[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՅ­ՐԱ­ՔԱ­ՂԱ­ՔԸ ՆԱ­ԽԱ­ՊԱՏ­ՐԱՍՏ­ՎՈՒՄ Է Ա­ՄԱ­ՆՈ­ՐՅԱ ՏՈ­ՆԱ­ԿԱ­ՏԱ­ՐՈՒ­ԹՅԱ­ՆԸ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տում ար­դեն զգաց­վում է Ա­մա­նո­րյա տո­նե­րի շուն­չը: Ինչ­պես միշտ, այս տա­րի էլ Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նը նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ է ի­րա­կա­նաց­նում` պատ­շաճ մա­կար­դա­կով անց­կաց­նե­լու Ա­մա­նո­րյա և Սուրբ Ծնն­դյան տո­նե­րը, ին­չի հա­մար ստեղծ­ված է 2020 թվա­կա­նի Ա­մա­նո­րի տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի անց­կաց­ման հանձ­նա­ժո­ղով, ո­րի նա­խա­գահն է Ստե­փա­նա­կեր­տի փոխ­քա­ղա­քա­պետ Սու­րեն Թամ­րա­զյա­նը, ով քա­ղա­քա­պետ Դա­վիթ Սարգ­սյա­նի կար­գադ­րու­թյամբ հա­մա­կար­գում է մշա­կույ­թի և մի շարք այլ ո­լորտ­ներ:

Ըստ Ս. Թամ­րա­զյա­նի՝ տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի ծրա­գի­րը հաս­տատ­ված է, մայ­րա­քա­ղա­քի տո­նա­կան ձևա­վոր­ման նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներն էլ սկս­ված են: Սկս­ված է Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում գլ­խա­վոր տո­նա­ծա­ռի տե­ղադր­ման նա­խա­պատ­րաստ­ման գոր­ծըն­թա­ցը ա­վար­տին կհասց­վի մինչև դեկ­տեմ­բե­րի 18-ը: Այս տա­րի կա­վե­լա­նա տո­նա­ծառ­նե­րի տե­ղադր­ման քա­նա­կը. նա­խա­տես­վում է տե­ղադ­րել Ստ. Շա­հու­մյա­նի, մար­շալ Բաղ­րա­մյա­նի պու­րակ­նե­րում, Հաղ­թա­նա­կի հրա­պա­րա­կում, Մաշ­տո­ցի, Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի, Վ. Սարգ­սյան, Ա. Մկրտ­չյան, Բաղ­րա­մյան, Անդ­րա­նի­կի, Գր. Լու­սա­վոր­չի, Ն. Ստե­փա­նյան, Հ. Թու­մա­նյան, Ա. Մա­նու­կյան, Կա­մո­յի, Ի­սա­կո­վի, Ա. Հե­քի­մյան, Ս. Դավ­թի, Ա. Ա­ռա­քե­լյան փո­ղոց­նե­րում: Քա­ղա­քա­պե­տա­րա­նի հոր­դո­րան­քով՝ բո­լոր պե­տա­կան հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րը, կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ինչ­պես և տն­տես­վա­րող սու­բյեկտ­նե­րը պատ­շաճ կեր­պով կձևա­վո­րեն ի­րենց և հա­րա­կից տա­րածք­նե­րը, ին­չը քա­ղա­քին կհա­ղոր­դի բազ­մե­րանգ տո­նա­կան շունչ: Ի դեպ, նշենք, որ այս տա­րի Ստ. Շա­հու­մյա­նի ան­վան օ­ղա­կաձև պու­րա­կում կկա­ռուց­վի հե­քիա­թա­յին Կա­ղան­դա­վան՝ զար­դար­ված լու­սա­յին է­ֆեկտ­նե­րով: Սպաս­վում են այլ ա­նակն­կալ­ներ:
Գլ­խա­վոր տո­նա­ծա­ռի լույ­սե­րի վառ­ման պաշ­տո­նա­կան բաց­ման ա­րա­րո­ղու­թյու­նը տե­ղի կու­նե­նա դեկ­տեմ­բե­րի 20-ին՝ Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի տան ու­ժե­րով կազ­մա­կերպ­ված տո­նա­կան հան­դե­սով: Ըստ կազ­մա­կեր­պիչ­նե­րի՝ սպաս­վում է հե­տաքր­քիր հան­դես՝ տա­րին խոր­հր­դան­շող ար­ծա­թա­գույն առ­նե­տի, մուլ­տիպ­լի­կա­ցիոն հե­րոս­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ: Հան­դե­սը կզու­գորդ­վի բա­զում ա­նակն­կալ­նե­րով:
Ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում նա­խադպ­րո­ցա­կան տա­րի­քի ե­րե­խա­նե­րի հա­մար մայ­րա­քա­ղա­քի թիվ 1, 5, 8 և 10 դպ­րոց­նե­րում Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի տան ու­ժե­րով դեկ­տեմ­բե­րի 26-29-ը կկազ­մա­կերպ­վեն Ա­մա­նո­րյա շոու-հան­դես­ներ, որ­տեղ Ձմեռ պապն ու Ձյու­նա­նու­շի­կը ե­րե­խա­նե­րին կմա­տու­ցեն ա­նակն­կալ­ներ, կբա­ժա­նեն նվեր­ներ: Հան­դի­սու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու հա­մար Չա­րեն­ցի ան­վան թիվ 7 դպ­րո­ցում կանց­կաց­վեն 2017թ. դեկ­տեմ­բե­րի 31-ը (նե­րա­ռյալ) ծն­ված­նե­րի և նա­խադպ­րո­ցա­կան ե­րե­խա­նե­րի ու նրանց ծնող­նե­րի փաս­տաթղ­թե­րի գրան­ցու­մը: Գրանց­ման հա­մար անհ­րա­ժեշտ կլի­նի ներ­կա­յաց­նել ե­րե­խա­յի ծնն­դյան վկա­յա­կա­նը (բնօ­րի­նա­կը) և ծնող­նե­րի կամ նրանց փո­խա­րի­նող­նե­րի անձ­նագ­րե­րը: Ի դեպ, այս տար­վա ծրագ­րում դպ­րո­ցա­կան­նե­րի հա­մար նա­խա­տես­ված է մշա­կու­թա­յին խրա­խու­սում. լա­վա­գույն ա­շա­կերտ­նե­րի և սո­ցիա­լա­կան ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րի ե­րե­խա­նե­րի հա­մար կցու­ցադր­վի եր­կու ներ­կա­յա­ցում, ո­րոնք քա­ղա­քա­պե­տա­րա­նի կող­մից պատ­վիր­վել է Ստե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փա­զյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նին, ին­չի շնոր­հիվ ո­րո­շա­կի ա­ջակ­ցու­թյուն կցու­ցա­բեր­վի նաև մայր թատ­րո­նին:
Դեկ­տեմ­բե­րի 31-ի ա­ռա­վո­տյան տո­նա­կան զար­դար­ված մե­քե­նա­յով, Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի տան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը Ձմեռ Պա­պե­րի ու Ձյու­նա­նու­շիկ­նե­րի հետ մեկ­տեղ կշր­ջեն քա­ղա­քի փո­ղոց­նե­րով: Ե­րե­կո­յան ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից կկազ­մա­կերպ­վի տո­նա­կան հա­մերգ. ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րին լու­սա­յին է­ֆեկտ­նե­րով և թվա­յին էկ­րա­նով ձևա­վոր­ված բե­մից կող­ջու­նեն և ի­րենց ար­վես­տը կներ­կա­յաց­նեն մեր մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րի սա­նե­րը: Տո­նա­կան հա­մեր­գից հե­տո եր­կին­քը կլու­սա­վոր­վի շքեղ հրա­վա­ռու­թյամբ:

;