comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԽԱՉԵՆԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐԱԿՅԱՑ ԶՈՒՅԳԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԽԱՉԵՆԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐԱԿՅԱՑ ԶՈՒՅԳԸ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Ղա­զա­րյան ա­մու­սին­նե­րը՝ Սու­րեն պապն ու Ե­լե­նա տա­տը Խա­չեն գյու­ղի ա­մե­նա­տա­րեց զույգն են։ Միա­սին են ար­դեն 70 տա­րի, 94, 93, տա­րե­կան են։

Սու­րեն պա­պը Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի միակ կեն­դա­նի վկան է գյու­ղում։ ՙՇա­տե­րը կա­յին, է~հ, մե­ռան-գնա­ցին,- վեր­հի­շում է նա մեզ հետ զրու­ցե­լիս և հա­յաց­քը հա­ռում հե­ռու սա­րե­րին։-Ա­մեն ինչ հի­շում եմ, բա­լա ջան, ոչ մի բան չեմ մո­ռա­ցել...Հի­շում եմ իմ ման­կու­թյու­նը, որ ան­ցել է այս գյու­ղում, այս հան­դե­րում, հի­շում եմ, թե ինչ­պես եմ գնա­ցել Ֆրոնտ....բա դա մո­ռա­նա­լու՞ բան է։ Շատ ծանր կյանք եմ ու­նե­ցել, բայց դե՝պինդ ոս­կոր եմ, ապ­րել եմ՚։ Թեք­վում է դե­պի կող­քին նս­տած, տա­րի­քից կո­րա­ցած, սմ­քած կի­նը ու տմբտմ­բաց­նում գլու­խը՝ մե­ծա­ցանք։ Կի­նը նա­յում է նրան, ո­չինչ չի խո­սում։ ՙԷհ, խռով­կան է պա­ռավս, ջա­հել ժա­մա­նակ էլ այդ­պի­սին էր,-շա­րու­նա­կում է ծե­րու­նին։- Չնա­յած ես էլ մի բա­րի պտուղ չէի, ա­ռիթ­ներ տվել եմ։ Մար­դու­նը իր կինն ա, մնա­ցա­ծը սուտ բան ա։ Դա ես հի­մա հաս­տատ գի­տեմ։ Բնու­թյունն ինքն է այդ­պես հո­գա­ցել, ու ճիշ­տը դա է՚։
Սու­րեն պա­պը 1925 թվա­կա­նին է ծն­վել։ Երբ սկս­վեց Մեծ Հայ­րե­նա­կա­նը, 15-16 տա­րե­կան էր ըն­դա­մե­նը։ 1943 թվի հուն­վա­րի 5-ին հո­րը տա­րան (նա այդ­պես էլ հետ չե­կավ)։ Ըն­դա­մե­նը 10 օր անց պա­տե­րազմ պի­տի գնար նաև 18-ա­մյա Սու­րե­նը։ Ի­րեն բախտ պի­տի վի­ճակ­վեր ողջ մնալ, վե­րա­դառ­նալ հայ­րե­նի գյուղ, աշ­խա­տել, ըն­տա­նիք կազ­մել ու ե­րե­խա­ներ մե­ծաց­նել։
Ե­լե­նան ի­րենց հարևանն էր, դեռ մինչև պա­տե­րազ­մը նկա­տել էր՝ գե­ղե­ցիկ, բաց գույ­նի աչ­քե­րով, սպի­տակ աղ­ջիկ էր։ Բայց դե ժա­մա­նակ չկար ա­ռա­ջարկ ա­նե­լու, ժա­մա­նակ­նե­րը խառն էին։ Երբ պա­տե­րազ­մից վե­րա­դար­ձավ, Ե­լե­նա­յի հետ սկ­սե­ցին աշ­խա­տել կոլ­տն­տե­սու­թյու­նում։ Հենց այդ­տեղ էլ հաս­կա­ցավ՝ նա այն միակն է, ո­րի հետ կու­զե­նա ապ­րել ամ­բողջ կյան­քը։
ՙՇատ սի­րուն էր, աչքս բռ­նեց,-նա­յե­լով կնո­ջը, վեր­հի­շում է Սու­րեն պա­պը։-Լավ ու վատ՝ ա­վե­լի քան 69 տա­րի միա­սին ենք անց­կաց­րել, 4 ե­րե­խա մե­ծաց­րել՝ 3 աղ­ջիկ, մեկ տղա՚ՙ։ Զա­վակ­նե­րից միայն մեկն է ապ­րում գյու­ղում։ Դուստ­րե­րից մե­կին կորց­րին։ Վիշ­տը ծե­րու­նի­նե­րը կրե­լու են ամ­բողջ կյան­քի ըն­թաց­քում։ Միակ տղան ապ­րում է Թուրք­մենս­տա­նում։

Ա­մու­սին­նե­րը հի­մա հի­շո­ղու­թյուն­նե­րով են ապ­րում. զա­վակ­ներն ու թոռ­ներն այ­ցե­լում կամ օգ­նում են՝ երբ կա­րո­ղա­նում են։ Չեն նե­ղա­նում, Ե­լե­նա տատն ա­սում է՝ կյան­քի օ­րենքն է այդ­պի­սին, ի­րենք չար­չար­վել, մե­ծաց­րել են ի­րենց զա­վակ­նե­րին, նրանք էլ պի­տի ծնո­ղա­կան ի­րենց պարտ­քը կա­տա­րեն։
Սու­րեն պա­պի հետ մեր զրույ­ցը ծա­վալ­վեց հիմ­նա­կա­նում Մեծ Հայ­րե­նա­կա­նի շուրջ. պա­տե­րազ­մի վե­տե­րա­նը տե­ղե­կաց­րեց` ծա­ռա­յել սկ­սել է Դաղս­տա­նից։ Ռազ­մա­ճա­կա­տի մի քա­նի թեժ կե­տե­րում է ե­ղել, այդ թվում՝ Ստա­լինգ­րա­դում, Վոլ­գոգ­րա­դում, Լվո­վում, Դնեպ­րո­պետ­րովս­կում, հա­սել է մինչև Չե­խոս­լո­վա­կիա։ Վի­րա­վոր­վել է ե­րեք ան­գամ, մի քա­նի ա­միս ստա­ցել բու­ժում ու վե­րա­դար­ձել մար­տի դաշտ։ ՙԼավ գն­դաց­րորդ եմ ե­ղել, - գն­դա­ցիրս ՙՄաք­սիմ՚ տե­սա­կի էր,-հպար­տա­նում է զրու­ցա­կիցս։- Լե­գեն­դար զենք էր, մեկ րո­պեում մինչև 300 կրա­կոց է ար­ձա­կում՚։ 1944 թվա­կա­նի մար­տին, եր­րորդ ան­գամ վի­րա­վոր­վե­լուց հե­տո նա զո­րացր­վում է։ Վե­րա­դառ­նա­լով տուն, չի մո­ռա­նում ոչ պա­տե­րազ­մը, ոչ ա­ռա­վել ևս այդ ըն­թաց­քում ձեռք բե­րած ըն­կեր­նե­րին։
ՙՀադ­րու­թից մի լավ ըն­կեր ու­նեի՝ Ար­տա­շե­սը Մկր­տու­մյան։ Նա ինձ հա­մար հա­րա­զատ եղ­բոր պես էր։ Պա­տե­րազ­մից հե­տո Կի­րո­վա­բա­դում էր ապ­րում։ Հրա­վի­րել էի աղջ­կաս հար­սա­նի­քին, ե­կավ։ Ցա­վոք, Ար­տա­շին կորց­րի հե­տո, երբ ադր­բե­ջան­ցի­նե­րը հա­յե­րին քշե­ցին Կի­րո­վա­բա­դից՚,-պատ­մում է Սու­րեն պա­պը, հա­վե­լե­լով, որ Ար­տաշն իր հին՝ նեղ ու լայն օ­րե­րի ըն­կերն է։ Հի­մա ըն­կեր­նե­րը չկան, կորց­րեց շա­տե­րին։ Կող­քին մնա­ցել է միայն կյան­քի ըն­կե­րը՝ Ե­լե­նան, ո­րը հի­մա և ՙկռ­վը­հըն­գե­րա՚, և
ՙզրուց­հըն­գեր՚։ ՙՀա, բա­լա ջան, ծե­րա­ցել ենք, մեկ-մեկ չա­րա­նում էլ ենք ի­րար վրա՚,-ա­սում է նա։
Ե­լե­նան խո­րի­մաստ ժպ­տում է միայն։ ՙ Եր­կու տա­րի հետևիցս վա­զում էր, պինդ էր սի­րա­հար­վել։ Մի եր­կու տա­րի թա­քուն-աշ­կառ հան­դի­պե­ցինք, հե­տո ա­մուս­նա­ցանք։ Ծանր էր ապ­րում ի­րենց ըն­տա­նի­քը. մայրն աղջ­կա­տար էր, ա­ռանց հայր էին՝ կորց­րել են ֆրոն­տում։ ՙԻմ ծնող­ներն ա­վե­լի ա­պա­հով էին ապ­րում, օգ­նե­ցին՝ տուն շի­նե­ցինք, ըն­տա­նիք դար­ձանք՚,- զրույ­ցին խառն­վում է կի­նը։- 22 տա­րե­կան էի..... Տա­րի­ներս թռան-գնա­ցին....՚
Սու­րեն պա­պը պատ­մում է , որ աչ­քա­բաց ե­րի­տա­սարդ էր, կոլ­խո­զում սկզ­բից տա­վա­րա­ծի, ա­պա և մե­խա­նի­զա­տո­րի, կոմ­բայ­նա­վա­րի ու տրակ­տո­րիս­տի, պա­հես­տա­պե­տի գործ վս­տա­հե­ցին։ Բո­լոր գոր­ծե­րը պատ­վով է կա­տա­րել, դժ­վա­րու­թյուն­նե­րից չի եր­կն­չել։
Այ­սօր, ար­դեն 94-ա­մյա ծե­րու­նին աշ­խա­տում է քիչ հի­շել իր կյան­քի դառ­նու­թյուն­նե­րը, ա­սում է` վա­տը պետք է մո­ռա­նալ, հի­շո­ղու­թյան մեջ պա­հե­լով միայն դրա­կա­նը։ Կի­նը լուռ գլուխն է շար­ժում՝ ի նշան հա­մա­ձայ­նու­թյան։ Գու­ցե հենց դա՞ է այս զույ­գի եր­կա­րա­կե­ցու­թյան գաղտ­նի­քը…