comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
...ԲՈ­ԼՈՐ ՃԱ­ՆԱ­ՊԱՐՀ­ՆԵ­ՐԸ ՏԱ­ՆՈՒՄ ԵՆ ՀՌՈՄ
[ARM]     [RUS]     [ENG]

...ԲՈ­ԼՈՐ ՃԱ­ՆԱ­ՊԱՐՀ­ՆԵ­ՐԸ ՏԱ­ՆՈՒՄ ԵՆ ՀՌՈՄ

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Մենք՝ լրագ­րող­ներս, մի ա­ռանձ­նա­հա­տուկ ՙթե­րու­թյուն՚ ու­նենք... որ­տեղ և ինչ­պի­սի պայ­ման­նե­րում էլ որ հայ­տն­վենք, մենք մեր կոչ­մա՞ն ա­սեմ, թե՞ մաս­նա­գի­տու­թյան ՙգե­րին՚ ենք։

Վեր­ջերս հան­գս­տա­նա­լու էի մեկ­նել Ի­տա­լիա և նա­խա­պես ո­րո­շել էի ո­չինչ չգ­րել, սա­կայն տպա­վո­րու­թյուն­ներն այն­քան ա­ռատ, բազ­մա­շերտ ու բազ­մա­ժանր էին, որ պար­զա­պես անհ­նար էր դի­մա­կա­յել ՙգայ­թակ­ղու­թյա­նը՚։
ՙԲո­լոր ճա­նա­պարհ­նե­րը տա­նում են Հռոմ՚. հայտ­նի ու հա­ճախ օգ­տա­գործ­վող այս և շատ այլ նման ար­տա­հայ­տու­թյուն­ներ, ո­րոնք թևա­վոր խոս­քե­րի են վե­րած­վել, ու­նեն ի­րենց նա­խա­պատ­մու­թյու­նը… Օ­գոս­տոս կայ­սեր օ­րոք կա­ռուց­վեց Մի­լիա­րիում աու­րեում-ը` մի ոս­կե սյուն, ո­րը կանգ­նեց­վեց Հռո­մի ֆո­րու­մում։ Այդ սյու­նը, ո­րի վրա բրոն­զե տա­ռեր կա­յին, Ի­տա­լիա­յում բո­լոր հռո­մեա­կան ճա­նա­պարհ­նե­րի վերջ­նա­կետն էր։ Այս­տե­ղից էլ ա­ռա­ջա­ցել է հայտ­նի ա­սաց­ված­քը. ՙԲո­լոր ճա­նա­պարհ­նե­րը տա­նում են Հռոմ՚...Եվ այդ ճա­նա­պարհ­նե­րը մի օր մեզ էլ հասց­րին Հռոմ...

Հռոմն աշ­խար­հի հնա­գույն քա­ղաք­նե­րից է, ո­րը ստա­ցել է ՙՀա­վեր­ժա­կան քա­ղաք՚ ա­նու­նը։ Քա­ղաքն ու­նի ա­վե­լի քան 2500 տար­վա պատ­մու­թյուն։ 1871 թվա­կա­նին Հռո­մը դար­ձավ Ի­տա­լիա­յի թա­գա­վո­րու­թյան մայ­րա­քա­ղա­քը, իսկ 1946-ին՝ Ի­տա­լիա­յի Հան­րա­պե­տու­թյան։ Տա­րե­կան ա­վե­լի քան 3 մի­լիոն զբո­սաշր­ջիկ է մտ­նում Հռոմ։ Քա­ղա­քում պահ­պան­վել են տար­բեր ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րի բազ­մա­թիվ ճար­տա­րա­պե­տա­կան հու­շար­ձան­ներ ու կա­ռույց­ներ։ Իսկ, ընդ­հան­րա­պես, Ի­տա­լիա­յում կա 20 մարզ։ Յու­րա­քան­չյուր մարզ ու­նի իր բար­բա­ռը, և հարևան մար­զե­րի բնա­կիչ­նե­րը հնա­րա­վոր է չհաս­կա­նան մի­մյանց։ Ի­տա­լիա­յում չկան ման­կատ­ներ, չկան թա­փա­ռա­կան կեն­դա­նի­ներ։ Ե­թե սր­ճա­րա­նում սուր­ճը պատ­վի­րում են անգ­լե­րե­նով, ա­պա այն կա­րող է 2 ան­գամ թանկ գնով մա­տուց­վել։ Որ­քան ա­վե­լի հա­րավ է տե­ղա­կայ­ված մար­զը, այն­քան նրա բնա­կիչ­ներն ա­վե­լի ըն­կե­րա­սեր ու մար­դա­մոտ են։ Ի­տա­լիան միա­տարր եր­կիր է, բնակ­չու­թյան 95%-ն ի­տա­լա­ցի­ներ են, նրանց 98%-ը կա­թո­լիկ է։ Երկ­րի տա­րած­քում գո­յու­թյուն ու­նի 2 այլ պե­տու­թյուն՝ Սան-Մա­րի­նոն և Վա­տի­կա­նը։ Ի­տա­լա­ցի­նե­րը չեն սի­րում աշ­խա­տել, բայց նե­ղա­նում են, երբ նրանց հի­շեց­նում են այդ մա­սին։ Ի­տա­լա­ցի­նե­րը ե­րաժշ­տու­թյան և թատ­րո­նի մեծ եր­կր­պա­գու­ներ են։ Նրանք հար­գե­լի մար­դուն դի­մե­լիս նրա ազ­գան­վան դի­մաց կա­րող են ա­վե­լաց­նել ՙբժիշկ՚ բա­ռը, ո­րը սա­կայն չի նշա­նա­կում, որ նա ինչ-որ կապ ու­նի բժշ­կու­թյան կամ գի­տա­կան աս­տի­ճա­նի հետ։
Հա­մաշ­խար­հա­յին մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան գրե­թե 60%-ը գտն­վում է Ի­տա­լիա­յում։ Այն մեզ հա­մար նաև բա­ցա­հայ­տում­նե­րի եր­կիր էր. ՙզար­մա­նահ­րաշ՚ են նաև նրանց կե­ցու­թյունն ու հո­գե­կերտ­ված­քը։ Սի­ցի­լիա­յի, Կա­լաբ­րիա­յի և Կո­պա­նիա­յի գոր­ծա­րար­նե­րի մոտ 80%¬ը ի­րենց բիզ­նե­սից ստաց­վող ե­կամ­տի մի մա­սը վճա­րում են ի­տա­լա­կան մա­ֆիա­յին։ Ա­սում են նաև` ըն­տա­նե­կան կյան­քում տղա­մար­դիկ վա­խե­նում են ի­րենց կա­նա­ցից։ Ի­տա­լիան բնակ­չու­թյան ա­մե­նա­բարձր կյան­քի մի­ջին տևո­ղու­թյուն ու­նե­ցող եր­կր­նե­րից է, իսկ նրա տա­րած­քի գրե­թե 80%¬ը զբա­ղեց­նում են լեռ­նե­րը։ Այդ երկ­րում ար­գել­վում է տուն տա­նել ծո­վի ջու­րը. թէ ին­չո՞ւ, մեզ հա­մար այդ­պես էլ ան­հայտ մնաց։ Երբ մենք զբո­սա­վար Տա­տյա­նա­յին հարց­րինք հռո­մեա­ցի­նե­րի սո­ցիա­լա­կան պատ­կա­նե­լու­թյան մա­սին, նա մեզ հի­շեց­րեց հռո­մեա­կան շր­ջիկ կա­տա­կը. ՙԵրբ ու­զում ես պատ­կե­րաց­նել հռո­մեա­ցու սո­ցիա­լա­կան վի­ճա­կը, ա­պա կա­րող ես ՙսադ­րիչ՚ հարց տալ ճշ­մար­տու­թյունն ի­մա­նա­լու հա­մար. ՙԻսկ որ­տե՞ղ է թաղ­ված ձեր տա­տի­կը՚...։ Ե­թե նա թաղ­ված է պան­թեոն­նե­րում` գե­ղե­ցիկ, հար­դար­ված, մե­ծա­հա­րուստ­նե­րի հա­մար նա­խա­տես­ված, ու­րեմն պարզ է, թե դի­մա­ցինդ ինչ կա­րո­ղու­թյուն­նե­րի տեր է, ե­թե հա­կա­ռա­կը՝ ա­պա դի­մա­ցինդ հա­մեստ կե­ցու­թյուն ու­նի՚։
