի­տա­կան նե­րու­ժը և գի­տու­թյան ե­րի­տա­սար­դա­ցու­մը:

Գի­տա­ժո­ղո­վին օրհ­նան­քի խոս­քով հան­դես է ե­կել Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նը: ՙԱյս մի­ջո­ցա­ռու­մը կազ­մա­կերպ­վել է մի շատ կարևոր տա­րե­դար­ձի նա­խօ­րեին. շու­տով Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին նշե­լու է Ար­ցա­խի թե­մի վե­րա­բաց­ման 30-ա­մյա­կը: Ցան­կա­ցած ազ­գի հա­մար մե­ծա­գույն ձեռք­բե­րու­մը պե­տա­կա­նու­թյուն ու­նե­նալն է: Շուրջ 600 տա­րի զրկ­ված լի­նե­լով պե­տա­կա­նու­թյու­նից` հա­յե­րը դա շատ լավ են գի­տակ­ցում՚,-ա­սել է Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նոր­դը: Նրա հա­մոզ­մամբ՝ մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա գիտ­նա­կան­նե­րի վեր­լու­ծու­թյուն­նե­րով հնա­րա­վոր կլի­նի լուրջ հետևու­թյուն­ներ ա­նել երկ­րի պե­տա­կա­նու­թյունն ա­մուր պա­հե­լու հար­ցե­րի շուրջ, որ­պես­զի տա­րա­ծաշր­ջա­նում հա­րատև խա­ղա­ղու­թյուն իշ­խի: Վե­հա­փա­ռը նաև վս­տա­հու­թյուն է հայտ­նել, որ գի­տա­ժո­ղո­վի ար­դյունք­նե­րը կհարս­տաց­նեն մաս­նա­կից­նե­րի միտքն ու ի­մա­ցու­թյու­նը:
Ող­ջույ­նի խոս­քով հան­դես է ե­կել նաև ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը: Նա ըն­դգ­ծել է, որ ա­մեն տա­րի մի­ջո­ցա­ռումն Ար­ցա­խում հա­մախմ­բում է ար­տերկ­րի այն գիտ­նա­կան­նե­րին և հե­տա­զո­տող­նե­րին, ով­քեր ան­տար­բեր չեն մեր երկ­րի ճա­կա­տագ­րի հան­դեպ և սե­փա­կան մաս­նա­գի­տա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րով նպաս­տում են պատ­մա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րի վեր­լու­ծու­թյանն ու մեր հան­րա­պե­տու­թյան մա­սին օ­բյեկ­տիվ տե­ղե­կատ­վու­թյան տա­րած­մա­նը: Նա նաև նշել է, որ ըն­դա­մե­նը օ­րեր ա­ռաջ հան­րա­պե­տու­թյու­նում տե­ղի են ու­նե­ցել ՏԻՄ ընտ­րու­թյուն­ներ, ո­րոնք ևս մեկ ան­գամ փաս­տել են Ար­ցա­խում ժո­ղովր­դա­վա­րա­կան գոր­ծըն­թա­ցի ան­շր­ջե­լիու­թյու­նը և երկ­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի ու ժո­ղովր­դի հա­վա­տար­մու­թյու­նը մար­դու հիմ­նա­րար ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյանն ու ի­րա­վա­կան պե­տու­թյան սկզ­բունք­նե­րին: ՙԳի­տա­ժո­ղո­վը նվիր­ված էր ԵՊՀ 100-ա­մյա հո­բե­լյա­նին, և այս փաստն ինք­նին խո­սում է այն մա­սին, որ Ար­ցա­խում արժևո­րում և գնա­հա­տում են ար­դեն մեկ դար ձգ­վող Հա­յաս­տա­նի մայր բու­հի ճա­նա­պարհն ու դե­րա­կա­տա­րու­թյու­նը: Ու­րա­խա­լի է, որ ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­նե­րը և մաս­նա­գետ­նե­րը հանձ­նա­ռու են պահ­պա­նե­լու և շա­րու­նա­կե­լու ձևա­վոր­ված ա­վան­դույթ­նե­րը: Հու­սով եմ, որ հեր­թա­կան գի­տա­ժո­ղո­վը նոր մա­կար­դա­կի է հասց­նե­լու ար­դեն ձևա­վոր­ված փոխ­գոր­ծակ­ցու­թյու­նը, նպաս­տե­լու հե­տա­զո­տա­կան նոր նա­խագ­ծե­րի ի­րա­կա­նաց­մա­նը՚,- ա­վե­լաց­րել է ԿԳՍ նա­խա­րա­րը: Բա­նա­խո­սը նաև տե­ղե­կաց­րել է, որ գե­րա­տես­չու­թյան կող­մից փո­փո­խու­թյուն­ներ են կա­տար­վել պե­տա­կան ֆի­նան­սա­վոր­մամբ ի­րա­կա­նաց­վող գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի նա­խագ­ծե­րի մր­ցույ­թի կար­գում և վե­րաց­վել են ո­րոշ սահ­մա­նա­փա­կում­ներ. այ­սու­հետ մր­ցույ­թին կա­րող են մաս­նակ­ցել ոչ միայն Ար­ցա­խը, այլև ար­տեր­կի­րը ներ­կա­յաց­նող գիտ­նա­կան­ներ, ո­րոնց թե­մա­ներն առ­նչ­վում են մեր հան­րա­պե­տու­թյա­նը: Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի ռեկ­տո­րի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար, ՀՀ ԳԱԱ ա­կա­դե­մի­կոս, ֆիզ­մաթ գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Գե­ղամ Գևոր­գյա­նի շնոր­հա­վո­րա­կան ու­ղեր­ձը գի­տա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րին է ներ­կա­յաց­րել ԵՊՀ պրո­ռեկ­տոր Ռա­ֆա­յել Բար­խու­դա­րյա­նը: Նա մաս­նա­կից­նե­րին մաղ­թել է ար­դյու­նա­վետ աշ­խա­տանք և նշել, որ բազ­մա­թիվ ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­նե­րի և մաս­նա­գետ­նե­րի մաս­նակ­ցու­թյունն այս մի­ջո­ցառ­մա­նը կարևոր ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա նրանց հե­տա­գա մաս­նա­գի­տա­կան զար­գաց­ման և հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մար: Հա­րա­վա­յին Օ­սե­թիա­յի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի ռեկ­տո­րի և հա­րա­վօ­սա­կան գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի ղե­կա­վա­րի ա­նու­նից մաս­նա­կից­նե­րին ող­ջու­նել է ք.գ.թ Սոս­լան Պլիևը:

Նա նշել է, որ տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գու­թյան ա­ռու­մով ներ­կա ան­հան­գիստ ժա­մա­նակ­նե­րում գի­տա­ժո­ղո­վի թե­ման խիստ ար­դիա­կան է և կա­րող է նպաս­տել հան­րու­թյան մեջ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան ամ­րապ­նդ­մանն ու չճա­նաչ­ված պե­տու­թյուն­նե­րի ինք­նո­րոշ­ման, կա­յաց­ման ու զար­գաց­ման շուրջ շատ խն­դիր­նե­րի հաղ­թա­հար­մա­նը:
Գի­տա­ժո­ղո­վի լիա­գու­մար նիս­տին զե­կու­ցում­նե­րով հան­դես են ե­կել հայ և օ­տա­րազ­գի հայտ­նի գիտ­նա­կան­ներ: ՀՀ նախ­կին գլ­խա­վոր դա­տա­խազ, ի­րա­վա­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Աղ­վան Վար­դա­նյանն անդ­րա­դար­ձել է հայ ի­րա­վուն­քի նոր­մե­րում հայ­րե­նա­սի­րու­թյան և հա­յոց պե­տա­կա­նու­թյան թե­մա­նե­րին: Լե­հաս­տա­նը ներ­կա­յաց­նող պրո­ֆե­սոր Մա­րեկ Ժեյ­մոն հան­դես է ե­կել ՙԼե­հաս­տա­նի հա­յե­րը միջ­նա­դա­րից մինչև մեր օ­րե­րը՚ զե­կու­ցու­մով: Համ­բուր­գի հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս Օտ­տո Լուխ­տեր­հարդն իր ե­լույ­թում հա­մե­մա­տա­կան հետևու­թյուն­ներ է ներ­կա­յաց­րել ՀՀ և ԱՀ սահ­մա­նադ­րու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում: Հա­ջորդ օ­րը գի­տա­ժո­ղո­վի աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վել են ի­րա­վա­գի­տու­թյան, քա­ղա­քա­գի­տու­թյան, պատ­մու­թյան, տն­տե­սա­գի­տու­թյան, ար­վես­տա­գի­տու­թյան, լրագ­րու­թյան, գրա­կա­նա­գի­տու­թյան և ման­կա­վար­ժու­թյան բա­ժան­մունք­նե­րում: Այդ աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քում քն­նարկ­վել են պե­տա­կա­նու­թյան ամ­րապ­նդ­ման տե­սա­կան և գործ­նա­կան հիմ­նա­հար­ցե­րը, Հա­յաս­տան-Ար­ցախ-Սփյուռք փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ՀՀ և ԱՀ սո­ցիալ-տն­տե­սա­կան զար­գաց­ման ար­դի մար­տահ­րա­վեր­նե­րը, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ինք­նո­րոշ­ման, կազ­մա­վոր­ման և մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման հիմ­նա­հար­ցե­րը, ինչ­պես նաև հայ մե­ծե­րի ժա­ռան­գու­թյան մե­րօ­րյա ըն­կա­լումն ու ի­մաս­տա­վո­րու­մը: Ա­վե­տիք Հա­րու­թյու­նյա­նը տե­ղե­կաց­րել է, որ գի­տա­ժո­ղո­վի լա­վա­գույն աշ­խա­տանք­նե­րը տպագր­վե­լու են ՙԳի­տա­կան Ար­ցախ՚ պար­բե­րա­կա­նում: