[ARM]     [RUS]     [ENG]

ՓՈՔ­ՐԻԿ­ՆԵ­ՐԻ ԳՈՒ­ՆԱ­ԳԵՂ ԱՇ­ԽԱՐ­ՀՈՒՄ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Ժա­մա­նա­կի շն­չով և ար­դի չա­փա­նիշ­նե­րին հա­մա­հունչ ման­կա­պար­տեզ ու­նե­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն ոչ միայն մայ­րա­քա­ղա­քի, այլև հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րի ե­րե­խա­նե­րը: Պե­տա­կան հի­մունք­նե­րով գոր­ծող նա­խադպ­րո­ցա­կան հիմ­նարկ­նե­րից մեկն էլ Հադ­րու­թի շր­ջա­նի Ա­զոխ գյու­ղի ման­կա­պար­տեզն է: Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին գյու­ղում գոր­ծում էր եր­կու խմ­բից բաղ­կա­ցած մսուր-ման­կա­պար­տեզ:

Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով 1992-ին այն դա­դա­րեց­րեց իր գոր­ծու­նեու­թյու­նը: Ման­կա­պար­տե­զը վե­րա­բաց­վեց 2007-ին: Տնօ­րեն Մա­րի­նա Աս­րյա­նի վկա­յու­թյամբ` նա­խադպ­րո­ցա­կան կր­թօ­ջա­խում ի սկզ­բա­նե գոր­ծում էր եր­կու խումբ: Սա­կայն, ե­րե­խա­նե­րի քիչ թվով պայ­մա­նա­վոր­ված, 2012 թվա­կա­նին խմ­բե­րից մե­կը կր­ճատ­վեց: Ներ­կա­յում գոր­ծում է խա­ռը խումբ՝ 21 ե­րե­խա­յի ընդգրկմամբ: Կր­թա­դաս­տիա­րակ­չա­կան աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­վում են հա­մա­լիր ծրագ­րով՝ շեշ­տը դնե­լով ե­րե­խա­նե­րի տա­րի­քա­յին ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի վրա: Այն հար­ցին, թե ինչ դեր է կա­տա­րում ման­կա­պար­տե­զը ե­րե­խա­յի կյան­քում, տնօ­րե­նը պա­տաս­խա­նեց. ՙՄան­կա­պար­տե­զում է ե­րե­խան ձեռք բե­րում հմ­տու­թյուն­ներ, այս­տեղ է ե­րե­խան ինք­նադրսևոր­վում, զար­գա­նում որ­պես ան­հատ:Պար­տա­վոր ենք ջանք ու ե­ռանդ չխ­նա­յել նրանց ինք­նու­րույ­նու­թյան ձևա­վոր­ման ա­ռա­ջին քայ­լե­րի ուղ­ղորդ­ման գոր­ծում՚: Տաք, հար­մա­րա­վետ ու գու­նեղ կա­հա­վոր­ված ման­կա­պար­տե­զում ե­րե­խա­ներն ու­նե­նում են հե­տաքր­քիր ու հա­գե­ցած ա­ռօ­րյա՝ նկար­չու­թյուն, ապ­լի­կա­ցիա, խոս­քի ու­սու­ցում: Կազ­մա­կերպ­վում են ա­վան­դա­կան հան­դես­ներ, տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­ներ: Դաս­տիա­րակ տի­կին Լի­դան, ով ար­դեն 15 տա­րի է աշ­խա­տում է ե­րե­խա­նե­րի հետ, ա­սում է, որ յու­րա­քան­չյուր ե­րե­խա­յի հան­դեպ պետք է ցու­ցա­բե­րել ան­հա­տա­կան մո­տե­ցում: Ըստ նրա՝ չկա միա­տարր մե­թոդ կամ մո­տե­ցում, որ կի­րառ­վի բո­լոր ե­րե­խա­նե­րի դեպ­քում: Խոս­տո­վա­նում է, որ դժ­վար է աշ­խա­տան­քը, պա­տաս­խա­նա­տու, բայց և ան­կեղ­ծա­նում, որ չի պատ­կե­րաց­նում ի­րեն ման­կա­պար­տե­զից դուրս: Իսկ ման­կա­պար­տե­զի խո­հա­րա­րը՝ Ա­լի­նան, հո­գին է ներդ­նում աշ­խա­տան­քում. ՙԱ­ռանց սի­րո հնա­րա­վոր չէ հա­մով, ա­խոր­ժա­լի կե­րա­կուր պատ­րաս­տել,- ա­սում է նա և ա­վե­լաց­նում, որ ե­րե­խա­ներն ա­ռա­վել շատ նա­խընտ­րում են թարմ ու տաք ա­պուր­նե­րը՚: Ե­րե­խա­նե­րի հետ չհասց­րինք ծա­նո­թա­նալ, ո­րով­հետև նրանց մոտ քնի ժամ էր, բայց ծա­նո­թա­ցանք մա­կա­պար­տե­զի պա­տե­րը զար­դա­րող նրանց ձեռ­քի աշ­խա­տանք­նե­րին… Ա­մեն մե­կը մի հրաշք, ինք­նա­տիպ մի մո­լո­րակ...Հնո­ցա­պա­նը՝ Գե­նա­դի Մար­տի­րո­սյա­նը, ում ա­ռօ­րյան անց­նում է փոք­րիկ­նե­րի շր­ջա­պա­տում, և ով դար­ձել է ման­կա­պար­տե­զի բո­լոր ման­չուկ­նե­րի ՙպա­պի­կը՚, ա­սում է, որ Աստ­ծուց միայն երկ­րի հա­մար խա­ղա­ղու­թյուն է խնդ­րում, որ­պես­զի հրաշք փոք­րիկ­նե­րը մե­ծա­նան խա­ղաղ ու կա­պույտ եր­կն­քի տակ: Պատ­մա­կան Դի­զա­կի հրա­շա­գեղ ան­կյու­նում գտն­վող գյու­ղի նո­րա­կա­ռույց­նե­րը թվում է մաք­րել են գյու­ղը պա­տե­րազ­մի հետ­քե­րից, սա­կայն մարդ­կանց ապ­րում­ներն ու հու­շե­րը դեռ չեն մա­րել: Իսկ տե­ղա­ցի բա­րե­գործ­նե­րի ու դր­սի բա­րե­րար­նե­րի կող­քին ապ­րում են ար­ժա­նա­պա­տիվ մար­դիկ, ո­րոնց հա­մար բա­րե­րար լի­նե­լը ոչ թե կո­չում է, այլ կեն­սա­կերպ: Տնօ­րենն ակ­նա­ծան­քով է խո­սում հատ­կա­պես Ար­մեն Պետ­րո­սյա­նի, Ռո­մա Բաղ­դա­սա­րյա­նի մա­սին, մար­դիկ, ով­քեր բա­րին գոր­ծում են բա­ցա­ռիկ հա­մես­տու­թյամբ, ա­ռանց բարձ­րա­հունչ կո­չե­րի: Հո­գա­տար վե­րա­բեր­մունք, ջերմ ու տա­քուկ մթ­նո­լորտ...Այս ա­մե­նին մենք ա­կա­նա­տես ե­ղանք գյու­ղի ման­կա­պար­տե­զում: Ճիշտ է, ման­կա­պար­տե­զի շեն­քը երկ­հար­կա­նի չէ, բայց Ա­զո­խի ե­րե­խա­նե­րի հա­մար այն մի ողջ աշ­խարհ է, ըն­կեր­նե­րին հան­դի­պե­լու, խա­ղա­լու ու կրթ­վե­լու գու­նա­գեղ մի աշ­խարհ: