comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄՈ­ՄԵ ՀՈՒ­ՇԱՆ­ՎԵՐ­ՆԵ­ՐԻ ԿԱ­ԽԱՐ­ԴՈՒ­ՀԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄՈ­ՄԵ ՀՈՒ­ՇԱՆ­ՎԵՐ­ՆԵ­ՐԻ ԿԱ­ԽԱՐ­ԴՈՒ­ՀԻՆ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Մո­մա­գոր­ծու­թյունն ար­վես­տի գե­ղե­ցիկ ար­տա­ցո­լումն է, իսկ մո­մերն այ­սօր ոչ միայն տո­նա­կան զար­դա­րան­քի ամ­բող­ջաց­ման մաս են կազ­մում, այլև դար­ձել են յու­րօ­րի­նակ նվեր­ներ: Մո­մերն օգ­տա­գործ­վում են նաև շքեղ ին­տե­րիեր­նե­րի հա­մար:

Լիա­նա Գրի­գո­րյանն Ար­ցա­խում այն ե­զա­կի ե­րի­տա­սարդ­նե­րից է, ով բա­ցա­հայ­տեց մո­մե­րի կա­խար­դա­կան աշ­խար­հի գաղտ­նիք­նե­րը: Աղ­ջիկն ա­սես ինքն էլ մո­մից է շին­ված՝ նուրբ ու զգաց­մուն­քա­յին: 2016 թվա­կա­նին ա­վար­տել է ԱրՊՀ տն­տե­սա­գի­տու­թյան ֆա­կուլ­տե­տը: Մինչ մաս­նա­գի­տա­կան աշ­խա­տանք գտ­նե­լը, Լիա­նան, շնոր­հիվ նա­խան­ձախն­դիր հետևո­ղա­կա­նու­թյան ու կրեա­տիվ մտա­ծո­ղու­թյան, ի­րեն գտավ մո­մա­գոր­ծու­թյան աշ­խար­հում: Գե­ղա­գի­տա­կան ճա­շա­կը զար­գա­ցած էր աղջ­կա մեջ, իսկ ժա­մա­նակն ա­վե­լի հե­տաքր­քիր ու հա­գե­ցած անց­կաց­նե­լու հա­մար սկ­սեց մո­մա­գոր­ծու­թյան իր ա­ռա­ջին փոր­ձե­րը: Վառ­ված մո­մե­րի մնա­ցորդ­նե­րը որ­պես հումք օգ­տա­գոր­ծե­լով, աղ­ջի­կը ստա­ցավ իր ա­ռա­ջին մո­մը: Հա­սա­րակ ու հա­մեստ մո­միկն ան­չափ ոգևո­րեց Լիա­նա­յին: Այ­սօր էլ նրա մո­մե գլուխ­գոր­ծոց­նե­րի մեջ տան մի ան­կյու­նում թաքն­ված վար­դա­գույն գո­հար­նե­րով մո­մի­կը Լիա­նա­յի հա­մար ա­մե­նա­թանկն է: Աղ­ջի­կը խոս­տո­վա­նում է. սկզբ­նա­կան շր­ջա­նում շատ դժ­վար էր, ան­հա­ջող փոր­ձե­րը բազ­մա­թիվ էին: Ձա­խող­ված փոր­ձե­րը, սա­կայն, չվ­հա­տեց­րեց: Նպա­տա­կաս­լա­ցու­թյու­նը, հա­րուստ երևա­կա­յու­թյունն ու ա­մե­նա­զոր համ­բե­րու­թյու­նը դար­ձան հա­ջո­ղու­թյան բա­նա­լի­նե­րը:
Սկզբ­նա­կան շր­ջա­նում Լիա­նան միայն նվի­րում էր իր մո­մե­րը, շու­տով, սա­կայն, ի զար­մանս հե­ղի­նա­կի, հայ­տն­վե­ցին ա­ռա­ջին պատ­վի­րա­տու­նե­րը: Նա երբևէ չի պատ­կե­րաց­րել, որ սո­վո­րա­կան նա­խա­սի­րու­թյու­նը կա­րող է վե­րած­վել նաև ե­կամ­տի աղ­բյու­րի: ՙՆույ­նիսկ զար­մա­նում էի իմ հա­ջո­ղու­թյուն­նե­րով՚,- ան­կեղ­ծա­նում է զրու­ցա­կիցս: Ար­տա­սահ­մա­նյան գրա­կա­նու­թյան մեջ գո­յու­թյուն ու­նեն մո­մա­գոր­ծու­թյան բարձր չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նող մո­մի տեխ­նի­կա­կան անվ­տան­գու­թյան հա­տուկ պա­հանջ­ներ: Ինք­նուս աղ­ջիկն ու­սում­նա­սի­րել է այդ հի­մունք­նե­րը, ծա­նո­թա­ցել բո­լոր նր­բու­թյուն­նե­րին, կա­տա­րել անհ­րա­ժեշտ փոր­ձար­կում­ներ, ո­րից հե­տո այն ներ­կա­յաց­րել սպա­ռո­ղին: Մաս­նա­գի­տու­թյամբ տն­տե­սա­գե­տը հիմ­նա­կան աշ­խա­տան­քին զու­գա­հեռ ար­դեն չոր­րորդ տա­րին է, որ զբաղ­վում է մո­մա­գոր­ծու­թյամբ՝ ա­նընդ­հատ կա­տա­րե­լա­գործ­վե­լով, հմ­տա­նա­լով: Այս ո­լոր­տում Լիա­նան Ար­ցա­խում մր­ցա­կից չու­նի, իսկ ա­հա նմա­նա­կող­նե­րը շատ են: Զրույ­ցի ըն­թաց­քում նաև պար­զե­ցինք, որ Լիա­նա­յի մայ­րը ևս ե­րի­տա­սարդ տա­րի­քում հա­տուկ հե­տաք­րք­րու­թյուն ու­ներ մո­մե­րի նկատ­մամբ: Մայ­րը` Տա­տյա­նան, խոս­տո­վա­նում է, որ աղ­ջիկն ի­րա­կա­նաց­րեց իր վա­ղե­մի ե­րա­զան­քը: Ան­թա­քույց հպար­տու­թյամբ ա­սում է` մի՞­թե եր­ջան­կու­թյուն չէ, երբ վառ­վող մո­մի լույ­սե­րը տա­րա­ծում ու սփ­ռում են իմ աղջ­կա ջեր­մու­թյու­նը, շր­ջա­պա­տին փո­խան­ցում նրա հոգու մի մաս­նի­կը:
Որ­պես հումք Լիա­նան օգ­տա­գոր­ծում է վտան­գա­վոր տար­րեր չպա­րու­նա­կող ո­րա­կյալ նյու­թեր: Հիմ­նա­կա­նում աշ­խա­տում է պատ­վե­րով: ՙՈւ­րա­խա­նում եմ, երբ պատ­վի­րա­տուն է նոր գա­ղա­փար ա­ռա­ջար­կում, ոգևոր­վում եմ ու լց­վում դրա­կան լից­քե­րով, աշ­խա­տում մի այլ կար­գի սի­րով ու հո­գա­տա­րու­թյամբ՚,- ան­կեղ­ծա­նում է իմ զրու­ցա­կի­ցը: Նր­բան­կատ աղ­ջիկն ու­շա­դիր է նաև մո­մե­րի մա­տուց­ման ու փա­թե­թա­վոր­ման հար­ցում: Ու­նի սե­փա­կան ապ­րան­քա­նի­շը՝ իր իսկ ան­վան-ազ­գան­վան սկզբ­նա­տա­ռե­րով՝ GL Candles Collection: Նաև օ­րի­նա­պահ հար­կա­տու է. 2017 թվա­կա­նին հար­կա­յին մարմ­նում որ­պես ան­հատ ձեռ­նար­կա­տեր է գրանց­վել: Երևա­կա­յու­թյունն ու տրա­մա­բա­նու­թյու­նը Լիա­նա­յին օգ­նում են ցան­կա­ցած մի­ջո­ցառ­մա­նը հա­մա­հունչ տե­սա­կա­նի ա­ռա­ջար­կել` տար­բեր բուր­մունք­նե­րով ու գու­նե­րանգ­նե­րով: Մշ­տա­պես թար­մաց­նում է ար­տադ­րան­քի տե­սա­կա­նին, ներ­կա­յա­նում ա­ռա­վել հե­տաքր­քիր գա­ղա­փար­նե­րով, տար­բեր թե­մա­տիկ պատ­կե­րա­ցում­նե­րով` հար­սա­նե­կան, մկր­տու­թյան, ծնն­դյան, մուլտ­հե­րոս­նե­րի… Ա­մե­նա­մեծ պա­հան­ջարկ ու­նե­ցող մո­մերն ան­վա­նա­տա­ռե­րով մո­մերն են: Վեր­ջերս նա ստեղ­ծել է նաև հայ աղջ­կա կեր­պա­րը ներ­կա­յաց­նող մո­մա­շար­քը: Այն մեծ ար­ձա­գանք գտավ Ա­մե­րի­կա­յում: Սոց­ցան­ցե­րում նույն­պես Լիա­նան բա­զում հետևորդ­ներ ու­նի: Նա պատ­վեր­ներ է ստա­նում նույ­նիսկ ար­տա­սահ­մա­նյան եր­կր­նե­րից` Ռու­սաս­տա­նից, Լե­հաս­տա­նից, Հու­նաս­տա­նից, Ա­մե­րի­կա­յից… Ա­ռայժմ աշ­խա­տում է տնա­յին պայ­ման­նե­րում: Սե­փա­կան սրահ ու­նե­նալն աղջ­կա ա­ռա­ջի­կա պլան­նե­րում է: Լիա­նան էու­թյամբ համ­բե­րա­տար չէ, բայց մո­մա­գոր­ծու­թյունն ստի­պում է նրան այդ ո­րակն էլ ձեռք բե­րել:
ՙԱր­վես­տի աշ­խար­հում յու­րա­քան­չյու­րը պետք է ստեղ­ծի իր ո­ճը՚,- ա­սում է նա: Իսկ այն հար­ցին, թե որն է իր ո­ճը, պա­տաս­խա­նում է. սի­րում եմ մա­քուր և հս­տակ աշ­խա­տել, իսկ իմ մո­մերն ու­նեն իմ հո­գու ջեր­մու­թյունն ու ե­րանգ­նե­րը: Նրանք իմ երևա­կա­յու­թյան ար­տա­ցո­լանքն են: