comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՊԱ­ՏԱ­ՆԻ ԱՃ­ՊԱ­ՐԱ­ՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱ­ՏԱ­ՆԻ ԱՃ­ՊԱ­ՐԱ­ՐԸ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Աճ­պա­րա­րու­թյունն ար­վես­տի յու­րա­հա­տուկ ժան­րե­րից է: Ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րի հի­շո­ղու­թյան մեջ դեռևս թարմ են հայտ­նի աճ­պա­րար Ռա­ֆա­յել Պետ­րո­սյա­նի ե­լույթ­նե­րը, ո­րոնք անց­նում էին լեփ-լե­ցուն դահ­լիճ­նե­րում: Նրա Միա­ցյալ Նա­հանգ­ներ տե­ղա­փոխ­վե­լուց հե­տո այդ դաշ­տը մի տե­սակ ամ­լա­ցել է:

Այս ո­լոր­տում, հու­րա­խու­թյուն հան­դի­սա­տե­սի, իր ա­ռա­ջին քայ­լերն է ձեռ­նար­կում 13-ա­մյա Լևոն Մեժ­լու­մյա­նը: Հե­տաք­րք­րա­սեր տղա­յին մո­գա­կան ու զար­մա­նահ­րաշ աշ­խար­հը ձգել է ի­նը տա­րե­կա­նից: Հե­ռուս­տա­տե­սու­թյամբ դի­տե­լով աճ­պա­րա­րա­կան մի շարք հնարք­ներ` Լևո­նը հա­մակ­վեց ա­ռեղծ­վա­ծա­յին երևույթ­նե­րը բա­ցա­հայ­տե­լու մեծ ոգևո­րու­թյամբ: Աճ­պա­րա­րու­թյան ար­վես­տը գայ­թակ­ղեց տղա­յին, նրան մղեց ինք­նու­սուց­ման:Հա­մա­կարգ­չի մի­ջո­ցով ու­սում­նա­սի­րե­լով ար­վես­տի այս ճյու­ղի պատ­մու­թյու­նը, Լևո­նին շու­տով հա­ջող­վեց բա­ցա­հայ­տել այս կա­խար­դա­կան աշ­խար­հի շատ գաղտ­նիք­ներ: Նրա ա­ռա­ջին հան­դի­սա­տե­սը ըն­տա­նի­քի ան­դամ­ներն էին, հա­րա­զատ­ներն ու բա­րե­կամ­նե­րը: Ըն­տա­նե­կան բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րը հա­մեմ­վում էին տղա­յի նո­րա­նոր հնարք­նե­րով: Այ­սօր Լևո­նը հան­դի­սա­տե­սի լայն շր­ջա­նակ ու­նի: Հա­մա­գոր­ծակ­ցե­լով ՙ Kids Show Stepanakert՚ կազ­մա­կեր­պու­թյան հետ` պա­տա­նին տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րը վե­րա­ծում է հրաշք­նե­րով լի հե­քիա­թի:
Հան­դի­սա­տե­սին Լևո­նը ներ­կա­յա­նում է Leo Magic կեղ­ծան­վամբ: ՙԵրբ ինձ հա­ջող­վում է գրա­վել հան­դի­սա­տե­սի ու­շադ­րու­թյու­նը, զվար­ճաց­նել ու ժպիտ պարգևել նրան, երբ զգում եմ, որ իմ ներ­կա­յու­թյունն ա­նի­մաստ չէ, հա­մակ­վում եմ հպար­տու­թյամբ և ու­րա­խու­թյամբ, ներշ­նչ­վում կա­տա­րե­լա­գործ­վե­լու ձգ­տու­մով՚,- ա­սում է պա­տա­նի աճ­պա­րա­րը:

Աճ­պա­րա­րու­թյան ար­վես­տը սի­րո­ղա­կա­նից պրո­ֆե­սիո­նալ մա­կար­դա­կի հասց­նե­լու հա­մար Լևո­նը ջանք ու ե­ռանդ չի խնա­յում: Այ­սօր նա տի­րա­պե­տում է մի շարք հնարք­նե­րի, ո­րոն­ցից հին­գը հե­ղի­նա­կա­յին են: Իր հիա­նա­լի հնարք­նե­րով Լևո­նը զար­մաց­րեց նաև ինձ, և քա­նի որ գաղտ­նիու­թյունն աճ­պա­րա­րու­թյան հիմ­նա­կան սկզ­բունք­նե­րից է, Լևոնն այն ինձ հա­մար այդ­պես էլ չբա­ցա­հայ­տեց: Ան­կեղ­ծա­ցավ, որ միայն մի ան­գամ է խախ­տել այդ սկզ­բուն­քը, այն էլ՝ հայ­րի­կի հետ: Մեզ հետ զրույ­ցում Լևո­նը նշեց, որ աճ­պա­րա­րու­թյան ար­վես­տին տի­րա­պե­տե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է օժտ­ված լի­նել ձեռ­քե­րի ու մատ­նե­րի ճարպ­կու­թյամբ հան­դի­սա­տե­սին կլա­նե­լու, հիպ­նո­սաց­նե­լու կա­րո­ղու­թյամբ: Ար­վես­տի այս ժան­րում Լևոնն ա­ռանձ­նաց­նում է հար­ցա­կա­նի մո­գու­թյու­նը և խոս­տո­վա­նում, որ այն իր մոտ ա­ռա­վել հա­ջող­ված է: Մայ­րը՝ Ար­մի­նեն, ա­սում է, որ որ­դուն ան­չափ ու­րա­խաց­նում է նո­րա­նոր հնարք­նե­րի տի­րա­պե­տու­մը, դի­մա­ցի­նին զար­մաց­նե­լու կա­րո­ղու­թյու­նը: Ի դեպ, Լևոնն իր տա­ղան­դը գե­նե­տի­կո­րեն չի ժա­ռան­գել. նրա շնոր­հը բնա­ծին է: Մայ­րիկն ա­սում է, որ որ­դին ա­նընդ­հատ պրպ­տում­նե­րի մեջ է, նրա մոտ սո­վո­րա­բար ա­մեն ինչ շատ հեշտ է ստաց­վում:
Սրա­միտ տղան միշտ էլ տար­բեր­վել է իր հա­սա­կա­կից­նե­րից և գտն­վել է ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում: Նա Ստե­փա­նա­կեր­տի Խ. Ա­բո­վյա­նի ան­վան թիվ 1 հիմ­նա­կան դպ­րո­ցի 8-րդ դա­սա­րա­նի ա­շա­կերտ է: Դպ­րո­ցում ա­պա­հո­վում է գե­րա­զանց գնա­հա­տա­կան­ներ, նա­խընտ­րում է բնա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րը: Աճ­պա­րա­րու­թյու­նը Լևո­նի հա­մար հոբ­բի է: Ի­րա­կա­նում տղան ե­րա­զում է դի­մած­նո­տա­յին բժիշկ դառ­նալ: Սպոր­տում նույն­պես Լևոնն ար­ձա­նագ­րել է բա­զում հա­ջո­ղու­թյուն­ներ: Ար­դեն 4-րդ տա­րին է, ինչ զբաղ­վում է կիո­կու­շին կա­րա­տեով: Մաս­նակ­ցել է Ար­ցա­խի, Հա­յաս­տա­նի, Վրաս­տա­նի, Եվ­րո­պա­յի բաց ա­ռաջ­նու­թյուն­նե­րին, նվա­ճել մե­դալ­ներ, գա­վաթ­ներ, պատ­վոգ­րեր, շա­կա­նա­կա­գույն գո­տի: Լևո­նը զբաղ­վում է նաև սե­ղա­նի թե­նի­սով: Հա­մա­տե­ղե­լով ար­վես­տը, սպորտն ու ու­սու­մը` շնոր­հա­շատ տղան ա­ռաջ­նորդ­վում է հետևյալ կար­գա­խո­սով՝ հս­տակ քայ­լեր մշա­կել ու հա­մա­կարգ­ված աշ­խա­տել: Նա դեռ առջևում բա­զում հե­տաքր­քիր նա­խագ­ծեր ու­նի: