comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՊ­ՐԵՆՔ ԵՎ ԳՈՐ­ԾԵՆՔ ՆՐԱ Օ­ՐԻ­ՆԱ­ԿՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՊ­ՐԵՆՔ ԵՎ ԳՈՐ­ԾԵՆՔ ՆՐԱ Օ­ՐԻ­ՆԱ­ԿՈՎ

Հեր­մի­նե ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Տա­րի­ներ ա­ռաջ կյան­քից ան­ժա­մա­նակ հե­ռա­ցավ ԱՀ ԶԱՀՄ հիմ­նա­դիր-նա­խա­գահ Գա­լյա Առս­տա­մյա­նը։ Նրա ծնն­դյան 80-ա­մյա­կը լրա­ցավ սեպ­տեմ­բե­րի 23-ին։

ԱՀ ԶԱՀՄ զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հու­շա­թան­գա­րա­նում ո­չինչ չի փոխ­վել` բա­ցա­ռու­թյամբ ցա­վա­լի փաս­տի. այ­ցե­լու­նե­րին այ­սօր դի­մա­վո­րում է ոչ ին­քը՝ Գա­լյա Առս­տա­մյա­նը։
Ար­ցա­խա­մայր։ Այս­պես են ճա­նա­չում բո­լո­րը նրան։ Վեր­ջերս զրու­ցե­ցի նրան ծա­նոթ ու մտե­րիմ ան­ձանց հետ։

Պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Մհեր Հա­րու­թյու­նյա­նը բարձր է գնա­հա­տում տի­կին Գա­լյա­յի ան­ցած ճա­նա­պար­հը։ Գ. Առս­տա­մյա­նը ոչ միայն խո­րը հետք է թո­ղել ի­րեն ճա­նա­չող­նե­րի սր­տե­րում ու հու­շե­րում, այլև Ար­ցա­խի նո­րա­գույն պատ­մու­թյան է­ջե­րում։ Հու­շա­թան­գա­րա­նի կա­մար­նե­րի ներ­քո հա­զա­րա­վոր մա­նուկ­ներ հասց­րել են զգալ տի­կին Գա­լյա­յի հո­գա­տա­րու­թյունն ու ջերմ վե­րա­բեր­մուն­քը։ Նա միշտ սի­րով էր հյու­րըն­կա­լում ե­րե­խա­նե­րին, ոգևո­րում և բազ­մա­թիվ հայ­րե­նա­սի­րա­կան մի­ջո­ցա­ռում­ներ ու ա­րիու­թյան դա­սեր կազ­մա­կեր­պում հենց թան­գա­րա­նում՝ այն հա­մոզ­մամբ, որ ներ­կա ու գա­լիք սե­րունդ­նե­րը պի­տի դաս­տիա­րակ­վեն նա­հա­տակ հե­րոս­նե­րի հաղ­թա­կան ո­գով, ան­կոտ­րում կամ­քով։
Ա­շա­կերտ­նե­րի ու ու­սու­ցիչ­նե­րի հու­շե­րում խո­սում է որ­դե­կո­րույս ար­ցա­խու­հին` իր ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րին անմ­նա­ցորդ նվի­րյա­լի հա­վա­տով։ Նրա անձ­նա­կան վշ­տի ծո­վին միա­խառն­վում էր հայ որ­դե­կո­րույս մայ­րե­րի տա­ռա­պան­քը, վե­հու­թյունն ու ա­րիու­թյու­նը։ Նա, որ սփո­փան­քի կա­րիք էր զգում, ու­րիշ­նե­րին սփո­փող մայր էր, քույր ու սր­տա­ցավ խոր­հր­դա­տու։
1994 թվա­կա­նից ի վեր տի­կին Գա­լյան ղե­կա­վա­րում էր իր իսկ հիմ­նադ­րած ԱՀ զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հա­րա­զատ­նե­րի միու­թյու­նը։ Նա իր ամ­բողջ ուժն է նվի­րա­բե­րել թան­գա­րա­նի ստեղծ­ման սր­բա­զան գոր­ծին։ Ես շատ ա­ռիթ­ներ եմ ու­նե­ցել շփ­վե­լու տի­կին Գա­լյա­յի հետ, հիա­նա­լու նրա­նով։ Նրա մեջ մարդ­կա­յին ա­ռա­քի­նու­թյուն­նե­րի ան­սահ­ման պա­շար կար։
Մինչ կյան­քին հրա­ժեշտ տա­լը, զրու­ցել էի նրա հետ, գրա­ռում­ներ կա­տա­րել. իմ այն հար­ցին, թե ինչ­պե՞ս ո­րո­շեց թան­գա­րան ստեղ­ծել, նա պա­տաս­խա­նեց.
ՙԻմ որ­դու զոհ­վե­լուց հե­տո ամ­բողջ օ­րը գե­րեզ­մա­նո­ցի ճա­նա­պարհ­նե­րին էինք։ Զոհ­վա­ծե­րի հա­րա­զատ­նե­րով հա­վաք­վում, զրու­ցում էինք, ի­րար խոր­հուրդ­ներ տա­լիս։ Տուն չէի գա­լիս։ Հե­տո մտա­ծե­ցի, որ մի կա­ռույց ստեղ­ծենք, հա­վաք­վենք, ի­րար օգ­նենք։ Քա­ղա­քա­պե­տա­րա­նից խնդ­րե­ցի, որ սե­նյակ տրա­մադ­րեն։ Նոր զո­հեր էին լի­նում, տներն էի գնում, այն ժա­մա­նակ նկար­ներ էին տա­լիս, հա­վա­քում էի։ Բա­ցի այդ, 1993-ից սկ­սեց լույս տես­նել ՙՄար­տիկ՚ թեր­թը։ Դրանք էլ էի պա­հում։ Կա­մա՛ց-կա­մաց մեծ ար­խիվ էի ստեղ­ծել։ Հե­տո գրան­ցե­ցի միու­թյու­նը, մի փոքր ան­կյուն էի սար­քել։ Ար­դեն 20 տա­րի է՝ աշ­խա­տում ենք։ Մենք նվիր­ված էինք մեր բա­նա­կին ու պե­տու­թյա­նը։ Ճիշտ է, դժ­վար տա­րի­ներ էին, բայց մեզ օգ­նում էին սփյուռ­քից ու Հա­յաս­տա­նի տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից։

Թան­գա­րա­նը ստեղծ­վել է 2002 թվա­կա­նին։ Ար­դեն շատ նկար­ներ ու­նեի, ար­խի­վը գնա­լով մե­ծա­նում էր։ Վատ տա­րի­ներ էին, շատ դժ­վա­րու­թյամբ ստեղ­ծե­ցի։ Այս­քան զոհ­ված­նե­րի նկար­նե­րը Երևա­նում մե­ծաց­նում էի, շր­ջա­նակ­նե­րի մեջ դնում ու բե­րում։ Ամս­վա մեջ մի քա­նի ան­գամ գնում-գա­լիս էի՚։
Ու­սուց­չու­հի Լիա­նա Գրի­գո­րյանն իր հեր­թին կարևո­րեց Գ. Առս­տա­մյա­նի հայ­րե­նան­վեր աշ­խա­տան­քը՝ Շարժ­ման օ­րե­րից մինչև թան­գա­րա­նի ստեղ­ծու­մը։
ԼՂՀ ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ նա­խա­գահ Հաս­միկ Մի­քա­յե­լյա­նը, ով Գ. Առս­տա­մյա­նի հետ եր­կար ճա­նա­պարհ է ան­ցել, խո­սեց նրա հայ­րե­նա­սի­րու­թյան, նվիր­վա­ծու­թյան մա­սին, նաև այն մա­սին, որ տի­կին Գա­լյան Ղա­րա­բա­ղյան շարժ­ման ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րի շար­քում էր՝ թե՜ ստո­րագ­րա­հա­վաք­նե­րի և թե՜ ցույ­ցե­րի ժա­մա­նակ։ Հե­տա­գա տա­րի­նե­րին, չնա­յած մեծ վիշտ ու­ներ հո­գում, այ­նուա­մե­նայ­նիվ, կյանքն ու պայ­քա­րը ե­ռում էին նրա մեջ։
Բա­նաս­տեղծ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Սոկ­րատ Խա­նյա­նի փաս­տարկ­մամբ՝ մեր ժո­ղովր­դի հաղ­թա­նակ­նե­րը տե­ղի են ու­նե­ցել նաև հայ մայ­րե­րի շնոր­հիվ։ Տի­կին Գա­լյան աս­վա­ծի ճշ­մա­րիտ օ­րի­նակ­նե­րից մեկն է՝ իր հե­րո­սա­կա­նու­թյամբ, աշ­խա­տա­սի­րու­թյամբ, կեն­սա­սի­րու­թյամբ։ Ըստ Խա­նյա­նի՝ նա նաև դար­ձավ տա­րե­գիր` մեկ առ մեկ հա­վա­քե­լով ու պատ­մու­թյա­նը պահ տա­լով նա­հա­տակ-հե­րոս­նե­րի կեն­սագ­րու­թյու­նը, նրանց գոր­ծած սխ­րանք­նե­րը։
Ա­ԿԱՀՄ նա­խա­գահ Վե­րա Գրի­գո­րյա­նը հա­վաս­տեց, որ ան­չափ ծանր է Գա­լյա Առս­տա­մյա­նի կո­րուս­տը, միա­ժա­մա­նակ հույս հայտ­նեց, որ որ­դին՝ Ար­թուր Առս­տա­մյա­նը, ար­ժա­նիո­րեն շա­րու­նա­կե­լու է մոր կի­սատ թո­ղած գործն ու պայ­քա­րը։
ԼՂՀ աշ­խա­տան­քի և Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի վե­տե­րան­նե­րի խոր­հր­դի նա­խա­գահ Սեր­գեյ Բար­սե­ղյա­նի խոս­քով՝ տի­կին Գա­լյան ի­րենց շար­քե­րում է ու մաս­նա­կիցն է իր հո­բե­լյա­նին։ Նա ներ­կա է իր ստեղ­ծած հու­շա­թան­գա­րա­նով, իր ապ­րած կյան­քով ու գոր­ծով, ո­րի աշ­խար­հագ­րու­թյու­նը լայն է ու ընդ­գր­կուն։ Նա ճա­նաչ­ված ու սիր­ված ա­նուն է ոչ միայն Ար­ցա­խում ու Հա­յաս­տա­նում։ Նրա բա­րի լույսն ու բա­րի գի­շե­րը նա­հա­տակ տղա­նե­րի հետ էր, և նա ոչ միայն զոհ­վա­ծի մայր էր, այլև բո­լոր զոհ­ված­նե­րի մայ­րե­րի մայ­րը։
Զոհ­ված ա­զա­տա­մար­տի­կի այ­րի, Մար­տա­կեր­տի հու­շա­թան­գա­րա­նի տնօ­րեն Մա­րիե­տա Գաբ­րիե­լյա­նի խոս­քով՝ տի­կին Գա­լյան ինքն էլ ոչ պա­կաս հե­րոս էր՝ իր ապ­րած տա­րի­նե­րով։
Հո­բե­լյա­րի թո­ռը՝ Ալ­բերտ Առս­տա­մյա­նը, ով սի­րե­լի տա­տի­կի հետ կապ­ված է ջերմ հու­շե­րով, նրա­նից շատ բան է սո­վո­րել, իսկ ա­մե­նից ա­ռաջ` սո­վո­րել է լի­նել ու­ժեղ, ինչ էլ որ պա­տա­հի։
Գ. Առս­տա­մյա­նի ստեղ­ծած հու­շա­թան­գա­րա­նը մեծ ժա­ռան­գու­թյուն է` կտա­կած գա­լիք սե­րունդ­նե­րին։ Այն նաև ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյան դարբ­նոց է։ Ար­թուր Առս­տա­մյա­նը, ով մոր մա­հից հե­տո ստանձ­նել է նրա ա­ռա­քե­լու­թյու­նը, մի ա­ռի­թով ա­սել էր. ՙՄայրս ե­ղել է բո­լոր զոհ­ված­նե­րի մայ­րը, ես կլի­նեմ բո­լոր որ­դե­կո­րույս մայ­րե­րի որ­դին: Ի­հար­կե, ես Գա­լյա Առս­տա­մյան չեմ կա­րող դառ­նալ, բայց կձգ­տեմ լիար­ժեք շա­րու­նա­կել նրա գոր­ծը՚։
Հարկ է նշել, որ հու­շա­թան­գա­րա­նի նա­խաս­րա­հում բաց­վել է Գ. Առս­տա­մյա­նին նվիր­ված ան­կյուն, որ­տե­ղից տի­կին Գա­լյան հս­կում է տղա­նե­րի ան­դոր­րը:
Ապ­րենք և գոր­ծենք նրա օ­րի­նա­կով, հի­շենք ու գնա­հա­տենք նրանց, ով­քեր ի­րենց գոր­ծու­նեու­թյամբ հա­վեր­ժաց­րել են մեր հե­րոս­նե­րի ան­մար հի­շա­տա­կը։