comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀՈ­ՎԻ­ՎԸ կամ՝ ՍԱ­ՐԵ­ՐԻ ՙԳԵ­ՆԵ­ՐԱ­ԼԸ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈ­ՎԻ­ՎԸ կամ՝ ՍԱ­ՐԵ­ՐԻ ՙԳԵ­ՆԵ­ՐԱ­ԼԸ՚

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

(Դի­ման­կա­րի էս­քիզ)
Ի­րիկ­նա­նում է։ Արևն իր վեր­ջին շո­ղե­րը քա­շել էր սա­րե­րի հետևը՝ եր­կն­քի վրա թող­նե­լով թեթևա­կի շա­ռա­գույ­նը։ Գյու­ղա­կան ա­ռօ­րյա­յին հա­տուկ ի­րա­րան­ցու­մը չկար. ոչ ա­նա­սուն­նե­րի բա­ռաչ, ոչ ե­րե­խա­նե­րի աղ­մուկ¬ա­ղա­ղակ։ Ոչ մի կանչ, ոչ մի ձայն չէր խա­թա­րում ժա­մը, և աստ­վա­ծա­յին խա­ղա­ղու­թյան մեջ ոչ­խա­րի հո­տը սա­րից իջ­նում է... 

Ե­կան, ե­կան, ե­կան, և ծայ­րը չէր երևում։ Վեր­ջա­պես երևաց նա՝ հո­վի­վը.
-Հը¬ռը¬ռը¬ե...։¬ Բո­լոր հո­վիվ­նե­րը նույն ձայ­նար­կու­թյամբ են քշում հո­տը։ Տե­սա­րանն այն­քան պատ­կե­րա­վոր էր, որ չէի կա­րող չհի­շել ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ (ըստ Հրանտ Մաթևո­սյա­նի) հայտ­նի կի­նոն­կա­րի այն տե­սա­րա­նը, երբ Մհեր Մկրտ­չյան ¬ Ա­զատ Շե­րենց ¬ Ար­տա­վազդ Փե­լե­շյան հո­վիվ­նե­րի խում­բը ոչ­խա­րի հո­տը քշում է քա­ղաք՝ մսամ­թեր­ման կա­յա­նին հանձ­նե­լու, և տպա­վոր­վում է Պավ­լե¬Խո­րեն Աբ­րա­հա­մյան¬հով­վի կան­չը.
-Հը¬ռը¬ռը¬ե...
Քա­ղա­քաբ­նակ դե­րա­սա­նը տես­նես ինչ­քան է փորձ ա­րել հո­վիվ­նե­րի հա­տուկ ձայ­նար­կու­թյու­նը նույ­նու­թյամբ վե­րար­տադ­րե­լու հա­մար։ ¬ Մտ­քե­րիս ըն­թացքն ի­րա­կան տե­սա­րա­նին դարձ­րի։
Դեռ լրի­վու­թյամբ լե­ռան լան­ջը չի­ջած, դեռ գյու­ղի տնե­րին չհա­սած` նա կանգ­նեց թմ­բի վրա, մա­հա­կը ծնո­տի տակ դրեց, ոտ­քե­րը մի քիչ լայն բա­ցած, ա­մուր կանգ­նեց ժայ­ռի վրա։ Ոնց որ գե­ղար­վես­տա­կան պատ­կեր, քան­դակ, մարդն ու բնու­թյու­նը ի­րար ձուլ­ված, ի­րար շա­րու­նա­կու­թյուն են կազ­մում։
-Ես զրույ­ցի բռն­վեմ, դու լու­սան­կա­րիր,¬ ցած­րա­ձայն ա­սում եմ ըն­կե­րու­հուս,- տար­բեր տե­սան­կյուն­նե­րից կբռ­նաց­նես, որ գո­նե մե­կը հա­ջող ստաց­վի, օգ­տա­գոր­ծենք։
Շնե­րը, որ հո­տից ան­պա­կաս են լի­նում, հա­չո­ցով վա­զե­ցին դե­պի ան­ծա­նոթ­նե­րը։ Վա­խից կուչ ե­կա, բայց հով­վի սաս­տող ձայ­նից շնե­րը հետ դար­ձան։
Ծա­նո­թա­նում ենք, ու լրագ­րող լի­նելս ի­մա­նա­լուց, հո­վի­վը դառ­նում է խիստ զգու­շա­վոր, նաև` խոս­քը չա­փած¬ձևած։
Ի­մա­ցանք, որ Սլա­վիկ Մնա­ցա­կա­նյա­նը Սի­սիա­նի Ան­գե­ղա­կոթ գյու­ղից է։ Ար­ցախ են տե­ղա­փոխ­վել ըն­տա­նի­քով, ին­քը, մայ­րը, Ա­րա­րատ եղ­բայ­րը (ե­րեք ե­րե­խա ու­նի)։ Գյու­ղում ա­ռան­ձին տներ ու­նեն, ին­քը մոր հետ է ապ­րում, նո­րա­ծին աղ­ջիկ ու­նի, ա­նու­նը Շու­շան։

-Ի~նչ շատ ոչ­խար­ներ ու­նես, Սլա­վիկ։ Ինչ­քա՞ն է։
-100 հատ։ Մկա սա ինչ ի, եր­կու տա­րի ա­ռաջ գա­յիք, 300¬400 հատ ոչ­խար ու­նեի։
-Դժ­վա՞ր է պա­հե­լը, որ քչաց­րիր։
-Հեշտ գործ չկա։ Ա­մեն գործ իր դժ­վա­րու­թյուն­ներն ու­նի։ Ա­սում է ար­ժա­նա­պատ­վո­րեն, իր ա­րա­ծի, իր գոր­ծի կարևո­րու­թյան գի­տակ­ցու­մով։ Ա­պա հարց­նում է.
-Ինչ­քա՞ն աշ­խա­տա­վարձ ես ստա­նում։
Ա­սում եմ։
¬Իսկ թո­շա՞կ։
Ա­սում եմ։
Հար­ցե­րի տակ թաքն­ված ի­մաս­տը չեմ հաս­կա­նում. ինչ է մտա­ծում, ինչ է փոր­ձում պար­զել, բայց ինք­նա­բե­րա­բար պա­տաս­խա­նում եմ։
¬Ան­գե­ղա­կո­թը մեծ գյուղ է, չէ՞, այն­տեղ ին­չով էիր զբաղ­վում։ ¬Հար­ցաքն­նու­թյան տու­տը ձեռքս եմ վերց­նում։
-Ան­գե­ղա­կո­թում բնակ­չու­թյու­նը խիտ է։ Հող ու­նեի, բայց քիչ էր՝ ըն­դա­մե­նը 8 հեկ­տար։
Զար­մանքս չեմ կա­րո­ղա­նում զս­պել, իսկ ին­քը բա­ցատ­րում է, որ այն­տեղ ա­նաս­նա­պա­հու­թյան հա­մար պայ­ման­նե­րը բա­րեն­պաստ չեն, իսկ ին­քը ա­նա­սուն­ներ էր պա­հում, ձմեռ­վա ա­նաս­նա­կե­րի պա­շար կու­տա­կե­լու հա­մար եր­կար ճա­նա­պարհ էր կտ­րում, հն­ձում, բե­րում։ Նո­րա­շե­նի­կում հեշտ է, խո­տը՝ շատ, ե­ղա­նա­կը՝ մեղմ, խս­տա­շունչ ձմեռ էլ չի լի­նում։
Նա­յում եմ չոր տա­փա­րա­կին, որ­տեղ կանգ­նած զրու­ցում ենք, ա­սում եմ.
