[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉ­ՊԵՍ Է ԲՐԻ­ԳԱ­ԴԻ ՌԱԶ­ՄԱ­ԿԱՆ ԻՆ­ԺԵ­ՆԵՐ ԱՍ­ԼԱ­ՆՈ­ՎԻ ԳՈՐ­ԾԸ ԴԱՐ­ՁԵԼ Ա­ՌԱՆՁ­ՆԱ­ՀԱ­ՏՈՒԿ ՄԱՐ­ՇԱԼ ԺՈՒ­ԿՈ­ՎԻ ՀԱ­ՄԱՐ

Sputnik Ար­մե­նիա­յի սյու­նա­կա­գիր Սեր­գեյ Բաբ­լու­մյա­նը պատ­մել է այն մա­սին, թե ինչ­պես է մար­շալ Ժու­կո­վին հա­ջող­վել վե­րա­կանգ­նել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ծն­ված` ին­ժե­նե­րա­կան զոր­քե­րի նախ­կին պետ Սե­մյոն Աս­լա­նո­վի բա­րի ա­նու­նը, ո­րին գն­դա­կա­հա­րել են սուտ մատ­նու­թյան պատ­ճա­ռով։

 Պա­տե­րազ­մից հե­տո ՙՀաղ­թա­նա­կի մար­շա­լը՚՝ այս­պես էին կո­չում Խոր­հր­դա­յին միու­թյան քա­ռա­կի հե­րոս Գեոր­գի Ժու­կո­վին, նա­մակ ստա­ցավ քա­ղա­քա­ցի Մ.Ս. Աս­լա­նո­վա­յից՝ ու­ղար­կե­լով այն ԽՍՀՄ Գլ­խա­վոր ռազ­մա­կան դա­տա­խա­զու­թյուն։ Նա­մա­կում Մ.Ս. Աս­լա­նո­վան պն­դում էր, որ իր հայ­րը՝ Մոսկ­վա­յի ռազ­մա­կան օկ­րու­գի ին­ժե­նե­րա­կան զոր­քե­րի նախ­կին պետ Սե­մյոն Ի­վա­նո­վիչ Աս­լա­նո­վը, ա­նար­դա­րա­ցիո­րեն դա­տա­պարտ­վել ու գն­դա­կա­հար­վել է։

Նման ան­մեղ դա­տա­պարտ­ված­ներ և գն­դա­կա­հար­ված­ներ ե­ղել են տաս­նյակ հա­զա­րա­վոր­ներ, բայց բրի­գա­դի ռազ­մա­կան ին­ժե­ներ Աս­լա­նո­վի գոր­ծը յու­րա­հա­տուկ դար­ձավ մար­շալ Ժու­կո­վի հա­մար։ Ստորև կբա­ցատ­րեմ՝ ին­չու, իսկ ա­ռայժմ անց­նենք հար­ցի բուն էու­թյա­նը։
Ին­չի՞ հա­մար են դա­տա­պար­տել և հե­տո էլ մա­հա­պատ­ժի են­թար­կել 1885 թվա­կա­նին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հադ­րու­թի շր­ջա­նում ծն­ված Սե­մյոն Ի­վա­նո­վիչ Աս­լա­նո­վին։ Մոսկ­վա­յի ռազ­մա­կան օկ­րու­գի շի­նա­րա­րա­կան բաժ­նի նախ­կին պետ, իսկ այ­նու­հետև Ռազ­մաին­ժե­նե­րա­կան ա­կա­դե­միա­յի պետ, ին­ժե­նե­րա­կան զոր­քե­րի գե­նե­րալ-գն­դա­պետ Ի.Պ. Գա­լից­կու նա­մա­կի պատ­ճա­ռով։
Ընդ­հան­րա­պես, դա նա­մակ էլ չէր, այլ իս­կա­կան սուտ մատ­նու­թյուն՝ այն­պի­սին, ինչ­պի­սիք 1937թ. գր­վում էին ա­նա­սե­լի մեծ ծա­վալ­նե­րով։ ՙԵ­րեք տար­վա ըն­թաց­քում,- հա­ղոր­դում էր Աս­լա­նո­վի ծա­ռա­յա­կից Գա­լից­կին,- նա կա­նո­նա­վոր կեր­պով վնա­սա­րար գոր­ծու­նեու­թյուն է ի­րա­կա­նաց­նում` ուղղ­ված ին­ժե­նե­րա­կան հա­վաք­նե­րի տա­պալ­մա­նը։ Հա­վաք­ներն աչ­քա­կա­պու­թյուն և վնա­սա­րա­րու­թյուն էին։ Սակ­րա­վոր­նե­րի նա­խա­պատ­րաս­տու­մը տա­պալ­վել է՚։
Սա գրա­վոր զր­պար­տու­թյուն է։ Իսկ բա­նա­վոր ի՞նչ սուտ մե­ղադ­րանք­ներ կա­րող են հն­չել, երբ դե­մառ­դեմ ես կանգ­նած ներ­քին գոր­ծե­րի ժո­ղովր­դա­կան կո­մի­սա­րիա­տի (ՆԳԺԿ) հա­տուկ բաժ­նի աշ­խա­տակ­ցին։ ՆԳԺԿ-ի մար­մին­նե­րում հար­ցաքն­նու­թյան ժա­մա­նակ Գա­լից­կին հաս­տա­տում է իր հայ­տա­րա­րու­թյան մեջ շա­րադր­ված փաս­տե­րը և լրա­ցու­ցիչ ցուց­մունք­ներ տա­լիս. ՙԱս­լա­նո­վը թշ­նա­մա­բար է վե­րա­բեր­վել հրա­մա­նա­տա­րա­կան պատ­րաս­տու­թյա­նը։ Ծա­նոթ լի­նե­լով Աս­լա­նո­վի աշ­խա­տան­քին և գոր­ծու­նեու­թյա­նը, որ­պես նրա օգ­նա­կան և տե­ղա­կալ` Աս­լա­նո­վի գոր­ծու­նեու­թյու­նը նրա հետ հա­մա­տեղ աշ­խա­տան­քի ողջ ըն­թաց­քում կա­րող եմ ո­րա­կել որ­պես Մոսկ­վա­յի ռազ­մա­կան օկ­րու­գի ին­ժե­նե­րա­կան զոր­քե­րում տար­վող խա­թա­րիչ վնա­սա­րար աշ­խա­տանք՚։
Եզ­րա­փա­կե­լով իր ցուց­մունք­նե­րը՝ Գա­լից­կին հայ­տա­րա­րում է. ՙԱյս ա­մե­նը միա­սին վերց­րած ցույց է տա­լիս, որ Աս­լա­նո­վը դի­տա­վո­րյալ է ի­րա­կա­նաց­րել իր վնա­սա­րար ու խա­թա­րիչ գոր­ծու­նեու­թյու­նը՝ բան­վո­րա­գյու­ղա­ցիա­կան Կար­միր բա­նա­կի հզո­րու­թյու­նը թու­լաց­նե­լու և պե­տու­թյա­նը նյու­թա­կան վնաս հասց­նե­լու նպա­տա­կով՚։

Ե­թե ինչ-որ մեկն ու­շադ­րու­թյուն չի դարձ­րել ՙոր­պես նրա օգ­նա­կան և տե­ղա­կալ՚ ար­տա­հայ­տու­թյա­նը, ու­րեմն բաց է թո­ղել գլ­խա­վո­րը։ Օգ­նա­կա­նը և տե­ղա­կա­լը, չցան­կա­նա­լով այլևս մնալ որ­պես այդ­պի­սին, պատ­րաստ­վում է ա­ռաջ գնալ, ին­չի հա­մար անհ­րա­ժեշտ է վե­րա­դա­սին հե­ռաց­նել ճա­նա­պար­հից և նրա ա­թո­ռը զբա­ղեց­նել։ Այդ տա­րի­նե­րին լայ­նո­րեն կի­րառ­վող և չի կա­րե­լի ա­սել, որ մեր օ­րե­րում վերջ­նա­կա­նա­պես մո­ռաց­ված փորձ։
Ա­սում են, ա­վե­լի լավ է գրել վատ բա­նաս­տեղ­ծու­թյուն, քան լավ մատ­նու­թյուն։ Աս­լա­նո­վի հաս­ցեին Գա­լից­կու ար­ված զր­պար­տու­թյու­նը լավ էր գր­ված՝ բրի­գա­դի ռազ­մա­կան ին­ժե­նե­րին դա­տա­րա­նի ա­ռաջ կանգ­նեց­րին և շատ ա­րագ գն­դա­կա­հա­րե­ցին։
Հի­մա այն մա­սին, թե ին­չու է փա­ռա­պանծ մար­շալն այդ­քան լր­ջո­րեն զբաղ­վել Սե­մյոն Աս­լա­նո­վի գոր­ծով։ Երկ­րում Ստա­լի­նի ան­ձի պաշ­տա­մուն­քի պսա­կա­զերծ­ման գոր­ծըն­թաց էր տար­վում, և Ժու­կո­վը ԽՄԿԿ Կենտ­կո­մի նա­խա­գա­հու­թյա­նը հանձ­նեց հա­կաս­տա­լի­նյան փաս­տաթղ­թե­րի փա­թեթ։ Աս­լա­նո­վի գոր­ծի յու­րա­հատ­կու­թյունն այն էր, որ մատ­նիչ Գա­լից­կին գոր­ծող գե­նե­րալ¬գն­դա­պետ էր, զբա­ղեց­նում էր ռազ­մաին­ժե­նե­րա­կան ա­կա­դե­միա­յի պե­տի պաշ­տո­նը։
Այդ­կերպ Ժու­կո­վը փոր­ձում էր պա­տե­րազմ սկ­սել գոր­ծող իշ­խա­նու­թյան շար­քե­րում ի­րենց պաշ­տոն­նե­րը և ու­սա­դիր­նե­րը պահ­պա­նած ՙփո­խա­կեր­պուկ՚ զին­վո­րա­կան­նե­րի դեմ, իսկ այդ­պի­սիք շատ էին՚,¬ գրում է պատ­մա­բան Լեո­նիդ Մաք­սի­մեն­կովն իր ՙՄար­շալ Ժու­կո­վի տա­նուլ տված ճա­կա­տա­մար­տը՚ հե­տա­զո­տու­թյան մեջ։ ՙԱ­մեն ինչ ո­րո­շող կադ­րե­րին՚ պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կե­լու ակն­հայտ վտան­գա­վո­րու­թյունն իշ­խա­նու­թյա­նը ստի­պեց Ժու­կո­վի խան­դա­վա­ռու­թյու­նը զս­պել, իսկ հե­տո էլ նրան ընդ­հան­րա­պես թո­շա­կի ու­ղար­կել։ Բայց մար­շա­լը հասց­րել էր լու­ծել Աս­լա­նո­վի հար­ցը։ ՙՆյու­թե­րի ման­րակր­կիտ ու­սում­նա­սի­րու­թյու­նը հա­մո­զիչ կեր­պով ա­պա­ցու­ցում է, որ Գա­լից­կին կա­րիե­րիս­տա­կան նպա­տակ­նե­րից դրդ­ված զր­պար­տել է Աս­լա­նո­վին, ին­չի ար­դյուն­քում ազ­նիվ մարդ է գն­դա­կա­հար­վել, իսկ նա մինչ օրս օգտ­վում է կյան­քի բա­րիք­նե­րից։ Գա­լից­կու գոր­ծած բա­ցա­ռիկ ստո­րու­թյու­նը չի կա­րող ներ­ման ար­ժա­նա­նալ՚։
…Քա­ղա­քա­ցի Մ.Ս.Աս­լա­նո­վա­յի բո­ղո­քի հի­ման վրա գլ­խա­վոր ռազ­մա­կան դա­տա­խա­զու­թյու­նը ստու­գեց նրա հոր` Մոսկ­վա­յի ռազ­մա­կան օկ­րու­գի ին­ժե­նե­րա­կան զոր­քե­րի նախ­կին պետ, բրի­գա­դի ին­ժե­ներ Սե­մյոն Ի­վա­նո­վիչ Աս­լա­նո­վի դա­տա­պարտ­ման հիմ­նա­վոր­ված լի­նե­լը։
ՙՍահ­ման­վել է, որ Ս.Ի. Աս­լա­նո­վը 1938թ. ապ­րի­լի 2-ին ԽՍՀՄ Գե­րա­գույն դա­տա­րա­նի ռազ­մա­կան կո­լե­գիա­յի կող­մից ան­հիմն դա­տա­պարտ­վել է գն­դա­կա­հա­րու­թյան այս­պես կոչ­ված` ՙռազ­մա­ֆա­շիս­տա­կան դա­վադ­րու­թյա­նը՚ պատ­կա­նե­լու և վնա­սա­րա­րու­թյան հա­մար, ին­չի առն­չու­թյամբ նրա գոր­ծը 1956թ. հոկ­տեմ­բե­րի 20-ին ԽՍՀՄ Գե­րա­գույն դա­տա­րա­նի կող­մից կա­սեց­վել է և Աս­լա­նովն ար­դա­րաց­վել է՚։

ru.armeniasputnik.am