[ARM]     [RUS]     [ENG]

2020-ԻՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ

Նա­րեկ ՍԱ­ՀԱ­ԿՅԱՆ

Ար­ցա­խի ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րո­նը 4 տա­րե­կան է, բայց ա­ռայժմ չու­նի ստույգ հաս­ցե և ծրագ­րերն ի­րա­գոր­ծում է այս կամ այն շեն­քում՝ հա­մա­գոր­ծակ­ցե­լով տար­բեր գե­րա­տես­չու­թյուն­նե­րի հետ։ Կենտ­րո­նի ու­սում­նա­կան գծով տնօ­րեն Նել­լի Ա­վա­նե­սյա­նի խոս­քով՝ գոր­ծու­նեու­թյան մեկ­նար­կից նաև կազ­մա­կեր­պում են ֆրան­սե­րե­նի ու­սու­ցում ինչ­պես տար­բեր մաս­նա­գետ­նե­րի, այն­պես էլ բո­լոր ցան­կա­ցող­նե­րի հա­մար։

Հա­մոզ­վել են, որ ար­ցախ­ցի­ներն ան­տար­բեր չեն Ֆրան­սիա­յի ու ֆրան­սե­րե­նի նկատ­մամբ. ՙԱյս տա­րի­նե­րի ըն­թաց­քում ես ան­ձամբ նկա­տել եմ ար­ցախ­ցի­նե­րի հե­տաք­րք­րու­թյու­նը, հե­տաք­րք­րա­սի­րու­թյու­նը ծրագ­րի նկատ­մամբ, և ա­սեմ, որ մենք կա­րո­ղա­ցել ենք կազ­մա­կեր­պել ո­րո­շա­կի քա­նա­կու­թյամբ վե­րա­պատ­րաս­տում­ներ հենց Ֆրան­սիա­յի Հան­րա­պե­տու­թյու­նում, ու­նե­ցել ենք բազ­մա­պի­սի մաս­նա­կից մաս­նա­գետ­ներ։ Հի­մա էլ կազ­մա­կեր­պում ենք ֆրան­սե­րե­նի դա­սըն­թաց­ներ, որ­տեղ ներգ­րավ­ված են բժիշկ­ներ։ Լեզ­վի ի­մա­ցու­թյան կա­րի­քը նրանք հատ­կա­պես զգում են ար­տերկ­րում վե­րա­պատ­րաս­տե­լիս՚,- ա­սում է Ն. Ա­վա­նե­սյա­նը։
2020 թվա­կա­նի սեմպ­տեմ­բե­րին Ստե­փա­նա­կեր­տում կբաց­վի Պոլ-Է­լուա­րի տուն ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րո­նը, ո­րի հա­մար շենք է կա­ռուց­վում Շառլ Ազ­նա­վու­րի ան­վան մշա­կույ­թի կենտ­րո­նի հարևա­նու­թյամբ։ Շի­նա­րա­րու­թյու­նը վս­տահ­վել է ՙՊանտ՚ ըն­կե­րու­թյա­նը։ Կա­պա­լա­ռու կազ­մա­կեր­պու­թյան աշ­խա­տան­քա­յին խմ­բի ղե­կա­վար Պա­վել Հա­րու­թյու­նյա­նի տե­ղե­կաց­մամբ՝ շի­նա­րա­րու­թյան ա­ռա­ջին փու­լը մո­տե­նում է ա­վար­տին. ՙՇի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը սկ­սել ենք օ­գոս­տոս ամ­սին։ Շի­նա­րա­րու­թյու­նը բաղ­կա­ցած է եր­կու փու­լից։ Այս պա­հի դրու­թյամբ հա­մա­րյա ա­վարտ­ված է ա­ռա­ջին փու­լը, և սկս­ված են երկ­րորդ փու­լի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը։ Ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րո­նը բաղ­կա­ցած է եր­կու մաս­նա­շեն­քից։ Ա­վե­լաց­նեմ, որ նա­խա­գի­ծը շատ դյու­րըմ­բռ­նե­լի է, և կա­ռուց­ման հա­մար բա­վա­կա­նին հեշտ՚,-մեզ հետ զրույ­ցում տե­ղե­կաց­րել է Պ. Հա­րու­թյու­նյա­նը։
Պոլ-Է­լուա­րի տուն ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րո­նի ճար­տա­րա­պետ Սևակ Աս­րյա­նը նա­խագ­ծի եր­կու տար­բե­րակ է ա­ռա­ջար­կել ֆրան­սիա­ցի բա­րե­կամ­նե­րին՝ հայ-ֆրան­սիա­կան ճար­տա­րա­պե­տու­թյամբ և ժա­մա­նա­կա­կից լու­ծում­նե­րով շենք։ Ա­սում է, որ պատ­վի­րա­տու­ներն ընտ­րել են երկ­րոր­դը, բայց` ֆրան­սիա­կան ին­տե­րյե­րով. ՙԱյս տար­բե­րա­կը նույն­պես ու­նի բնո­րոշ գծեր ֆրան­սիա­կան ճար­տա­րա­պե­տու­թյան հետ՝ գույ­նե­րի հա­մադ­րու­թյուն, նյու­թե­րի նմա­նու­թյուն, բայց, ի­հար­կե, օգ­տա­գոր­ծե­լու ենք մեր տե­ղա­կան շի­նա­նյու­թե­րը՚։
Ըստ նա­խագ­ծի հե­ղի­նա­կի՝ Ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րո­նը կու­նե­նա դա­սա­սե­նյակ­ներ, դահ­լիճ­ներ, հյու­րա­նո­ցա­յին հա­մար­ներ և ֆրան­սիա­կան խո­հա­նոց։ Կենտ­րո­նի տա­րած­քի զգա­լի մա­սում կա­նաչ գո­տի­ներ կլի­նեն, ո­րոն­ցից կօգտ­վեն նաև քա­ղա­քա­ցի­նե­րը. ՙՏա­րած­քի կա­ռու­ցա­պատ­ման տակ դր­վել է դրա ըն­դա­մե­նը 1/3 մա­սը՝ մոտ 850 քառ. մետ­րը։ Իսկ մնա­ցած մա­սը մենք տրա­մադ­րել ենք կա­նա­չա­պատ­մա­նը և պար­տե­զին, ո­րը նույն­պես բնո­րոշ է ֆրան­սիա­կան ճար­տա­րա­պե­տու­թյա­նը՚,-նշել է Սևակ Աս­րյա­նը։
Պոլ-Է­լուա­րի տուն ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րո­նի շեն­քը կա­ռուց­վում է Ֆրան­սիա­յի և Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի հա­մա­ֆի­նան­սա­վոր­մամբ՝ ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի Ֆրան­սիա­յի տե­ղա­կան մարմ­նի ա­ջակ­ցու­թյամբ։ Ի դեպ, սա պե­տա­կան մա­կար­դա­կով ա­ռա­ջին օ­տա­րեկ­րյա ներդ­րումն է Ար­ցա­խում. ՙ4 տար­վա ըն­թաց­քում դա­սըն­թաց­նե­րը կազ­մա­կեր­պել ենք տար­բեր վայ­րե­րում՝ ԱրՊՀ-ում, հի­վան­դա­նոց­նե­րում, Արտ­գործ­նա­խա­րա­րու­թյու­նում: Ի վեր­ջո, մեր պե­տու­թյու­նը բո­լոր նա­խա­պայ­ման­նե­րը ստեղ­ծել է, որ­պես­զի լիո­վին կա­րո­ղա­նանք կազ­մա­կեր­պել այդ դա­սըն­թաց­նե­րը՚,-ա­սել է Ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րո­նի ու­սում­նա­կան գծով տնօ­րե­նը։
Ար­ցա­խում Ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րո­նի բա­ցու­մը նա­խա­տես­վում է 2020թ. սեպ­տեմ­բե­րի 2-ին։ Շի­նա­րար­նե­րը ժամ­կե­տի և ո­րա­կի հար­ցում վս­տա­հեց­նում են։