¬Տա­րին ե­րաշտ էր, խոտ էլ կար­ծես չկա. իբր ես էլ խո­տից, ե­րաշ­տից բան եմ հաս­կա­նում։
¬Մկա էն սա­րից էն կողմ խոտ կա, էն էլ ինչ խոտ, էս­տեղս է հաս­նում (գոտ­կա­տեղն է ցույց տա­լիս)։
-Բայց ո՞նց ընտ­րե­ցիր Նո­րա­շե­նի­կը։
Պատ­մեց, որ զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյունն անց­կաց­րել է Ղա­րա­բա­ղում, որ 2016¬ի ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ կա­մա­վո­րա­կան ջո­կա­տում ե­ղել է Թա­լի­շում...
Զրու­ցե­լով կա­մա~ց¬կա­մաց մո­տե­ցել էինք տա­նը, որ­տե­ղից դուրս ե­կավ մայ­րը։ Ի­մա­նա­լով մեր ով լի­նե­լը, ա­սաց.
¬Մեր գյու­ղի պն­դու­կի ծա­ռե­րը ձեզ փեշ­քեշ։
Նման բա­րե­մաղ­թանք ոչ լսել էի, ոչ կար­դա­ցել։ Փոր­ձե­ցի զրույ­ցի բռն­վել, բայց ա­սաց, որ ե­րե­խա­յին լո­ղաց­նե­լու ժամն է ու շտա­պեց տուն։
-Դու կի­մա­նաս, հի­մա ա­սա, տես­նեմ, մենք նա­խա­գա­հա­կա՞ն ենք, կի­սա­նա­խա­գա­հա­կա՞ն, թե՞...
-Է՛, Սլա­վիկ ինչ գործ ու­նենք խոր¬խոր բա­նե­րի հետ։ Կարևո­րը, որ ա­մենքս մեր գոր­ծը լավ ա­նենք։
-Հեշտ գործ չկա։ ¬ Կրկ­նում է։ ¬ Ա­մեն գործ իր դժ­վա­րու­թյուն­ներն ու­նի։ -Ա­պա զգա­լով, որ հայ­տն­վում է բջ­ջա­յին հե­ռա­խո­սի օ­բյեկ­տի­վում, մի կողմ ցատ­կեց.
-Սպա­սիր, չն­կա­րես։
-Նկարդ թեր­թում դուրս կգա, քեզ կճա­նա­չեն, ի՞նչ վատ բան կա որ։ ¬ Կար­ծե­լով թե հրա­ժար­վում է լու­սան­կար­վե­լուց, իբր հա­մո­զում եմ։
-Չէ, չէ, գնամ կոս­տյումս հագ­նեմ, հե­տո։
Նոր¬նոր ու­շադ­րու­թյուն եմ դարձ­նում, թե ինչ­քան կո­կիկ է հագն­ված, և ու­րա­խա­նա­լով, որ հա­մա­ձայն է լու­սան­կար­վե­լու, ա­սա­ցի.
-Շո­րերդ շատ հար­մար են, Սլա­վիկ, հատ­կա­պես, որ բլու­զիդ վրա գր­ված է։ ¬ Ցույց եմ տա­լիս անգ­լե­րեն տա­ռե­րով գր­վա­ծը՝ ՙգե­նե­րալ՚։
-Սլա­վիկ, դու էս սա­րե­րի գե­նե­րալն ես։
Լի­լի­թը, ում հրա­վե­րով հայ­տն­վել էի այս գյու­ղում, ոգևոր­ված լու­սան­կա­րում է։
-Էն­պես բռ­նաց­րու, որ ոչ­խա­րի հո­տը երևա։ Իսկ դու, Սլա­վիկ, գլ­խարկդ բարձ­րաց­րու, որ աչ­քերդ կար­գին երևան։
Նո­րա­շե­նի­կում ժայ­ռե­րը նման են մարդ­կա­յին կեր­պա­րան­քի: Ին­չու ենք մենք քա­րու­ժայռ պաշ­տում, գու­ցե նրա հա­մար, որ հա­յոց հե­թա­նո­սա­կան աստ­ված Միհ­րը ժայ­ռից է ծն­վել…