Աշ­խար­հին հայտ­նի բազ­մա­թիվ հայտ­նի թևա­վոր խոս­քեր ծն­վել են Ի­տա­լիա­յում, դրանք են ՙՌու­բի­կոնն անց­նել՚, ՙԲո­լոր կա­մուրջ­ներն այր­ված են՚, ՙԻմ տու­նը իմ ամ­րոցն է՚ և այս­պես շա­րու­նակ։ Ի­տա­լա­կան ան­ձե­ռա­կերտ ճար­տա­րա­պե­տա­կան կա­ռույց­նե­րին մի ա­ռան­ձին շուք են հա­ղոր­դում Պի­նո կոչ­վող ծա­ռե­րը, ի դեպ, դրանք Մու­սո­լի­նիի սի­րած ծա­ռերն են։ Ան­դառ­նա­լիո­րեն ՙՀա­վեր­ժա­կան քա­ղաք՚¬ին սի­րա­հար­ված մեր էքս­կուր­սա­վար-կազ­մա­կեր­պի­չը՝ հմա­յիչ Թա­մա­րա Բար­սե­ղյա­նը, ո­րի ըմ­բոստ կեց­ված­քում տի­րա­կան են հայն ու հայ­կա­կա­նը, ին­չի մա­սին էլ որ խո­սե­լիս լի­նի, իս­կույն հա­մե­մա­տա­կան է անց­կաց­նում հայ­կա­կա­նի ու հա­յու­թյան ու­նե­ցած մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան հետ։ Թա­մա­րան, ով կարճ ժա­մա­նա­կում սեր­տել է ի­տա­լե­րե­նը, հայ­կա­կան ՙհետք՚ է բա­ցա­հայ­տել ի­տա­լե­րե­նում, օ­րի­նակ` նա­վը ի­տա­լե­րեն նա­վե է, մա­տի­տը` մա­տի­տա, իսկ մեզ քա­ջա­ծա­նոթ պիս­տո­լե­տը (ատր­ճա­նակ) ի­տա­լա­կան Պիս­տո քա­ղա­քում է ՙծն­վել՚ և կրում է այդ քա­ղա­քի ա­նու­նը։

Թա­մա­րա­յից հետ չէր մնում նաև ազ­գու­թյամբ ռուս, զբո­սա­վար Մաք­սի­մը՝ նուրբ շեշ­տադ­րում­նե­րով խո­սե­լով Ի­տա­լիա­յում հայ­կա­կան հետ­քի մա­սին... Ճիշտ է, Հռո­մը հին է, ա­սում է նա, սա­կայն Երևա­նը 29 տա­րով մեծ է Հռո­մից։ Մատ­նա­ցույց ա­նե­լով գե­ղե­ցիկ, կա­մա­րա­կապ շի­նու­թյուն­նե­րը` Մաք­սի­մը վկա­յում է, որ ի­տա­լա­ցի­նե­րը ճար­տա­րա­պե­տա­կան նման լու­ծում­նե­րը ըն­դօ­րի­նա­կել են հա­յե­րից։ Իսկ երբ ցույց էր տա­լիս և պատ­մում Ս. Հով­հան­նես ոս­կե­պատ, շքեղ տա­ճա­րի մա­սին, ա­սաց. ՙՃիշտ է, Հռո­մի ե­կե­ղե­ցի­նե­րը շատ խո­շոր են ու շքեղ, բայց ձե­րը` հայ­կա­կա­նը, շա՛տ հին են...՚։ Երբ զբոս­նում էինք գի­շե­րա­յին Հռո­մում, ա­կա­մա­յից աչք­նե­րիս զառն­վե­ցին գետ­նին նս­տած մի խումբ տղա­մար­դիկ՝ զին­ված ֆո­տո-տե­սախ­ցիկ­նե­րով, և զբո­սա­վա­րը՝ Տա­տյա­նան, ժպ­տա­լով շրջ­վեց իմ կող­մը. քո կո­լե­գա­ներն են, ա­սաց, քա­նի օ­րու­գի­շեր այս­տեղ նս­տած են, կա­ռա­վա­րու­թյու­նը հրա­ժա­րա­կան է տվել, սպա­սում են նո­րու­թյուն­նե­րի, յու­րա­քան­չյուրն ու­զում է ա­ռա­ջինն ին­քը տե­ղե­կատ­վու­թյուն ստա­նա, ու ա­ռա­ջի­նը ին­քը տա­րա­ծել...
... Վե­նե­տիկ, Ֆլո­րեն­ցիա, Մոն­տե­կա­տի­նի, Հռոմ, Նեա­պոլ և Պոմ­պեյ, Ռի­մի­նի, Բո­լո­նիա­յի շր­ջան. ուր որ գնում էինք, մեր աչ­քե­րը, կա­մա թե ա­կա­մա, հայ­կա­կան հետք էին ո­րո­նում... Գրի­գոր Լու­սա­վոր­չի, Նա­րե­կա­ցու քան­դակ­նե­րը Վա­տի­կա­նում, Կի­լի­կյան Հա­յաս­տա­նի խոր­հր­դա­նիշ ՙԱ­ռյու­ծը՚ Սան Մար­կո հրա­պա­րա­կում, հպար­տու­թյամբ էր լց­նում մեր հո­գի­նե­րը, սա­կայն այդ ա­մե­նի թագն ու պսա­կը, ու մեր ուղևո­րու­թյան ՙՀայտ­նու­թյու­նը՚ Սուրբ Ղա­զար կղ­զին էր՝ Ի­տա­լիա­յի 30 000քմ Հա­յաս­տա­նը՝ Վե­նի­տի­կի Սուրբ Ղա­զար կղ­զի, ո­րի մա­սին այս­պես է վկա­յել Մխի­թար Սե­բաս­տա­ցին.ՙՕ­տար­նե­րը հա­յոց կղ­զի կկո­չեն. հոն ա­մեն ինչ հայ­կա­կան է։ Ա­ղոթ­քի հետ՝ աշ­խա­տանք, ա­ռա­քի­նու­թյան հետ՝ հայ­րե­նա­սի­րու­թյուն, հա­վատ­քի հետ՝ գա­ղա­փա­րա­կան սևե­ռա­կետ, և միշտ Հա­յաս­տան, ա­մեն ինչ Հայ­րե­նի­քին հա­մար, հայ ժո­ղովր­դին հա­մար՚։
Սուրբ Ղա­զար կղ­զին, նախ­քան հա­յե­րին անց­նե­լը, ե­ղել է բո­րո­տա­վոր­նե­րի կղ­զի, և իր ա­նունն էլ ստա­ցել է բո­րո­տա­վոր­նե­րի հո­վա­նա­վոր Սուրբ Ղա­զա­րից։ 1717-ին Վե­նե­տի­կի խոր­հուր­դը նվի­րել է այն հայ վա­նա­կան Մխի­թա­րին, ով 20 հայ վար­դա­պետ­նե­րի հետ տե­ղա­փոխ­վել է այս­տեղ, կա­ռու­ցել վան­քը՝ այն դարձ­նե­լով հայ ժո­ղովր­դի և հոգևոր վե­րած­նն­դի կենտ­րոն՝ կղ­զու տա­րածքն ընդ­լայ­նե­լով մինչև 30 000քմ։ Ան­գամ Նա­պո­լեոնն իր ար­շա­վան­քի ժա­մա­նակ տպա­վոր­վել է հայ­կա­կան վա­նա­կան հա­մա­լի­րով և 1797 թվա­կա­նին Սուրբ Ղա­զա­րը հռ­չա­կել ա­կա­դե­միա­կան հաս­տա­տու­թյուն՝ փր­կե­լով այն ա­վե­րու­մից։ Այ­սօր Սուրբ Ղա­զար կղ­զում բնակ­վում են 12 վար­դա­պետ և հինգ նո­րեկ, ով­քեր էլ պահ­պա­նում են վան­քի 200 հա­զար գր­քե­րը, 4,5 հա­զար հազ­վա­գյուտ ձե­ռագ­րե­րը և բա­ցօ­թյա գան­ձե­րի ա­նօ­րի­նակ հա­վա­քա­ծուն։ Մխի­թա­րյան միա­բա­նու­թյան ո­գին կազ­մում են նրա ե­րեք գրա­դա­րան­նե­րը. գլ­խա­վոր գրա­դա­րա­նը, որ­տեղ փայ­տյա գրա­դա­րակ­նե­րի վրա շար­ված են եվ­րո­պա­կան գրա­կա­նու­թյան հազ­վա­գյուտ հա­տոր­ներ բո­լոր ո­լորտ­նե­րի վե­րա­բե­րյալ, Բայ­րո­նի սե­նյա­կը և ձե­ռագ­րե­րի կլոր սե­նյա­կը, ուր պահ­վում է հայ­կա­կան ձե­ռագ­րե­րի կարևո­րա­գույն հա­վա­քա­ծու­նե­րից մեկն աշ­խար­հում։ Մխի­թա­րյան­նե­րի միա­բա­նու­թյու­նում են գտն­վում նաև Հե­սիո­դո­սի, Հով­հան­նես Ոս­կե­բե­րա­նի և Փի­լոն Ա­լեք­սանդ­րա­ցու հա­յե­րեն վաղ թարգ­մա­նու­թյուն­նե­րը, ո­րոնց բնօ­րի­նակ­նե­րը կորս­ված են։ Վան­քի փակ պա­տե­րի ներ­սում է գտն­վում վա­նա­կան­նե­րի գաղտ­նի պար­տե­զը՝ հա­սա­րա­կու­թյան աչ­քից հե­ռու։ ՙԵ­թե սուրբ գրու­թյուն­նե­րը ճիշտ են մեկ­նա­բան­վում, ա­պա Հա­յաս­տա­նում է գտն­վել դրախ­տը՚,-1817 թվա­կա­նին գրել է Լորդ Բայ­րո­նը։ ՙԵվ իս­կա­պես, ամ­ռանն այ­ցե­լե­լով Վե­նե­տի­կի Սուրբ Ղա­զար կղ­զի՝ կա­րե­լի է համ­տե­սել հայ միա­բան­նե­րի անձ­նա­կան ՙԵ­դե­մից՚ քաղ­ված վար­դի մու­րա­բան։ Իր ստեղծ­ման օր­վա­նից Մխի­թա­րյան միա­բա­նու­թյու­նը ծա­վա­լել է հա­յա­գի­տա­կան-բա­նա­սի­րա­կան և մշա­կու­թա­յին բուռն գոր­ծու­նեու­թյուն։ 18-րդ դա­րի 1-ին կե­սին Մխի­թա­րյան միա­բա­նու­թյան հա­յա­գի­տա­կան գոր­ծու­նեու­թյան նշա­նա­կա­լից երևույ­թը Մխի­թար Սե­բաս­տա­ցու ՙԲառ­գիրք հայ­կա­զեան լե­զուի՚ բա­ցատ­րա­կան բա­ռա­րա­նի հրա­տա­րա­կումն էր։ Վե­նե­տի­կի Մխի­թա­րյան­նե­րի տպա­րա­նը հիմն­վել է 1789-ին։

Սուրբ Ղա­զա­րից Վե­նե­տիկ հա­սանք մաք­րա­գործ­ված հո­գով ու զո­րա­ցած հա­վատ­քով։ Ու երբ քայ­լում էին Վե­նե­տի­կի փո­ղոց­նե­րով, մեր անկ­րկ­նե­լի Թա­մա­րան, ո­րի` ա­նընդ­հատ մեզ հրամց­վող փաս­տե­րի ա­ռա­տու­թյու­նից ու­ղեղ­ներս ՙցա­վում՚ էր, ի­րեն հա­տուկ շեշ­տադ­րու­թյամբ կր­կին զար­մաց­րեց մեզ… պարզ­վում է` ըն­դա­մե­նը 80 հա­զար բնակ­չու­թյուն ու­նե­ցող Վե­նե­տիկ տա­րե­կան 24 մի­լիոն զբո­սաշր­ջիկ է այ­ցե­լում... Մի փոքր թվա­բա­նու­թյուն, և մեզ հա­մար պար­զե­ցինք, որ քա­ղա­քի տա­րե­կան ե­կա­մու­տը կազ­մում է մո­տա­վո­րա­պես 48 մի­լիարդ եվ­րո...Հե­տաքր­քի՞ր է, Հա­յաս­տանն ինչ­քան ե­կա­մուտ է ստա­նում զբո­սաշր­ջու­թյու­նից, էլ չենք խո­սում Ար­ցա­խի մա­սին... Ի վեր­ջո, ա­մեն ինչ հա­մե­մա­տու­թյան մեջ է տե­սա­նե­լի։

Ստե­փա­նա­կերտ-
Ի­տա­լիա-Ստե­փա­նա­կերտ